4 Non Blondes

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4 Non Blondes
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ
Ժանրերալտերնատիվ ռոք
Գործունեություն1991 (1991)-1994 (1994)
ԼեյբլInterscope Records և Atlantic Records
Կայքfournonblondes.com
Նախկին անդամներ
Լինդա Փերրի
Քրիստա Հիլհաուս
Շաննա Հոլ
Վանդա Դեյ
Ռոջեր Ռոշա
Դոն Ռիչարդսոն

4 Non Blondes, ամերիկյան ռոք խումբ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքից, կազմավորվել է 1989 թվականին։ Խումբը հիմնել են բաս կիթառահար Քրիստա Հիլհաուսը (ծնվ. նոյեմբերի 28, 1961[1]), կիթառահար Շաննա Հոլը, թմբկահար Վանդա Դեյը և վոկալիստ Լինդա Փերրին։ Առաջին ալբոմի թողարկումից առաջ Շաննա Հոլին փոխարինել է Ռոջեր Ռոշան, իսկ Վանդա Դեյին Ֆոն Ռիչարդսոնը։ Նրանք չարթեր են մտել 1993 թվականին «What’s Up?» երգով, որը նրանց միակ հիթն է։ Երբ 1994 թվականին սոլո կարիերայի համար Փերրին լքեց խումբը, այն լուծարվեց։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստա Հիլհաուսը և Շաննա Հոլը սենյակակիցներ էին և հանդիպել են Վանդի Դեյին, երբ միացել են այն խմբին, որտեղ նա նվագում էր։ Երբ այդ երեքը լքեցին այդ խումբը, նրանք սկսեցին որպես տրիո ելույթ ունենալ։ Սակայն, նկատելով, որ Փերրին սոլո է ելույթ ունենում, Հիլհաուսը և Հոլը խնդրեցին նրան, որպես վոկալիստ, միանալ խմբին։ Նրանց առաջին փորձը պետք է տեղի ունենար 1989 թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 18-ին, սակայն ժամը 17-ին Լոմա Փրիետում տեղի ունեցած երկրաշարժը խանգարեց նրանց ծրագրերին։

1991 թվականի հուլիսին խումբը պայմանագիր է կնքում Interscope լեյբլի հետ Gavin Convention-ում ելույթ ունենալուց հետո։ Երբք նրանք սկսեցին իրենց դեբյուտային ալբոմի նախապատրաստումները, Վանդա Դեյին փոխարինում է Ռիչարդսոնը։ 1992 թվականին «Bigger, Better, Faster, More!» ալբոմի ձայնագրման ժամանակ, ալբոմի պրոդյուսեր Դեյվիդ Տիկլը զգաց, որ Հոլի կիթառ նվագելը «չի ձգում», այդ պատճառով նրան նույնպես խնդրեցին լքել խումբը։ Արդյունքում, ալբոմի ձայնագրությունը ավարտեց Լուիս Մետոյերը։ Ռոջեր Ռոշան խմբին միացավ ալբոմի ավարտից հետո և խմբում մնաց մինչև 1994 թվականը։

1991 թվականին խումբը լքելուց հետո Վանդա Դեյը շարունակում էր ելույթ ունենալ Malibu Barbi, իսկ հետո Bad Dog Play Dead խմբերում։ 1992 թվականի վերջին նա ավտովթարի ենթարկվեց, կոտրեց իր ոտքերը և մեջքը, որից հետո հարվածային գործիքներ նվագելը նրա համար ցավալի դարձավ։ 1997 թվականին նա Սան Ֆրանցիսկո տեղափոխվեց, որոշ ժամանակ Արիզոնայում անցկացրեց և, ի վերջո վերադարձավ Սոլթ Լեյք Սիթի։ Վանդա Դեյը մահացել է 1997 թվականի հուլիսի 10-ին[2], ըստ Քրիստա Հիլհաուսի խոսքերի՝ թմրանյութերի չարաշահումից և թաղվել է Յուտա նահանգի Տրոպիկ քաղաքում։

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

4 Non Blondes խումբը թողարկել է «Mary’s House» երգը, որպես 1993 թվականի «Ուեյնի աշխարհը 2» ֆիլմի սաունդթրեք։ Նրանք նաև ձայնագրել են Van Halen խմբի «I’m the One» երգի քավերը, որպես «Դատարկագլուխներ» ֆիլմի սաունդթրեք։ Խումբը թողարկել է The Carpenters խմբի If I Were a Carpenter տրիբուտ ալբոմի համար «Bless the Beasts and Children» և Led Zeppelin խմբի Encomium։ A Tribute to Led Zeppelin տրիբուտ ալբոմի համար «Misty Mountain Hop» երգերը։

Խումբը լուծարվել է 1994 թվականի վերջին՝ իրենց երկրորդ ալբոմի ձայնագրման ժամանակ։ Վոկալիստ Լինդա Փերրին որոշել էր զբաղվել սոլո կարիերայով, որից հետո թողարկել է մի քանի սոլո աշխատանքնել, ինչպես նաև պրոդյուսերավորել է և հեղինակել է երգեր Քրիստինա Ագիլերայի, Ալիշա Քիզի, Փինքի, Գվեն Ստեֆանիի, Քորթնի Լավի և Քելի Օսբորնի համար։ Հոլը ձայնագրել, պրոդյուսերավորել, գրել և նվագել է տարբեր երաժիշտների հետ, ինչպես նաև 2006 թվականին թողարկել է «Electrofunkadelica: e3+FUNKnth = music for the body, mind & soul» նախագիծը «Make Music, Not War! Records» լեյբլում։

