Գորշ նապաստակ
Գորշ նապաստակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lepus europaeus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Գորշ նապաստակ (Lepus europaeus), հայտնի է նաև որպես եվրոպական նապաստակ կամ նապաստակ-ռուսակ. այս տեսակը տարածված է Եվրոպայում և Ասիայիում։ Այն նապաստակների խոշորագույն տեսակներից մեկն է և տարածված է չափավոր կլիմայական գոտիներում։ Նապաստակները խոտակերներ են և հիմնականում սնվում են խոտաբույսերով, ինչպես նաև սնվում են ճյուղերով, կեղևով և դաշտային մշակաբույսերով, մասնավորապես ձմռանը։ Նրանց բնական գիշատիչներն են խոշոր գիշատիչ թռչունները, շնազգիները, և կատվազգիները։ Նրանք խուսափում են գիշատիչներից գերարագ և տոկուն վազքի շնորհիվ։ Դա նրանց հաջողվում է քանի որ ունեն երկար, ուժեղ վերջավորություններ և մեծ քթանցքեր։
Հիմնականում լինելով գիշերային և զգուշավոր կենդանիներ, փոխում են իրենց պահվածքը գարնանը, երբ նրանց կարելի է տեսնել օրը ցերեկով միմյանց հետապնդելուց։ Այս գարնանային գարնանային աշխուժության ժամանակ նրանք երբեմն հարվածում են միմյանց իրենց թաթերով («բռնցքամարտ»)։ Դա սովորաբար արուների միջև մրցակցություն չէ, այլ էգն է հարվածում է արուին, կամ ցույց տալու, որ նա դեռ պատրաստ չէ զույգվելու կամ արուի վճռականության փորձելու համար։ Էգը բույնը դնում հողի մակերեսին՝ մի փոքր գոգավորության մեջ, և որջ չի թորում։ Իսկ ձագերը ծնվելուն պես ակտիվ են։ Յուրաքանչուր ծին կարող են բաղկացած լինել երեք կամ չորս ձագերից, իսկ էգը կարող է տարեկան երեք ծին ունենալ։ Նապաստակները ապրում են մինչև տասներկու տարի։ Զուգավորման սեզոնը տևում է հունվարից մինչև օգոստոս։
Գորշ նապաստակը նապաստակների ընտանիքին պատկանող Հայաստանում հանդիպող միակ տեսակն է[4]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը 50-60 սմ, կենդանի զանգվածը՝ 4-5, երբեմն՝ մինչև 7 կգ։ Ականջները երկար են, պոչը՝ կարճ։ Հետին վերջավորությունները երկար են առջևիներից։ Մորթին՝ դեղնամոխրավունից մինչև դարչնագույն։ Ձմռանը գույնը չի փոխում[4]։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորշ նապաստակը տարածված է Եվրոպայում և Ասիայում․ Շվեդիայից և Ֆինլանդիայից մինչև Բրիտանիա, և հյուսիսային Պիրենեյան թերակղզուց մինչև արևմտյան Սիբիր, հարավայինից մինչև հյուսիսային Իսրայել, հյուսիսային Սիրիայում, Միջագետքում, արևմտյան Իրանում, Իրանի հարավարևելյան սահմանին, հարավային Կասպից ծովից մինչև հարավային Պարսից Ծոց։ Նաև ներկրվել է մի շարք վայրեր, ինչպիսին են Հարավային Ամերիկան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, և մի քանի կղզիներ, որոնցից են Բարբադոսը, Ռեյունյոնը, և Ֆոլկլենդյան կղզիները[5]։
Հայաստանում տարածված է բոլոր գոտիների դաշտերում, տափաստաններում, անտառեզրերում, թփուտներում և այլուր[4]։
Վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակտիվ է մթնշաղին, մասամբ՝ գիշերը։ Արագավազ է։ Սնվում է բուսական կերով։ Տարեկան բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր ծինում՝ 3-6 և ավելի ձագ։ Ապրում է 10-12 տարի[4]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորշ նապաստակի լայն տարածվածության դրական կողմերից կարելի է համարել այն որ այն սնունդ կարող է հանդիսանալ վտանգված կամ անհետացման եզրին կանգնած գիշատիչ թռչունների և գազաների համար։ Հայաստանում այդպիսի վտանգված կենդանի է համարվում ընձառյուծի ենթատեսակ՝ Առաջավորասիական ընձառյուծ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Integrated Taxonomic Information System — 1998.
- ↑ Mammal Species of the World: A Taxonomic and Geographic Reference / D. E. Wilson, D. M. Reeder — 3 — Baltimore: JHU Press, 2005. — 35, 2142 p. — ISBN 978-0-8018-8221-0
- ↑ Petro Sim. Pallas [ablative] Novae species quadrupedum e glirium ordine cum illustrationibus variis complurium ex hoc ordine animalium — Erlangae. — P. 30. — doi:10.5962/BHL.TITLE.15686
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Այվազյան Հ․ Մ․ (1999)։ հայկական համառոտ հանրագիտարան 3-րդ հատոր։ Երևան: Գլխավոր Խմբագրություն։ էջ 853
- ↑ Paulo C. Alves Nuno Ferrand, Klaus Hackländer (Eds.) (2008)։ Lagomorph Biology։ Evolution, Ecology, and Conservation։ Springer։ էջեր 400
- ↑ «Lepus europaeus (European hare)»։ www.cabi.org (անգլերեն)։ Վերցված է 2020-04-26
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|