Տերմինալ (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տերմինալ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես11,56 կմ²
Փոստային դասիչ90731
Տերմինալ (կղզի) (ԱՄՆ)##
Տերմինալ (կղզի) (ԱՄՆ)

Տերմինալ կղզի (անգլ.՝ Terminal Island), Լոս Անջելեսի շրջանում։ Վարչականորեն բաժանված է Լոս Անջելես և Լոնգ Բիչ քաղաքների միջև։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինալ կղզին ձգվում է արևմուտքից արևելք 5,5 կմ, հյուսիսից հարավ երկարությունը հասնում է 1,2-ից մինչև 4,5 կմ, մակերեսը՝ 11,56 կմ² (1920 -ական թվականների վերջերից կղզու տարածքը արհեստականորեն փոփոխվել է), 2000 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում էր 1467 մարդ, որոնցից մոտավորապես երկու երրորդը այդ կղզում գտնվող բանտի բանտարկյալներն էին[1]։

Կղզու վրա գտնվում է «Դաշնային ուղղիչ հիմնարկ» բանտը, որը գործում է 1938 թվականից։ Այնտեղ գտնվում են 1000-ից ավելի բանտարկյալներ[1]։ Կղզու արևմտյան մասում գտնվում է Լոս Անջելես նավահանգիստը[2], իսկ արևելյան մասում՝ (Լոնգ Բիչի (նավահանգիստ)|Լոնգ Բիչ նավահանգիստը)[3]։ Այս երկու նավահանգիստների կազմակերպությունները հանդիսանում են կղզու սեփականատերները՝ օգտագործելով կղզու տարածքը իրենց բեռները տեղափոխելու համար։

Կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինալ կղզին մայրցամաքին միանում է չորս կամուրջներով[4][5]։

• Թոմաս Վինսենտի կամուրջ։ Տեսակը՝ կախովի կամուրջ, երկարությունը՝ 1847 մետր է, լայնությունը՝ 16 մետր, բարձրությունը՝ 111 մետր։ Այն հիմնադրվել է 1963 թվականին։ Ամեն օր կամրջով անցնում են 32000 ավտոմեքենա։ Կառուցված է կղզու արևմտյան մասում։

• Ջերալդ Դեսմոնդի կամուրջ։ Երկարությունը 1565 մետր է, լայնությունը՝ 21 մետր, բարձրությունը՝ 76 մետր։ Այն հիմնադրվել է 1968 թվականին։ Ամեն օր կամրջով անցնում են 62000 ավտոմեքենա։ Կառուցված է կղզու արևելյան մասում։

• Շույլեր Հեյմի կամուրջ։ Երկարությունը՝ 210 մետր է, լայնությունը՝ 25 մետր, բարձրությունը՝ 72 մետր։ Այն հիմնադրվել է 1948 թվականին, փակվել է 2015 թվականին։ Կառուցված է կղզու հյուսիսային մասում։

• Հենրի Ֆորդի կամուրջ։ Այն հիմնադրվել է 1924 թվականին, անցնում է ՀԵյմի կամրջին զուգահեռ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում, երբ կղզին դեռևս պատկանում էր Իսպանիային, իսկ հետո՝ Մեքսիկային, կղզին կոչվում էր Ռազա-դե-Բուենա-Գենտե (իսպ.՝ Isla Raza de Buena Gente): Երբ Կալիֆոռնիան բռնակցվում է ԱՄՆ-ի կողմից, կղզու անունը փոխվում է Ռետլսնեյք։ 1891 թվականին կղզին ստացավ ներկայիս անվանումը՝ Տերմինալ։

1910 թվականին Հարավային Կալիֆոռնիայի «Էդիսոն» կազմակերպությունը անմարդաբնակ կղզում սկսեց կառուցել գոլորշու կայան` իր «Էդիսոն» համակարգը էներգիայով ապահովելու համար։

1943-ից մինչև 1997 թվականը կղզու կեսը պատկանում էր Լոնգ Բիչին։

Մինչև Երկրորդ Համաշխարհային պատերազմը կղզու Ֆրուսատո բնակավայրում ապրում էր 3000 - 3500 ճապոնական ծագմամբ ամերիկացի։ 1942 թվականի փետրվարի 9-ին, Պեռլ Հարբորի վրա հարձակումից հետո ( 1941 թվականի դեկտեմբերի 7 -ին) կղզում ապրող բոլոր մեծերը փակված էին Հետաքննությունների դաշնային բյուրոյի բանտում։ № 9066 Արտակարգ հրամանի (1942 թվականի փետրվարի 19) ստորագրումից կարճ ժամանակ անց կղզու բոլոր բնակիչներին, որոնք ունեին ճապոնական արմատներ, հրաման էր տրված հեռանալ իրենց բնակավայրերից 48 ժամվա ընթացքում։ Շուտով նրանք տեղափոխվեցին ճամբարներ։ Դա եղավ ճապոնացիների առաջին մասսայական ներգաղթը[6]։

Պատերազմի ժամանակ Տերմինալ կղզում զարգանում էր զինվորական նավերի արտադրությունը։ Նշվում է նաև, որ այստեղ էին գալիս Ամերիկայի տարբեր շրջանում բնակվող աֆրիկացիներ և հայրենասիրությունից դրդված մասնակցում նավաշինական աշխատանքներին[7]։

1946 թվականին Հովարդ Հյուզը իր երեխաներին Hughes H-4 Hercules հիդրոօդանավով տեղափոխում է Տերմինլ կղզու Կալվեր-Սիթի օդանավակայան[8], որպեսզի այդտեղից նրանք կատարեն առաջին թռիչքը։ «Հերկուլեսի» առաջին և միակ թռիչքը տեղի ունեցավ 1947 թվականի նոյեմբերի 2 - ին[9]։ Ներկայումս այն գտնվում է Մակ Մինվիլլե քաղաքի թանգարանում։

Կղզում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնց շնորհիվ այն զբաղեցնում է «Ամենավտանգվանած պատմական վայրերը» ցուցակի 11-րդ հորիզոնականը։ 2013 թվականից Լոս Անջելեսի կառավարությունը ծրագիր է մշակում կղզու պատմական հուշարձանները պահպանելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FCI Terminal Island (անգլ.) на сайте bop.gov
  2. Официальный сайт порта Лос-Анджелеса (անգլ.)
  3. Официальный сайт порта Лонг-Бич (անգլ.)
  4. The Bridges of Terminal Island (CA 47, CA 103) (անգլ.) на сайте floodgap.com
  5. Дэниел З. Сюи (2008 թ․ հունիսի 19). Geospatial Technologies and Homeland Security: Research Frontiers and Future Challenges. Springer. էջ 42. ISBN 978-1-4020-8339-6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. Брайан Ниия; Японско-американский национальный музей в Лос-Анджелесе (1993). Japanese American History: An A-To-Z Reference from 1868 to the Present. VNR AG. էջ 327. ISBN 978-0-8160-2680-7. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. Джош Сайдс (2006 թ․ հունիսի 12). L.A. City Limits: African American Los Angeles from the Great Depression to the Present. University of California Press. էջ 64. ISBN 978-0-520-24830-4. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. Naval Air Station, Terminal Island (անգլ.) на сайте militarymuseum.org, 5 мая 2015
  9. Дарвин Портер (2005 թ․ մարտի 30). Howard Hughes: Hell's Angel. Blood Moon Productions, Ltd. էջեր 710–711. ISBN 978-0-9748118-1-9. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերմինալ (կղզի)» հոդվածին։