Գիշերը թանգարանում 2
«Գիշերը թանգարանում 2» (անգլ.՝ Night at the Museum: Battle of the Smithsonian, բառացի «Գիշերը Թանգարանում. Սմիթսոնի պայքարը»), ամերիկյան ֆանտաստիկ, կատակերգական ֆիլմ, «Գիշերը թանգարանում» (2006) ֆիլմի շարունակությունը։ Համաշխարհային շնորհանդեսը կայացել է 2009 թվականի մայիսի 20-ին։
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան բնագիտական թանգարանի նախկին գիշերային պահակ Լարի Դեյլին արդեն հաջողակ գործարար է։ Նա ունի իր սեփական ընկերությունը, որը արտադրում է և վաճառում տարբեր արտասովոր կենցաղային տեխնիկաներ։ Լարին նախատեսում է խոշոր ձեռնարկ Ուոլմարթի հետ, այդ պատճառով, լավ կենտրոնանալու համար նա գնում է իր հին աշխատավայրը, որտեղ պարզում է, որ թանգարանը գտնվում է վերանորոգման մեջ, իսկ իր ընկեր-ցուցանմուշներին պատրաստվում են ուղարկել Սմիթսոնյան ինստիտուտի Դաշնային արխիվ։
Տեղափոխման ժամանակ կապուցին-կապիկի խրտվիլակը գողանում է կախարդական ափսեն, որը կարող է կենդանացնել իրերը։ Այդ ափսեն կենդանացնում է Դաշնային արխիվի բոլոր ցուցանմուշներին, այդ թվում նաև չար փարավոն Կամունրային (անգլ.՝ Kahmunrah)՝ Ակմենրի մեծ եղբորը (անգլ.՝ Ahkmenrah), ով երազում է ստանալ կախարդական ափսեն, քանի որ այն կարող է դառնալ մեռյալների աշխարհի դարպասի բանալին։ Չար թագավորն իր համար խմբավորում է կազմում՝ բաղկացած Իվան Ահեղից, Նապոլեոն Բոնապարտից և Ալ Կապոնեից, իրենց ջատագովների՝ նետաձիգների, պահապանների և ավազակների հետ միասին։
Լարին մեկնում է Վաշինգտոն, որպեսզի փրկի իր ընկեր-ցուցանմուշներին մահացու վտանգից։ Այնտեղ նա հանդիպում է Ամելիա Էրհարթի մոմե արձանին, ով սիրում է արկածներ և ձգտում է օգնել Լարիին իր ընկերներին փրկելու հարցում։
Պարզվում է, որ կախարդական ափսեի ազդեցության տակ կենդանանում են ոչ միայն արձանները, մոմե արձանները և կենդանիների ու թռչունների խրտվիլակները, այլև նկարներն ու լուսանկարները, որոնց մեջ կարելի է մտնել, ինչպես դռնով, վերացական քանդակները, հեռախոսները և նույնիսկ ավիացիայի թանգարանի ինքնաթիռները։
Բայց Լարիին և իր ընկերներին օգնության են գալիս ԱՄՆ-ի տասնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնը և Սմիթսոնի ինստիտուտի այլ բնակիչներ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Բեն Սթիլեր | Լարի Դեյլի |
Էմի Ադամս | Ամելիա Էրհարթ |
Օուեն Ուիլսոն | Ջեդիդայա |
Հենք Ազարիա | Մտածողը / Աբրահամ Լինքոլն | Կամունրա /
Ռոբին Ուիլյամս | Թեոդոր Ռուզվելտ |
Քրիսթոֆեր Գեթս | Իվան Ահեղ |
Ալեն Շաբա | Նապոլեոն Բոնապարտ |
Սթիվ Կուրգան | Գայոս Օկտավիուս |
Ռիկի Ջերվեյս | Բժիշկ Մաքֆի |
Բիլլ Հեյդեր | Ջորջ Արմսթրոնգ Կաստեր |
Ջոն Բերնթալ | Ալ Կապոնե |
Պատրիկ Գալլահեր | Աթթիլա |
Թոմաս Մոռլի | Դարթ Վեյդեր |
Ջեյք Չերի | Նիկ Դեյլի |
Ռեմի Մալեկ | Ակմենրա |
Միցուո Պեկ | Սակագավեյա |
Ջեյ Բառուշել | նավաստի Ջոյ Մոտորոլա |
Բրեդ Գարեթ | (ձայնը) | Մոաի
Ջոնաս եղբայրներ | Քերովբեներ |
Յուջին Լևի | Ալբերտ Այնշտայն (ձայնը) |
Ջորջ Ֆորման | կամեո |
Կիտ Փաուել | Տասկիգիի առաջին օդաչուն |
Քրեյգ Ռոբինսոն | Տասկիգիի երկրորդ օդաչուն |
