Քուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քուին
Queen – montagem – new.png
Ժանրերպրոգրեսիվ ռոք, գլեմ ռոք[1], հարդ ռոք, փսիխոդելիկ ռոք, ռոք[2], արտ ռոք[3], փոփ ռոք, հևի մետալ[4] և մետալ
Գործունեություն1970
ԼեյբլElektra Records, Capitol Records, EMI Records, Hollywood Records, Parlophone, Island Records և EMI
ՊարգևներՌոքնռոլի փառքի սրահ, Songwriters Hall of Fame? և Գրեմի կյանքի նվաճումների համար
Կայքqueenonline.com
Queen (musical group) Վիքիպահեստում

Քուին (անգլ.՝ Queen), բրիտանական ռոք խումբ, որը ստեղծվել 1970 թվականին Լոնդոնում Ֆրեդի Մերկուրիի, Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի կողմից։ Ավելի ուշ խմբին միացել է Ջոն Դիքոնը (բաս կիթառ)։ Նրանց առաջին ստեղծագործությունները ստեղծվել են պրոգրեսիվ ռոքի, հարդ ռոքի և հևի մետալի ազդեցությամբ, սակայն, շուտով խումբը սկսել է ձայնագրել նաև ավելի ավանդական և ռադիոյին մոտ երգեր։

Մինչև Queen խումբը ստեղծելը, Մեյը և Թեյլորը Smile խմբի կազմում էին։ Մերկուրին նրանց երկրպագուն էր։ Նա միացել է խմբին 1970 թվականին և առաջարկել «Queen» անվանումը։ Դիքոնը միացել է խմբին 1971 թվականի մարտին, մինչև խմբի նույնանուն ալբոմը թողարկելը։ Մեծ Բրիտանիայում Queen-ը առաջին անգամ հայտնել է իր մասին 1974 թվականին՝ Queen II ալբոմով։ 1975 թվականին «Sheer Heart Attack» և «A Night at the Opera» ալբոմները նրանց համաշխարհային ճանաչում են բերել։

1977 թվականին թողարկվել է «News of the World» ալբոմը, որը իր մեջ ներառում է «We Will Rock You» և «We Are The Champions» երգերը։ Այս երգերը դարձել են տարբեր սպորտային առաջնությունների և իրադարձությունների օրհներգեր։ 1980 թվականների սկզբին Queen խումբը դարձել է աշխարհում ամենավաճառվող արենա ռոք խմբերից մեկը։ «Another One Bites the Dust»-ը դարձել է նրանց ամենավաճարվող սինգլը, իսկ 1981 թվականի Greatest Hits ալբոմը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող ալբոմը և ութ անգամ պլատինե հավսատագրում է ստացել ԱՄՆ-ում։ Նրանց ելույթը 1985 թվականի Live Aid համերգի ժամանակ տարբեր հրատարակությունների կողմից ճանաչվել է որպես ռոք երաժշտության ամբողջ պատմության մեջ լավագույն ելույթ։ 1986 թվականի օգոստոսին Մերկուրին վերջին անգամ է հանդես եկել խմբի հետ։ 1991 թվականին նա մահացել է թոքաբորբից, ինչը ՁԻԱՎի հետևանքներից մեկն էր։ Դիքոնը լքել է խումբը 1997 թվականին։ 2004 թվականից Մեյը և Թեյլորը շրջագայություններով հանգես են գալիս Queen անվան տակ, վոկալիստներ Ադամ Լամբերտի և Փոլ Ռոջերսի հետ միասին։

Խմբի «Bohemian Rhapsody», «We Will Rock You», «We Are the Champions», «Another One Bites the Dust», «Radio Ga Ga», «The Show Must Go On» երգերը դասական ռոքի օրինակներ են[5]: Queen-ի վաճառքների քանակը փոփոխվում է 170 միլիոնից մինչև 300 միլիոն ձայնագրումներ, դարձնելով նրանց ամբողջ աշխարհում ամենավաճառվող երաժշտական կատարողներից մեկը։ Միայն 2009 թվականին Queen-ը վաճառել է ավելի քան 300 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում, որից 42.8 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում։ 2007 թվականին Մեծ Բրիտանիայում BBC Two-ն «Բոլոր ժամանակների լավագույն խումբը» հարցում է արել , որի արդյունքում Քուինը առաջ անցնելով Բիթլզին և Ռոլինգ Սթոունզին գրավել է առաջին հորիզոնականը։ Նույնիսկ 1991 թվականին՝ Ֆրեդի Մերկուրիի մահից հետո, Քուինը կարողացել է պահպահել իր դիրքերը երաժշտության ասպարեզում և մնալ լավագույնը շատերի համար։ 2001 թվականին խումբը մտել է «Ռոքնռոլի փառքի սրահի» անդամների ցանկ։

