5 Seconds of Summer
5 Seconds of Summer | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | 5SOS |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ ռոք, Փոփ փանկ, Ալտերնատիվ ռոք |
Գործունեություն | 2011-ներկա |
Լեյբլ | Capitol Records |
Կայք | 5sos.com |
Անդամներ | |
Լյուկ Հեմմինգս Մայքլ Քլիֆֆորդ Քալում Հուդ Էշթոն Իրվին | |
5 Seconds of Summer Վիքիպահեստում |
5 Seconds of Summer (Հայտնի է նաև 5SOS անվամբ), ավստրալական Փոփ ռոք, Փոփ փանկ խումբ[1][2]։
Բովանդակություն
Խմբի Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյուկ Հեմմինգս (հուլիսի 16, 1996) — վոկալ, Կիթառ։
- Մայկլ Կլիֆֆորդ (նոյեմբերի 20, 1995) — Կիթառ, բեկ վոկալ։
- Կալում Հուդ (հունվարի 25, 1996) — բաս կիթառ, բեկ վոկալ։
- Էշթոն Իրվին (հուլիսի 7, 1994) — Հարվածային գործիք, բեկ վոկալ։
2011-12 Կազմավորումն ու առաջին ելույթը[խմբագրել | խմբագրել կոդը]
5 Seconds of Summer խումբը կազմավորվել է 2011 թվականին Լյուկ Հեմմինգսի, Քալում Հուդի և Մայքլ Քլիֆֆորդի կողմից, երբ նրանք դեռ սովորում էին քոլեջում։ Նրանք հայտնի երգիչների երգերը վերցնում էին, երգում, ձայնագրում, ապա փոստում Լյուկի յութուբյան էջում։ Տղաների առաջին փոստած երգը եղել է Մայք Փոսների «Խնդրում եմ մի գնա» («Please don't go») երգը 2011 թվականի փետրվարի 3-ին։ Եվ ահա 2011 թվականի դեկտեմբերին խմբին է միանում Էշթոն Իրվինը՝ լրացնելով խումբը։ Տղաները գրավեցին շատ ապրանքանիշների, հրատարակչների և պայմանագիր կնքեցին SONY ATV MUSIC PUBLISING-ի հետ։ Չնայած որ դեռ թվիթերից ու ֆեյսբուքից աջակցություն դեռ չունեին, լույս տեսավ նրանց առաջին ալբոմը՝ UNPLUGGED-ը, որը ըստ iTunes-ի աղյուսակի 3-րդ տեղում էր Ավստրալիայում, իսկ Նոր Զելանսիայում և Շվեյցարիայում գտնվում էր առաջին 20-յակի մեջ։ Խմբի վարկանիշը կտրուկ բարձրացավ, երբ One Direction խմբի Լուիս Թոմլիսոնը իր էջում տղաների «Gotta get out» երգի հղումը դրեց, գրելով, որ որոշ ժամանակ եղել է նրանց ֆանատը։ 5 Seconds of summer-ը կրկին One Direction-ի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ երգեցին իրենց առաջին սինգլը՝ «Out Of My Limit»-ը 2012 թվականի նոյեմբերի 19-ին։ Այս անգամ Նայլ Հորանը իր թվիթերյան էջում թողեց երգի տեսահոլովակի հղումը։ 5 Seconds of summer-ը 2012 թվականի մյուս կեսը անցկացրեց զարգացնելով իր ձայնը և գրելով նոր երգեր Քրսիտիան Լո Ռուսսոյի և Ջոել Չափմանի հետ։ Վերջինս ավստրալիական Էմի Մերեդիթ խմբից էր։ Հենց նրա հետ էլ տղաները գրեցին իրենց երգերից 2-ը՝ «Beside You»-ն և «Unpredictable»-ը։
2013-մեր օրերը և LIVE5SOS-ը[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի փետրվարի 14-ին հայտարարված էր, որ 5SOS-ը պետք է աջակցեր One Direction-ին իրենց «TAKE ME HOME» համաշխարհային շրջագայության ժամանակ։ Շրջագայությունը մեկնարկեց O2 ARENA-ում (Լոնդոնում) 2013 թվականի փետրվարի 23-ին։ 5SOS-ը միացավ 1D-ին Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի, նաև իրենց հայրենի քաղաքում՝ Սիդնեյում տեղի ունեցած շոուների ժամանակ։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
- 5 Seconds of Summer (2014)
Մինի ալբոմներ
- Unplugged (2011)
- Somewhere New (2012)
- She Looks So Perfect EP (2014)
- Don't Stop EP (2014)
- Amnesia EP (2014)
Վիդեոգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Out of My Limit»
- «Heartbreak Girl»
- «Try Hard»
- «Wherever You Are»
- «She Looks So Perfect»
- «Don't Stop»
- «Amnesia»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «5 Seconds Of Summer's New York City Fans Are Like 'A Good Version' Of Tinder»։ ապրիլի 23, 2014։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 25
- ↑ «5 Seconds of Summer Goes Global - But They're Not The Next One Direction»։ ապրիլի 8, 2014։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 25