Ալ Կապոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալ Կապոնե
Alphonse Gabriel Capone
Դիմանկար
Կապոնեն 1935-ին
Ծնվել է1899 հունվարի 17
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 25, 1947(1947-01-25) (տարիքը 48)
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Փալմ Այլենդ, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանMount Carmel Cemetery[1]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[2]
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրոնԿաթոլիկ
ԳործունեությունԳանգստեր, կորզիչ, մաքսանենգ, Չիկագոյի մաֆիայի ղեկավար
ԱմուսինՄեյ Կապոնե
ԾնողներԳաբրիել Կապոնե (հայր)
Թերեզինա Ռայոլա (մայր)
ԵրեխաներԱլբերտ Ֆրենսիս (Սոննի) Կապոնե
Ստորագրություն
Al Capone Signature.svg
Al Capone Վիքիպահեստում

Ալֆոնս Գեբրիել «Ալ» Կապոնե (անգլ.՝ Alphonse Gabriel "Al" Capone, հունվարի 17, 1899(1899-01-17)[3][4][5][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 25, 1947(1947-01-25)[3][4][5][…], Palm Island, Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գանգստեր, որը կահույքային բիզնեսի ծածկի տակ Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործում էր խիստ օրենք։ Կապոնեն նաև զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեությանը՝ Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռ զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապոնեն ծնվել է Բրուքլինում և եղել է Գաբրիել Կապոնեի (1865-1920) և Թերեզա Ռայոլի (1867-1952) չորրորդ երեխան։ Ծնողները իտալական փախստականներ են (երկուսն էլ ծնվել են Անգրիում), որոնք ժամանել են ԱՄՆ 1894 թվականին Ավստրո-Հունգարիայի Ռիեկա քաղաքից (արտագաղթել են դրանից մեկ տարի առաջ) և հաստատվել Բրուքլինի արվարձանում գտնվող Նյու Յորքի ռազմածովային նավաշինարանում՝ Նեյվի սթրիթ-95-ում: Հայրը վարսահարդար էր, իսկ մայրը՝ դերձակ: Ընդհանուր առմամբ նրանք ունեցել են 9 երեխա ՝ որդիներ Ջեյմս Վինչենցոն (1892-1952)[6][7], Ռաֆայել Ջեյմսը (1894-1974), Սալվատորեն (1895-1924), Ալֆոնսեն, Էրմինո Ջոնը (1903-1985), Ալբերտ Ումբերտոն (1905-1980), Մեթյու Նիկոլասը (1908-1967), դուստրեր Հերմինան (1901-1902) և Մաֆալդան (1912-1988):

Երբ Ալֆոնսեն 11 տարեկան էր, Կապոնեի ընտանիքը տեղափոխվել է Բրուքլինի Պարկ Սլոուփ թաղամաս՝ Գարֆիլդ Փլեյս-38: Վաղ տարիքից Ալֆոնսեն ունցել է հոգեկան հիվանդության ակնհայտ նշաններ։ Ի վերջո, 14 տարեկանում նա հարձակվել է իր ուսուցչուհու վրա, որից հետո լքել է դպրոցը և որոշ ժամանակ զբաղվել պատահական աշխատանքներով։ Դրանից հետո հայտնվել է գանգստեր Ջոնի Տորիոյի ազդեցության տակ և միացել նրա «Ջեյմս-Սթրիթ» ավազակախմբին, որն այնուհետև մտել է Պաոլո Վակարելիի (առավել հայտնի է՝ որպես Փոլ Քելլի) հանրահայտ «Ֆայվ-Փոինթս» խմբավորման մեջ[8][9]:

Ալ Կապոնեն 1939 թվականի հունվարի 7-ին կալանավայրում՝ Կալիֆորնիայում գտնվող Տերմինալ կղզում։ Սպիերը տեսանելի են աջ նկարում, պրոֆիլի վրա:

Հաղթանդամ պատանի Ալֆոնսոյին նշանակել էին բիլիարդի ակումբի դռնապահ, որը բանդայի փաստացի ապաստարանն էր և իրական գործերի քողարկիչը (հիմնականում անօրինական խաղային բիզնեսը և դրամաշորթությունը): Խաղալով բիլիարդ՝ նա մեկ տարվա ընթացքում հաղթել է Բրուքլինում անցկացվող բոլոր մրցաշարերում։ Ֆիզիկական ուժի և չափսերի շնորհիվ Կապոնեն հաճույքով կատարում էր այդ աշխատանքը իր ղեկավար Յելի «Harvard Inn» թշվառ հաստատությունում։ Հենց այս ժամանակահատվածում է, որ պատմաբանները քրեական հանցագործ Ֆրենկ Գալուչիոյի հետ Կապոնեին վերագրել էին դանակահարությունը։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Գալուչիոյի քրոջ (ըստ որոշ տեղեկությունների՝ կնոջ) պատճառով, որի հասցեին Կապոնեն հանդուգն նկատողություն է արել։ Գալուչիոն դանակով հարվածել է երիտասարդ Ալֆոնսոյի դեմքին՝ նրա ձախ այտին թողնելով հայտնի սպին, որի պատճառով Կապոնեն քրոնիկական և փոփ մշակույթում ստացել է «Սպիով դեմքը» մականունը (անգլ.՝ Scarface): Ամաչելով այս պատմությունից՝ Ալֆոնսոն սպիի ծագումը բացատրել է «Կորած գումարտակին» մասնակցությամբ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արգոն անտառում Անտանտի ուժերի հարձակումը՝ ամերիկյան զորքերի հետևակային գումարտակի համար ողբերգորեն ավարտված հրամանատարության անգործունակության պատճառով: Իրականում Ալֆոնսոն երբեք չի ծառայել բանակում:[10]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի դեկտեմբերի 4-ին Կապոնեի ընկերուհին՝ իռլանդացի կաթոլիկ Մեյ Ջոզեֆինա Կաֆլինը (1897-1986) նրան որդի է պարգևել՝ Ալբերտ Ֆրենսիս «Սոննի» Կապոնե (1918-2004), իսկ դեկտեմբերի 30-ին 19-ամյա Կապոնեն և Կաֆլինն ամուսնացել են։ Քանի որ Կապոնեն դեռևս 21 տարեկան չէր այդ պահին, նրա ծնողներից ամուսնության համար պահանջվել է գրավոր համաձայնություն: Ալբերտը ծնվել է սիֆիլիսով և պտկաձև ելուստի լուրջ բորբոքումով: Նա գլխուղեղի հարկադիր վիրահատություն է տարել և ողջ կյանքում մնացել մասամբ խուլ։ Նա բավականին օրինապահ կյանք էր վարել՝ չհաշված 1965 թվականին խանութում կատարած մանր գողության դեպքը, որի համար երկու տարի պայմանական կալանք էր ստացել։ 1966 թվականին պաշտոնապես փոխել է իր անունը Ալբերտ Ֆրենսիս Բրաունի (Բրաունը, որպես մականուն, հաճախ օգտագործում էր նաև Ալը): 1941 թվականին նա ամուսնացել է Դիանա Ռուտ Քեյսիի (1919-1989) հետ, ունեցել են 4 աղջիկ՝ Վերոնիկա Ֆրենսիս (1943-2007), Դիանա Պատրիցիա, Բարբարա Մեյ և Տերրի Հոլլ: 1964 թվականին Ալբերտը և Դիանան ամուսնալուծվել են, որից հետո Ալբերտն ամուսնացել է ևս 2 անգամ:

Գործունեություն մաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Կապոնեով լրջորեն հետաքրքրվել էր Նյու Յորքի ոստիկանությունը. նրան կասկածում էին առնվազն երկու սպանության մեջ, ինչը նրան դրդեց տեղափոխվել Չիկագո՝ Տորրիոյի մոտ։ Նա միացել է մի քանի հասարակաց տների սեփականատեր «Մեծ» Կոլոզիմոյի ավազակախմբին և Տորրիոյին։ Այդ շրջանում Կոլոզիմոյի և Տորրիայի միջև բանավեճ է ընթացել բուտլեգերության գործունեության ոլորտի ընդլայնման շուրջ։ Տորրիոն «կողմ» էր, իսկ Կոլոզիմոն՝ «դեմ»։ Ագահ և անսկզբունքային Տորրիոն, սպառելով բոլոր փաստարկները, որոշել էր վերացնել կամակոր ազգականին, և Ալֆոնսոն աջակցել էր նրան։ Կատարողը հանդիսացել է Five Points խմբավորումից ծանոթ Ֆրենկի Յելը[11][12]։

