Օսկար Փիթերսոն
Օսկար Փիթերսոն | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Oscar Peterson |
Ծնվել է | օգոստոսի 15, 1925[1][2][3][…] Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 23, 2007[6][1][7][…] (82 տարեկան) Միսիսոգա, Regional Municipality of Peel, Օնտարիո, Կանադա |
Գերեզման | Erindale |
Ժանրեր | ջազ[8][9][10][…], բիբոփ[11], Հարդ-բոպ[12][13][14], third stream?[15][16], բլյուզ[17][18] և Ֆանկ[19] |
Մասնագիտություն | jazz pianist, բենդ-լիդեր, կոմպոզիտոր, երաժշտագետ և դերասան |
Գործիքներ | դաշնամուր[19], վոկալ և հարվածային գործիք[19] |
Լեյբլ | Verve Records[20], Մերկուրի Ռեքորդս, Pablo?[20], Telarc International Corporation?[20] և MPS Records?[20] |
Կրթություն | Թագավորական երաժշտական ակադեմիա և High School of Montreal? |
Անդամակցություն | The Oscar Peterson Trio? և Roy Eldridge Quartet? |
Պարգևներ | ![]() ![]() ![]() Գեներալ- նահանգապետի մրցանակ մշակույթի և լրատվության ոլորտում , ,![]() ![]() Loyola Medal? (1997) , , , , , , , , ,![]() |
Կայք | oscarpeterson.com |
![]() |
Օսկար Էմանուել Փիթերսոն (անգլ.՝ Oscar Emmanuel Peterson, օգոստոսի 15, 1925[1][2][3][…], Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[4] - դեկտեմբերի 23, 2007[6][1][7][…], Միսիսոգա, Regional Municipality of Peel, Օնտարիո, Կանադա), կանադացի ջազային դաշնակահար, կոմպոզիտոր, տրիոյի ղեկավար, դասախոս եւ ամենահռչակավոր ջազային վիրտուոզ դաշնակահարներից մեկը, որն իր 60-ամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում աշխարհով մեկ հազարավոր համերգներ է տվել: Դյուկ Էլլինգթոնը նրան անվանում էր «ստեղների Մահարաջա», իսկ ընկերները՝ պարզապես «Օու Փի» (O.P.), ըստ անվան սկզբնատառերի: Նա ավելի քան 200 ձայնագրությունների հեղինակ է, «Գրեմմի» 8-ակի մրցանակակիր, արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների եւ պարգեւների:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Վեստ Ինդիայից ներգաղթածների ընտանիքում: Հայրը երկաթուղում բեռնակիր էր աշխատում: Վաղ տարիքում Օսկարը հայտնաբերել է սերը երաժշտության նկատմամբ: Առաջին դասերը Օսկարին տվել է ավագ քույրը:
Հայրը՝ սիրող երաժիշտ, նրան սովորեցրել է նվագել տրոմբոն եւ դաշնամուր, երբ նա ընդամենը 6 տարեկան էր: Սակայն, վաղ տարիքում տուբերկուլյոզով հիվանդանալուց հետո, Փիթերսոնը ստիպված էր շարունակել նվագել միայն դաշնամուր (բժիշկներն արգելեցին փողային նվագարաններ նվագել): Մանուկ տարիքում Օսկարը դաշնամուրի դասեր էր վերցնում ծագումով հունգարացի վարպետ Պոլ դե Մարկիից՝ Իստվան Թոմանի աշակերտից, որն էլ իր հերթին հռչակավոր Ֆերենց Լիստի աշակերտն էր: Այսպիսով, մանուկ Փիթերսոնը հիմնականում դասական երաժշտության հիմքով էր դաշնամուր սովորում: Մինչդեռ, տղան հմայված էր ավանդական ջազով, եւ ռեգթայմի ու, հատկապես, Բուգի-վուգիի մի քանի գործեր սովորեց: Այդ ժամանակ Օսկարին «Բուգի-վուգիի դարչնագույն ռմբարկու» անվանեցին:
14 տարեկանում նա դարձավ տեղի ռադիոկայանի կազմակերպած՝ պատանի տաղանդների մրցույթի մրցանակակիր և իրավունք ստացավ պարբերաբար ելույթ ունենալու ռադիոշոուներին: Օսկար Փիթերսոնի դեբյուտային համերգը կայացել է 1944 թվականին՝ Ջոնի Հոլմսի (Johnny Holmes) կանադական ջազ-նվագախմբում: Երաժշտի առաջին ձայնագրությունները լույս են տեսել Կանադայում 40-ականների կեսերին: Ու թեեւ նրանք վկայում էին տեխնիկական առումով անթերի դաշնակահարի ի հայտ գալու մասին, սակայն ջազի կանադացի սիրահարներն այդ ժամանակ իրենց հայրենակցին ինչպես հարկն է չընդունեցին: Սակայն երիտասարդ ձեռներեց Նորման Գրանցը, զգալով ջազի կոմերցիոն հնարավորությունները, «ջազի լուսատուների» հավաքական թիմ հավաքեց, որտեղ, որպես պատանի տաղանդ, հրավիրեց նաեւ Օսկար Փիթերսոնին:
1949 թվականից ի վեր մասնակցում էր ԱՄՆ-ում կայացող «Ջազը ֆիլհարմոնիայում» համերգ-հյուրախաղերին: «Դաուն Բիթ» ամսագիրն այսպես է նկարագրում Օսկար Փիթերսոնի դեբյուտը Նյու Յորքում 1949 թվականին.
