Լուի Արմսթրոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Արմսթրոնգ
Louis Armstrong restored.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է օգոստոսի 4, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2]
Օռլեան շրջան, Orleans Parish, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1][3]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է հուլիսի 6, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2] (69 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1] կամ Corona, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4][5][6]
Ժանրեր ջազ
Մասնագիտություն դերասան, փողոցային կատարող, փողհար, բենդ-լիդեր, դիրիժոր, ջազ երաժիշտ, երգիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և կինոդերասան
Երգչաձայն բարիտոն և basso profondo
Գործիքներ Շեփոր
Գործունեություն 1914-1971
Լեյբլ ABC Records, Audio Fidelity Records, Columbia Records և Decca Records
Ամուսին Lil Hardin Armstrong
Կայք louisarmstronghouse.org
Ստորագրություն
Ստորագրություն

Լուի Արմսթրոնգ (անգլ.՝ Louis Daniel «Satchmo» Armstrong, օգոստոսի 4, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}})[1][2], Օռլեան շրջան, Orleans Parish, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1][3] - հուլիսի 6, 1971({{padleft:1971|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1] և Corona, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4][5][6]), ամերիկացի ջազային նվագիչ, վոկալիստ և անսամբլի ղեկավար։ Եղել է նաև ճանաչված երգիչ։ Ունեցել է մեծ ազդեցություն ջազի զարգացման և տարածման համար։

Լուի Արմսթրոնգը՝ ժամանակակից երաժշտության նշանավոր դեմքերից մեկը, ամենաանմիջական կերպով կապված է ջազի հեղափոխական ձևավորման և ժողովրդականացման հետ։ Որպես կոմպոզիտորի, կատարողի, մշակութային գործչի ` իր ազդեցությունը 20-րդ դարի ողջ երաժշտության վրա չի ճանաչում ոչ աշխարհագրական, ոչ էլ ժամանակային սահմաններ: Լուի Արմսթրոնգը ամերիկյան ջազային երաժիշտ է: Արմսթրոնգն իր ծննդյան օրը հաստատ չգիտեր, այդ իսկ պատճառով ընտրեց հուլիսի 4-ը` ԱՄՆ անկախության օրը։ Հետագայում կենսագիրների միջոցով հնարավոր է եղել պարզել, որ նա ծնվել է 1901 թվականի հուլիսի 6-ին։ Աֆրոամերիկացի ջազային երաժիշտ, փողահար և երգիչ Լուի Արմսթրոնգին հաճախ անվանում են «ջազի հայր»: Ինչպես սևամորթ յուրաքանչյուր երեխայի՝ Արմսթրոնգի մանկությունն այնքան էլ քաղցր չէր։ Ծնվել է Նոր Օռլեանում։ Մայրն աշխատում էր լվացքատանը և միաժամանակ զբաղվում անօրինական մարմնավառությամբ, իսկ հայրը լքել էր ընտանիքը, երբ Լուին հինգ տարեկան էր։ Երեխային մեծացնում էր տատիկը, ով նախկին ստրկուհի էր։ Մանկուց Լուին ստիպված էր աշխատել, որպեսզի հոգա ընտանիքի կարիքները։ Նա աշխատում էր որպես թերթ վաճառող, ածուխ կրող և այլն։ Վեցամյա տարիքում Լուին փողոցում արդեն համերգներ էր տալիս։ Հրեաների ընտանիքը, որտեղ նա աշխատում էր որպես օգնական, նրան կորնետ գնելու համար պարտքով փող տվեց։ Լուին ինքնուրույն սովորեց երաժշտական գործիք նվագելը։ 1913 թվականի փողոցային խուլիգանական արարքից հետո նրան ուղարկում են ուղղիչ դպրոց. իր մոր հաճախորդ ոստիկաններից մեկից նա գողացել էր նրա ատրճանակը և փողոցում կրակոցներ կազմակերպել։ Չնայած բազմաթիվ դժվարությունների՝ նա դպրոցում կարողանում է երաժշտական դասեր առնել դպրոցի նվագախմբի դիրիժորի մոտ և սովորում է նվագել կորնետ և ալտգորն։ Իսկ որոշ ժամանակ անց նա արդեն երգում էր այդ նույն նվագախմբում։ 1914 թվականին, ավարտելով դպրոցը, տեղի սրճաաններում սկսում է նվագել սիրողական խմբերում։ 17 տարեկանում նա ամուսնանում է մարմնավաճառ Դեյզի Փարկերի հետ։ Սակայն ամուսնությունը երկար չի տևում։ Քինգ Օլիվերի հետ պատահական հանդիպումը նրան հնարավորություն է տալիս սովորել նրա մոտ և երաժշտի՝ Չիկագո մեկնելուց հետո «Քիդ Օրի» խմբում զբաղեցնել նրա տեղը։ Արմսթրոնգը միաժամանակ աշխատում էր մի քանի խմբերի հետ։ Այս ժամանամիջոցում նա պրոֆեսիոնալ երաժիշտ է դառնում։ 1922 թվականին Քինգ Օլիվերի հրավերով մեկնում է Չիկագո և աշխատում «Քրեոլ Ջազզ Բենդի» հետ։ 1924 թվականի փետրվարին երաժիշտը կրկին ամուսնանում է, այս անգամ բենդի դաշնակահարուհի Լիլ Հարդինի հետ։ Իսկ կես տարի անց նրանք տեղափոխվում են Նյու Յորք, որտեղ Լուին աշխատում է այլ խմբերի հետ։ 1925- ին Լուի Արմսթրոնգն առաջին անգամ մտնում է ձայնագրման ստուդիա՝ որպես անհատ կատարող։