Խմբի բոլոր չորս անդամներն էլ հիթային երգերի հեղինակներ են։ Դրա շնորհիվ նրանք 2003 թվականին ընդգրկվել են «Երգերի հեղինակների փառքի սրահում»։

2018 թվականին նրանք ստացել են «Grammy Lifetime Achievement Award» մրցանակը։

«Rolling Stone» ամսագիրի «100 լավագույն արտիստներ» ցանկում նրանք զբաղեցրել են 52-րդ հորիզոնականը[6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1974 թվականներ՝ վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«PRS for Music» պատմական մրցանակը, որը խորհրդանշում է «Քուինի» առաջին ելույթը։

1968 թվականին Լոնդոնի կայսերական քոլեջի կիթառսիտ Բրայան Մեյը և բասիստ Թիմ Ստեյֆիլը որոշել են երաժշտական խումբ ստեղծել։ Մեյը քոլեջում տեղադրել է «Փնտրում ենք Միտչ Միտչելի/Ջինջեր Բեյքերի նման թմբկահար» հայտարարությունը, ինչին արձագանքել է ատամնաբուժություն սովորող երիտասարդ Ռոջեր Թեյլորը և դարձել խմբի անդամ։ Խումբը ստացել է «Սմայլ» անվանումը[7]։ Իլինգի արվեստի դպրոցում Ստեյֆելը ծանոթացել է Զանզիբարցի հնդկական ծագմամբ աշակերտ Ֆարոկ «Ֆրեդի» Բուլսարայի հետ[8]։ Բուլսարան այդ ժամանակ աշխատում էր Հիթրոու օդանավակայանում որպես բեռնափոխադրող։ Ծանոթանալով «Սմայլի» ոճին՝ նա դարձել է խմբի մոլի երկրպագու[9]։

1970 թվականին Ստեյֆելը լքել է «Սմայլ»-ը և միացել «Համփի Բոնգ» խմբին։ Փոխարենը խմբի նոր անդամ է դարձել Բուլսարան, որը ոգեշնչել է խմբի անդամներին փոխել խմբի անունը և դրել «Քուին»։ Հուլիսի 18-ին կայացել է նոր կազմով առաջին ելույթը[10]։ Որոշ ժամանակահատված խումբը չէր կարողանում գտնել համապատասխան բասիստի։ 1971 թվականի մարտին որոշումը վերջապես կայացվել է և Ջոն Դիկոնը ընտրվել է բասիստ, ինչից հետո պլանավորվել է թողարկել առաջին ալբոմը։ Նրանք ձայնագրել են իրենց առաջին փորձնական չորս երգերը՝ «Liar»-ը, «Keep Yourself Alive»-ը, «The Night Comes Down»և«Jesus»-ը, սակայն ոչ ոք հետաքրքրված չէր դրանցով[11]։ Այդ ժամանակահատվածում «My Fairy King» երգի «Մայր Մերկուրի, տես թե ինչ են նրանք ինձ արել» տողից ոգեշնչված Ֆրեդին որոշում է կայացրել իր ազգանունը փոխել «Մերկուրի»[12]։ 1971 թվականի հուլիսի 2-ին «Քուինը» կատարել է իր առաջին ելույթը հիմնական կազմով (Ֆրեդի Մերկուրի, Ջոն Դիկոն, Բրայան Մեյ և Ռոջեր Թեյլոր)[13]։

Մերկուրին հաճախել է արվեստի քոլեջ և ունենալով համապատասխան հմտություններ՝ ինքն անձամբ ստեղծել է խմբի լոգոն և անվանել «Քուինի խաչ»։ Քիչ հետո թողարկվել է խմբի առաջին ալբոմը[14]։ Խորհրդանշանը ստեղծվել է բոլոր չորս անդամների աստղակերպերի համախմբումից։ Երկու աստղերը խորհդանշում են Դիկոնին և Թեյլորին, խեցկետինը՝ Մեյին, իսկ երկու փերիները Ֆրեդիին[14]։

