Լինդա Փերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինդա Փերրի
Linda Perry - Flickr - nick step (1).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Linda Perry
Ծնվել էապրիլի 15, 1965(1965-04-15)[1] (58 տարեկան)
Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերռոք
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար և հեղինակ-կատարող
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլCustard Records?
ԱնդամակցությունDeep Dark Robot?
Կապված4 Non Blondes
ԱմուսինՍառա Գիլբերտ
Commons-logo.svg Linda Perry Վիքիպահեստում

Լինդա Փերրի (անգլ. Linda Perry, ապրիլի 15, 1965(1965-04-15)[1], Սփրինգֆիլդ (Մասաչուսեթս), Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ռոք կատարող, երգահան և երաժշտական պրոդյուսեր, ով իր առաջին հաջողություններին հասել է 4 Non Blondes խմբում։ Խմբից հեռանալուց հետո Փերրին ձևավորել է երկու ձայնագրող լեյբլ և գրել է մի քանի հայտնի հիթեր, մասնավորապես Գվեն Ստեֆանիի («What Are You Waiting For»), Փինքի («Get the Party Started»), Քրիստինա Ագիլերայի («Beautiful») համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի ապրիլի 15-ին Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում։

21 տարեկանում նա Սան Դիեգոյից տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ անցկացրել է իր մանկությունը, և սկսել իր երաժշտական կարիերան։

4 Non Blondes[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ձևավորվել է 4 Non Blondes խումբը, որի կազմում էին՝ Փերրին, բաս կիթառահար Քրիստա Հիլհաուսը (Christa Hillhouse), Շոննա Հոլը (Shauna Hall) Վանդա Դեյը (Wanda Day)։

1992 թվականին թողարկվել է դեբյուտային՝ Bigger, Better, Faster, More! ալբոմը, որը իր մեջ ներառում է «What’s Up?» հիթը։ Երկու տարի անց Փերրին լքել է խումբը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերրին բացահայտ լեսբուհի է։

2014 թվականի մարտի 30-ից ամուսնացել է դերասանուհի Սառա Գիլբերտի հետ, ում հետ նա մինչ ամուսնությունը երկու տարի հանդիպել է[2]։ Ամուսինները որդի ունեն՝ Ռոդս Էմիլիո Գիլբերտ Փերրի (ծնվ. փետրվարի 28, 2015, ի ծնե՝ Գիլբերտ)։ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Գիլբերտը հայցել է Փերիի հետ իրավական հարաբերությունների դադարեցման մասին հինգ տարվա ամուսնությունից հետո՝ նշելով նույն տարվա օգոստոսի 13-ին բաժանման ամսաթիվը, իսկ բաժանման պատճառը «անհաշտ անհամաձայնություններն» են[3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

4 Non Blondes[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bigger, Better, Faster, More! (1992)
  • Dear Mr. President (Live in Italy) (1993-1994)

Deep Dark Robot[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 8 Songs About a Girl (2011)

Սոլո աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • In Flight (1996)
  • After Hours (1999)
  • In Flight (2005, վերաթողարկում)

Սաունդթրեքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ագռավը։ Հրեշտակների քաղաք» (1996), Hollywood Records (Օգոստոսի 30, 1996)

  • «Knock Me Out», Լինդա Փերրի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Sara Gilbert Marries Linda Perry»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-25 
  3. «Sara Gilbert Files for Separation from Linda Perry After Nearly 6 Years of Marriage»։ PEOPLE.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]