Իսպանական գրիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանական գրիպ
Spanish flu hospital.png
Ֆորտ Ռիլեյի (Կազնաս) զինվորները՝ Քեմփ Ֆյունսթոն հիվանդանոցի հիվանդասենյակում
Տեսակ influenza pandemic
Spanish flu Վիքիպահեստում

Իսպանական գրիպ, իսպանկա, 1918 թվականի գրիպի պանդեմիա (հունվար 1918 – դեկտեմբեր 1920), H1N1 գրիպի երկու խոշոր պանդեմիաներից առաջինը[1]։ Այն ամբողջ աշխարհում վարակել է 500 միլիոն[2] մարդ, ներառելով՝ հեռավոր խաղաղօվկիանոսյան կղզիները և Արկտիկան, սպանել՝ 50-100 միլիոն մարդ, որը կազմում էր աշխարհի բնակչության 5 տոկոսը[3]։ Այն դարձել է մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենամահացու բնական աղետներից մեկը[2][4][5][6]։

Գրիպի բռնկումների մեծ մասը առանց որևէ օրինաչափության սպանում են փոքրերին, մեծահասակներին և թուլացած հիվանդներին։ Դրան հակառակ իսպանական գրիպի ժամանակ, մահանում էին առողջ երիտասարդները։ Սառեցված զոհերից վերցված վիրուսի ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսը օգտագործել է ցիտոկինային հարձակումը (իմունային համակարգի նորմայից բարձր ակտիվությունը)։ Ուժեղ իմունային համակարգ ունեցող երիտասարդ չափահասների մոտ իմունային պատասխանը և դրան հաջորդող բացասական հետևանքները ավելի մեծաքանակ էին, քան թույլ իմունային համակարգ ունեցող փոքրերի և ծերերի մոտ։ Այս պատճառով վերջիններիս մոտ մահացության տոկոսն ավելի ցածր էր[7]։

Պատմական և համաճարակաբանական տվյալները բավարար չեն պանդեմիայի աշխարհագրական ծագումը պարզելու համար[2]։ Իսպանական գրիպի վիրուսը պատճառ է դարձել նաև լեթարգիական էնցեֆալիտի բռնկմանը 1920-ական թվականներին[8]։

Առաջին համաշխարհային պատերազմի ոգին պահպանելու նպատակով, հիվանդության և մահացության դեպքերի հրապարակումը նվազեցվել է Գերմանիայում, Բրիտանիայում, Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում[9][10], բայց Իսպանիայում թերթերն ազատորեն փաստում էին մահացությունների մասին[11] (ինչպես օրինակ Ալֆոնսո XIII թագավորի մահացու հիվանդությունն էր)։ Սրա պատճառով ստեղծվել էր սխալ պատկերացում, թե Իսպանիան ամենատուժած երկիրն է[12] և հիվանդությունն անվանվել՝ իսպանական գրիպ[13]։ Իսպանիայում հիվանդությունն անվանվել է նաև Նեպալի զինվոր, որը ծագել է La canción del olvido (Մոռացումի երգը) օպերետից։ Օպերետի պրեմիերան տեղի է ունեցել համաճարակի առաջին ալիքի ժամանակ՝ Մադրիդում. լիբրետիստներից մեկը՝ Ֆեդերիկո Ռոմերոն, կատարում էր օպերետի ամենահայտնի երաժշտական համարը՝ Նեպալի զինվորը, որը նույնքան լավ հիշվող էր, որքան գրիպի համաճարակը[14]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագման վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսաբան Ջոն Օքսֆորդի կողմից գլխավորվող հետազոտողների բրիտանական թիմը[15] Սբ. Բարդուղիմեոսի և Լոնդոնի Թագավորական հիվանդանոցներին, պարզել են, որ Էտապլի (Ֆրանսիա) զինվորական հիվանդանոցային ճամբարը, ամենայն հավանականությամբ եղել է իսպանական գրիպի պանդեմիայի կենտրոնը։ Վիրուսի նախորդողը տարածվել է թռչունների միջոցով, ապա մուտացվելով վարակել ճամբարի դիմացում պահվող խոզերին[16]։

Համաճարակի ավելի վախ ծագման վարկածները միանշանակ չեն։ Որոշները կարծում են, թե վիրուսը ծագել է Հեռավոր Արևելքում[17]։ Պաստյորի ինստիտուտի իսպանական գրիպի առաջատար մասնագետ Ս. Հանոունը ենթադրում է, որ վիրուսը ծագել է Չինաստանում, մուտացվել ԱՄՆ-ում Բոստոնի մոտ և տարածվել Բրեստ, Ֆրանսիա, եվրոպական պատերազմական գոտի։ Զինվորները և նավաստիները հիվանդության հիմնական տարածողներն էին[18]։ Հանոունը առաջարկել է նաև ծագման այլ վարկածներ, որոնք ներառում են Իսպանիան, Կանզասը և Բրեստը, որոնք հնարավոր են, բայց ոչ՝ հավանական։

