Պոլա Աբդուլ
Պոլա Աբդուլ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Paula Abdul |
Ի ծնե անուն | անգլ.՝ Paula Julie Abdul |
Ծնվել է | հունիսի 19, 1962[1][2] (62 տարեկան) San Fernando, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, սոուլ և ժամանակակից R&B |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, բալետի պարող, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, պարուսույց, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, երաժշտական լրագրող, լրագրող, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, ստուդիական երաժիշտ և video game actor |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Virgin Records, Concord Records և Մերկուրի Ռեքորդս |
Կրթություն | Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Վան Նույսի ավագ դպրոց |
Ամուսին | Էմիլիո Էստևես |
Պարգևներ | |
Կայք | paulaabdul.com |
![]() |
Պոլա Ջուլի Աբդուլ (անգլ.՝ Paula Julie Abdul, հունիսի 19, 1962[1][2], San Fernando, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, պրոդյուսեր, պարուհի, պարուսույց, դերասանուհի և հաղորդավարուհի։
1980-ական թվականներին Աբդուլը անցել է «Լոս Անջելես Լեյքերս»-ի չիրառաջնորդից մինչև MTV-ի կուռքերի պարուսույցի ճանապարհ, որից հետո, 1980-ականների վերջին, զբաղվում է մենակատարային կարիերայով։ Վեց անգամ գլխավորել է ԱՄՆ-ի գլխավոր հիթ-շքերթը՝ Billboard Hot 100, Աբդուլը մեկն է այն հինգ երգչուհիներից, որոնց ամենաշատ անգամն է հաջողվել անել այդ։ Նա արժանացել է «Գրեմի»-ի՝ «Լավագույն տեսահոլովակ» դասակարգում, «Opposites Attract»-ի համար, ինչպես նաև Primetime Emmy Award, պարարվեստում ականավոր հաջողությունների համար։ Աբդուլի ալբոմները վաճառվել են ավելի քան 30 միլիոն տպաքանակով ամբողջ աշխարհում։
Խլացուցիչ հաջողությունից հետո Աբդուլի կարիերան և անձնական կյանքը անկում ապրեցին, սակայն 2000-ական թվականներին նա վերադառնում է փառքին, ութ տարվա ընթացքում հանդիսանալով American Idol հեռուստաշոուի հանձնաժողովի անդամներից մեկը։ Այժմ Աբդուլը աշխատում է իր նոր ալբոմի վրա։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլա Աբդուլը ծնվել է կալիֆորնիական Սան Ֆերնանդո հովտում, անասնավաճառ, այնուհետև ավազի և խճի վաճառքով զբողվող ընկերության տնօրեն Հարրի Աբդուլի և դաշնակահարուհի Լորեյն Ռայկիսի, որը ասիստենտ էր աշխատում ամերիկյան հայտնի ռեժիսոր Բիլլի Ուայլդերի մոտ, ընտանիքում։ Նրա հայրը ծնվել է սեֆարդացի հրեաների ընտանիքում, Հալեպ (Սիրիա) քաղաքում, որոնք վերաբնակվել են սկզբում Բրազիլիա, իսկ այնուհետև ԱՄՆ[4]։ Մայրը ծնվել է ռուսական արմատներով աշկենազյան հրեաների ընտանիքում, ֆրանկո-կանադացիներով բնակեցված Սեն Բոնիֆաս (Մանիտոբա, Կանադա) քաղաքում։ Պոլա Աբդուլի պապը՝ մայրական գծով, Մանիտոբայում հանրախանութի տեր Ուիյլամ Ռայկիսը, ծնունդով վոլինյան Կատերբուրգ բնակավայրից էր (այժմ Կատերինովկա, Կրեմենեցկի շրջան, Տերնոպոլի մարզ, Ուկրաինա)[5]։ Տատիկը՝ Սալլի Ռայսբերգը, Ռուսաստանից գաղթականների դուստր էր[6]։ Պոլա Աբդուլի ծնողները բաժանվել են 1969 թվականին և նա դաստիարակվել է մոր մոտ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձամբ Պոլա խոսքերից, նրա պարուսույցային շնորհը ի հայտ է եկել յոթ տարեկանում, երբ նրան խնդրեցին բեմադրել պար դպրոցական երեկույթի համար[7]։ Աբդուլի տաղանդը բացահայտվել է Ջեքսոն եղբայրների կողմից, այն բանից հետո երբ նրանցից ոմանք տեսնում են նրա ելույթը «Լոս Անջելես Լեյքերսի» խաղի ժամանակ։ Նա դառնում է նրանց «Torture» հոլովակի պարուսույցը։ «Իմ իմակ խնդիրը հանդիսանում էր այն, թե ինչպես սովորեցնել նրանց պարել։ Պատկերացրեք, ինչպես էի ես ասում նրանց, ինչ վարժություններ պետք է անել։ Ես երիտասարդ էի, ես վախեցած էի։ Չեմ հասկանում, ինչպես ես, ընդհանրապես, գլուխ հանեցի դրանից»։ Հոլովակում պարերի հաջողությունը էականորեն օգնում է Աբդուլի կարիերային՝ որպես տեսահոլովակների պարուսույցի։ Հետագայում Աբդուլը դառնում է Ջեքսոնների «Victory» համերգային շրջագայության պարուսույցը։
