Capitol Records

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Capitol Records
CapitolRecords Logo.png
Capitol Records Building LA.jpg
Տեսակ Լեյբլ, Ապրանքային նշան և imprint
Հիմնադրված է 1942
Հիմնադիր Ջոննի Մերքեր, Բադդի Դիզլևայ, Գլեն Ուոլեքս
Վայր Հոլիվուդ և Լոս Անջելես
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մայր ընկերություն Universal Music Group
Դուստր ընկերություններ Capitol Nashville
Սեփականատեր Universal Music Group
Կայք capitolrecords.com
Capitol Records Վիքիպահեստում

Capitol Records, ամերիկյան Universal Music Group-ին պատկանող ձայնագրման լեյբլ։ Այն ստեղծվել է ԱՄՆ-ում, 1942 թվականին, որպես West Coast ձայնագրման ընկերության առաջին լեյբլ` Ջոնի Մերքերի, Բադդի Դիզլևայի և Գլեն Ուոլեքսի կողմից: 1955 թվականին այն սեփականաշնորհվել է EMI ձայնագրման լեյբլի կողմից[1]։ Հետագայում, 2012 թվականին EMI ընկերությունը սեփականաշնորհվել է Universal Music Group ընկերության կողմից։ Մեկ տարի անց ընկերությունը միանում է Capitol-ին, և Capitol Music Group ընկերությունը դառնում է Universal Music Group ընկերության մի մասը։ Capitol Records ձայնագրման լեյբլի աշխատասենյակը գտնվում է Հոլիվուդում։ Այն ճանաչված է որպես Կալիֆոռնիայի խորհրդանիշ։

Լեյբլի հետ համատեղ համագործակցում են արտիստներ, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարթնին, Մերի Ջեյ Բլայջը, Քեթի Փերրին, Avenged Sevenfold-ը, 5 Seconds of Summer-ը, Թորի Քելլին, Սեմ Սմիթը, Թրոյ Սիվանը և այլն[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Capitol Records-ը հիմնադրվել է 1942 թվականին երգահան Ջոննի Մերքերի[3], պրոդյուսեր Բադդի ԴեՍիլվայի, ով նաև ֆինանսական օգնություն էր տրամադրում երգի հեղինակին և Գլեն Ուոլեքսի հետ համատեղ. վերջինս Wallichs Music City ընկերության հիմնադիրն էր։ Ձայնագրման լեյբլ բացելու գաղափարը Մերքերինն էր, որը ծագել էր Հարոլդ Արլենի և Բոբբի Շերվուդի հետ գոլֆ խաղալու ժամանակ։ 1941 թվականից սկսած Մերքերը սկսում է զբաղվել երգահանությամբ, որը մեծ հաջողություններ է բերում նրան։ Ապա Մերքերը Ուոլեքսին ներկայացնում է գաղափարը, երբ վերջինս այցելել էր նրա ձայնագրման ստուդիա։ Ուոլեքսը համաձայնվում է համագործակցել Մերքերի հետ։ 1942 թվականի փետրվարի 2-ին Մերքերը և Ուոլեքսը հանդիպում են ԴեՍիլվայի հետ Հոլիվուդի ռեստորաններից մեկում և միասին քննարկում են Paramount Pictures ընկերությունից ներդրում ստանալու հարցը։ Չնայած ԴեՍիլվան մերժում է նրանց, սակայն նա ֆինանսավորում է նրանց ընկերությանը մոտ 15,000 դոլլարով։ 1942 թվականի մարտի 27-ին նրանց համագործակցության արդյունքում ստեղծվում է Liberty Records-ը, որը հետագայում պաշտոնապես անվանափոխվում է Capitol Records-ի (1942 թվական)[4]։ Իսկ 1942 թվականի ապրիլից ձայնագրման լեյբլն արդեն սկսել էր համագործակցել հայտնի արվեստագետների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Christopher Hawthorne (May 29, 2011)։ «Critic's Notebook: Hollywood landmark at a crossroads»։ Los Angeles Times։ Վերցված է April 18, 2013 
  2. «Capitol Records - Artists»։ capitolrecords.com։ Վերցված է July 26, 2017 
  3. Gilliland John (1994)։ Pop Chronicles the 40s: The Lively Story of Pop Music in the 40s (audiobook)։ ISBN 978-1-55935-147-8։ OCLC 31611854  Tape 1, side B.
  4. markhn (April 18, 2013)։ «HAPPY BIRTHDAYS!»։ popculturefanboy։ Google, Inc։ Վերցված է April 18, 2013