Ադամ Լամբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադամ Լամբերտ
Adam Lambert.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Adam Mitchel Lambert
Ծնվել էհունվարի 29, 1982(1982-01-29)[1][2] (37 տարեկան)
Ինդիանապոլիս, ԱՄՆ[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն, փոփ ռոք, դենս փոփ, սինթիփոփ և էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ, թատրոնի դերասան, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
Լեյբլ19 Recordings, RCA Records, Warner Bros. և 19 Entertainment?
Կայքadamofficial.com
adamofficial.com
Ստորագրություն
Ստորագրություն

Ադամ Միտչել Լամբերտը (անգլ.՝ Adam Mitchel Lambert, հունվարի 29, 1982(1982-01-29)[1][2], Ինդիանապոլիս, ԱՄՆ[1]), ազգությամբ հրեա ամերիկացի երաժիշտ, երգիչ, երգահան, դերասան և պրոդյուսեր: Ծնվել է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում, մեծացել է Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Հայտնի է դարձել 2009 թվականին American Idol հեռուստանախագծում երկրորդ տեղն զբաղեցնելուց հետո[3]: 2009 թվականին Լամբերտը թողարկել է իր առաջին՝ For Your Entertainment ձայնասկավառակը[4], որը Billboard 200-ում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Ձայնասկավառակը թողարկելուց հետո մեկնել է համաշխարհային շրջագայության՝ դառնալով American Idol-ի միակ մասնակիցը, ով դա արել է շոուի ավարտից անմիջապես հետո։ 2012 թվականին թողարկել է երկրորդ՝ Trespassing ձայնասկավառակը, որը Billboard 200-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2011 թվականից հանդես է գալիս Քուին ռոք խմբի հետ՝ որպես մենակատար։

Կրելով տարբեր արտիստների և ժանրերի ազդեցությունը՝ նա հայտնի է իր վառ թատերական ոճով և տեխնիկապես մշակված մի քանի օկտավայի հասնող տենոր[5] ձայնով։ Նա ստացել է մի շարք մրցանակներ՝ այդ թվում Գրեմի նոմինացիա 2011 թվականին և Honorary GLAAD Media Award 2013 թվականին:

2012 թվականի ապրիլի 12-ի դրությամբ նրա առաջին ձայնասկավառակը վաճառել է երկու միլիոն օրինակ ամբողջ աշխարհում և 4.2 միլիոն սինգլ 2011 թվականի դրությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Լամբերտը ծնվել է Ինդիանապոլսում, մայրը՝ Լեյլան, ինտերիերի դիզայներ է, հայրը՝ Էբերը, Novatel Wireless[6] ծրագրի ղեկավարն է։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Նեյլ Լամբերտը։ Նրա հայրն ունի նորվեգական արմատներ, մայրը հրեա է[7][8]: Լամբերտը դաստիարակվել է մոր դավանանքով և փոքրուց կատարել է երգեր՝ իվրիտով։ Իսկ 4/4/2010 նա հայտարարեց. «Ես Զատիկը չեմ նշել ավելի քան 10 տարի: Ես հրեա եմ արյունով, բայց ոչ գործնականում: Ես ոչ մի կրոնի չեմ պատկանում: Ես պարզապես հավատում եմ»[9]:

Նրա ծնվելուց անմիջապես հետո նրա ընտանիքը տեղափոխվեց Սան Դիեգո: Նա հաճախել է Deer Canyon տարրական դպրոցը, ապա Mesa Verde հիմնական դպրոցը, որտեղ էլ հաղթել է երաժշտական մրցույթում Մայքլ Ջեքսոնի Thriller երգով, ապա հաճախել է Mount Carmel ավագ դպրոցը, որտեղ էլ մասնակցում էր դպրոցի թատերական խմբակներին, երգչախմբին և «MC Jazz» ջազային անսամբլին[10]։ MCHS-ում նրա անմոռանալի ելույթներից մի քանիսը ներառում են The Pirates of Penzance-ի Ֆրեդերիկին и «It’s Only a Paper Moon»-ին՝ MC Jazz-ից:

2000 թվականին դպրոցն ավարտելուց հետո 18-ամյա Լամբերտն ընդունվեց Կալիֆորնիայի պետական համալսարանը Ֆուլերտոնում, սակայն սովորեց այնտեղ ընդամենը 5 շաբաթ և այնուհետև հեռացավ համալսարանից։ «Ես պարզապես որոշեցի, որ այն ինչ իրականում ուզում եմ աշխատել, դա փորձելն է ներկայիս խայտաբղետ աշխարհի իրականությունում: Կյանքի իմաստը կայանում է համարձակություն ունենալու և այն ինչ-որ դու ուզում ես ստանալու մեջ»[11]: Այդ պատճառով Լամբերտը տեղափոխվում է Լոս-Անջելես և սկսում նավամատույցների վրա երգիչ աշխատել։ Նա այստեղ մեկ տարուց պակաս է աշխատում, հենց այդ ժամանակ էլ ամուսնալուծվում են նրա ծնողները[12][13]:

2001-08: Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտը 10 տարեկանից թատրոնի դերասան է։ Նա կատարել է Լայնուսի դերը You're a Good Man, Charlie Brown թատերական ներկայացման մեջ Սան Դիեգոյի թատերական քոլեջում[14]: 12 տարեկանում նրան ընդունեցին «Ջութակահարը տանիքում» մյուզիքլում: Նա շարունակում էր իր դերասանական կարիերան նաև դեռահասության տարիքում՝ խաղալով «Բարև Դոլլի», «Շախմատ», «Քամելոթ», «Երաժշտություն վաճառողը», «Բրիոլին» և այլ ներկայացումներում։

19 տարեկանում նա Anita Mann Productions-ի հետ մեկնեց շրջագայության ԱՄՆ-ի սահմաններից դուրս, իսկ հետո վերադարձավ ԱՄՆ, որպեսզի ելույթ ունենա Կալիֆոռնիայի Orange County օպերայում: Ապա նրան ընդունեցին եվրոպական «Մազեր» մյուզիքլում, իսկ մինչ այդ խաղում էր «10 հրամանատարները» մյուզիքլում։ Ադամը պիեսի այն քիչ թվով արտիստներից մեկն էր, ով ստացավ դրական արձագանք հասարակության կողմից[15]:

2006 թվականի դեկտեմբերից մինչև 2007 թվականի մայիսը նա The Citizen Vein ռոք խմբի մեներգիչն էր[16][17]: Այդ ժամանակ էլ Լամբերտը հանդիպեց պրոդյուսեր Մալկոմ Վերֆոլդին, ով օգնեց նրա երաժշտական կարիերայի առաջընթացին[18]: Այնուհետ նա մասնակցեց բրոդվեյան շրջագայությանը, ավելի ուշ մասնակցեց «Չարը» ներկայացմանը։ 2004 թվականից պարբերաբար ելույթ էր ունենում Upright Cabaret-ում և Zodiac Show-ում, որի կազմակերպիչներից մեկը Pussycat Dolls խմբի անդամ Կարմիտ Բաքարն էր։

Լամբերտը իվրիտով երգում էր հրեական միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Իսահակ Ռաբինի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ[19]: Ադամն այցելում էր Սան-Դիեգոյի Արվեստի վանքը և աշխատում Kol-Nidre-ում հրեական Յոմ-Կիպուր տոնակատարության ժամանակ[19][20][21]: Ադամը այցելել է Սան Դիեգոյի Մշակույթի սրահ և ելույթ է ունեցել հրեական Յոմ-Կիպուր տոնին[22]: Լամբերտը նաև մասնակցել է «10 հրամանատարները» մյուզիքլի հրեական տարբերակին Ջոշուայի դերով՝ կատարելով «Is Anybody Listening?»[23] երգը։