Աբդուլը եղել է 1980-ական թվականների որոշ հոլովակների պարուսույց, այդ թվում Ջանեթ Ջեքսոնի հոլովակների մեծամասնության՝ Control ալբոմի դարաշրջանում։ 1995 թվականին նա թողարկում է «Վեր կաց և պարիր» («Get Up and Dance!») վիդեոն (վերահրատարկված DVD-ի վրա 2003 թվականին)։ 1998 թվականին նա թողարկում է երկրորդ վիդեոն՝ «Cardio Dance» (վերաթողարկված DVD-ով 2000 թվականին)։ 2005 թվականի դեկտեմբերի 5-ին Աբդուլը թողարկում է DVD «Cardio Cheer», կողմնորոշված երեխաների և դեռահասների վրա, որոնք հանդիսանում էին երկրպագուհիների թիմում։
Կինեմատոգրաֆում Աբդուլը բեմադրել է պարեր Թոմ Հենքսի հերոսի համար՝ «Մեծը» ֆիլմում, ինչպես նաև «Ուղևորություն Ամերիկա», ««Շարժիչ» մականունով Ջեքսոնը», «Ջերրի Մագուայեր», «Վազող մարդը», «Գեղեցկություն ամերիկյան ձևով», «Սերը հնարավոր չէ գնել» և Օլիվեր Սթոունի «Դորզ» ֆիլմերում։ Նաև Աբդուլը պրուսույց է եղել «Թրեյսի Ուլմանի Շոուում», American Music Awards-ում, «Օսկար» մրցանակաբաշխությունում և որոշ գովազդային հոլովակներում։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ընդմիշտ քո աղջիկ» (Forever Your Girl) (1987—1990)
[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին Աբդուլը ձայնագրում է դեմո ալբոմ իր սեփական խնայողություններով։ Չնայած նրա ձայնը թույլ էր, նրա պարային ունակությունները մեծ պլյուս հանդիսացան շոու բիզնեսի համար։ Նա շատ է աշխատում և ուսուցիչ է վարձում վոկալի գծով։
1988 թվականին Աբդուլը թողարկում է իր դեբյուտային «Ընդմիշտ քո աղջիկ» («Forever Your Girl») ալբոմը, որին անհրաժեշտ եղավ ռեկորդային 62 շաբաթ այն բանի համար, որ գլխավորի ԱՄՆ-ի գլխավոր հիթ-շքերթը՝ Billboard 200։ Ալբոմից հինգ երգ հայտնվեցին Billboard Hot 100-ի առաջին եռյակում, որոնցից չորսը՝ Straight Up, Forever Your Girl, Cold Hearted и Opposites Attract, տարբեր ժամանակներում գլխավորել են հիթ-շքերթը։ Դա օգնում է ալբոմին 1989 թվականի ամռանը դառնալու մուլտի-պլատինե։ Ռեմիքսների ալբոմ «Shut Up and Dance»-ը յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Billboard 200-ում, դառնալով այսօրվա դրությամբ ամենահաջողակ ռեմիքս ալբոմներից մեկը։ «Opposites Attract» երգի տեսահոլովակը հաղթում է «Գրեմի»-ի համապատասխան դասակարգում։ Ալբոմի աջակցման համար Աբդուլը ուղևորվում է Club MTV շրջագայության։
1990-ական թվականների սկզբին Իվետ Մարինը, «Forever Your Girl» ալբոմի բեկ-վոկալիստուհին, հայտարարում է, որ նա երգել է երգերի մեծամասնությունը և Աբդուլի և Virgin Records-ի վրա դատական հայց է ներկայացնում։ Մեկ ամսյա դատական հետաքննությունից հետո Աբդուլը և Virgin Records-ը շահում են դատը։
Spellbound (1991—1994)
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդուլի երկրորդ «Spellbound» ալբոմը թողարկվում է 1991 թվականին և ամբողջ աշխարհով մեկ վաճառվում է 7 միլիոն տպաքանակով։ Ալբոմի առաջին սինգլ «Rush Rush»-ը, որի տեսահոլովակը հիմնված է «Խռովարարն առանց պատճառի» ֆիլմի վրա, հինգ շաբաթ շարունակ գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը։ Promise of a New Day-ը, երկրորդ սինգլը, նույնպես զբաղեցնում է առաջին հորիզոնականը, իսկ երրորդ սինգլը՝ Blowing Kisses in the Wind, մտնում է թոփ-10-ի մեջ։ Նաև թողարկվում են Vibeology և Will You Marry Me? սինգլները, որոնքտեղ են գրավում առաջին քսանյակում։ «U» տրեկը գրվել է Պրինսի կողմից։
