Ռոջեր Թեյլոր
Ռոջեր Թեյլոր | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Roger Taylor |
Ի ծնե անուն | անգլ.՝ Roger Meddows Taylor |
Ծնվել է | հուլիսի 26, 1949[1][2][3] (71 տարեկան) Դերսինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | թմբկահար, երգիչ, կիթառահար, հեղինակ-կոմպոզիտոր և երաժիշտ |
Երգչաձայն | տենոր և կոնտրատենոր |
Գործիքներ | կիթառ, Բախական համակարգ և վոկալ |
Լեյբլ | EMI Records |
Կրթություն | University of East London? և Truro Cathedral School? |
Անդամակցություն | Քուին |
Պարգևներ | Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Բրիտանական Կայսրության շքանշանի սպա |
Roger Taylor (drummer born 1949) Վիքիպահեստում |
Ռոջեր Թեյլոր (անգլ.՝ Roger Meddows Taylor, հուլիսի 26, 1949[1][2][3], Դերսինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի թմբկահար, բազմագործիքավորող, երգահան, երգիչ: Առավել հայտնի է որպես Queen ռոք խմբի թմբկահար և The Cross խմբի մենակատար: Որպես թմբկահար առավել հայտնի է եզակի հնչողութամբ և համարվում է 1970 և 80-ականների ամենաազդեցիկ ռոք թմբկահարներից մեկը:
Ռոջերը իր առաջին երգերը սկսել է գրել, երբ դեռ Smile (Blag) խմբի անդամն էր: Queen խմբի վաղ ալբոմներում Ռոջերը անձամբ էր կատարում իր գրած երգերը, սակայն հետագայում դրանց կատարումը զիջեց Ֆրեդի Մերկուրիին: Իր սոլո ալբոմների համար Ռոջեր Թեյլորը անձամբ էր կատարում բաս-կիթառի, ռիթմ-կիթառի, ստեղնաշարային և հարվածային գործիքների հատվածները:
Նախկինում համագործակցել է բազմաթիվ հայտնի փոփ և ռոք երաժիշտների հետ, ինչպիսիք են ՝ Էրիկ Կլեպտոնը, Ռոջեր Ուոթերսը, Ռոջեր Դոլթրին, Ռոբերթ Պլանտը, Ֆիլ Քոլինզը, Genesis խումբը, Ջիմմի Նեյլը, Էլթոն Ջոնը, Գարի Նյումենը, Shakin' Stevens-ը, «Foo Fighters»-ը, Էլ Ստուարտը, Սթիվ Վայը, Յեսիկի Խայասին, Bon Jovi խումբը:
2005 թվականին ընդգրկվել է Planet Rock-ի կողմից կազմված մեծագույն թմբկահարների Թոփ-10-ում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ութ տարեկանում տղան տեսնում է, թե ինչպես է իր զարմիկը նվագում թեթև կիթառային ակորդներ և նույնպես ցանկացավ տիրապետել այդ գործիքին: Կիթառի փոխարեն նրան բաժին հասավ ukulele-ն, սակայն դա էլ բավական էր, որ փառասեր տղան անմիջապես հավաքի իր առաջին խումբը: Խումբը կոչվում էր «The Bubblingover Boys», ովքեր փորձում էին այդ ժամանակվա նորավոճ սքիֆլներ նվագել: Իր երկրորդ երաժշտական փորձը Ռոջերը ստացավ 11 տարեկան հասակում, երբ երգում էր երգչախմբում: Տանը շարունակում էր կիթառ նվագել, սակայն ժամանակի ընթացքում հասկացավ, որ իրեն գրավում են հարվածային գործքիները:
Երիտասարդ Թելորը սկսեց կաթսաներից, սակայն տեսնելով, որ իր տղան գործին լրջորեն է վերաբերվում, հայրը նրան նվիրեց իրական հարվածային գործիքներ: 1963 թվականին Ռոջերը ընկերների հետ հիմնեց Cousin Jacks խումբը, որտեղ սկզբում կիթառ է նվագել, հետո անցել է թմբուկներին: Մեկ տարի անց խումբը լուծարվեց, սակայն արդեն 1965 թվականին Թեյլորը միացավ Johnny Quale and the Reaction խմբին:
1967 թվականի հոկտեմբերին, ավարտելով դպրոցը, Ռոջերը տեղափոխվեց Լոնդոն, որպեսզի ստոմատոլոգիա սովորի: Իր վերջին խումբը լուծարվեց 1968 թվականի ամռանը, այնպես որ նա ազատ էր և պատրաստականությամբ միացավ Մեյին և Սթեֆելին: Նրանք իրենց անվանեցին Smile և ամբողջ ամառ փորձեր էին անում, իսկ առաջին անգամ ելույթ ունեցան Imperial College London-ում ՝ Pink Floyd-ի հետ: Հետո սկսեցին պարբերաբար ելույթ ունենալ Լոնդոնյան պանդոկներում և կրթական հաստատություններում, ձեռք բերելով երկրպագուներ, որոնց հիմնական մասը իրենց դասընկերներն էին: Այդ ժամանակ Թեյլորը հասկացավ, որ ստոմատոլոգիան նրա մասնագիտությունը չէ, և ակադեմիական արձակուրդ վերցրեց, որպեսզի երաժշտությամբ զբաղվի: 1968 թվականին Մեյը արդեն ստացել էր ֆիզիկայի դիպլոմ և սովորում էր ասպիրանտուրայում:
Թեյլորը խմբում առաջինն էր, ով սկսեց ձայնագրվել որպես սոլո երաժիշտ: 1977 թվականին դուրս եկավ նրա I Wanna Testify սոլո սինգլը, իսկ 1981 թվականին առաջին սոլո ալբոմ ՝ Fun in Space-ը, որը ամենամյա բրիտանական Թոփ-100-ում զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը: 1984 թվականին Ռոջերը թողարկեց իր Strange Frontier սկավառակը, որը աննկատ անցավ:
10 տարի անց թողարկվեց նրա Happiness? ալբոմը, որի հիթը դարձավ հակաֆաշիստական Nazis երգը: 1998 թվականին թողարկեց իր չորրորդ սոլո ալբոմը ՝ Electric Fire-ը: 2009 թվականին թողարկեց «The Unblinking Eye (Everything Is Broken)» սինգլը, իսկ 2011 թվականին Dear Mr. Murdoch-ը ՝ «թարմացված տարբերակով»:
2011 թվականին հիմնեց Queen Extravaganza նախագիծը, որը կատարում է Queen խմբի երգերը: Վոկալիստներից մեկը դարձավ կանադական downhere ռոք խմբի ղեկավար Մարկ Մարտելը:
2012 թվականին Թեյլորը պլանավորում էր թողարկել The Unblinking Eye (Everything Is Broken) ալբոմը (նրա խոսքերով, ալբոմի 90%-ը պատրաստ էր):
2012 թվականին CelebrityNetWorth.Com կայքը նրա ունեցվածքը գնահատել է 105 միլիոն դոլար[4]:
2013 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Ռոջերի նոր ալբոմը կոչվելու է Fun On Earth, որում ներառվելու է 13 կոմպոզիցիա, այդ թվում նախկինում թողարկված ՝ One Night Stand!-ը (որպես բոնուս Electric Fire-ին), Woman You’re So Beautiful-ը (երգը ձայնագրվել է իր տղայի ՝ Ֆելիքսի հետ համատեղ) և Say It’s Not True-ն (թողարկված The Cosmos Rocks ալբոմում): Պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ՝ The Lot ալբոմի հետ համատեղ, որում ընդգրկվում է Ռոջերի բոլոր սոլո ալբոմները, ինչպես նաև այն ալբոմները, որը ձայնագրված է եղել The Cross-ի հետ, և բազմաթիվ այլ նյութեր:
Անձնական կյանք
1978 թվականից մինչև 1988 թվականը Ռոջերը համատեղ ապրում էր ֆրանսուհի Դոմինիկ Բեյրանդի հետ: Նրանք ունեցան երկու զավակ ՝ Ֆելիքս Լյութերին (ծնվ. 1980թ. մայիսի 22-ին) և Ռոռի Էլեանորին (ծնվ. 1986թ. մայիսի 29-ին): Նրանք 1988 թվականից մինչև 2010 թվականը կեղծ ամուսնության մեջ էին: 1981-ից մինչև 1983 թվականը Ռոջերը հանդիպում էր լրագրողուհի Հեյլի ՄակՖիննիգանի հետ: 1989 թվականից մինչև 2002 թվականը Ռոջերը ապրում էր մանեկեն պատրաստող Դեբբի Լէնգի հետ: Նրանք երեք երեխա ունեցան ՝ Ռուֆուս Թայգերին (ծնվ. 1991 մարտի 8-ին), Թայգեր Լիլիին (ծնվ. 1994թ. հոկտեմբերի 10-ին) և Լոլա Դեյզի Մեյին (ծնվ. 2000թ. ապրիլի 9-ին): 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Ռոջերը ամուսնացել է Սարինա Պոտհիթերի հետ, ում հետ մինչ այդ վեց տարի հանդիպել է[5]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fun in Space (1981)
- Strange Frontier (1984)
- Happiness? (1994)
- Electric Fire (1998)
- Fun On Earth (2013)
- Solo Singles 1 (2013)
- Solo Singles 2 (2013)
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Lot (2013)
- Roger Taylor: Best (2014)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1977: I Wanna Testify (B-side: "Turn on the TV")
- 1981: Future Management #49 UK
- 1981: My Country
- 1981: Let's Get Crazy (Australia, Japan, New Zealand, USA)
- 1984: Man on Fire #66 UK, #11 South Africa
- 1984: Strange Frontier #98 UK
- 1984: Beautiful Dreams (Portugal)
- 1994: Nazis 1994 #22 UK
- 1994: Foreign Sand - with Yoshiki #26 UK
- 1994: Happiness #32 UK
- 1998: Pressure On #45 UK
- 1999: Surrender #38 UK