2009: American Idol[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Լամբերտը կատարում է Ամերկայի Միացյալ Նահանգների պետական օրհներգը Սան Դիեգոյում

Լամբերտը մասնակցել է American Idol-ի լսումներին Սան-Ֆրանցիսկոյում: Rolling Stone-ին տված հարցազրույցում նա ասել է, որ American Idol-ի լսումներին որոշել է գնալ Burning Man-ի շաբաթից հետո. «Ես այդ ժամանակ վառ տպավորությունների տակ էի ու երբ նայեցի ամպերին` հասկացա, որ մեր բոլորի մեջ ուժ կա, ու ինչ էլ ես ուզենամ անել, դա տեղի է ունենալու»[24]: Իր առաջին լսումների ժամանակ նա երգեց Մայքլ Ջեքսոնի «Rock With You»-ն և Queen«Bohemian Rhapsody»-ն։ Նրա վրա ազդեցություն են թողել այնպիսի արտիստիներ և խմբեր, ինչպիսիք են Queen-ը, Մայքլ Ջեքսոնը, Մադոննան, Լեդ Զեփփելինը, Դեյվիդ Բոուին, The Rolling Stones-ը և Aerosmith[25]: Կիսաեզրափակչում Լամերտը ընդգրկվեց թոփ 13-ակում, երկրորդ խմբում միանանում է իր ընկերներ Էլլիսոն Իռաետային և Քրիս Ալենին: Լամբերտը և Ալենը դարձան սենյակակիցներ Ամերիկյան Այդոլի հանրակացարանում[26]:

Մայքլ Ջեքսոնի շաբաթում նա կատարեց «Black or White» երգը՝ արժանանալով ժյուրիի 4 անդամների գովասանքին, Պոլա Աբդուլն ասաց, որ նա մինչև վերջ կգնա[27]: Հաջորդ շաբաթ Լամբերտը երգեց «Ring of fire» երգը։ Այդ ելույթը դուր եկավ Կարա Դիոգարդիին և Պոլա Աբդուլին, սակայն Սայմոն Քոուլը չհավանեց այն[28]: Այնուհետ կատարեց The Miracles խմբի «The Tracks Of My Tears» երգը, կատարումը դուր եկավ ժյուրիներին, իսկ երգի օրիգինալ հեղինակը՝ Սմոքի Ռոբինսոնը հոտնկայս ծափահարեց։ Թոփ 8-ի ելույթի համար նա կատարեց «Mad World» երգի փոփոխված տարբերակը, ելույթը դուր եկավ ժյուրիի բոլոր անդամներին, իսկ Սայմոն Քոուլը հոտնկայս ծափահարեց[29], թոփ 7-ում երգեց «If I can’t have you» երգը, որը Կարա Դիոգարդին համարեց իր համար ամենահիշարժան ելույթը, իսկ Պոլա Աբդուլը արտասվեց[30][31]: Թոփ 4-ում Լամբերտը կատարեց «Whole Lotta Love» երգը, Սայմոն Քոուլը մեկնաբանեց այսպես. «Սա իմ ամենասիրելի ելույթներից մեկն է… Ոչ ոք չի կարող հասնել նրան», իսկ Պոլա Աբդուլը ելույթն անվանեց իդեալական։

Այդ ժամանակ համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնցում Լամբերտը համբուրվում էր այլ տղամարդու հետ։ Դրանք միանգամից ցուցադրվեցին և մեկնաբանվեցին The O'Reilly Factor-ում և եկան այն եզրակացության, որ նկարներն ամենայն հավանականությամբ չեն ազդի մրցույթի արդյունքների վրա[32]: Լամբերտը հաստատեց, որ նկարներում ինքն է և երբեք չի թաքցրել իր կյանքի այդ հատվածը[33]։ Լրատվամիջոցների ուշադրությունը միանգամից սևեռվեց Լամբերտի սեռական կյանքի վրա՝ ցույց տալով, որ նա առաջին միասեռականն է American Idol-ի պատմության մեջ[33]: Երբ Rolling Stone-ը հարցրեց Լամբերտին, թե արդյոք նրա սեռական կյանքի շուրջ առաջացած աղմուկն ազդեց մրցույթի վերջնական արդյունքների վրա, նա ժպտաց և պատասխանեց՝ միգուցե[34]: American Idol-ի ավարտից հետո նա հայտնվեց Rolling Stone ամսագրի շապիկին, իսկ հարցազրույցում պաշտոնապես հայտարարեց, որ միասեռական է[35]:

Եզրափակիչ անցած երեք մասնակիցներից յուրաքանչյուրի համար կազմակերպվեց հայրենի քաղաքում համերգ։ Լամբերտն իր հայրենի Mount Carmel High School դպրոցում կատարեց «Black or White» և «Mad World» երգերը[36][37]: Այդ օրը Սան Դիեգոյի քաղաքապետ Ջերրի Սանդերսը մայիսի 8-ը հայտարարեց «Ադամ Լամբերտի օր»[38]:

Մայիսի 20-ին Ադամ Լամբերտը American Idol-ի եզրափակչում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Եզրափակչում նա ելույթ ունեցավ Kiss ռոք խմբի հետ՝ կատարելով «Beth», «Detroit Rock City» և «Rock and Roll All Nite» երգերը։ Նա և Քրիս Ալլենը Queen խմբի անդամներ Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի հետ կատարեցին «We Are the Champions» երգը[39]:

Հաղթած մասնակից Քրիս Ալենն ասաց, որ Ադամն այնքան արժանի էր հաղթանակի, ինչքան ինքը. «Նա իմ տեսած ամենատաղանդավոր մարդկանցից մեկն է»[40]:

Ելույթներ
Շաբաթ # Շաբաթ Երգ Օրիգինալ արտիստ Հերթական # Արդյունքը
Լսումներ Լսողի ընտրությունը «Rock with You»
«Bohemian Rhapsody»
Մայքլ Ջեքսոն
Queen
Ա/Հ Անցել է
Հոլլիվուդ Առաջին սոլո « What's Up» 4 Non Blondes Ա/Հ Անցել է
Հոլլիվուդ Կատարողների խումբ «Some Kind of Wonderful» Soul Brothers Six Ա/Հ Անցել է
Հոլլիվուդ Երկրորդ սոլո «Believe» Շեր Ա/Հ Անցել է
Թոփ 36/Կիսաեզրափակիչ 2 Billboard Hot 100 Hits to Date «(I Can't Get No) Satisfaction» The Rolling Stones 12 Անցել է
Թոփ 13 Michael Jackson «Black or White» Michael Jackson 11 Ապահով
Թոփ 11 Grand Ole Opry « Ring of Fire» Anita Carter 5 Ապահով
Թոփ 10 Motown «The Tracks of My Tears» The Miracles 8 Անցել է
Թոփ 9 Top Downloads «Play That Funky Music» Wild Cherry 8 Ապահով
Թոփ 8 Year They Were Born (1982) «Mad World» Tears for Fears 8 Ապահով
Թոփ 7 Songs from the Cinema «Born to Be Wild» Steppenwolf 3 Ապահով
Թոփ 7 Դիսկո «If I Can't Have You» Իվոնի Էլլիման 5 Ապահով
Թոփ 5 Rat Pack Standards «Feeling Good» Սեմմի Դևիս 5 Նախավերջին
Թոփ 4 Ռոքնռոլ, Սոլո
Դուետ
«Whole Lotta Love»
«Slow Ride» Էլլիսոն Իրահեթայի հետ
Led Zeppelin
Foghat
1
6
Ապահով
Թոփ 3 Ժյուրիի ընտրություն(Սայմոն Քոուլ)
Մասնակցի ընտրություն
«One»
«Cryin'»
U2
Aerosmith
3
6
Ապահով
Թոփ 2 Մասնակցի ընտրություն
Սայմոն Քոուլի ընտրություն
Վերջին երգ
«Mad World»
«A Change Is Gonna Come»
«No Boundaries»
Tears for Fears
Սեմ Քուք
Քրիս Ալլեն/Ադամ Լամբերտ
1
3
5
Զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