«Քուինի» կիթառը (Րոլինգ Սթոնսի կիթառի կողքին) Լիվերպուլի «Cavern» ակումբում։ Խորհրդանշում է 1970 թվականի հոկտեմբերի 31-ի «Քուինիի» համերգը այդ վայրում։

1972 թվականին «De Lane Lea Studios»-ում Ջոն Էնթոնին նկատել է խմբին և ծանոթացել նրանց աշխատանքին, ինչից հետո սկսվել են բանակցություններ «Trident Studios»-ի հետ։ Այդ իրադարձություններից հետո Նորման Շեֆիլդը առաջարկել է խմբին համագործակցել «Neptune Productions»-ի հետ, որը «Trident»-ի ենթաբաժիններից մեկն էր։ Այն պետք է կառավարեր խումբը և օգներ նոր ձայնագրող սարքավորումների տրամադրմամբ։ Գործարքը ձեռնտու էր բոլոր կողմերի համար, քանի որ ստուդիան ստանում էր հնարավորություն զարգանալ մենեջմենթի ոլորտում, մինչդեռ խումբը այսուհետև կարող էր օգտագործել և ձայնագրել նույն սարքավորումներով, որոնցով աշխատում են «The Beatles»-ը և Էլթոն Ջոնը[15]։ Ռոջեր Թեյլորը հետագայում այդ ստուդիայում անցկացված ժամերը անվանել է «ոսկե փոշի»[16]։

1973 թվականին խումբը պայմանագիր է կնքել «Trident»-ի հետ։ Մինչև նույն տարվա հուլիսը «Քուինը» թողարկել և հանրությանն է ներկայցրել իր դեբյուտային ալբոմը, որը ներառել է ծանր մետալի և պրոգրեսիվ ռոքի խառնուրդը։ Ալբոմը քննադների կողմից լավ գնահատականներ է ստացել։ «Ռոլինգ Սթոնսի»-ի Գորդոն Ֆլետչերը անվանել է այն «գերազանց», իսկ Չիկագոյի «Daily Herald» ամսագիրը նշել է, որ «դեբյուտային ալբոմը միջինից բարձր որակի է»։ Լավագույն երգը՝ «Keep Yourself Alive»-ը, սակայն, չնչին վաճառքներ է ունեցել, իսկ ալբոմը հանրության կողմից բավական ուշադրություն չի արժանացել։

1974 թվականին թողարկվել է խմբի երկրորդ մինի ալբոմը՝ «Queen II»-ը, որի շապիկի վրա պատկերված էր խմբի նշանավոր պատկերը, որի հեղինակը ռոք լուսանկարիչ Միկ Ռոքն էր[17]։ 1975 թվականին այդ պատկերը հանդիսացել «Բոհեմական Ռապսոդիա» երգի տեսահոլովակի հիմք[17][18]։ Այն դարձել է «Քուինի» առաջին ալբոմը, որը հայտնվել է Բրիտանիայի չարթերում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնական[19]։ Ֆրեդի Մերկուրիի գրած առաջատար սինգլը՝ «Seven Seas of Rhye»-ը, Մեծ Բրիտանիայի չարթերում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը և դարձել խմբի առաջին հիթը[19]։ Ալբոմը խմբի յուրահատուկ բազմաշերտ հնչողության առաջին իրական վկայությունն է և պարունակում է երկար ու բարդ գործիքային հատվածներ, ֆենտեզի թեմայով տեքստ և երաժշտական վիրտուոզություն[20][21]։ Բացի իր միայն սինգլից, ալբոմը ուներ նաև «The March of the Black Queen» երգը, որը ձգվում էր 6 րոպե և չէր ներառում կրկներգ[22]։ Քննադատների կարծիքները տարբեր են եղել։ «Daily Vault»-ն այն բնութագրել է որպես «սպառնալից»[23]։ «Winnipeg Free Press»-ը, գովաբանելով խմբի դեբյուտային ալբոմը, նշել է, որ չի հավանել «Queen II»-ը՝ նկարագրելով այն որպես «գերհագեցած հրեշավորություն»։ «AllMusic»-ն այն համարել է խմբի մոլի երկրպագուների կողմից ամենասիրված ալբոմը[24]։ Այն «Քուինի» առաջին երեք ալբոմներից առաջնն է, որը տեղ է գտել «1001 ալբոմ, որոնք դու պետք է լսես նախքան մահանալը» գրքում[25]։

