Սուրբ Վալենտինի օրվա կոտորած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Վալենտինի օրվա կոտորած
Valentines-day-massacre-1.jpg
Հրաձգություններից հետո. զոհերի ինքնությունը վերևից ներքև. Փիթեր Գուսենբերգ, Ալբերտ Ուայնշանկ, Ադամ Հեյեր, Ջոն Մեյ[1], Ռեյնհարդտ Շվիմմեր (գրեթե լուսանկարից դուրս), աջ կողմում, պատի դիմաց` Ջեյմս Կլարկ
Տեսակ սպանդ
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Գրոհի վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պահեստ Լինքոլն պարկում, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Տեղադրանք Չիկագո
Տարեթիվ Փետրվարի 14, 1929 (1929-02-14)
Գրոհի միջոց Թոմփսոն ինքնաձիգ
Զոհվածներ 7 (Հյուսիսային իռլանդական բանդայի 5 անդամ, 2 այլ անձ)
Կազմակերպիչներ 4 անհայտ անձ
Կասկածյալ Ալ Կապոնե
Կոորդինատներ: 41°55′15.000000098801″ հս․ լ. 87°38′16.000000100794″ ամ. ե. / 41.92083333336077544° հս․. լ. 87.63777777780578049° ավ. ե. / 41.92083333336077544; 87.63777777780578049
Saint Valentine's Day Massacre Վիքիպահեստում
Ալ Կապոնեն 1930 թվականին

Սուրբ Վալենտինի օրվա կոտորած (անգլ.՝ Saint Valentine's Day Massacre), 1929 թ. փետրվարի 14-ին տեղի ունեցած հրաձգություն, որի ժամանակ իտալական մաֆիայի անդամների կողմից սպանվում են հյուսիսային իռլանդական խմբավորման 7 անդամներ։ Գրոհի նպատակն է եղել Ջորջ «Բագս» Մորանի[2] առաջնորդած իռլանդական մաֆիայի վերացմամբ, Ալ Կապոնեի հարավային իտալական մաֆիայի կողմից կազմակերպված հանցագործության մենաշնորհ ձեռք բերելը։ Հրաձգության հիմնական թիրախը հենց Մորանն էր, ում հաջողվել էր փրկվել[3][4]։

Զանգվածային սպանությունն իրականացվել է Միացյալ Նահանգներում գործող չոր օրենքի ժամանակաշրջանում։

Ծրագրված պլանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապոնեին հաջողվել էր կապ հաստատել հակառակորդ խմբավորման ծախու անդամի հետ, ով իր հերթին կարողացել էր համոզել Մորանին և մնացյալ անդամներին ուղևորվելու Չիկագոյի Կլարկ փողոցում տեղակայված պահեստ` անհավանական ցածր գներով ձեռք բերելու մաքսանենգ ճանապարհով բերված վիսկու խմբաքանակ։ Հանդիպումը պետք է տեղի ունենար Սուրբ Վալենտինի օրը` փետրվարի 14-ին, առավոտյան ժամը 10։30-ին։

Պլանը հաջողությամբ մշակելուց և համախոհներին հանձնարարություններ տալուց հետո, Ալ Կապոնեն ցուցադրաբար մեկնում է Մայամիում գտնվող իր առանձնատուն[3]։

Փետրվարի 14-ի առավոտյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինի օրվան նախորդող գիշերը ձյունառատ էր։ Մորանի համախոհներն ուղևորվել էին պահեստ և սպասում էին իրենց պարագլխի ժամանմանը։ Պահեստում գտնվողների թվում էին Ջոն Մեյը, ով Մորանի կողմից վարձված շարքային ավտոմեխանիկ էր, Ֆրենք և Փիթ Գուսենբերգները, ովքեր նախկինում մահափորձ էին կատարել Կապոնեի խմբավորման անդամներից մեկի՝ Ջեք Մակգարնի հանդեպ, Ջեյմս Կլարկը, ով Մորանի ազգականներից էր, և Ռեյնհարդտ Շվիմմերը՝ խմբավորման անդամ դարձած նախկին ակնաբույժ։ Հանգամանքների բերումով Մորանը ուշացել էր հանդիպումից։

Երբ Մորանը մեքենան կայանում է պահեստի հետնամասում, նրա օգնականներ Ուիլի Մարքսը և Թեդ Նյուբերին նկատում են, թե ինչպես է ոստիկանական մեքենան կանգ կատարում պահեստի մուտքամասում։ Ոստիկանական մեքենայում գտնվում էր հինգ մարդ, որոնցից երեքը կրում էին ոստիկանական համազգեստ։ Ենթադրելով, որ դա ոստիկանական ջոկատի կողմից կազմակերպված գործողություն էր, Մորանը համախոհների հետ անմիջապես հեռանում է տարածքից։

Հրաձգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահեստի ներսում Մորանի մարդիկ շրջապատվում են ոստիկանական համազգեստով քողարկված վարձու մարդասպասպանների կողմից։ Ենթադրելով, որ գործ ունեն ոստիկանության աշխատակիցների հետ, Մորանի մարդիկ հետևեցին հրահանգներին և ձեռքերը վեր պարզելով շրջվեցին դեպի պատը։ Կարգադրումը կատարելուց հետո մարդասպանները «Թոմփսոն» տեսակի ինքնաձիգով կրակահերթ են բացում և տեղում սպանում իռլանդական մաֆիայի յոթ անդամներից վեցին։ Չնայած 22 փամփուշտի վնասվածք ստանալուն, Ֆրենք Գուսենբերգը կենդանի է մնում, սակայն հիվանդանոց հասնելուց քիչ անց կնքում է մահկանացուն[4]։

Հարձակումից հետո, պահեստից դուրս գալիս քողարկված մարդասպանները ցուցադրաբար զենքը պարզում են քաղաքացիական հագուստ կրող հանցակիցներին, ովքեր էլ ձեռքերը վեր են բարձրացնում։ Դա իր հերթին կատարվում էր պոտենցիալ ականատեսների համար։ Ցուցադրությունից հետո բոլորը նստում են ոստիկանական մեքենան և արագ հեռանում դեպքի վայրից[4]։

Հետագա զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանությունը լուսաբանելիս թերթերն օգտագործում են «Սուրբ Վալենտինի օրվա կոտորած» անվանումը։ Պատմությունը տեղ է գտնում երկրի բոլոր թերթերում՝ համազգայնացնելով Ալ Կապոնեի տխրահռչակ համբավը։ Դեպքերից հետո դաշնային գործակալները նոր թափով են սկսում ուշադրություն դարձնել Կապոնեի գործունեությանը[4]։

Ջորջ «Բագս» Մորանը, քաջատեղյակ լինելով, որ Կապոնեն ցանկանում էր նրան սպանել, ինքնակամ հանձնվում է իրավապահ մարմիններին և կատարվածում մեղադրում Կապոնեին՝ ասելով հետևյալ խոսքերը.

Aquote1.png «Միայն Կապոնեն է այդպես սպանում»[4] Aquote2.png


Չնայած հնչեցվող մեղադրանքներին, թե՛ Կապոնեն, և թե՛ նրա գլխավոր օգնական Մակգարնը ալիբի ունեին։

Դեպքը հանդիսանում է 20-րդ դարի միջկլանային ընդհարումների պատմության ամենաարյունալի էջերից մեկը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]