- 2009: The Unblinking Eye (Everything is Broken)
- 2011: Dear Mr Murdoch 2011
- 2013: Sunny Day (promo)
- 2017: Journey's End
Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998: Live at the Cyberbarn
Queen-ի երգերը, որտեղ երգում է Ռոջեր Թեյլորը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Modern Times Rock’n’Roll; (Queen, 1973)
- The Loser In The End; (Queen II, 1974)
- The March Of The Black Queen (Queen II, 1974)
- Tenement Funster; (Sheer Heart Attack, 1974)
- I’m in Love with My Car; (A Night at the Opera, 1975)
- Drowse; (A Day at the Races, 1976)
- Fight From The Inside; (News of the World, 1977)
- Sheer Heart Attack (Ֆրեդի Մերկուրիի հետ) (News of the World, 1977)
- Fun It; (Jazz, 1978)
- More Of That Jazz; (Jazz, 1978)
- Rock It; (The Game, 1980)
- Human Body; (The Game, 1980)
- Hijack My Heart; (The Miracle, 1989)
- Let Me Live (2-րդ կրկներգ) (Made in Heaven, 1995)
- No-One but You (Only the Good Die Young) (2-րդ կրկներգ), (Queen Rocks, 1998)
The Cross-ի կազմում[6][խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1988: Shove it
- 1990: Mad, Bad and Dangerous to Know
- 1991: Blue Rock
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Lot (2013)
- Best (2014)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987: Cowboys and Indians (#74 UK)
- 1988: Shove It (#83 UK)
- 1988: Heaven for Everyone (#84 UK)
- 1988: Manipulator
- 1990: Power to Love (#83 UK)
- 1990: Liar
- 1990: Final Destination
- 1991: New Dark Ages
- 1991: Life Changes (միայն Գերմանիայում)
Հարվածային գործիքների տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ 2008 թվականը Թեյլորը օգտագործում էր միայն Ludwig և Sleishmanruen հարվածային գործիքները կամ էլ դրանց համադրությունը (2005 թվականի Return of the Champions Tour-ի ընթացքում): 2008 թվականի Queen + Paul Rodgers, The Cosmos Rocks տուրի համար նա ընտրեց Drum Workshop-ի հարվածային գործիքները:
DW Maple Kit.
- Tom-tom drum-10x8", 12х10" и 14x12"
- Վերին tom-tom drum— 16х16" и 18x16"
- Bass drum — 26х18"
- Snare drum — 14х8" (Ludwig Classic Maple)
- Rototom — 12и14" — Remo
Cymbal (Zildjian): Hi-hat — 15" Avedis New Beat Crash: 17" K Dark Crash, 19" K Dark Crash, 20" K Dark Crash Ride: 22" Avedis Ping Ride China: 22" K China
Drum Pedal — DW 9002 (Queen-ի բոլոր համերգներում Ռոջերը օգտագործել է Ludwig Speed King ոտնակը)
DW Black Nickel 24 կարատանոց ոսկիով.
- Tom-tom drum — 10x8", 12x10" и 14x12"
- Վերին tom-tom drum — 16x16" и 18x16"
- Bass drum — 24x18"
- Sub-Bass Drum — 24х8"
- Snare Drum — 14x6,5"
- Rototom— 12" и 14" — Remo
Փայտիկներ Vic Firth X5B American Classic Extreme 5B (երկարություն: 16 1/2", տրամագիծ: 0,595"):
Մարմնավորումը ֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեն Հարդին «Բոհեմական ռապսոդիա»-յում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2018 թվական:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ «The 30 Richest Drummers in the World»։ Celebrity Net Worth (en-US)։ 2012-09-14։ Վերցված է 2019-01-19
- ↑ «A mighty bash as Queen drummer Roger Taylor ties the knot»։ Mail Online։ Վերցված է 2019-01-19
- ↑ «Roger Taylor discography» (անգլերեն)։ 2018-11-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rogersmeadows.com — A Introspective Analysis of Roger Taylor and his Music
- Ռոջեր Թեյլորի հարցազրույցը (հուլիս, 2012) «Մոսկվա 24» հեռուստաալիքին (տեսանյութ):
|