1974–1976 թվականներ՝ «Sheer Heart Attack»-ից մինչև «A Night at the Opera»[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի մայիսին՝ ԱՄՆ-ում խմբի առաջին շրջագայության բացումից մեկ ամիս անց, Բրայան Մեյի մոտ հայտնաբերել են հեպատիտ, ինչի պատճառով խումբն տիպված է եղել չեղյալ հայտարարել շրջագայության մնացած համերգները[26]։ «Քուինն» սկսել է աշխատել երրորդ ալբոմի վրա առանց Բրայանի, քանի որ նա դեռ ապաքինվում էր։ Կիթառահարը խմբին միացել է ձայնագրության կեսից[27]։ 1974 թվականին թողարկվել է «Sheer Heart Attack» ալբոմը, որը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում զբաղեցրել է երկրորդ տեղը, լավ վաճառքներ է ունեցել Եվրոպայում, իսկ Միացյալ Նահանգներում դարձել է ոսկե[28][29]։ Այն խմբին բերել է առաջին միջազգային հաջողությունը։ և դարձել հիթ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում[30]։ Այն ստեղծվել է երաժշտական բազմաթիվ ժանրերի միավորմամբ (ներառյալ՝ Բրիտանական մյուզիք հոլլ, ծանր մետալ, բալադ, ռեգթայմ և կարիբյան)։ Այդ ժամանակվանից «Քուինն» սկսել է փոխել իր ոճը՝ պրոգրեսիվ ժանրի առաջին և երկրորդ ալբոմներից անցնելով ավելի մեղեդային և ռադիոյին հարիր «Sheer Heart Attack»[31]։ Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ «Sheer Heart Attack»-ը լսարանին ներկայացրել է ձայնի և մեղեդու նոր բաղադրիչներ[32]։

«Sheer Heart Attack» ալբոմի «Killer Queen» սինգլը Բրիտանիայի հիթ-շքերթներում զբաղեցրել է երկրորդ տեղը[33] և դարձել խմբի առաջին հիթը ԱՄՆ-ում։ «Billboard Hot 100»-ում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը[34]։ Երգը մասամբ ձայնագրվել է Ուելսի «Rockfield Studios»-ում[35]։ Մերկուրիի դաշնամուրի և Մեյի հանճարեղ կիթառի հետ, երգը միավորել է քեմփ, վոդևիլ և Բրիտանական մյուզիք հոլլ ժանրերը։ Ալբոմի երկրորդ սինգլը՝ «Now I'm Here»-ը, ավանդական ծանր ռոք ժանրի ստեղծագործություն է։ Այն Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ «Stone Cold Crazy» սինգլը պատկանում է արագ մետալ ժանրի՝ Մեյի արագ տեմպով իֆերի պատճառով[36][37]։ Վերջերս ալբոմը ճանաչողություն է ստացել որոշ երաժշտական ամսագրերի կողմից։ 2006 թվականին «Classic Rock» ամսագիրը ալբոմը ներառել է «100 լավագույն բրիտանական ռոք ալբոմներ» ցանկի մեջ՝ տեղադրելով ցանկի 28-րդ հորիզոնականում[38]։ 2007 թվականին «Mojo»-ն ալբոմը տեղադրել է «100 ձայնագրություններ, որոնք փոխել են աշխարհը» ցանկի 88-րդ հորիզոնականում[39]։ Այն նաև «Քուինի» երեք առաջին ալբոմներից երկրորդն է, որը տեղ է գտել «1001 ալբոմ, որոնք դու պետք է լսես նախքան մահանալը» գրքում[40]։

Ֆրեդիի մահվանից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերկուրի մահվանից հետո խմբում հանդես են եկել Ջորջ Մայքլը, Ռոբբի Վիլյամսը և «Five» խումբը։ Սակայն ամենահաջող ելույթները եղել են բրիտանական բլյուզ-ռոքի հանրահայտ աստղ Պոլ Ռոջերսի հետ։ Ծրագիրը կոչվում էր «Queen + Paul Rodgers. Return of the Champions»։ Queen-ի բաս կիթառահար Ջոն Դիկոնը հրաժարվեց փոփոխված կազմով հանդես գալուց և 1995 թվականին ավարտեց իր երաժշտական կարիերան։

2011 թվականի նոյեմբերի 6-ին խումբը մասնակցել է MTV. Europe Music Awards-ի հանդիսությանը։ 2000 թվականին հարցման արդյունքում, որին ի դեպ մասնակցել է 190 հազար մարդ, «Bohemian Rhapsody»-ին ճանաչվել է հազարամյակի լավագույն երգ՝ առաջ անցնելով անգամ Ջոն Լենոնի հանրահայտ «Imagine» երգից։ Այդ հիթ-շքերթում 10-րդ հորիզոնական է զբաղեցրել խմբի մեկ այլ ստեղծագործություն «Under Pressure»-ը։

2002 թվականին Գինեսի ռեկորդների գիրքը «Bohemian Rhapsody»-ին ճանաչվել է Մեծ Բրիտանիայի վերջին 50 տարիների լավագույն սինգլ։ 2005 թվականի հարցումներով Ֆրեդի Մերկուրին աշխարհի բոլոր ժամանակների երգիչների մեջ ճանաչվել է երկրորդը, Բրայան Մեյը կիթառահարների մեջ յոթերորդը, իսկ Ռոջեր Թեյլորը հարվածողների մեջ ութերորդը։ 2006 թվականին Queen-ի «Greatest Hits» հավաքածուն ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն վաճառվող ձայնասկավառակը։ Ընդհանուր առամամբ վաճառվել էր ավելի քան 6 միլիոն օրինակ, իսկ համացանցից այն քաշել էին 2,27 միլիոն անգամ։

2007 թվականին BBC-ի մոտ 20 հազար ռադիոլսողներ Queen-ին համարել էին Բրիտանիայի բոլոր ժամանակների լավագույն ռոք խումբը։ Sony Ericsson ընկերության անցկացրած հարցման արդյունքով (մասնակցել է ավելի քան 700 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից) «We Are the Champions» երգը ճանաչվել է աշխարհի ամենամեծ մասսայականություն վայելող երգ։

Queen-ը երաժշտության մեջ իր մեծ ավանդի ներդրմնան համար Հոլիվուդի փառքի պուրակում արժանացել է աստղի։ Queen-ը միակ ռոք խումբն է աշխարհում, որ ունեցել է միաժամանակ 4 ալբոմներ Մեծ Բրիտանիայի լավագույն քսանյակում․ Queen,Queen II, Sheer Heart Attack և A Night at the Opera-ն 1975 թվականին։ Թողարկել է տեսահոլովակների հավաքածու «Greatest Flix» անվամբ։ Ստացել է ամերիկյան «Billboard» մրցանակը՝ «Disco, Rock/Pop և R&B» անվանակարգերում։

Կարողացել է ունենալ չորս տասնամյակ անընդմեջ բրիտանական հիթ-շքերթների առաջին հորիզոնականում սինգլներ։ Կարողացել է Արգենտինայում 10 ալբոմներով գրավել հիթ-շքերթի 10 վերին հորիզոնականները մեկ շաբաթվա ընթացքում։

Նոր երգի ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Queen խմբի երաժիշտները կթողարկեն Ֆրեդի Մերկուրիի վոկալով անհայտ երգը։ Ինչպես իր կայքում հայտնել է կիթառահար Բրայան Մեյը, երաժիշտները թրեք են հայտնաբերել, որն ստեղծվել է ավելի քան 30 տարի առաջ՝ Մերկուրիի մահից շատ տարիներ առաջ։ Ձայնագրության վրա առկա է Queen-ի առաջին կազմի բոլոր 4 մասնակիցների ձայնը՝ Մերկուրի, Բրայան Մեյ, թմբկահար Ռոջեր Թեյլոր ու բասիստ Ջոն Դիքոն։

Երգն անավարտ է և Մեյն ու Ռոջեր Թեյլորը ներկայում մտածում են, թե ինչպես այն ավարտեն։