2009-2011:For Your Entertainment և շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտը MusicMusic Video Awards-ի փորձերի ժամանակ, 2010 թվական

2009 թվականին Բիլբոարդ ամսագիրը հաստատեց, որ նրա առաջին ձայնասկավառակը պետք է թողարկվի 2009 թվականի նոյեմբերին: Լամբերտը հայտնեց, որ նրան դուր էր եկել Սլեշի հետ աշխատել. «Երբ ես աշխատում էի Սլեշի հետ, ես ինձ իմ ափսեում էի զգում»: Նա նաև հայտնեց, որ իր ձայնասկավառակը պետք է լինի էլեկտրոնիկ և տարբեր տիպի հնչողություններով[41]: Քուին ռոք խումբը, որոնց հետ նա ելույթ էր ունեցել American Idol-ում, հայտնեց, որ նրանք պատրաստվում են Լամբերտին խնդրել, որպեսզի նա դառնա խմբի մենակատար[42]: Larry King Alive հաղորդման ժամանակ նա հայտարարեց, որ իր ալբոմն ունի ռոք-փոփ-էլեկտրոնիկ-պարային ժանր[43]:

Ադամ Լամբերտն աշխատել է պրոդյուսերներ Գրեգ Ուելսի, Ռայան Թեդերի, Մաքս Մարտինի, Սեմ Սպարոյի, Red One-ի, Dr. Luke, Լինդա Փերիի հետ[4]: Ձայնասկավառակի համար երգեր են գրել նաև Փինքը` Whataya Want From Me և Լեդի Գագան` Fever[44]:

Լամբերտին առաջարկեցին ձայագրել Time For Miracles սաունդթրեքը 2012 ֆիլմի համար։ Այն թողարկվեց 2009 թվականի հոկտեմբերի 20-ին։ Երգի մասին կարծիք հայտեց Քուին խմբի Բրայան Մեյը. «Այն պարզապես ցնցող է»[45]:

2009 թվականի հունիսի 19-ին Hi-Fi Recordings-ը և Wilshire Records-ը խոստովանեցին, որ թողարկում են Լամբերտի մինչև American Idol-ը ձայնագրած երգերը[46]: Լամբերտը հետո բացահայտ հայտարարեց. «Այդ ժամանակ` 2005 թվականին, ես աղքատ երաժիշտ էի և ինձ ընդունեցին ստուդիայում, որպեսզի փորձեն իմ վոկալն ուրիշների համար գրված երգերի համար։ Ես շատ գումար չունեի և դա գումար աշխատելու հնարավորություն էր, այդ պատճառով ես ընդունեցի այդ առաջարկը և առաջին անգամ ձայնագրվեցի պրոֆեսիոնալ ստուդիայում։ Այն աշխատանքը, որը ես նախկինում արել եմ, ոչ մի կերպ չի արտացոլում այն երաժշտությունը, որի վրա ես հիմա աշխատում եմ»[47]:

American Idol-ի ավարտից հետո Լամբերտը արժանացավ 2 մրցանակի՝ Երիտասարդ Հոլլիվուդում տարվա արտիստ և Դեռահասների ընտրությունում՝ հեռուստատեսային նախագծի աստղ[48][49]: Լամբերտը մասնակցեց American Idols LIVE! Tour 2009 շրջագայությանը ԱՄՆ-ի և Կանադայի 50 քաղաքներով 2009 թվականի հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 15-ը։

2009 թվականի American Music Awards-ի ժամանակ Լամբերտը կատարեց For Your Entertainment երգը։ Ելույթի ժամանակ Լամբերտը համբուրվեց կիթառահար Թոմմի Ջո Ռետլիֆի հետ և պարեց երկու սեռերի պարողների հետ։ Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Լամբերտն ասաց. «Երգչուհիները դա տարիներ շարունակ արել են և համարվել են սեքսուալ, իսկ երբ դա տղամարդն արեց, բոլորն ապշեցին: Մենք 2009 թվականում ենք, ժամանակն է լինել համարձակ և քաջ: Իսկ եթե դա նրանց դուր չի գալիս, ուրեմն ես նրանց համար չեմ: Իմ հանձնարարականը մարդկանց նյարդայնացնելը չէ. դա ազատության արտահայտման և արտիստիզմի ազատության գովազդ էր»[50]: Ի պատասխան նրա ելույթի հեռուստատեսության հարցերի հետ կապված ծնողական կոմիտեն և ավանդույթների պահպանման ընկերությունը հեռուստադիտողներին կոչ արեցին բոլոքել FCC-ին[51]: ABC հեռուստաընկերությունն ստացավ շուրջ 1500 բողոք՝ հեռախոսազանգերի տեսքով և հայտնեց, որ Լամբերտը հաջորդ օրը ելույթ չի ունենա Good Morning America հեռուստածրագրում, ինչպես նախատեսված էր[52][53]: Ի պատասխան դրա Ադամին CBS հեռուստաընկերությունը նույն օրը հրավիրեց The Early Show հաղորդմանը, միայն թե Նյու-Յորքում[54]:

2010 թվականի փետրվարի 27-ին Ադամ Լամբերտը ելույթ ունեցավ իր առաջին պաշտոնական համերգում, որը տեղի ունեցավ Fantasy Springs Resort Casion-ում (Կալիֆորնիա, Ինդիո)[55]: Նա հրավիրվեց American Idol-ում՝ որպես հյուր-օգնական, Էլվիս Փրեսլիին նվիրված էպիզոդում, որը հեռարձակվեց 2010 թվականի ապրիլի 13-ին[56]:

2010 թվականին Լամբերտն սկսեց իր առաջին Glam Nation համերգային շրջագայությունը, որի ընթացքում ելույթ ունեցավ Հյուսիսային Ամերկայում, Եվրոպայում, Ասիայում և Ավստրալիայում` տալով ընդհանուր առմամբ 113 շոու[57]: MTV-ն համերգային շրջագայությունն անվանեց «ոչ այս աշխարհից», իսկ Entertainment Weekly-ում գրվեց, որ համերգները «պայթում են» էներգիայից, որը առաջանում է Լամբերտի կենդանի վոկալից[58]։ Glam Nation Live ձայնասկավառակը SoundScan մուտք գործեց առաջին հորիզոնականով[59], իսկ Բիլբոարդում վաճառքների թվով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը[60]: Դա տեղի ունեցավ Acoustic Live!-ի թողարկումից հետո, որն ներառում է տարբեր երկրներում ձայնագրած երգերի ակուստիկ տարբերակները։ Այդ ձայնասկավառակն ստացավ դրական գնահատականեր։