Բուտլեգերական բիզնեսում Տորրիոյի նորաստեղծ ավազակախմբին կատաղի մրցակցություն էր սպասվում։ Մի քանի տարվա համակեցությունից հետո շահերի բախումը կոնֆլիկտի պատճառ է դարձել Տորրիոյի խմբի և Դիոն Օ’Բանիոնի Irish North Side խմբավորման միջև, որն ի վերջո հանգեցրել թր վերջինիս սպանությանը: Օ’Բանիոնի ավազակախումբը չէր հանդուրժել պարտությունը, և դիմակայության հաջորդ զոհը դարձել էր Մեթյու Նիկոլասը՝ Ալֆոնսոյի կրտսեր եղբայրը։ Երկու մահափորձը և Տորրիոյի լուրջ վերքը ստիպել էին նրան մի կողմ թողնել գործերը և իր իրավահաջորդ նշանակել 26-ամյա Ալ Կապոնեին: Այդ ժամանակ խմբավորումը կազմված էր շուրջ հազար մարտիկից և շաբաթական 300 հազար դոլար եկամուտ էր հավաքում:

Ալ Կապոնեն ներմուծել է ռեկետ հասկացությունը։ Մաֆիան սկսել էր զբաղվել մարմնավաճառության շահագործմամբ, իսկ այդ ամենը քողարկվում էր Կապոնեի կողմից ոստիկանության սպաներին և քաղաքական գործիչներին վճարվող հսկայական կաշառքներով։ Կապոնեի օրոք ավազակախմբերի պատերազմները հասան աննախադեպ չափերի: 1924-1929 թվականներին Չիկագոյում գնդակահարվել էին ավելի քան հինգ հարյուր ավազակ։ Կապոնեն անխնա ոչնչացրեց Օ’Բանիոնի, Դոուրեթի և Բիլլ Մորանի իռլանդական ավազակախմբերը։ Փոխհրաձգությունների ժամանակ օգտագործում էին ինքնաձիգներ, գնդացիրներ և ձեռքի նռնակներ, ինչպես նաև մեքենաներում տեղադրվող պայթուցիկ սարքեր։

Կապոնեի հետ են կապում «փողերի լվացում» արտահայտությունը։ Իր եկամտի սկզբնաղբյուրները թաքցնելու համար նա ԱՄՆ-ում բացել էր լվացքատների մեծ ցանց և իր հանցավոր եկամուտները հայտարարել էր որպես դրանցից ստացվող եկամուտ[13]։

Սուրբ Վալենտինի օրվա կոտորած[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպվել էր Տորրիոյի ավազակախմբի կողմից՝ քաղաքում մաքսանենգ ալկոհոլի շուկայում առաջատար լինելու համար: 1924 թվականի նոյեմբերին Տորրիոն պատվիրել էր Օ’Բանիոնի սպանությունը՝ բացահայտ պատերազմ սկսելով նրա զինակիցների դեմ։ Հյուսիս-արևմուտքից ստացված պատասխանի արդյունքում Տորրիոն, որը հազիվ էր խուսափել հաշվեհարդարից, դուրս էր եկել մրցավազքի՝ նշանակելով Կապոնեին գործողության համար պատասխանատու, որը 1926 թվականի սեպտեմբերի առճակատման ժամանակ հազիվ էր փրկվել մահից։

Նշանակված ժամին Կապոնեի խմբակիցները Չիկագոյի ոստիկանության համազգեստով ներխուժել էին ավտոտնակ, որտեղ մրցակից Մորանի իռլանդական խմբավորումը ստեղծել էր մաքսանենգ վիսկիի պահեստ։ Մորանի մարդիկ, անակնկալի գալով, ձեռքերը բարձրացրել էին՝ համոզված լինելով, որ ուստիկանությունն է: Նրանք հնազանդորեն շարվել էին պատի մոտ, բայց ակնկալվող խուզարկության փոխարեն հնչեցին կրակոցներ: 7 մարդ սպանվել էին: Այնուամենայնիվ, հիմնական նպատակը, որի համար կտարվել էր հանցագործությունը, չէր իրականացել։ Բագս Մորանն ուշացել էր հանդիպումից և տեսնելով պահեստում կայանված ոստիկանության մեքենան՝ անհետացել:

Կապոնեի՝ այդ դրվագի հետ առնչության ուղղակի ապացույցներ չեն հայտնաբերվել։ Ավելին, հանցագործության համար դատարանի առաջ այդպես էլ ոչ ոք չի կանգնել[12]։