«Նրա աժդահա մարմինը դաշնամուրի մոտ զարմանալիորեն թեթեւ էր դառնում, իսկ տեխնիկան զմայլում էր բոլորին: Նրա կայծակնային աջ ձեռքը բոփային պասաժներ էր շաղ տալիս եւ հարմոնիկ զարգացման հրաշալի զգացողություն էր ցուցաբերում: Նման մի բան մեզ արդեն ցույց էր տվել մեկ այլ օտարերկրացի՝ անգլիացի Ջորջ Շիրինգը: Բայց երբ Օսկար Փիթերսոնը սկսեց «բոփային նախշեր» նկարել ձախ ձեռքով, ինչը դեռ ոչ ոք չէր արել, ծափահարեցին անգամ ամենապահանջկոտ քննադատները»:
1953 թվականին Փիթերսոնը հյուրախաղերի մեկնեց Եվրոպա իր տրիոյի հետ, որի կազմում 1951 թվականից ընդգրկված էին կոնտրաբասիստ Ռեյ Բրաունը (Ray Brown), եւ կիթառահար Աշբի Իրվինգը (Ashby Irving): Ավելի ուշ Աշբիին փոխարինեց Բարնի Քեսսելը (Barney Kessel), իսկ նրան իր հերթին փոխարինեց Հերբ Էլլիսը (Herb Ellis): 1955 թվականին Օսկարը նվագակցում էր Էլլա Ֆիցջերալդին՝ Անգլիա և Շոտլանդիա նրա կատարած հյուրախաղերի ժամանակ: Կիթառով եւ Կոնտրաբասով տրիոն ապրեց հինգ տարի՝ մինչեւ 1958 թվականը: Հերբ Էլլիսի հեռանալուց հետո Փիթերսոնը համարձակ շրջադարձ կատարեց՝ կիթառահարին փոխարինեց թմբկահար Ջին Գամաջով (Gene Gamage)՝ զրկվելով օրիգինալ նվագախմբի առավելությունից: Ողջ 50-ականներին առաջատար ջազային պարբերականների ընթեցողների եւ քննադատների հարցումների արդյունքներով տրիոն ընդգրկվում է ջազային դաշնակահարների առաջատարների թվում: 60-ականների սկզբներին Տորոնտոյում (Կանադա) բացեց ժամանակակից երաժշտության դպրոց, 1964 թվականին ներկայացրեց իր Canadian Suite[21] ստեղծագործությունը: Ամեն տարի շարունակում էր հյուրախաղերը ԱՄՆ-ում ու Եվրոպայում: 60-ականներին Փիթերսոնի ամենանշանակալի ելույթները Էլլա Ֆիցջերալդի հետ նրա նոր համատեղ ելույթներն էին: Համագործակցել է շատ նշանավոր ջազմենների հետ, որոնց թվում՝ Դեյվ Բրուբեկը, Դիզզի Գիլեսփին, Բեն Ուեբսթերը, Լուի Արմսթրոնգը, Սթեն Գետցը և այլք: Դուետներ է ձայնագրել Քաունթ Բեյսիի հետ: Օսկար Փիթերսոնի տրիոյի կազմը պարբերաբար թարմացվում էր: Տրիոն շրջել է աշխարհով մեկ, ձայնագրել է ավելի քան 150 ալբոմ: 1974 թվականին տրիոն ելույթ է ունեցել ԽՍՀՄ-ում (Տալլին)՝ կոնտրաբասիստ Նիլս Հոննինգ Էրսթեդ-Պեդերսենի եւ թմբկահար Ջեյք Հաննայի հետ:
1993 թվականին ուղեղի կաթված տարավ, որից հետո հազվադեպ էր ելույթ ունենում եւ նվագում էր հիմնականում աջ ձեռքով: Նրա հարուստ ձայնադարանը պարունակում է ձայնագրություններ իր տրիոյի, Բիլլի Հոլիդեյի, Բեննի Քարթերի, Լուի Արմսթրոնգի, Էլլա Ֆիցջերալդի, Ռոյ Էլդրիջի, Լեսթեր Յանգի, Բադդի դե Ֆրանկոյի, Քլարկ Թերրիի, Սոննի Սթիթի և այլոց հետ: 2004 թվականին Տորոնտոյի կենտրոնական հրապարակներից մեկն անվանակոչվեց նրա անունով:
Մահացել է 2007 թվականի դեկտեմբերի 23-ին՝ երիկամային անբավարարությունից Տորոնտոյի մերձակա Միսիսաուգա ավանում, 82 տարեկան հասակում:
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթերսոնի նվագն առանձնանում էր «լեցունությամբ», որը միավորված էր կատարման ֆենոմենալ տեխնիկայի հետ: Նրա նվագի մեջ լսվում էր Էրրոլ Գարների, Նաթ Քինգ Քոլի, Թեդի Ուիլսոնի եւ Ջորջ Շիրինգի ազդեցությունը: Փիթերսոնի նվագն առանձնանում էր հզոր դրայվով ու ճկունությամբ, որը նրան հնարավորություն էր տալիս համատեղել վառ մենանվագ պասաժները նուրբ նվագակցման հետ: Դաշնամուրի հնչողության լեցունությունը, տուշեների հյութեղությունը, վազքի թեթեւությունն ու բնականությունը, ձայների բազմազանությունը՝ բլյուզային ցայտերից մինչեւ նվագախմբային հռնդյունը, այս ամենի շնորհիվ Օսկար Փիթերսոնի կատարմամբ շատ պիեսներ դարձան դաշնամուրային ջազային երաժշտության դասական նմուշներ: Նրա ստեղծագործության հիմքում սվինգի եւ բիբոլի տարրեր են, իսկ երգացանկը սովորաբար հայտնի մեղեդիներից էր կազմված՝ ձայնագրել է ալբոմներ ամերիկյան հռչակավոր կոմպոզիտորների՝ Գերշվինի, Պորտերի, Կերնի, Առլենի, Ուորրենի եւ այլոց երգերով: Երաժշտական քննադատ Ջեյմս Քոլիերի կարծիքով, Օսկար Փիթերսոնի ստեղծագործությունը թույլ տվեց ջազն ավելի մատչելի դարձնել: Ջազի հայտնի պատմագիր Սքոտ Յանովը այսպես էր գրում երաժշտի մասին.
«Իհարկե, կարել է պնդել, որ Փիթերսոնը 100 նոտա էր նվագում այնտեղ, որտեղ ուրիշ մեկը կբավարարվեր 10-ով, սակայն բոլոր 100-ը ճիշտ տեղում էին, եւ ամոթալի ոչինչ չկա տեխնիկան ի ցույց դնելու մղման մեջ, եթե դա ծառայում է երաժշտությանը: Փիթերսոնը չէր դեգերում մի ոճից մյուսը, այլ աճում էր այն ոճի մեջ, որը գտել էր մի անգամ, եւ դրանում եւս ոչ մի ամոթալի բան չկա»:
Փիթերսոնի ջազային էտյուդները (Jazz Exercices) ամբողջ աշխարհում սկզբնական երաժշտական կրթության մաս են դարձել:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2008-12-23
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2007/12/25/arts/25peterson.html?pagewanted=all
- ↑ http://rateyourmusic.com/list/lanas/100_big_canadian_band_artist/
- ↑ 6,0 6,1 6,2 https://web.archive.org/web/20080119151736/http://www.cbc.ca:80/arts/music/story/2007/12/24/obit-peterson-oscar.html
- ↑ 7,0 7,1 7,2 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2007-12-29
- ↑ http://musicians.allaboutjazz.com/alexhan
- ↑ http://news.allaboutjazz.com/jazz-musician-of-the-day-oscar-peterson.php
- ↑ http://www.lyricsnmusic.com/oscar/autumn-in-new-york-lyrics/527446
- ↑ http://www.discogs.com/Freddie-Hubbard-Oscar-Peterson-Face-To-Face/release/1699916
- ↑ http://seterecords.com/new-arrival-1-141121-20/
- ↑ http://www.allmusic.com/artist/monty-alexander-mn0000589256/biography
- ↑ http://www.discogs.com/Oscar-Peterson-With-Milt-Jackson-Very-Tall/release/2099342
- ↑ http://www.fye.com/s/product/875309/The-Modern-Jazz-Quartet-Fontessa
- ↑ http://www.jazzmusicarchives.com/album/oscar-peterson/live-olympia-1963-the-champs-elysees-1964(live)
- ↑ http://www.ibtimes.com/casey-abrams-brings-strong-jazz-time-tested-influences-american-idol-273873
- ↑ http://www.nytimes.com/2006/08/24/arts/music/24pete.html
- ↑ 19,0 19,1 19,2 Montreux Jazz Festival Database
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ Suite
|