2011 թվականի նոյեմբերի 6-ին Լամբերտը միացավ Քուին խմբին՝ որպես մեներգիչ, MTV Europe Music Awards-ի ժամանակ։ Այն տեղի ունեցավ Բելֆաստում, որտեղ խումբն ստացավ «համաշխարհային սիմվոլ» մրցանակ։ Հիշարժան ելույթի ժամանակ, որով փակվեց շոուն, Լամբերտը և Քուինը կատարեցին «The Show Must Go On», «We Will Rock You» և «We Are The Champions» դասական հիթերը[61]: Դեկտեմբերին Ռոջեր Թեյլորը հայտնեց, որ նրանք բանակցություններ են վարում Լամբերտի հետ, որպեսզի նա կրկին դառնա խմբի մենակատար՝ արտիստին անվանելով «իսկապես մեծագույն կատարող զարմանահրաշ ձայնով»[62]։

2012-2013: Trespassing[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտին Լամբերտը հայտարարեց, որ իր երկար սպասված Trespassing ձայնասկավառակը կթողարկվի նույն թվականի մայիսի 15-ին և ինքը կլինի ալբոմի կատարող պրոդյուսերը[63]։ Trespassing երգը գրվել է Գրեմմի մրցանակակիր Ֆարել Ուիլյամսի հետ,[64] իսկ «Better Than I Know Myself» սինգլը գրվել է ամերիկացի պրոդյուսեր և կոմպոզիտոր Dr. Luke-ի ու փոփ երգիչ Քլոդ Քելլիի հետ։ Այն թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 11-ին։ Լամբերտի առաջին ելույթը The Tonight Show Ջեյ Լենոյի հետ ստացավ դրական արձագանքներ, որոնք հիմնականում շեշտադրում էին Լամբերտի մաքուր վոկալը և նրբագեղ արտաքին տեսքը[65]։ Երկու օր անց նրա ելույթը The Ellen DeGeneres Show-ին նույնպես ստացավ դրական արձագանքներ[66]։ Ալբոմի շապիկի հեղինակն է լուսանկարիչ Լի Չերրին[67]։

«Better Than I Know Myself» տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի փետրվարի 3-ին, որի ռեժիսորն է Ray Kay-ը։ Տեսահոլովակը բնութագրում է մարդու անհատականության լուսավոր և մութ կողմերը[68][69]։

Փետրվարին հայտնի դարձավ, որ Քուին խումբը և Լամբերտը հուլիսին ելույթ կունենան Sonisphere փառատոնի ժամանակ, սակայն այն տեղի չունեցավ[70][71]։ Մի քանի օր անց Ռոջեր Թեյլորը հայտարարեց, որ Քուինը և Լամբերտը ելույթ կունենան Մոսկվայում[72]։ Ապա Քուինը հայտարարեց Լամբերտի հետ ամառային շրջագայության մասին և ավելացվեց համերգ Կիևում, երկու համերգ Լոնդոնում[73]։ 2012 թվականի հունիսի 30-ին Լամբերտը և Քուին խումբը տվեցին 2 ժամ տևողությամբ անվճար համերգ՝ Եվրո 2012-ի եզրափակչի նախօրեին։ Համերգը նվիրված էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարին[74]։

Trespassing ձայնասկավառակի երկրորդ՝ «Never Close Our Eyes» սինգլը թողարկվեց ապրիլի 17-ին։ Այն գրվել է Բրունո Մարսի համահեղինակությամբ։ Երգի տեսահոլովակը թողարկվեց մայիսի 29-ին[75]։

2012 թվականի գարնան և աշնան ընթացքում Լամբերտը ելույթ ունեցավ ամբողջ Եվրոպայում, Հյուսիսային Ամերկայում, Ճապոնիայում, Ավստրալիայում՝ հայտնվելով տարբեր համերգներում, փառատոններում, ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների եթերներում[76]։

Երրորդ՝ Trespassing սինգլը թողարկվեց հոկտեմբերի 8-ին, որը Billboard Hot Dance Singles Sales-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[77]։

Հոկտեմբերի 23-ին Լամբերտը Pretty Little Liars հեռուստասերիալի Հելոուինին նվիրված սերիայում կատարեց երկու երգ[78]։

Նոյեմբերին Tresppasing-ը հիշատակվեց ITunes-ի «2012 թվականի լավագույն փոփ ալբոմները» ցուցակում՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը[79]։

Տարվա վերջին Trespassing ալբոմը Rolling Stone-ի կարծիքով համարվեց տարվա լավագույն ալբոմ,[80] Ryan Seacrest-ի կողմից Լամբերտն ընտրվեց «տարվա լավագույն երգիչ»,[81] Billboard «Favorite 200 No.1 ալբոմների ցուցակում Trespassing-ը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, People «Top Ten Music»-ում՝ ութերորդը[82]։ Ալբոմի երկու սինգլերը VH1-ի 40 ամենահայտնի տեսահոլովակների ցուցակում զբաղեցրին 4-րդ և 36-րդ հորիզոնականները,[83] իսկ Քուին+Ադամ Լամբերտ համագործակցությունը Gigwise կայքի կողմից ճանաչվեց 2012 թվականի լավագույն կենդանի ելույթ[84]։

2013 թվականի փետրվարի 13-ին Լամբերտն սկսեց իր երկրորդ՝ «We Are Glamily Tour» շրջագայությունը, որի շրջանակներում ելույթներ ունեցավ Ասիայում և Եվրոպայում[85]։

STAR TV 17-րդ չինական երաժշտական մրցանակաբաշխությանը Լամբերտն ստացավ «Լավագույն միջազգային երգիչ մրցանակը»[86]։

2014: Երրորդ ալբոմ և Քուին+Ադամ Լամբերտ շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտիստիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտը ելույթ է ունենում Կիևում 2013 թվականի մարտին

Քննադատները, հայտնիները և կոլեգաները Լամբերտի երգելու կարողությունների մասին գովաբանություններում շատ անկեղծ են եղել։ Քեթի Բրեթչես-Ուրբանը` Metropolitan կրթական թատրոնի ցանցի համահիմնադիրը, որտեղ Ադամը հանդես է եկել որպես պատանի երիտասարդ, ասել է. «Նա ներդրել է իր ողջ կյանքը երաժշտության և կատարողականության մեջ… Նա դեռ նոր էր բեմ դուրս եկել և պայթեցրեց այն»[87]։ 2009 թվականի Associated Press-ի հետ հարցազրույցում Wicked քասթինգի տնօրեն Բերնարդ Թելսին վերհիշեց Լամբերտի ունկնդրումը և նրա «զարմանահրաշ» ձայնը. «Ես տառացիորեն հիշում եմ, թե ինչպես ասացի «Օ~, Աստված իմ, այս երիտասարդն ամենաբարձր դիապազոնն ունի»: Ձայնագրման ռեժիսոր Ռոբ Կավալլոն մի անգամ Լամբերտին բնութագրեց որպես անսահմանափակ դիապազոն ունեցող, կիթառի յուրաքանչյուր նոտան ամենացածրից ամենաբարձրը երգել կարողացող անձնավորություն։ Դեյվիդ Սթրոուդը՝ Լոս-Անջելեսի բասս վոկալի ուսուցիչը, նախապատրաստեց Լամբերտին իր 2010 թվականի միջազգային Glam Nation Tour-ին, որտեղ նա ներկայացրեց 113 կատարումներ առանց ձայնային հանգստի։ Սթրոուդը Լամբերտին նկարագրեց որպես մի մարդու, ով կարող է այնպիսի բացառիկ բաներ անել իր ձայնով, որ շատ երգիչներ հավանաբար չեն կարողանա, - «Ես նրա ձայնը կդասեի G-ից մինչև ամենաբարձր C»: 2012 թվականի հարցազրույցներից մեկում ռոք արտիստ Միթ Լոֆը Լամբերտի ձայնը դասեց միայն երկուսի՝ Ուիթնի Հյուսթոնի և Արեթա Ֆրանկլինի ձայնային խմբին։