Թրեքի անվանումը Մեյը չի հայտնել։

Այն, որ խմբի արխիվներում հայտնաբերվել է Ֆրեդի Մերկուրիի վոկալով երգը, Մեյը հայտնել էր դեռ 2013 թվականի դեկտեմբերին։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Queen լեգենդար բրիտանական ռոք-խումբը հանդիսանում է աշխարհի լավագույն խմբերից մեկը ժամանակակից երաժշտության պատմության մեջ։
  • Queen-ը համարվում է կուլտային խումբ և մինչ օրս ունի տասնյակ միլիոնավոր երկրպագուներ իսկ խմբի շատ երգեր երաժշտական քննադատները համարում են ռոքի դասական գործեր։
  • Խումբը թողարկել է տասնհինգ ստուդիայում ձայնագրած, հինգ համերգային և բազմաթիվ հավաքածու ալբոմներ։
  • Queen-ի տասնութ ալբոմներ տարբեր երկրների հիթ-շքերթներում բարձրացել են առաջին հորիզոնական։
  • Queen-ի համերգային ելույթները նույնպես համարվում են ռոքի պատմության մեջ ամենավառ և ամենանշանակալից երևույթներից մեկը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Live Killers (1979)
  • Live Magic (1986)
  • At the Beeb (1989)
  • Live at Wembley '86 (1992)
  • Queen on Fire – Live at the Bowl (2004)
  • Queen Rock Montreal (2007)
  • Hungarian Rhapsody: Queen Live in Budapest ’86 (2012)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.albumoftheyear.org/ratings/8-all-music-highest-rated/1981/1
  2. http://en.academic.ru/dic.nsf/enwiki/1553435
  3. https://myspace.com/queen/music/album/live-at-wembley-stadium-6060
  4. Metal Evolution — 2011.
  5. http://www.allmusic.com/artist/queen-mn0000858827
  6. http://www.rollingstone.com/music/lists/100-greatest-artists-of-all-time-19691231/queen-20110426
  7. Hodkinson, Mark (2009). "Queen: The Early Years". p.118
  8. «Freddie Mercury's complex relationship with Zanzibar»։ BBC։ Վերցված է 28 February 2019 
  9. «Freddie Mercury fans hit Heathrow to celebrate Queen star’s stint as a baggage handler»։ The Times։ Վերցված է 1 May 2019 
  10. «Heritage award to mark Queen's first gig»։ bbc.co.uk։ 5 March 2013 
  11. «Queen Biography for 1971»։ Queen Zone։ Արխիվացված է օրիգինալից 12 May 2013-ին 
  12. Blake, Mark. "Is This the Real Life?: The Untold Story of Queen". p. 96
  13. "Queen: The Ultimate Illustrated History of the Crown Kings of Rock". p.26. Voyageur Press, 2009
  14. 14,0 14,1 «Queen Logo»։ Famouslogos.net։ Վերցված է 28 January 2011 
  15. Sheffield Norman (2 July 2013)։ Life on Two Legs 
  16. «Queen: From Rags to Rhapsody – BBC Four»։ BBC (en-GB)։ Վերցված է 2018-05-09 
  17. 17,0 17,1 Pryor Fiona (10 May 2007)։ «Photographer lives the Rock dream»։ BBC News։ Վերցված է 25 May 2011 
  18. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ history անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. 19,0 19,1 Roberts David (2006)։ «British Hit Singles & Albums»։ London: Guinness World Records Limited 
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Hodkinson անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. Stephen Thomas Erlewine։ «Queen II»։ AllMusic 
  22. «Queen II»։ Winnipeg Free Press 
  23. Bruce Rusk։ «Queen II»։ Daily Vault 
  24. Thomas Stephen (9 April 1974)։ «link Queen II: Allmusic review»։ AllMusic։ Վերցված է 2 June 2010 
  25. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 1001albums անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  26. Mark Hodkinson. Queen: the early years. Omnibus Press 2004. Retrieved 28 August 2011
  27. Legends of rock guitar: the essential reference of rock's greatest guitarists։ Booksgoogle.com։ Վերցված է 28 September 2014 
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ RIAAC անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. «Queen – Sheer Heart Attack»։ Chart Stats 
  30. «Queen Discography»։ Queen Online։ «... and in November released Sheer Heart Attack which was a hit on both sides of the Atlantic.» 
  31. Queen: Sheer Heart Attack Archived 11 July 2012 at the Wayback Machine.
  32. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Jones BBC անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  33. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ bhsa2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  34. Whitburn Joel (2006)։ «The Billboard Book of Top 40 Hits»։ Billboard Books 
  35. Popoff Martin (2018)։ Queen: Album by Album։ Voyageur Press։ էջ 36 
  36. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ guitarists2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  37. Jones, Chris (7 June 2007)։ «Queen: Sheer Heart Attack Review»։ BBC։ Վերցված է 25 May 2011 
  38. «Classic Rock 'The 100 Greatest British Rock Albums Ever'»։ rocklistmusic։ Վերցված է 2 June 2010 
  39. Mojo, June 2007, "The 100 Records That Changed the World"
  40. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ 1001albums2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: