Dutch Top 40

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Dutch Top 40
Hans Breukhoven, Lex Harding en Wessel van Diepen.jpg
Տեսակհիթ շքերթ
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Կայքtop40.nl/top40

Dutch Top 40 (հոլ.՝ Nederlandse Top 40), նիդերլանդական շաբաթական երաժշտական հիթ-շքերթ, որը կազմում է Stichting Nederlandse Top 40 ընկերությունը: Ստեղծվել է որպես «Veronica Top 40», ռադիոհաղոդում Radio Veronica ռադիոկայանի եթերում 1965 թվականին: «Veronica Top 40» անվանումը պահպանվել է մինչև 1974 թվականը, երբ ռադիոկայանը դադարեցրեց իր եթերը:

1965 թվականի հունվարի 2-ին ստեղծվել է առաջին Top 40 չարթը, որում առաջին հորիզոնականը զբաղեցնում էր The Beatles խմբի "I Feel Fine" երգը: 1974 թվականին Stichting Nederlandse Top 40-ը գնեց Top 40 և անվանեց այն De Nederlandse Top 40: Dutch Top 40-ը Նիդերլանդների երեք պաշտոնական չարթերից մեկն է, մյուս երկուսն են Single Top 100 և Mega Top 50:

2014 թվականի փետրվարի տվյալներով չարթը կազմվում էր ռադիոհեռարձակումների հաճախության և սոցիալական կայքերում հանրաճանաչության հիման վրա[1]:

1993-ից 2018 թվականնրը Top 40-ը հեռարձակվել է Radio 538 ռադիոկայանի եթերում: Այժմ Qmusic-ը հեռարձակում է Dutch Top 40 իր ռոդիոեթերում ամեն ուրբաթ 14.00-ից 18.00:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stichting Nederlandse Top 40։ «Samenstelling Top 40»։ Top40.nl (հոլանդերեն)։ Վերցված է 2018-02-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]