Թրոյ Սիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թրոյ Սիվան
Troye Sivan July 2015.jpg
Թրոյ Սիվանը 2015 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն անգլ.՝ Troye Sivan Mellet
Ի ծնե անուն աֆրիկաանս՝ Troye Sivan Mellet
Ծնվել է հունիսի 5, 1995 (23 տարեկան)
Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[1]
Երկիր Ավստրալիա Ավստրալիա
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն դերասան, հեղինակ-կատարող և յություբեր
Գործիքներ վոկալ և դաշնամուր
Գործունեություն 2006 - ներկա ժամանակներ
Լեյբլ EMI Music Australia
Շրջանավարտ Carmel School, Perth
Կայք troyesivan.com

Թրոյ Սիվան Մելետ (անգլ.՝ Troye Sivan Mellet, հունիսի 5, 1995(1995-06-05), Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[1]), ավստրալացի երգիչ, դերասան և վիդեոբլոգգեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիվանը ծնվել է Յոհաննեսբուրգում (ՀԱՀհրեաների ընտանիքում (հայրն ազգությամբ հրեա է, մայրը՝ կատարել է գիյուր)։ Երբ լրացել է տղայի երկու տարին, ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա։

Սիվանն ուսում ստացել է տանը։ Այժմ ապրում է ծնողների հետ (ընտանիքում բացի նրանից կա և 3 երեխա), Պերթ քաղաքում։ «Սիվան»-ը նրա միջին անվանումն է, և նա օգտագործում է այն որպես բեմական անուն։ Թրոյը բացահայտ գեյ է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական[խմբագրել | խմբագրել կոդը]

WILD
TRXYE

Սիվանն իր երաժշտական կարիերան սկսել է 2006 թվականին։ Նա երգել է 2006, 2007 և 2008 թվականների Channel Seven Perth հեռուստամարաթոններին։ 2006 թվականին դուետ է կատարել «Australian Idol» մրցույցի հաղթող Գայ Սեբաստիանի հետ։ Նրա դեբյուտային անկախ ալբոմը թողարկվել է 2008 թվականի փետրվարին և պարունակում էր 5 երգ։ 2010 թվականի փետրվարին իր երգով բացել է «We Are The World 25 for Haiti» բարեգործական համերգը, որը նպատակ ուներ գումար հավաքել Հայիթիի երկրաշարժի զոհերի համար։

Սիվանը ձայնագրում է հայտնի երգիչների կատարումների քավրներ, ինչպես նաև երգեր է գրում։ Ամենահայտնի կոմպոզիցիան «The Fault In Our Stars» երգն է, որի երաժշտությունն ու բառերը գրել է հենց ինքը։ Երգը ոգեշնչված է Ջոն Գրինի համանուն գրքից։

2014 թվականի հուլիսին Սիվանը թողարկեց իր «Happy Little Pill» սինգլը՝ իր առաջին պաշտոնական TRXYE մինի ալբոմը սատարելու համար։ 5 երգից բաղկացած մինի ալբոմը թողարկվել է օգոստոսի 15-ին՝ Universal մեյջոր-լեյբլի կողմից։ «Happy Little Pill» սինգլի համար նկարահանվել է տեսահոլովակ։

2015 թվականի մարտին Սիվանը ստացել է «YouTube Music Awards 2015» մրցանակը՝ ընդգրկվելով նախորդ տարվա ՅուԹյուբի ամենահայտնի կատարողների թոփ 50-ի մեջ[2]։

2015 թվականի հուլիսի 26-ին նա ներկայացրեց 6 թրեկից բաղկացած իր դեբյուտային «WILD» ալբոմը[3]։ Ալբոմի թողարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին։ Այդ օրը ձայնասկավառակի սատարության համար թողարկվել է համանուն տեսահոլովակ (ընդհանուր ծրագրված է շարք՝ 3 տեսանյութից)[4]։

Դերասանական[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Թրոյը կատարել է դեբյուտ որպես թատրոնի դերասան՝ Օլիվեր Թվիստի դերով։ 2008 թվականի փետրվարին «Իքս մարդիկ։ Սկիզբ․ Կուղխ» ֆիլմում խաղացել է երիտասարդ Ջեյմս Հովելտի դերը։ Այս դերի համար գործակալության աշխատակիցները Թրոյին հրավիրել են այն բանից հետո, երբ դիտել են նրա մասնակցությամբ մի շարք տեսանյութեր։

Տարի Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր
2009 X-Men Origins։ Wolverine Իքս մարդիկ։ Սկիզբ․ Ռաոսմախա Երիտասարդ Ջեյմս
2010 Betrand The Terrible Բերտրան Ահեղ Այս
2010 Spud Մանրաձկնիկ Ջոն «Մանրաձկնիկ» Նիլտոն
2013 Spud 2։ The Madness Continues Մանրաձկնիկ 2․ Խենթությունը շարունակվում է Ջոն «Մանրաձկնիկ» Նիլտոն
2014 Spud 3։ Learning to Fly Մանրաձկնիկ 3․ Սովորում ենք թռչել Ջոն «Մանրաձկնիկ» Նիլտոն

Բլոգերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերին Սիվանը սկսել է ստեղծել շաբաթական վիդեոբլոգներ ՅուԹյուբ վիդեոհոսթինգում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ Թրոյն ունի ավելի քան 3 500 000 բաժանորդագրություն, իսկ նրա վիդեոներն ունեն 200 միլիոն դիտում։ ՅուԹյուբի նրա ալիքը մտնում է Ավստրալիայում 20 ամենադիտվող ալիքների ցանկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1060402602 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. «Beyonce и Taylor Swift получат премию YouTube Music Awards»։ Newmuz.com։ 2015-03-04։ Վերցված է 2015-09-09 
  3. Kelley Dunlap։ «Drop Everything, Troye Sivan Finally Announced New Music»։ BuzzFeed։ Վերցված է 2015-07-26 
  4. Набипов Руслан (2015-09-04)։ «Трой Сиван показал гомосексуальный клип “Wild”»։ Apelzin.ru։ Վերցված է 2015-09-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]