Հանցագործության վայրից հրապարակված պատկերները ցնցել էին հասարակությանն ու մեծապես հեղինակազրկել Կապոնեին հասարակության շրջանում, ինչպես նաև ստիպել էին դաշնային իրավապահ մարմիններին ուշադիր ուսումնասիրել նրա գործունեությունը:

Կապոնեի առողջության վատացում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ Կապոնեի շիրիմը Մաունթ Կարմել գերեզմանատանը, Հիլսայդ, Իլինոյս

1931 թվականիի հուլիսին Կապոնեն ներկայացել էր Դաշնային դատարան, իսկ 1932 թվականիի մայիսին Ատլանտայի ուղղիչ կառույցում դատապարտվել 11 տարվա ազատազրկման՝ շուրջ 388 հազար դոլար հարկերից խուսափելու համար: Այնտեղ գտնվելու ընթացքում անցկացրած բուժզննման ժամանակ Կապոնեի մոտ ախտորոշվել է սիֆիլիս և հոնորեա, ինչպես նաև կոկաինային կախվածությունից առաջացած զրկանքի համախտանիշ, որոնք հանգեցրել են քթի միջնապատի վնասմանը։ Բանտում Կապոնեն օրական 8 ժամ աշխատում էր կոշիկի արհեստանոցում։ Թույլ առողջության պատճառով նա ենթարկվել էր մյուս կալանավորների հարձակումներին, սակայն կարողացել էր իր շուրջը համախմբել իրեն պաշտպանող կալանավորների, մասնավորապես, նրան աջակցություն էր ցուցաբերել իր խցակից Ռեդ Ռուդենսկին։ Վերջինս մանր խարդախ էր, որն արդեն կապ ուներ Կապոնեի ավազակախմբի հետ և լրջորեն անհանգստանում էր նրա հոգեկանի համար։ Այդպիսի իրադրության արդյունքում կարծիք էր տարածվել, թե Կապոնեն արտոնություններ ունի, այդ իսկ պատճառով 1934 թվականին նրան տեղափոխել էին Ալկատրասի կղզում գտնվող բանտ։ 1936 թվականի հունիսի 23-ին Կապոնեն այնտեղ դանակով վնասվածք է ստացել բանտարկյալ Ջեյմս Լուկասի կողմից։ Ալկատրասում Կապոնեի հոգեկան առողջությունը գնալով վատանում էր զարգացող նեյրոսիֆիլիսի պատճառով, և բանտարկության վերջին մեկ տարին նա անցկացրել էր բանտային հիվանդանոցում։ Բանտարկության ընթացքում նրա գրած նամակների մեծ մասը կցկտուր էր։ Առողջության պատճառով նրա պատժի ժամկետը կրճատվել էր, և 1939 թվականի հունվարի 6-ին նա ազատ է արձակվել բանտից։ Տեղափոխվել է Կալիֆոռնիայի դաշնային քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Այդտեղից ազատ է արձակվել նույն թվականի նոյեմբերի 16-ին:

Ազատ արձակվելուց հետո Կապոնեն տեղափոխվել է Բալթիմորի Ջոնս Հոփկինսի հիվանդանոց՝ պարեզի բուժման համար (որն առաջացել է սիֆիլիսի ուշ փուլում), սակայն վարկանիշի պատճառով այնտեղ հրաժարվել են ընդունել նրան։ Արդյունքում նրան ընդունել էին Միության-Մեմորիալ հիվանդանոց, որին ավելի ուշ Կապոնեն երախտագիտությամբ նվիրել էր երկու ճապոնական լացող բալենի: Մի քանի շաբաթ ստացիոնար ամբուլատոր բուժումից հետո Կապոնեն, դեռևս չապաքինված, լքել էր Բալթիմորը 1940 թվականի մարտի 20-ին և գնացել իր կնոջ և որդու մոտ՝ Ֆլորիդայի Պալմ Այլենդ կղզում գտնվող իրենց ընտանեկան առանձնատուն: 1946 թվականին Բալթիմորից նրա բժիշկն ու հոգեբույժը հետազոտություն էին անցկացել և եկել այն եզրակացության, որ Կապոնեն ունեցել է 12-ամյա երեխայի բանականություն և հոգեկան: 1947 թվականի հունվարի 21-ին Կապոնեն կաթված էր ստացել, իսկ ավելի ուշ հայտնաբերվել էր թոքաբորբ։ Հունվարի 22-ին դրսևորվել էր սրտի կանգ, իսկ հունվարի 25-ին Կապոնեն մահացել է ընտանիքի ներկայությամբ։ Ի սկզբանե նա թաղված էր Չիկագոյի Մաունթ-Օլիվենտ գերեզմանատանը, սակայն 1950 թվականին Կապոնեի աճյունը հոր և եղբոր՝ Սալվատորեի աճյունների հետ, տեղափոխվել է Իլինոյս նահանգի Հիլսայդ քաղաքի Մաունթ Կարմել գերեզմանատուն։

