Official Charts Company

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Official Charts Company
Տեսակձեռնարկություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն

Official Charts Company (կրճատ՝ OCC; նախկինում անվանվել է Chart Information Network (CIN) և The Official UK Charts Company), բրիտանական երաժշտական կազմակերպություն, որը կազմում է Մեծ Բրիտանիայի պաշտոնական երաժշտական հիթ-շքերթները՝ UK Singles Chart, UK Albums Chart, UK Official Download Chart և այլն: Ներառված է միջազգային չարթ-ընկերությունների ցանկում, որոնք ճանաչված են Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի կողմից[1]:

OCC կազմում է չարթերը հիմնվելով վաճառակետերում երաժշտական արտադրության վաճառքների տվյալների վրա: Տվյալների հավաքումն իրականացնում է Millward Brown ընկերությունը, որը զբաղվում է շուկայական հետազոտություններով[2]:

OCC-ը ղեկավարվում է British Phonographic Industry և Entertainment Retailers Association (ERA) ընկերությունների կողմից: Ընկերությունը զբաղվում է հիթ-շքերթների ստղծմամբ 1997 թվականի հուլիսի 1-ից: Մինչ այդ դրանով զբաղվում էին մի քանի ընկերություններ, որոնցից մեկն էր Gallup-ը:

Բացի ընդհանուր չարթերից, ընկերությունը նաև հրապարակում է ավելի նեղ ուղղվածության չարթեր՝ UK Dance Chart, UK Indie Chart, UK R&B Chart, UK Rock Chart և Asian Download Chart, ինչպես նաև Scottish Singles and Albums Charts, Welsh Singles, Welsh Albums, UK Budget Albums:

5 сентября 2008 թվականի սեպտեմբերի 5-ին ընկերությունը փոխեց իր Official UK Charts Company անվանումը դառնալով The Official Charts Company, ինչպես նաև փոխեց իր պատկերանշանը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International chart companies — ifpi.org
  2. «OCC Information Pack»։ OCC։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-13-ին։ Վերցված է 2008-05-08 
  3. Ben Cardew (2008-09-05)։ «OCC re-brand is Official»։ Music Week։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2008-09-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [www.theofficialcharts.com Պաշտոնական կայք]