Աստղակենսաբաններ Չանդրա Վիքրամասինղեն և Ֆրեդ Հոյլը կարծում են, որ իսպանական վիրուսի բաղադրամասերից որոշները երկիր են հասել երկնաքարի միջոցով, քանի որ առաջին վարակված կենդանիները թռչուններն էին։ 2005 թվականին վիրուս պարունակող սառած դիակներ են գտնվել Զինված ուժերի ախտաբանության ինստիտուտում, Ալյասկա, ցույց տալով, որ նոր վիրուսը ռեկոմբինացվել է հին վիրուսի հետ՝ դառնալով մահացու[19]։

Պատմաբան Ալֆրեդ Վ. Քրոսբին կարծում է, որ վիրուսը ծագել է Կանզասում[20]։ Հայտնի գրող Ջոն Բարին համաձայնել է Ալֆրեդ Քրոսբիի տեսակետի հետ[21]։

Քաղաքագետ Էնդրյու Պրայս-Սմիթը տպագրել է Ավստրիայի արխիվների փասատթղթերը՝ ենթադրելով որ այս գրիպի վիրուսը ունի ավելի վաղ ծագում, որը սկսել է Ավստրիայում 1917 թվականի գարնանը[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Institut Pasteur. La Grippe Espagnole de 1918 (Powerpoint presentation in French).
  2. 2,0 2,1 2,2 Taubenberger Jeffery K., Morens David M. (January 2006)։ «1918 Influenza: the Mother of All Pandemics»։ Centers for Disease Control and Prevention։ doi:10.3201/eid1201.050979։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 1, 2009-ին։ Վերցված է մայիսի 9, 2009 
  3. «Historical Estimates of World Population»։ Վերցված է մարտի 29, 2013 
  4. Patterson KD, Pyle GF (Spring 1991)։ «The geography and mortality of the 1918 influenza pandemic»։ Bull Hist Med. 65 (1): 4–21։ PMID 2021692 
  5. Billings Molly։ «The 1918 Influenza Pandemic»։ Virology at Stanford University։ Արխիվացված օրիգինալից մայիսի 4, 2009-ին։ Վերցված է մայիսի 1, 2009 
  6. Johnson NP, Mueller J (2002)։ «Updating the accounts: global mortality of the 1918–1920 "Spanish" influenza pandemic»։ Bull Hist Med 76 (1): 105–15։ PMID 11875246։ doi:10.1353/bhm.2002.0022 
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Barry_book անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Vilensky JA, Foley P, Gilman S (August 2007)։ «Children and encephalitis lethargica: a historical»։ Pediatr. Neurol. 37 (2): 79–84։ PMID 17675021։ doi:10.1016/j.pediatrneurol.2007.04.012 
  9. Valentine Vikki (փետրվարի 20, 2006)։ «Origins of the 1918 Pandemic: The Case for France»։ NPR։ Վերցված է հոկտեմբերի 2, 2011 
  10. Anderson Susan (օգոստոսի 29, 2006)։ «Analysis of Spanish flu cases in 1918–1920 suggests transfusions might help in bird flu pandemic»։ American College of Physicians։ Վերցված է հոկտեմբերի 2, 2011 
  11. Davis, Ryan A. The Spanish Flu: Narrative and Cultural Identity in Spain, 1918
  12. Barry, John M. (2004). The Great Influenza: The Epic Story of the Greatest Plague in History. Viking Penguin. էջ 171. ISBN 0-670-89473-7. 
  13. Galvin John (հուլիսի 31, 2007)։ «Spanish Flu Pandemic: 1918»։ Popular Mechanics։ Վերցված է հոկտեմբերի 2, 2011 
  14. María Encina Cortizo, cited in Davis, Ryan A. The Spanish Flu: Narrative and Cultural Identity in Spain, 1918, p. 103-104.
  15. «EU Research Profile on Dr. John Oxford»։ Արխիվացված օրիգինալից մայիսի 11, 2009-ին։ Վերցված է մայիսի 9, 2009 
  16. Connor, Steve, "Flu epidemic traced to Great War transit camp", The Guardian (UK), Saturday, 8 January 2000. Accessed 2009-05-09. Archived 11 May 2009.
  17. 1918 killer flu secrets revealed. BBC News. 5 February 2004.
  18. Pr. C. HANNOUN :
    La Grippe, Ed Techniques EMC (Encyclopédie Médico-Chirurgicale), Maladies infectieuses, 8-069-A-10, 1993. Documents de la Conférence de l'Institut Pasteur : La Grippe Espagnole de 1918.
  19. Dr. Rhawn Joseph, Chandra Wickramasinghe (2010)։ «Comets and Contagion: Evolution and Diseases From Space»։ Journal of Cosmology։ էջեր 1750–1770 
  20. Crosby 2003
  21. Barry, John. The site of origin of the 1918 influenza pandemic and its public health implications, Journal of Translational Medicine, 2:3. Accessed 2009-05-01. Archived 4 May 2009.
  22. Andrew Price-Smith, Contagion and Chaos, Cambridge, MA: MIT Press, 2009.