2014 թվականի մայիսի 11-ին խումբը վերամիավորվել է Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում կայացած «An Evening For Women» բարեգործական երեկոյում փոքր համերգ կայացնելու համար։ Նրանք վեց երգ են կատարել՝ «Train», «Spaceman», «The Ladder», «Mighty Lady», «Superfly» և «What's Up?»։ Երեկոն կազմակերպվել է Լոս Անջելեսի ԼԳԲՏ կենտրոնը[3]։

Լինդա Փերրին և Քրիստա Հիլհաուսը նաև վերամիավորվել են 1999 թվականին՝ ի աջակցությունի Փերրիի սոլո համերգային շրջագայության[4]։ Հիլհաուսը, ով խմբի պաշտոնական կայքի ղեկավարն էր, մի քանի տարվա ընթացքում փորձել է համագործակցել այլ նախագծերի հետ, սակայն դրանցից ոչ մեկը էական շահույթային հաջողություն չի ունեցել[5]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լինդա Փերրի՝ վոկալ, կիթառ (1989-1994, 2014)
  • Քրիստա Հիլհաուս՝ բաս կիթառ (1989-1994, 2014)
  • Շաննա Հոլ՝ կիթառ (1989-1992)
  • Վանդա Դեյ՝ հարվածայիններ (1989-1991, մահացել է 1997-ին)
  • Դոն Ռիչարդսոն՝ հարվածայիններ (1991-1994, 2014)
  • Ռոջեր Ռոշա՝ կիթառ (1992-1994, 2014)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ալբոմ Ամենաբարձր հորիզոնականները չարթում Հավաստագրումներ
US[6] AUS[7] AUT[8] GER[9] NLD[10] NO[11] NZ[12] SWE[13] CH[14] UK[15]
1992 Bigger, Better, Faster, More!
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 13, 1992
  • Լեյբլ՝ Interscope
13 4 1 1 1 1 10 1 1 4

Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hello Mr. President (Live in Italy 1993) (1994)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Ամենաբարձր հորիզոնականները չարթում Ալբոմ
US[20] AUS[7] AUT[21] BEL[22] FRA[23] GER[9] NLD[24] NOR[25] NZ[26] SWE[27] SWI[28] UK[15]
1992 «Dear Mr. President» 40 79 Bigger, Better, Faster, More!
1993 «What’s Up?» 14 2 1 1 3 1 1 1 2 1 1 2
«Spaceman» 117 85 19 24 28 25 23 18 53
«Mary’s House»
1994 «I’m the One» «Դատարկագլուխներ» ֆիլմի սաունդթրեք
«Superfly» Bigger, Better, Faster, More!
1995 «Misty Mountain Hop» 78 Encomium
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի մտել չարթեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Christa Hillhouse: Interview by: Zoe Czarnecki | Firsthand History». www.firsthandhistory.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  2. News, Deseret (1997 թ․ հուլիսի 13). «Death: Wanda Marie Day». Deseret News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  3. «Watch A Reunited 4 Non Blondes Play "What's Up" For The First Time In 20 Years». Stereogum. 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  4. «Linda Perry Christa Hillhouse 1999». World News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  5. «FOURNONBLONDES.COM». www.fournonblondes.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  6. «Chart Stats – 4 Non Blondes». billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 Australian (ARIA) chart peaks:
  8. «Discographie 4 Non Blondes». AustrianCharts.at. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  9. 9,0 9,1 «Suche nach '4 Non Blondes'» [Search for '4 Non Blondes']. Charts.de (գերմաներեն). Media Control AG. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  10. «Discografie 4 Non Blondes». DutchCharts.nl. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. «Discography 4 Non Blondes». norwegiancharts.com. Վերցված է 17 Նոյեմբեր 2011-ին.
  12. «Discography 4 Non Blondes». Charts.ord.nz. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  13. «Discography 4 Non Blondes». SwedishCharts.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. «Discography 4 Non Blondes». SwissCharts.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  15. 15,0 15,1 «Official Charts > 4 Non Blondes». The Official UK Charts Company. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  16. «Searchable Database». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Note: User must define 'Artist' search parameter as «4 Non Blondes».
  17. Ryan, Gavin Australia's Music Charts 1988–2010. — Mt. Martha, VIC, Australia: Moonlight Publishing, 2011.
  18. «Gold/Platin». Gold-/Platin-Datenbank (գերմաներեն). Bundesverband Musikindustrie. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  19. «Certified Awards Search» Արխիվացված Մայիս 11, 2011 Wayback Machine. British Phonographic Industry. Retrieved on 2011-11-17. Note: User needs to enter «4 Non Blondes» in the «Search» field, «Artist» in the «Search by» field and click the «Go» button. Select «More info» next to the relevant entry to see full certification history.
  20. «4 Non Blondes». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  21. «4 NON BLONDES IN DER ÖSTERREICHISCHEN HITPARADE». Austriancharts.at. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  22. «4 NON BLONDES – WHAT'S UP?». Ultra Top. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  23. «4 NON BLONDES DANS LES CHARTS FRANÇAIS». lescharts.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  24. «4 NON BLONDES IN DUTCH CHARTS». dutchcharts.nl. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  25. «4 NON BLONDES IN NORWEGIAN CHARTS». Norwegiancharts.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  26. «4 NON BLONDES IN NEW ZEALAND CHARTS». Charts.org.nz. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  27. «DISCOGRAPHY 4 NON BLONDES». Swedishcharts.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  28. «4 NON BLONDES – WHAT'S UP?». Hitparade.ch. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]