Jump to content

Դեյվ Բրուբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվ Բրուբեկ
Բնօրինակ անունանգլ.՝ Dave Brubeck և անգլ.՝ David W. Brubeck
Ի ծնե անունանգլ.՝ David Warren Brubeck
Ծնվել էդեկտեմբերի 6, 1920(1920-12-06)[1][2][3][…]
Կոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]
Երկիր ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 5, 2012(2012-12-05)[1][2][3][…] (91 տարեկան)
Նորուոլկ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[6][7]
ԳերեզմանUmpawaug Cemetery[8]
Ժանրերջազ[9][10][11][…], West Coast jazz?[12], քուլ ջազ[13][14] և third stream?[15][16][17]
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, բենդ-լիդեր, ջազ երաժիշտ, երաժշտական գործիքավորող, ստուդիական երաժիշտ և երաժիշտ
Գործիքներդաշնամուր[18], jazz piano?, ստեղնաշարային գործիքներ և էլեկտրոնային ստեղնաշար[18]
ԼեյբլConcord Records և Columbia Records
ԿրթությունConservatory of Music, University of the Pacific?, Խաղաղօվկիանոսյան համալսարան, Միլս քոլեջ և Shasta High School?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և The Dave Brubeck Quartet?
ԱմուսինIola Brubeck?
Պարգևներ
Կայքdavebrubeck.com
 Dave Brubeck Վիքիպահեստում

Դևիդ (Դեյվ) Ուորեն Բրուբեկ (դեկտեմբերի 6, 1920(1920-12-06)[1][2][3][…], Կոնկորդ, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] - դեկտեմբերի 5, 2012(2012-12-05)[1][2][3][…], Նորուոլկ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[6][7]), ամերիկացի ջազային կոմպոզիտոր, դաշնակահար, «The Dave Brubeck Quartet»-ի ղեկավարը։ Քուլ ջազի («զով ջազի», կամ Կալիֆոռնիայի ջազի) լավագույն ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներին «Brubeck returns to Moscow» հաղորդման համար տված հարցազրույցում Բրուբեկն ասել է, որ իր տատիկներից մեկը Բելառուսից էր։ Նա ասել է նաեւ, որ իր ընտանիքի անդամները երիցական քրիստոնյաներ էին, բայց նրան չէին կնքել և նա ավելի ուշ կաթոլիկություն ընդունեց, «To Hope» պատարագը գրելուց հետո։

Սովորել է Դարիուս Միյոյի մոտ[22]։ Եղել է Բենջամին Ֆրանկլինի մրցանակի դափնեկիր (ԱՄՆ) (2008 թիվ)։ Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 5-ին իր 92-րդ տարեդարձի նախօրյակին[23]։ Մահվան պատճառը եղել է սրտային անբավարարությունը[24]։

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի դեպ կվարտետի աշխատանքը իրենից ներկայացնում է խմբային աշխատանք, որտեղ Բրուբեկի ներդրումը դժվար է առանձնացնել մյուս մասնակիցների ներդրումից։ Կվարտետի մասնակիցներից մեկը՝ սաքսաֆոնիստ Փոլ Դեզմոնդը հայտնի է իր չափերի հետ փորձերով (ստեղծագործությունների վերնագրերը խսում են իրենց մասին. «Փորձիր հինգ քառորդներ», «տասնմեկ քառորդներ» և այլն։ ) Դեյվ Բրուբեկի կվարտետի առավել հայտնի ստեղծագործություններից է դասական ջազային կոմպոզիցիան՝ «Take Five» (կոմպոզիտոր Փոլ Դեզմոնդ), ձայնասկավառակը լույս տեսավ 1959 թվին և ընդգրկվեց «Time Out» ալբոմում։ Այն առաջին ջազային կոմպոզիցիան էր, որը վաճառվել էր մեկ միլիոն օրինակով։ Եվ 1961 թվին այն ընդգրկվեց ամերկիյան Billboard Hot 100 ամսագրի ցուցակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվ Բրուբեկ» հոդվածին։