2011 թվականին, երբ Լամբերտը բարձրացավ MTV Europe Music մրցանակաբաշխության բեմ Քուին խմբի հետ, այն համապատասխանեց Լամբերտին, ում ոճը և վոկալը բազմիցս համեմատել են Ֆրեդդի Մերկուրիի ձայնային տվյալների հետ։ 2012 թվականի BBC-ի հարցազրույցներից մեկում Բրայան Մեյը` Քուին խմբի կիթառահարը, նշեց, որ Լամբերտի ձայնն ունի զգացմունքայնություն, խորություն, հասունություն և հիանալի դիապազոն ու ուժ, որը ստիպում է զարմանքից բերանը բացել, մինչդեռ Ռոջեր Թեյլորն ավելացրեց, որ Լամբերտն ունի ամենալավ դիապազոնը, որ ինքը երբևէ լսել է[88]։ Ֆարրելլ Ուիլյամսը, Լամբերտի հետ Trespassing ալբոմի վրա աշխատանքներ կատարելուց հետո, մեկնաբանեց. «Այս տղայի ձայնը նման է սիրենայի. չկա ոչ մի երիտասարդ, որ երգի Steve Winwood-Peter Cetera-ի դիապազոնով»[89]։

Լամբերտը համարվում է ջանք չխնայող, ճարպիկ երգիչ։ Նրա մասնագիտական հմտությունը թույլ է տալիս իր ձայնին հնչել անսահմանափակ։ Նրա վերին նոտաները ուժեղ են և հիասքանչ և նա ցուցաբերում է հիանալի կառավարում։ Դինամիկան նրա ողջ վոկալի հզորությունն է։ Տոնայնությունները այնքան լավ են ինտեգրացված, որ չկան ձայնային ընդմիջումներ անցումներում և շնչառական կառավարումը նրան թույլ է տալիս պահպանել նոտաները և արտահայտությունները առանց տատանումների[5] Լամբերտի վոկալ հմտությունները բազմաթիվ անգամ քննարկվել, վերլուծվել և նաև օգտագործվել են ուսումնական նպատակներով։[90][91][92]։

2012 թվականի հոկտեմբերին բրիտանական տաբլոիդ Sunday Mirror-ը հայտնել է, որ Լամբերտն իր ձայնն ապահովագրել է 48 միլիոն դոլլարով: Աղբյուրը հայտնել է թերթին, որ ԱՄՆ-ում աստղերի համար ապահովագրությունը մեծ գործարք է[93]։

Ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Լամբերտը AMA-ին 2009 թվականի

Լամբերտն առաջին հերթին հայտնի է իր թատերական ներկայացման ոճով և իր անձնական ներկայացման ասպեկտների նկատմամբ մանրակրկիտ ուշադրությամբ։ Նա այնքան մեծ փորձ ունի, որ հեշտությամբ կարողանում է հստակեցնել և սահմանել իր կերպարը նորաձևության ու այլ կերպարների միջոցով, որոնց ճիշտ ընտրությունը կարևոր է, որ լցնեն իր երգերը, գրավեն ունկնդրողների ուշադրությունը և ցուցադրեն իր սեփական անհատականությունը։ Այն ժամանակ, երբ նա մասնակցում էր Idol-ին, նրա հստակ և ճշգրիտ բեմականացումներն ու հզոր դիապազոնն ունկնդրողներին ու դատավորներին «սոսնձված» պահում էին այնքան երկար, ինչքան նրա ներկայացումն էր։

Լամբերտը 2010 թվականին ունեցել է նորաձևության հեռուստատեսային 3 ելույթներ, որոնք արտացոլում էին նրա աճող տեսանելիությունը և նորաձևության հետ զուգորդումը որպես ստեղծագործական արտահայտման միջոց[94]։

Շուտով Լամբերտը և նրա ոճը դարձան բոլոր երիտասարդ դիզայներների քննարկման առարկան և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի սկսեց զարդարել ամսագրերի առաջին էջերը ` տեղափոխվելով մասնավորապես նորաձևության և մշակույթի աշխարհ և ԱՄՆ-ում, և արտասահմանում[95][96][97][98]։ 2012 թվականին Fault ամսագրի ֆոտոշարքի ժամանակ նա ասել է. «Հիմա ես զգում եմ, որ կրում եմ ժամանակակից տղամարդու հագուստ:Ես ուշադրություն եմ դարձնում հավաքածուներին և փորձում եմ ընդգրկել դրանք իմ պահարանում, երբ հնարավոր է»:[95] Ոճական ընտրության մեջ նրա բազմակողմանիությունը և «կատաղի» ոճական ընտրությունները պարբերաբար ուշադրության կենտրոնում են, քանի որ նա շարունակում է նոր մակարդակների հասցնել իր ոճը և կերպարները, որպեսզի տարածի իր կատարումները, համբավն ու ազդեցությունը։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտը և Քուին խումբը ելույթ են ունենում Լոնդոնում 2012 թվականին

Լամբերտը ոգեշնչված էր, երբ հայրը իր՝ 1970-ական թվականների երաժշտական ձայնագրությունների մեծ հավաքածուները հասանելի դարձրեց նրան։ Նրան գրավում էին այն արտիստների թատերական ռոքը ինչպիսիք են՝ Մադոննան, Դեյվիդ Բոուին, Մայքլ Ջեքսոնը, Քուինը, Aerosmith-ը և Led Zeppelin[99]։ Լամբերտը Մայքլ Ջեքսոնին և Մադոննային բնութագրում էր որպես «թագավոր և թագուհի», որովհետև նրանք ստեղծագործաբար երաժշտությունը միավորել են դիմահարդարմանը, իսկ նորաձևությունը՝ տեսահոլովակներին[100]։

Նրա վրա մեծ ազդեցություն են թողնում բրիտանացի երգիչներ Ֆրեդդի Մերկուրին, Դեյվիդ Բոուին և Ռոբերտ Փլանտը[101]։ «Նրանք այն մարդիկ են, որոնց ես իսկապես ձգտում ե», -ասել է Լամբերտը։ Այն հարցին, թե ով է նրա ամենասիրելի գլամ-ռոք կատարողը, Լամբերտը պատասխանեց՝ Դեյվիդ Բոուի. «Նա իր Ziggy Stardust կերպարի համար հագուստների և պատմության համադրությունները հաջորդ մակարդակ տեղափոխեց: Նրա երաժշտությունն հիասքանչ է, իսկ բառերը` իսկապես ինտելեկտուալ»[102]։ NPR-ի հարցազրույցում բացահայտվեց, որ Լամբերտը ժամերով լսել է Քուին` փորձելով վերծանել Ֆրեդդի Մերկուրիի վոկալը: «Նրա ձայնն այնպիսի տեքստուրա ունի, որ կարծես թե կլանում է ամեն ինչ և սեղմում»: Լամբերտն ասել է, որ Մերկուրին ամբողջովին բարձունքում էր ամեն ինչում և նաև բացահայտ նույնասեռական երգիչ էր[103]։

2013 թվականի մարտին Լամբերտը մի հոդված է գրում Out ամսագրի համար, որում մեծարում է Դեյվիդ Բոուիին, ով նոր ալբոմ էր թողարկելու։ Այնտեղ նա բացատրեց, թե ինչպես է Բոուին օգնել նրան իր սեռային հարցերում և օգնել տեղեկանալ՝ ինչպես արտահայտել իր սեփական կողմնորոշումը[104]։

Լամբերտի սեփական երաժշտության վրա մեծ ազդեցություն են ունեցել բազմաթիվ ժանրեր, այդ թվում դասական ռոքը, փոփը և Էլեկտրո երաժշտությունը, իսկ նրա թատերական ներկայացման ոճը մեծապես հիմնված է նրա բեմական փորձի վրա[105]։ Լամբերտն իրեն տեսնում է որպես մի արտիստ, ով ոչ միայն հրաշալի երաժշտություն է ստեղծում, այլ նաև պատմություն, տեսակ և թեմա։[100] Իր երկրորդ ալբոմի համար նա օգտագործել է դասական դիսկոյի ոգեշնչումը, 1990-ական թվականների Էլեկտրոնիկան, Funk և Dubstep երաժշտություն։[89]

Բարեգործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

American Idol-ում հայտնվելուց Լամբերտը մեծ ժամանակ հատկացրեց բարեգործական ակցիաներին:

2009 թվականի հունվարին Լամբերտը իր երկրպագուներին խնդրեց օգնել DonorsChoose.org օնլայն բարեգործական կայքին, որտեղ մարդիկ գումար են հատկացնում դպրոցական ծրագրերին: Օգնությունը կենտրոնացված էր երաժշտական և մշակութային ծրագրերին: 2435 երկրպագու նվիրաբերեցին 322, 700 դոլլար[106]: 2010 թվականի հունիսին Լամբերտը «Glam A Classroom» ընկերության հետ նվիրաբերեցին ևս 208, 590 դոլլար, 3020 երկրպագուների աջակցությամբ[107]:

Լամբերտը բարեգործական ակցիայի շրջանակում օգնել է MusiCares-ին, երբ նա The Pennyroyal Studio-ն համագործակցում էին Լեռանային Աչք ծաղրածուի ձևավորման գործում, 7 օրում վաճառքից ստացված հասույթը կազմեց 32, 000 դոլլար[108]:

2011 թվականի հունվարին նա իր 29-րդ տարեդարձի առթիվ 29, 000 դոլլար նվիրաբերեց Charity: water ընկերությանը: Ընկերության նպատակը զարգացող երկրներում մարդանց մաքուր ջրով ապահովելն է: Երկրպագուները 24 ժամվա ընթացքում նվիրաբերեցին 60, 000 դոլլար: Լամբերտի ծննդյան օրը գումարի թիվը կազմեց 115, 000 դոլլար, որը նոր ռեկորդ սահմանեց մեկ օրվա ընթացքում բարեգործության համար գումար նվիրատվելու շրջանակում: Հետագայում նվիրաբերվեց 323, 803 դոլլար, որը օգնեց 16190 մարդու ստանալ մաքուր ջուր[109]:

Լամբերտը վերադարձավ American Idol-ի բեմ, 201 թվականի մարտի 10-ին, կատարելով «Aftermath» երգի ակուստիկ տարբերակը: Ելույթից հետո գնելու համար հասանելի դարձավ երգի պարային ռեմիքս տարբերակը, որից ստացված հասույթը փոխանցվեց «Թրեվոր» ծրագրին[110]:

Լամբերտը այն մի քանի արտիստներից է, որը համերգով ելույթ է ունեցել Ալբերտ թագավորական սրահում, 2012 թվականի հունիսի 7-ին, որից ստացված հասույթը փոխանցվեց Rays Of Sunshine Children’s Charity բարեգործական ընկերությանը, որի նպատակը ծանր հիվանդ երեխաների ցանկությունների կատարումն է[111][112]:

2012 թվականի հունիսի 30-ին Էլթոն Ջոնը և Queen + Ադամ Լամբերտը անցկացրեցին երկու ժամյա անվճար համերգ Կիևում, որը նվիրված էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարին;

ԼԳԲՏ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամբերտը GLAAD Media Awards մրցանակաբաշխությանը, 2010 թվական

Լամբերտը բաց գեյ է և իր ներդրումն է ունենում ԼԳԲՏ հասարակության իրավունքները ճանաչելու մեջ: 2011 թվականի օգոստոսին նա Սեմ Սպարոյին ներկայացրել է «Equality Idol Award»-ի ժամանակ, որը հետագայում դարձավ ԼԳԲՏ հասարակության նմանեցման օրինակ[113]:

2012 թվականի դեկտեմբերի 8-ին Լամբերտը ելույթ է ունեցել Սինդի Լոպերի բարեգործական համերգին, որը միջոցներ էր հավաքում «True Colors Fund»-ին և «Forty to None Project» կազմակերպություններին օգնելու համար, որոնք կենտրոնացված էին ԼԳԲՏ անտուն երտսարդներին օգնելու վրա[114]:

2012 թվականի սեպտեմբերի 25-ին Լամբերտը սկսեց միջոցներ հավաքել Վաշինգտոնի 9:30 Club-ում՝ միասեռական ամուսնություններին աջակցելու նպատակով, որը ըստ Լամբերտի համարվում է մարդկային իրավունքների խնդիր[115][116]:

Հարցազրույցում կապված իր սեպտեմբերյան բեֆիսի հետ, որը ուղղված էր Մերիլենդում միասեռական ամուսնություններին աջակցելուն, նա ասաց, որ կսկսի ավելի ակտիվ լինել ԼԳԲՏ հասարակությանը օգնելու հարցում[117][118]: Հայտարարելով, որ նա կսկսի պայքարել նրանց իրավունքերի ընդունման համար, Լամբերտ նաև ասաց իր կարծիքը մի շարք հարցերի վերաբերյալ, ներառելով նրա հավատը այն բանին, որ վախը մոտիվացնում է հակադրությունը միասեռական ամուսնությունների վերաբերյալ և որ նրանց միակ ընտրությունը, ովքեր մասնակցում են սեքսուալ ընտրություններում, նրանում է, որ լինել կամ չլինել այդ հարցում: Նա նաև ենթադրեց, որ ոչ հավասար վերաբերմունքը նրանց հանդեպ, օրենքի հետ մեկտեղ համարվում են «ամոթի, մեղավորության և գաղտնիության» համագործակիցը, որը կպչում է ԼԳԲՏ հասարակությանը և պետք է կանխել դա[119]:

Լամբերտը Մայամի Բիչում ապրիլի 14-ին կայացած գեյ շքերթի գլխավոր դերերից էր, նաև նրան էին տրվել քաղաքի բանալիները[120][121][122]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս նա հարաբերությունների մեջ չի գտնվում:

2010 թվականի նոյեմբերից նա հարաբերությունների մեջ է եղել ֆիննական լրագրող և «Մեծ եղբայր» ռեալիթի շոուի հաղթող Սաուլի Կոսկինենոմի հետ[123]: Բայց 2013 թվականի ապրիլին Լամբերտը և Կոսկինենը տվեցին նմանատիպ հարցազրույցներ, որտեղ հայտարարեցին, որ բաժանվել են, բայց մնացել են լավ ընկերներ[124]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգային շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • American Idols LIVE! Tour 2009 (2009)
  • Glam Nation Tour (2010)
  • We Are Glamily Tour (2013)

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգված աշխատանք/անձ Կատեգորիա Արդյունք
2009 Երիտասարդ Հոլլիվուդ Ադամ Լամբերտ Տարվա արտիստ Հաղթանակ[125]
Դեռահասների ընտրություն Ադամ Լամբերտ Ռեալիթի շոուների աստղ Հաղթանակ
American Idols LIVE! Tour 2009 Ամառային շրջագայություն Առաջադրված
Ադամ Լամբերտ Ամենաոճային հայտնիություն (Տղամարդկանց կատեգորիայում) Առաջադրված
2010 Հանրության ընտրություն Ադամ Լամբերտ Առաջադրված
GLAAD Media Awards Ադամ Լամբերտ Տարվա ճեղքում Առաջադրված
MuchMusic Video Awards «Whataya Want from Me» Ամենադիտված հոլովակ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #139881581 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Dutch Top 40
  3. American Idol
  4. 4,0 4,1 Daniel Kreps։ «Adam Lambert Teams With Gaga’s “Just Dance” Producer RedOne : Rolling Stone : Rock and Roll Daily»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2010 թվական, մարտի 24 
  5. 5,0 5,1 «Diva Devotee: Vocal Profile: Adam Lambert»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  6. Figuracion Inigo։ «Inigo's San Diego Blog»։ About.com։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5–ին 
  7. Adam Lambert: The Out Interview, Out.com, Shana Naomi Krochmal
  8. «Adam Lambert: The Jewish Mother Interview | Jewish Journal»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  9. «Twitter / adamlambert: I haven’t celebrated Passover …» 
  10. San Diego Union-Tribune Staff Writer (24 февраля 2009)։ «‘Idol’ hopeful banks on theatrics to snag a spot»։ Վերցված է 11 March 2009 
  11. http://www.utsandiego.com/news/2009/feb/24/lz1c24idol193043-idol-hopeful-banks-theatrics-snag/?zIndex=57442
  12. «Adam Lambert and His True Hollywood Story: Watch Now! - The Hollywood Gossip»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  13. «'Idol' hopeful banks on theatrics to snag a spot | UTSanDiego.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  14. Rocchio Christopher։ «Adam Lambert dishes on making 'American Idol's Top 12 finals»։ Reality TV World։ Վերցված է 2009 թվականի մարտի 6 
  15. Broadway.com staff։ «Headlines: Wicked's Adam Lambert Makes American Idol Top 12» 
  16. «Adam Lambert during The Citizen Vein» 
  17. «Monte Pittman on Adam Lambert and The Citizen Vein»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին 
  18. «Adam Lambert - American Idol Wiki»։ Americanidol.wikia.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2010 թվականի մարտի 24 
  19. 19,0 19,1 Kaufman Gil (9 հունիսի 2009)։ «Adam Lambert Talks About His Crush On Kris Allen»։ MTV.com։ Վերցված է 2009 թվականի հունիսի 9  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «mtv%com» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  20. Hen Liberman interviews Adam Lambert (15 November 2009)։ Adam Lambert Answers Your Questions (YouTube video)։ Guy Pines։ Վերցված է 27 November 2009 
  21. ЗвездаAmerican Idol Адам Ламберт поет на иврите, Га-Арец, 15 апреля 2009
  22. Berrin Danielle (29 апреля 2009)։ «Adam Lambert: the Jewish American Idol | Hollywood Jew»։ Jewish Journal։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2010-03-24 
  23. 25 december 2007 (25 դեկտեմբերի 2007)։ «Is Anybody Listening? (Adam Lambert)»։ YouTube։ Վերցված է 2010 թվականի մարտի 24 
  24. By Alan Duke CNN (9 հունիսի 2009)։ «Adam Lambert: I'm 'proud of my sexuality'»։ CNN.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2010 թվականի մարտի 24 
  25. «Adam Lambert - Season 8 Contestants»։ American Idol։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2010 թվականի մարտի 24 
  26. «Idols move into the Idol Mansion.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009-03-30 
  27. «MJs Top 13 Performances Recap & Review.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009 թվականի մարտի 10 
  28. «Psychotic State: American Idol»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009 թվականի մարտի 17 
  29. «Performances and Reviews»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009 թվականի մարտի 29 
  30. «Performances and Reviews»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009-03-29 
  31. «TV-Watch: Kris Allen "Works Hard" to "Stay Alive" on Disco Night.»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009 թվականի ապրիլի 22 
  32. «Gay Talk Surrounds Adam Lambert of 'Idol'.» 
  33. 33,0 33,1 «Adam Lambert: America's First gay 'Idol'?»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին 
  34. «Adam Lambert Talks „American Idol“ Finale, Sexuality, Katy Perry» Chris Harris, Rolling Stone. 5/22/2009.
  35. Idol Adam Lambert 'comes out' in print, USA Today
  36. «American Idol puts on a show for MC»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009 թվականի մայիսի 7 
  37. «Adam Lambert Hits San Diego»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-11-ին։ Վերցված է 2009 թվականի մայիսի 8 
  38. «Adam Lambert Gets His Hometown Hurrah»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009 թվականի մայիսի 8 
  39. «American Idol Finale: Kris and Adam sing ‘We Are the Champions’ (video)»։ Daily Contributor։ 21 мая2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2010 թվականի մարտի 24 
  40. «Kris Allen's Thoughts on Idol and the Future»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009 թվականի հունիսի 7 
  41. [1] «'American Idol' Runner-Up Adam Lambert 'Thrilled' About The Future»
  42. [2] «Queen Considering 'Idol’s' Lambert As Frontman».
  43. [ http://popdirt.com/adam-lamberts-debut-a-rock-pop-electronic-dance-thing/73935/]
  44. «Adam Lambert (AdamLambert) on Twitter»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է դեկտեմբերի 10, 2009 
  45. Daniel Kreps։ «Lambert’s “2012 ” Song Is “Truly Sensational, ” Brian May Says : Rolling Stone : Rock and Roll Daily»։ Rolling Stone։ Վերցված է 2010 թվականի մարտի 24 
  46. Up for DiscussionPost Comment (14 սեպտեմբերի 2009)։ «Adam Lambert Pre-'Idol' Debut Album Due This Summer»։ Billboard.com։ Վերցված է 2010 թվականի մարտի 24 
  47. Billboard article: «Adam Lambert Pre-'Idol' Debut Album Due This Summer»
  48. «Official Winners: 2009 Teen Choice Awards» (PDF)։ Վերցված է օգոստոսի 16, 2009 
  49. «Young Hollywood Awards – Winners – 2009»։ Վերցված է օգոստոսի 16, 2009 
  50. Kaufman Gil (23 ноября 2009)։ «Adam Lambert Says AMA Kiss Was 'In The Moment'»։ MTV News։ Վերցված է 2009 թվականի նոյեմբերի 23 
  51. Poniewozik, James (20 марта 2005)։ 9171, 1039700, 00.html «The Decency Police»։ Time։ Վերցված է 2009 թվականի հոկտեմբերի 14–ին 
  52. «ABC: Lambert's performance draws 1, 500 complaints»։ Yahoo! Music։ Associated Press։ 23 նոյեմբերի 2009։ Վերցված է 2009 թվականի նոյեմբերի 23 
  53. «UPDATED: ABC's 'Good Morning America' Cancels Adam Lambert's Performance»։ Yahoo News։ Yahoo.com։ 24 նոյեմբերի 2009։ Վերցված է 2009 թվականի նոյեմբերի 25 
  54. «Adam Lambert To Perform On "Early Show"»։ CBS News։ Cbsnews.com։ նոյեմբերի 24, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 2009 թվականի նոյեմբերի 24 
  55. «Adam Lambert Performs in Front of Packed Crowd in Indio - KESQ.com Palm Springs, Coachella Valley - Weather, News, Sports:»։ Kesq.com։ 28 февраля 2010։ Վերցված է 2010 թվականի մարտի 24 
  56. «Adam Lambert - Idol Mentor for This Year's Contestants»։ National Ledger։ 7 апреля 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-09-ին։ Վերցված է 7 апреля 2010 
  57. «‘American Idol’: Allison Iraheta, Orianthi join Adam Lambert tour - Zap2it»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  58. «Glam Nation Live Review | Music Reviews and News | EW.com»։ Արխիվացված է , 20474114, 00.html օրիգինալից 2013-05-26-ին 
  59. «Adam Lambert ‘Glam Nation Live’ debuts at #1»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  60. http://www.billboard.biz/bbbiz/charts/yearendcharts/2011/music-video-sales
  61. «Adam Lambert, Queen Perform At MTV European Music Awards (VIDEO)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  62. «Queen guitarist says Adam Lambert’s their man - Entertainment - NZ Herald News»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  63. «Recent News | The Official RCA Records Site»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին 
