Ֆարել Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարել Ուիլյամս
Ֆարել Ուիլյամսը 2010 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Pharrell Williams
Ի ծնե անունանգլ.՝ Pharrell Lanscilo Williams
Նաև հայտնի է որպեսPharrell
Ծնվել էապրիլի 5, 1973 (50 տարեկան)
Վիրջինիա Բիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, R&B, ֆանկ
ՄասնագիտությունԵրգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ, նորաձևության դիզայներ
Երգչաձայնկոնտրատենոր
ԳործիքներՎոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ, հարվածային գործիքներ
Գործունեություն1992-ներկա
ԼեյբլStar Trak Entertainment, Interscope Records, i am OTHER, Columbia Records
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան[1] և Princess Anne High School?[1]
ԱնդամակցությունN.E.R.D.?, Child Rebel Soldier? և The Neptunes?
ԱմուսինHelen Lasichanh?
Պարգևներ
Կայքpharrellwilliams.com
 Pharrell Williams Վիքիպահեստում

Ֆարել Ուիլյամս (անգլ.՝ Pharrell Williams, ապրիլի 5, 1973(1973-04-05)[2][3][4], Վիրջինիա Բիչ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և նորաձևության դիզայներ։ Նա հանդիսանում է 1991 թվականին ստեղծված The Neptunes դուետի անդամ, որը զբաղվում է սոուլ, հիփ հոփ և R&B ժանրի երգերի թողարկմամբ։ Ֆարելը նաև հանդիսանում է N.E.R.D խմբի վոկալիստը և թմբկահարը։ Նա իր «Frontin» կոչվող առաջին սինգլը թողարկել է 2003 թ.-ին, իսկ իր դեբյուտային «In My Mind» կոչվող ստուդիական ալբոմը թողարկվել է 2006 թվականին։ Իր երկրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Girl», նա թողարկել է 2014 թվականի մարտի 3-ին։ Այդ ալբոմի «Happy» երգը բավականին լուրջ հաջողություններ է ունեցել մի շարք միջազգային հիթ շքերթներում և դարձել է 2014 թ.-ի ամենաշատ վաճառված երգերից մեկը։

Որպես The Neptunes դուետի անդամ, Ֆարելը գրել է մի շարք հիթային երգեր տարբեր արտիստների համար։ Նա ստացել է 7 Գրեմմի, որոնցից երկուսը որպես The Neptunes դուետի անդամ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆարելը ամուսնացել է մոդել/դիզայներ Հելեն Լասիչանի հետ[5]։ Նրանք ունեն մեկ որդի՝ Ռակեթ Ուիլյամսը, ծնված 2008 թվականի նոյեմբերին[6]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «In My Mind» (2006)
  • «Girl» (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Burrell I. Pharrell Williams - profile: Happiness is his truth // The IndependentUK: 2014. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  2. RKDartists (նիդերլ.)
  3. Discogs — 2000.
  4. Dutch Top 40
  5. Webber Stephanie (հոկտեմբերի 12, 2013)։ «Pharrell Williams Marries Helen Lasichanh, Usher and Busta Rhymes Perform: All the Details!»։ Us Weekly։ Վերցված է հոկտեմբերի 12, 2013 
  6. «Jay-Z's 'Glory' Wasn't Spontaneous, According to Pharrell»։ Popcrush.com։ փետրվարի 29, 2012։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]