Թորի Քելլի
Թորի Քելլի | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Victoria Loren Kelly |
Նաև հայտնի է որպես | Tori Kelly և Victoria Loren Kelly[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1992[2][3] (30 տարեկան) Wildomar, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | սոուլ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, ձայնային դերասանուհի և pop singer |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, հարվածային համակարգ և վոկալ |
Լեյբլ | Capitol Records |
Կայք | torikellymusic.com |
Ստորագրություն | |
![]() |
Վիկտորյա Լորին Քելլի (անգլ.՝ Victoria Loren Kelly, դեկտեմբերի 14, 1992[2][3], Wildomar, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի։ Քելլին առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել 14 տարեկան հասակում՝ ՅուԹյուբյան իր ալիքում տեսահոկովակներ հրապարակելով։ 16 տարեկանում նա մասնակցում է Ամերիկյան տաղանդ հեռուստաշոուին։ Նախագծում մասնակցությունից հետո Քելլին սկսում է իր սոլո կարիերան։ 2012 թվականին նա միայնակ թողարկում է իր մինի ալբոմը, որի պրոդյուսերը հենց ինքն էր։ Ալբոմը նա անվանել էր «Handmade Songs by Tori Kelly»։ Հաջորդ տարի նա պայմանագիր է կնքում Սքութեր Բրաունի հետ, ով դառնում է նրա մենեջերը։ Սքութերը, տեսնելով Քելլիի տեսահոլովակները ՅուԹյուբում, նրա տեսահոլովակները ներկայացնում է Capitol Records ձայնագրման լեյբլին, և արդեն սեպտեմբերին նրանք պայմանագիր են կնքում։ Քելլիի երկրորդ մինի ալբոմը` «Foreword»-ը, թողարկվում է 2013 թվականին։ 2015 թվականի հունիսի 23-ին Քելլին թողարկում է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Unbreakable Smile»-ը։ Ալբոմի լիդ սինգլը՝ «Nobody Love»-ը, թողարկվել է 2015 թվականին և միանգամից մուտք է գործել Billboard Hot 100 հիթ-շքերթ։ Քելլին նոմինացվել է «Տարվա լավագույն նորահայտ արտիստ անվանակարգում»` Grammy Awards մրցանակաբաշխության ընթացքում։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քելլին ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Վիլդոմար քաղաքում։ Նրա հայրը աֆրոամերիկացի է, իսկ մայրն ունի իռլանդական և գերմանական արմատներ[4][5]։
2004 թվականին Քելլին մասնակցում Ամերիկյան ամենատաղանդավոր երեխաների մրցույթին, երգելով Քրիստինա Ագիլերայի Stripped կատարումը և նա հաղթում է մրցույթը։ Հետագայում նա նորից մասնակցում է մեկ այլ մրցույթի, որտեղ, հասնելով եզրափակիչ փուլ պարտվում է։ Քսան տարեկանում Քելլին մեկ տարով պայմանագիր է կնքում «Geffen Records»-ի հետ[6]։ 2007 թվականից Քելլին սկսում է տեսահոլովակներ տեղադրել իր յություբյան ալիքում։ Քելլին ավելի ճանաչված էր իր ակուստիկ քավըր կատարումներով, որոնք նա հրապարակում էր իր յություբյան ալիքով` «Angie Girl» անվամբ[7][8]։
Ամերիկյան տաղանդ նախագծում հայտնվելով թոփ 24 մասնակիցների շարքերում` նա ավելի է հմտանում պրոդյուսինգի բնագավառում և սկսում է միայնակ երգեր ձայնագրել, ապա դրանք հրապարակում էր իր յություբյան ալիքով, որի շնորիհիվ էլ կարճ ժամանակահատվածում նրա հետևորդների թիվը հատում է 1,000,000 քանակը[9]։
2010–2013 թվականներ- «Handmade Songs by Tori Kelly»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսի 1-ին նա թողարկում է իր առաջին մինի ալբոմը, որը կոչվում էր «Handmade Songs by Tori Kelly»։ Ալբոմը թողարկվել է «Toraay Records» լեյբլիկողմից, որը Թորիին է պատկանում։ Քելլին ալբոմի ամբողջ պրոդյուսինգը միայնակ է կատարել։ Ալբոմի թողարկումից կարճ ժամանակ անց ալբոմը հայտնվում է iTunes-ի թոփ տաս հորիզոնականում[10][11] As of 2013, it had sold more than 14,000 copies and reached number nine on the US Heatseekers Albums chart.[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Tori Kelly Interview with Tre (7:49)»։ Վերցված է հունիսի 29, 2015
- ↑ «Tori Kelly on "Handmade Songs" EP and Viral Success»։ Fuse։ Վերցված է դեկտեմբերի 4, 2013
- ↑ Adam Mike (July 2015)։ «Mike Adam's Music Minute: Get to Know Tori»։ Popstar! 16 (4): 81
- ↑ «Take Cover: Frank Ocean's 'Thinkin Bout You': Tori Kelly (and Angie Girl)»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-25-ին։ Վերցված է հունվարի 3, 2013
- ↑ «104.3 MYfm New Music – Interview with Tori Kelly»։ Youtube.com։ Վերցված է նոյեմբերի 26, 2013
- ↑ «Tori Kelly – Biography | Billboard»։ www.billboard.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-18-ին։ Վերցված է մարտի 10, 2016
- ↑ «Tori Kelly – Sushi Challenge – Nobu Unplugged January (2:19)»
- ↑ Benjamin Jeff։ «YouTube Star Tori Kelly Reveals Plans for Full-Length Album»
- ↑ Wete Brad։ «Tori Kelly Moves 'Foreword,' Releases 'Dear No One' Video – 21 under 21 (2013): Tori Kelly»։ Billboard.com։ Վերցված է փետրվարի 15, 2015
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացիներ իռլանդական ծագմամբ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