25-ամյա տարիքում Լուին առաջին անգամ իրեն փորձում է որպես երգիչ։ Լուին սկսում է իր հյուրախաղերը՝ այցելելով Բեյրութ, Դեթրոյթ, Վաշինգտոն և այլ վայրեր։ Հյուրախաղերից հետո նա բաժանվում է Լիլ Հարդինից։ Երաժշտի լավագույն աշխատանքներից մեկը՝ «Swing that music», ունկնդրին զարմացնում էր շեփորի վրա կատարվող հնարքներով։ Լուի Արմսթրոնգի առաջին ինքնակենսագրականը նույնպես կոչվում էր «Swing that music»: 1938-ին Արմսթրոնգն ամուսնանում է Ալֆա Սիթի հետ. սա երաժշտի ամենակարճատև ամուսնությունն էր։ Մինչդեռ չորրորդ ամուսնությունն ամենաերկարն ու ամենաերջանիկն էր։ Նա ամուսնացավ Լյուսիլ Վիլսոնի հետ, ում հետ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջ։ Երաժշտական բուռն գործունեության հետ մեկտեղ Արմսթրոնգը նկարահանվում էր ֆիլմերում։

Ինչպես մյուս սևամորթ երաժիշտները՝ Արմսթրոնգը չէր կարող անտարբեր մնալ ռասսիզմի հանդեպ։ 1954 թվականին, երբ Արկանազի նահանգում սևամորթներին արգելվեց սովորել սպիտակամորթների հետ նույն դպրոցում, Լուին, ի նշան բողոքի, հետաձգում է Ռուսաստանի իր հյուրախաղերը, սակայն նա չի կարողանում հրաժարվել ձայնագրման աշխատանքներից։ Նույն թվականին նա նկարահանվում է ևս երկու ֆիլմում։ 1959 թվականի հունիսին նա սրտի կաթված է ստանում, բայց, բավարարվելով հիվանդանոցնում շատ քիչ ժամանակ մնալով, նա շուտով վերադառնում է իր լարված աշխատանքին։ 1971 թվականին նա ձայնագրում է իր վերջին՝ The night before Christmas երգը։ Լուի Արմսթրոնգը մահացավ բարեպաշտ մարդու մահով՝ քնած ժամանակ նրա սիրտը կանգնեց։ Դա 1971 թվականի հուլիսի 6-ն էր։ Արմսթրոնգը ստեղծեց կատարելու իր սեփական ոճը՝ իր ազդեցությունը թողնելով առանց բացառության բոլոր ջազային երաժիշտների վրա։ 50 տարի շարունակ նա ձայնագրում էր երգեր, որոնք հիթ էին դառնում և անգամ այսօր հնչում են ռադիոկայաններով և հեռուստատեսությամբ։ Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմում, տարվա ընթացքում մոտ 300 համերգներ էր տալիս՝ այցելելով աշխարհի ամենահեռավոր վայրերը։ Նա գրում էր հոդվածներ, ինքնակենսագրություններ, հուշագրություններ։ Ի վերջո Լուի Արմսթրոնգը 20-րդ դարի համաշխարհային աստղերից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]