Էդ Հելմս | Լարի Դեյլիի օգնականը |
Թոմաս Լենոն | Ուիլբուր Ռայթ |
Բեն Գարանտ | Օրվիլ Ռայթ |
Ջոնա Հիլ | Բրանդոն |
Քլիֆթոն Մյուրեյ | համբուրվող նավաստին նկարում |
Ալբերտա Մեյն | համբուրվող բուժքույրը նկարում |
Շնորհանդեսի ամսաթիվը ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի շնորհանդեսի ամսաթիվը տարբեր երկրներում | |
---|---|
Երկիր | Շնորհանդեսի ամսաթիվը |
![]() |
2009 թվականի մայիսի 20 |
![]() |
2009 թվականի մայիսի 20 |
![]() |
2009 թվականի մայիսի 20 |
![]() |
2009 թվականի մայիսի 21 |
![]() |
2009 թվականի մայիսի 21 |
![]() |
2009 թվականի մայիսի 22 |
![]() |
2009 թվականի մայիսի 22 |
![]() |
2009 թվականի մայիսի 22 |
![]() |
2009 թվականի մայիսի 28 |
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակների և առաջադրումների ցանկ | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Մրցանակաբաշխություն / Կինոֆեստիվալ | Կատեգորիա | Հասցեատերը | Արդյունք | Հղում |
2009 | Teen Choice Award | Կատակերգական ֆիլմի ընտրություն | Գիշերը թանգարանում 2 | Հաղթանակ | [7] |
Կատակերգական ֆիլմի դերասանի ընտրություն | Բեն Սթիլեր | Առաջադրված | |||
Կատակերգական ֆիլմի դերասանուհու ընտրություն | Էմի Ադամս | Առաջադրված | |||
2010 | MTV Movie Award | Լավագույն կատակերգական կատարում | Բեն Սթիլեր | Առաջադրված | |
People's Choice Awards | Սիրելի ընտանեկան ֆիլմ | Գիշերը թանգարանում 2 | Առաջադրված |
Վիդեոխաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի հիման վրա ստեղծված խաղի թողարկումը կայացել է 2009 թվականի մայիսի 5-ին։
Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
20th Century Fox կինոընկերությունը, «Գիշերը թանգարանում» և «Գիշերը թանգարանում 2» ֆիլմերի հաջող վաճառքից հետո (շահույթը համաշխարհային կինովարձույթում կազմել է գրեթե մեկ միլիարդ դոլլար), 2014 թվականի հունվարի 27-ին սկսում է նոր, երրորդ ֆիլմի արտադրությունը, իսկ դեկտեմբերի 17ին ֆիլմը դուրս է գալիս համաշխարհային կինովարձույթ «Գիշերը թանգարանում. դամբարանի գաղտնիքը» անվանումով[8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
- ↑ 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,0 5,1 https://www.webcitation.org/66aQk5ISy?url=http://www.boxofficemojo.com/movies/?id=nightatthemuseum2.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Night at the Museum 2 Awards»։ imdb.com։ Վերցված է փետրվարի 12, 2015
- ↑ Роберт Паттинсон, Мартин Скорсезе, «Конан-варвар» и «Ночь в музее 3» // Сайт http://www.kinokadr.ru, 22.01.2010
- ↑ ‘Night At The Museum 3’ In The Works | Access Hollywood - Celebrity News, Photos & Videos
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Գիշերը թանգարանում 2(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Արկածային ֆիլմեր
- Ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- 2009 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- 1492 Pictures ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր