Նաթ Քինգ Քոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթ Քինգ Քոլ
Nat King Cole (Gottlieb 01511).jpg
Ի ծնե անուն անգլ.՝ Nathaniel Adams Coles
Ծնվել է մարտի 17, 1919({{padleft:1919|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2]
Մոնթգոմերի, Մոնտգոմերի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է փետրվարի 15, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:15|2|0}})[4][1][2] (45 տարեկանում)
Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]
Ժանրեր ջազ
Մասնագիտություն հեղինակ-կատարող, դաշնակահար, դերասան, ջազ երաժիշտ, հեռուստատեսային դերասան, ջազ կիթառահար և կինոդերասան
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ դաշնամուր, երգեհոն և կիթառ
Լեյբլ Capitol Records և Decca Records
Ամուսին Մարիա Քոլ
Կայք natkingcole.com

Նաթ Քինգ Քոլ (անգլ.՝ Nat King Cole ամբողջական անունը՝ անգլ.՝ Nathaniel Adams Coles, մարտի 17, 1919({{padleft:1919|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:17|2|0}})[1][2], Մոնթգոմերի, Մոնտգոմերի շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3] - փետրվարի 15, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:15|2|0}})[4][1][2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]), հայտնի ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, նաև դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի մարտի 17-ին Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում։ Նրա հայրը Էդուարդ Քոլը եղել է քահանա Մկրտիչ եկեղեցում։ Մայրը՝ Պերլինը, եղել է եկեղեցու երգեհոնահար և երգչախմբի ղեկավար։ Առաջին դասերը նրան տվել է մայրը, իսկ առաջին ելույթին ներկայացել է Yes, We Have No Bananas երգով՝ 4 տարեկան հասակում։ 1921 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Չիկագո և 12 տարեկանից նա հաճախում է դաշնամուրի դասերի։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթ Քինգ Քոլը 19 տարեկանում սկսեց աշխատել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար իր եղբոր՝ Էդիի խմբում։ 1936 թվականին Նաթը ելույթ է ունենում ռեվյույով Նոբլա Սիսլայի հետ։ 1937 թվականին ստեղծում է տրիո Օսկար Մուրոմի հետ։ Խումբը գոյատևեց մինչև 1947 թվականը։ 1943 թվականին դառնալով հայտնի վոկալիստ ձայնագրեց իր սեփական երգը (Straighten Up and Fly Right)։ «Capitol Records»-ը վաճառեց այդ երգի 500000 կրկնօրինակ։ 1950 թվականի հունիսին ձայնագրեց Mona Lisa բալլադը, որը իր երգացանկում զբաղեցրեց 1-ին տեղը։ 1956 թվականի վերջին Նաթը թողարկեց ջազային ալբոմ «After Midnight» անվանումով։ 1964 թվականին նա թողարկեց իր վերջին «L-O-V-E» ալբոմը, որից հետո մի քանի օր անց հայտնվեց հիվանդանոցում։ Նաթը մահացել է 1965 թվականի փետրվարին, քաղցկեղից՝ Կալիֆոռնիայում։ Նա առաջին սևամորթ էստրադային կատարողն էր ում հանդիսատեսն ընդունեց։ Ունեցել է շուրջ 18 ձայնասկավառակ և 350 երգ։

Նրա երգերը հնչում են 100-ից ավելի ֆիլմերում, որպես դերասան նկարահանվել է մոտ 20 գեղարվեստական և հեռուստեսային ֆիլմերում ու սերիալներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alabama Music Hall of Fame (1985)
  • Alabama Jazz Hall of Fame (1993)
  • Grammy Lifetime Achievement Award (1990)
  • Down Beat Jazz Hall of Fame (1997)
  • Grammy (2000)
  • Grammy (1959)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]