  64. «Adam Lambert Announces New Album | Billboard» 
  65. «'American Idol’s' Adam Lambert Debuts New Look, Single on 'The Tonight Show' (Video)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  66. «Adam Lambert Performs, Wows on Ellen»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  67. «Adam Lambert Unveils New Album Cover»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  68. «Lambert vs. Lambert: Good Adam Meets Evil Adam in New Video | Reality Rocks - Yahoo! Music»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  69. «New Video: Adam Lambert, 'Better Than I Know Myself'»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  70. «BBC - Newsbeat - Adam Lambert to perform with Queen at Sonisphere»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  71. «Sonisphere Festival - 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  72. «Queen + Adam Lambert Will Rock Moscow - Tickets On Sale Now!»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  73. «Queen to play «four shows this summer» with Adam Lambert: Pressparty»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  74. «СПИД добрался до Х-фактора» (ռուսերեն)։ Регион Киев Медиа։ 1 декабря 2012։ Վերցված է 2012-16-12 
  75. «Never Close Our Eyes | Song Reviews | Rolling Stone» 
  76. «Adam Lambert’s Memorial Day Weekend Blitz: 'Music Doesn’t Have an Orientation'»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  77. «'American Idol' on the Charts: Scotty McCreery and Adam Lambert Double Up With New No. 1s»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  78. «'Pretty Little Liars': Adam Lambert to Appear, Perform Two Songs in Halloween Episode»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  79. «Adam Lambert Breaks Top 10 in 'Best Pop Albums… | Gather»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  80. «Readers' Poll: The Best Albums of 2012 Pictures - 1. Adam Lambert, 'Trespassing' | Rolling Stone»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  81. «Ryan Seacrest - WINNER: Adam Lambert Voted ‘Male Artist of the Year’ by RyanSeacrest.com» 
  82. «Madonna Rules Billboard.com’s Readers Poll 2012 | Billboard» 
  83. «VH1 Tuner: For The People, By The People: The Top 40 Most-Watched Videos of 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  84. «Queen and Adam Lambert named best live act of 2012 | Gigwise»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  85. «Adam Lambert to Kick Off the 'We Are Glamily Tour' | Gather»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  86. «Adam Lambert wins Chinese Music Award for 'Favourite International Artist': Pressparty»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  87. «Adam Lambert: North County friends, mentors say homegrown 'Idol' worked diligently to reach stardom Page 1 of 5 | UTSanDiego.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  88. «Queen’s Brian May ‘blown away’ by Adam Lambert’s song for ‘2012’ - Zap2it»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  89. 89,0 89,1 «Adam Lambert Storms the Dance Floor on New LP | Music News | Rolling Stone»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  90. «Adam Lambert Voice Technology Analysis «How amazing about his voice ?» - YouTube» 
  91. «Adam Lambert Compared to Whitney, Celine, Aretha - YouTube» 
  92. ««Adam Lambert: Greatest Men In Music - Vocal Range» by Adam Lambert | Show Clip | VH1.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  93. «Adam Lambert insures voice for £30m? - American Idol News - Reality TV - Digital Spy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  94. «Adam Lambert Rocks ‘Project Runway’ | Reality Rocks - Archive - Yahoo! Music»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  95. 95,0 95,1 «Adam Lambert embraces «contemporary» style in fashion shoot - pictures - Celebrity News - Digital Spy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  96. «Adam Lambert Covers Swedish ‘Dorian’ Magazine… | Gather»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  97. http://instinctmagazine.com/archives/cover-story/cover-guy-adam-lambert>
  98. «Adam on the cover of BLIKK magazine | Ology»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  99. «Adam Lambert Starstruck by Meeting Madonna : People.com»։ Արխիվացված է , 20422309.html օրիգինալից 2013-05-26-ին 
  100. 100,0 100,1 «Adam Revisited - Page 2 | Out Magazine»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  101. «Adam Lambert 'inspired by British acts' - Music News - Digital Spy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  102. «Adam Lambert: Working with Lady Gaga was a dream; she is really down to earth | Music | Entertainment | STV»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  103. «Freddie Mercury: Rock 'N' Roll’s Humble Showman : NPR»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  104. «My Bowie: Adam Lambert | Out Magazine»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  105. «The New Issue of Rolling Stone: The Liberation of Adam Lambert | Music News | Rolling Stone»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  106. «Adam Lambert Supports Education»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  107. «Adam & Glam Nation Support Education»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  108. «Pennyroyal Studio»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  109. «Adam’s 29th Birthday»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  110. «Video: Adam Lambert Performs Stunning Acoustic Version Of “Aftermath” On American Idol Results Show | Neon Limelight — Exclusive Music News, Artist Interviews, Reviews, Photos!»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  111. «Leona Lewis, Adam Lambert for Royal Albert Hall London concert — Music News — Digital Spy»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  112. «The Rays of Sunshine Concert — 7 June 2012 | Life at The Hall»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  113. «Adam Lambert, Kathy Griffin to celebrate LGBT victories at Los Angeles Equality Awards | San Diego Gay and Lesbian News»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  114. «Adam Lambert, Rosie O’Donnell Join Cyndi Lauper’s HOME FOR THE HOLIDAYS Benefit — BWWMusicWorld»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  115. «Rocker Adam Lambert to headline Maryland same-sex marriage benefit — Maryland Politics — The Washington Post»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  116. «Adam Lambert performs at concert supporting Md same-sex marriage — DC Breaking Local News Weather Sports FOX 5 WTTG»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  117. «Adam Lambert, 'The F Word' Interview: Being a Gay Role Model Was 'Not a Responsibility I Ever Signed Up for' — AOL Music Blog»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  118. «Adam Lambert, Marriage Equality Fundraiser: Singer Talks 'Shame and Guilt' of LGBT Community — AOL Music Blog»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  119. «Adam Lambert Talks Marriage Equality Ahead of his 9:30 Club Fundraiser | Music | Washingtonian»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  120. http://miamiherald.typepad.com/gaysouthflorida/2013/04/gallery-2013-miami-beach-gay-pride-parade-adam-lambert-greets-fans-and/
  121. «Adam Lambert Talks Life and Love with SFGN»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  122. «Wire Magazine • Glam & Glory»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին 
  123. Reinventing Adam Lambert, the Outtakes
  124. Adam Lambert Talks Life and Love with SFGN | Music | A&E | SFGN Articles
  125. Adam Lambert — Hollywood Life’s 11th Annual Young Hollywood Awards — Video | Rickey.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]