Jump to content

Ջրարջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրարջ (այլ կիրառումներ)
Ջրարջ,Լուղարջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ենթակարգ Շնազգիներ
Ընտանիք Ջրարջեր (ընտանիք)
Ցեղ Ջրարջ, լուղարջ
Լատիներեն անվանում
Procyon
Storr, 1780


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180574
NCBI 9653

Ջրարջ, լուղարջ, (լատին․՝ Procyon), կաթնասուն, գիշատիչների ենթակարգի, ջրարջերի ընտանիքի մեջ դասվող ցեղ։ Բնակվում են Ամերիկայում։ Եվրասիայի տարածքում, հաճախ՝ Ռուսաստանում, հանդիպում է միայն մեկ տեսակ՝ Procyon lotor:

Ջրարջերն անսովոր կենդանիներ են. իրենց բթամատի օգնությամբ կարողանում են բացել տարբեր փակ առարկաներ, ինչպես օրինակ՝ աղբամանը, դուռը։

Նրանք ամենակեր են։ Համարվում են խելացի և վնասակար կենդանի։ Իրենց խելացիության և ճարպկության շնորհիվ կարողանում են ապրել տարբեր միջավայրերում։

Նրանց ոտնաթաթերը նման են մարդկանց և արջերի ոտքերին։ Երբեմն համարվում են վնասատու և անախորժություններ առաջացնող կենդանիներ։ Նրանք հեշտ հարմարվում են քաղաքային միջավայրին, որտեղ կան բավարար սննդի աղբյուրներ, օրինակ աղբամանները։

Թեև նրանց մարմնի չափերը տարբեր տեսակների մոտ տարբեր է, միջինում նրանց մարմնի երկարությունը կազմում է 20-40 դյույմ (51-102 սմ)՝ այդ թվում նաև պոչը, և կշռում է 4.5-15.9 կգ։ Նրանց պոչի երկարությունը տատանվում է 51–102 սմ-ի սահմաններում։ Արուներն ավելի մեծ են, քան էգերը։

Ջրարջերի ցեղը (Procyon) բաժանված է 3—4 տեսակների[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Procyon Արխիվացված 2009-05-24 Wayback Machine в книге Wilson D. E., Reeder D. M. (editors). 2005. Mammal Species of the World. A Taxonomic and Geographic Reference (3rd ed.). — Baltimore: Johns Hopkins University Press, 2 vols. (2142 pp.) ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494.
  2. Procyon на сайте ITIS (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրարջեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրարջեր» հոդվածին։