Ազդեցություն մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերում և հեռուստասերիալներում Կապոնեի դերը կատարել են․

Երաժշտության մեջ․

  • Մայքլ Ջեքսոնի «Bad 25» ալբոմի երգերից մեկը կրում է «Al Capone» անվանումը։
  • Քուինի «Stone Cold Crazy» երգում հերոսը քնած ժամանակ պատկերացնում է, որ ինքն Ալ Կապոնեն է[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20040903003853/http://www.oldghostshome.com/mtcarmel.html
  2. LIBRIS — 2012.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20150328210249/http://www.fbi.gov/about-us/history/famous-cases/al-capone/al-capone/
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  6. «Al Capone, il gangster americano piu' famoso del mondo era di origini angresi»։ letrescimmiette.info։ Վերցված է 2015-08-27 
  7. John Kobler Capone. — Da Capo Press, 1971. — P. 23. — ISBN 0-306-80499-9
  8. Selwyn Raab. Five Families : The Rise, Decline, and Resurgence of America's Most Powerful Mafia Empires. — Thomas Dunne Books, 2005. — 784 p. — ISBN 0312300948. — ISBN 9780312300944.
  9. Marilyn Bardsley։ «Scarface»։ Crime Library։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին։ Վերցված է 2008-03-29 
  10. Luciano J. Iorizzo Al Capone: A Biography. — Greenwood Publishing Group. — С. 26.
  11. Disasters and Tragic Events, edited by Mitchell Newton-Matza p.258
  12. 12,0 12,1 «Al Capone's Couderay, Wisconsin Hideout Home for Sale; Asking Price $2.6M»։ CBS News։ 2009-10-07։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2012-03-20 
  13. Радио «Комсомольская правда», передача «Уроки русского». 18:55, 1 сентября 2019 г.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Newman, Kim The BFI companion to crime / Hardy, Phil. — Orion Publishing Group, 1997. — С. 72–73. — ISBN 0-304-33215-1
  15. Loewenstein Lael (2009-05-20)։ «Night at the Museum: Battle of the Smithsonian»։ Variety։ Վերցված է 2009-09-12 
  16. «Сессии Queen для BBC» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-17-ին։ Վերցված է 2010-02-08 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Capone, Deirdre Marie. Uncle Al Capone: The Untold Story from Inside His Family. Recap Publishing LLC, 2010. 978-0-982-84510-3.
  • Collins, Max Allan, and A. Brad Schwartz. Scarface and the Untouchable: Al Capone, Eliot Ness, and the Battle for Chicago. New York: William Morrow, 2018. 978-0062441942.
  • Helmer, William J. Al Capone and His American Boys: Memoirs of a Mobster’s Wife. Bloomington: Indiana University Press, 2011. 978-0-253-35606-2.
  • Hoffman Dennis E. Scarface Al and the Crime Crusaders: Chicago’s Private War Against Capone. Southern Illinois University Press; 1st edition (November 24, 1993). 978-0-8093-1925-1.
  • Kobler, John. Capone: The Life and Times of Al Capone. New York: Da Capo Press, 2003. 0-306-81285-1.
  • MacDonald, Alan. Dead Famous: Al Capone and His Gang. Scholastic.
  • Michaels, Will. «Al Capone in St. Petersburg, Florida» in Hidden History of St. Petersburg. Charleston, SC: The History Press, 2016. 9781625858207.
  • Pasley, Fred D. Al Capone: The Biography of a Self-Made Man. Garden City, New York: Garden City Publishing Co., 2004. 1-4179-0878-5.
  • Schoenberg, Robert J. Mr. Capone. New York: HarperCollins Publishers, 1992. 0-688-12838-6.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]