Մաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մաֆիա (իտալ.՝ mafia), գաղտնի տեռորիստական կազմակերպություն Սիցիլիայում (Իտալիա)։ Որպես սոցիալական երևույթ ծագել է 18-րդ դարի վերջին 19-րդ դարի սկզբին, ֆեոդալական կարգի քայքայման շրջանում, Սիցիլիայի հասարակության սոցիալ-քաղաքական հետամնացության պայմաններում։ Արմատավորվել է պատվի, հպարտության, ընտանեկան և տոհմային կապերի խեղաթյուրված հասկացողությունների հիման վրա։ Մաֆիան ունի խիտո հիերարխիկ կարգ, կազմակերպչական և նույնիսկ ծիսական ձևեր, մահվան սարսափի փակ գրեթե բացառված է կազմակերպության անդամների (կամ գործունեության) մատնությունը ոստիկանությանը, որը համարյա անխոցելի է դարձնում Մաֆիան։ 20-րդ դարում Մաֆիայի գործունեությունը տարածվել է արդյունաբերական և քաղաքական կյանքի ոլորտը։ Մաֆիան օգտագործվում է ընտրական կամպանիաների ժամանակ, սերտ կապի մեջ է Հռոմի դատական աստիճանավորների, ոստիկանության, քաղաքական որոշակի շրջանների հետ։ 1950-1970-ական թվականներին պաշտոնապես պայքար է մղվում Մաֆիայի դեմ, ստեղծվել է հատուկ «Հակամաֆիա» («Անտիմաֆիա») կազմակերպությունը, սակայն Մաֆիան շարունակում է գործել։ Սիցիլիական Մաֆիան սերտ կապերի մեջ է ԱՄՆ-ի գանգստերական կազմակերպությունների հետ (տես Գանգսաերիզմ)։ ԱՄՆ Մաֆիան թափանցել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համբավավոր է «Կոզա նոստրա» («Մեր գործը») մաֆիական կազմակերպությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 371 CC-BY-SA-icon-80x15.png