Առաջավորասիական ընձառյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջավորասիական ընձառյուծ
Առաջավորասիական ընձառյուծ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Դաս [[Կաթնասուններ]]
Կարգ [[Գիշատիչներ]]
Ընտանիք [[Կատվազգիներ]]
Ցեղ [[Պանտերա]]
Տեսակ [[Ընձառյուծ]]
Ենթատեսակ Առաջավորասիական ընձառյուծ
Լատիներեն անվանում
Panthera pardus ciscaucasica
(Satunin, 1914)
Հոմանիշներ

Panthera pardus saxicolor (Pocock, 1927),
Panthera pardus tulliana,

Հատուկ պահպանություն
Տարածվածություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Առաջավորասիական ընձառյուծ, կովկասյան ընձառյուծ, պարսկական ընձառյուծ (լատ.՝ Panthera pardus ciscaucasica կամ Panthera pardus saxicolor կամ Panthera pardus transcaucasica)[1], Առաջավոր Ասիայում բնակվող ընձառյուծի ենթատեսակ։

Նախկին ԽՍՀՄ տարածքում այն հաճախ անվանվում էր Panthera pardus tulliana կամ Panthera pardus ciscaucasica, իսկ Panthera pardus saxicolor տերմինը օգտագործում էին արևմտյան մասնագետները։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Գրանցված է նաև նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը՝ «Near Threatened» կարգավիճակով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում։ 2002 թվականից սկսած WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է ընձառյուծի պահպանության իրականացմանը և կատարում է տեսակի մոնիթորինգը արեալի սահմաններում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում, Արևելյան Թուրքիայում, Հարավային Թուրքմենստանում, Իրանը, Աֆղանստանում։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում։

Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10–15 առանձնյակ է։ Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2։ Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2։ Այն ներառում է մշտական և ժամանակավոր բնակեցման տարածքները և միջանցքներ։ Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9 կմ2) և գ. Նռնաձորից դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում գիշատիչը բնակվում է մշտապես։

Բնակության պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է լեռնատափաստաններում, չորային նոսրանտառներում, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետիններում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որսում են վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]