Ալբոմի աջակցման համար Աբդուլը ուղևորվում է Under My Spell շրջագայության, որին անվանում տալիս են երկրպագուները, որոնք հաղթել էին MTV մրցույթում։ Շրջագայությունը փորձերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով քիչ էր մնում հետաձգվեր։ Շրջագայությունը տևում է 1991 թվականի հոկտեմբերից մինչև 1992 թվականի ամառը։
Head Over Heels (1995—1996)
[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականին Աբդուլը հաղթահարում է հոգեկան բուլեմիան և երաժշտական արդյունաբերություն է վերադառնում իր նոր ալբոմով՝ «Head Over Heels»։ Առաջին սինգլը, «My Love Is for Real», իր մեջ զուգակցում է R&B-ի տարրեր և ավանդական արևելյան երաժշտություն։ Երգչուհի Օֆրա Հազան նույնպես մասնակցություն է ունենում երգերում։ «Լոուրենս Արաբացի» ոճով տեսահոլովակը ցուցադրվում է կինոթատրոններում «Անհասկացողը» ֆիլմից առաջ։ Երգը դառնում է ակումբային հիթ, զբաղեցնելով առաջին հորիզոնականը Billboard Hot Dance Music/Club Play և քսանութերորդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթներում։
Երկրորդ սինգլը՝ Crazy Cool, տասներեքերորդ հորիզոնականն է զբաղեցնում պարային հիթ-շքերթներում։ Ain’t Never Gonna Give You Up-ը դառնում է ալբոմի երրորդ սինգլը։ Ընթացիկ ժամանակահատվածում վաճառվել է ալբոմի 3 միլիոն կրկնօրինակ։
Շոու բիզնես վերադառնալու փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվելով անձնական խնդիներով, Աբդուլը թողնում է կարիերան։ 2000 թվականին «Virgin Records»-ը թողարկում է «Greatest Hits» հավաքածուների ալբոմը (չնայած Աբդուլը այլևս չէր աշխատում նրանց հետ)։ Սկավառակում տեղ են գտնում նրա բոլոր հիթերը, ինչպես նաև որոշ այլ երգեր։ Bend Time Back 'Round երգը նախկինում եղել է 1992 թվականի «Բևեռլի Հիլզ, 90210» սերիալի սաունդտրեկը։
1997 թվականին Աբդուլը պայմանագիր է ստորագրում «Mercury Records»-ի հետ և գրում է «Spinning Around» երգը, Կառա Դիոգարդի հետ միասին։ Պարային տրեկը նախատեսված էր Աբդուլի նոր ալբոմի առաջին սինգլ։ Ալբոմը չի թողարկվում, իսկ «Spinning Around»-ը հանձնվում է Քայլի Մինոուգին։ Երգը դառնում է մեծ հիթ, առաջին հորիզոնականը զբաղեցնելով բազմաթիվ երկրների հիթ-շքերթներում և Մինոուգին վերադարձնում է հաջողություն, այնպես, ինչպես նախատեսված էր Աբդուլի համար։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդուլը ամունացած է եղել Էմիլիո Էստևեսի հետ, 1992 թվականից մինչև 1994 թվականը։ 1994 թվականին նա ամուսնանում է «Beckerman» հագուստների դիզայներ Բրեդի հետ, Բրիստոլ քաղաքում, Կոնեկտիկուտ։ Նրանք բաժանվում են 1998 թվականին՝ հղվելով անհաշտ տարաձայնությունների։
2007 թվականի հուլիսի կեսերին Աբդուլը հայտարարում է, որ հանդիպում է JT Torregiani-ի հետ, ռեստորանի տեր և փոքր է Աբդուլից 12 տարով։ Աբդուլը և Torregiani-ն բաժանվում են 2008 թվականի հունիսին, որպես պատճառ նշելով Աբդուլի լարված աշխատանքային գրաֆիկը։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդուլը հավատարիմ է հրեական կրոնին և հպարտանում է նրա ժառանգությամբ։ Նա մի անգամ հայտարարել է, որ. «Իմ հայրը Սիրիայի հրեաներից է, որի ընտանիքը գաղթել է Բրազիլիա։ Իմ մայրը կանադուհի է հրեական արմատներով։ Իմ երազանքն է գնալ Իսրայել՝ լիակատար հանգստի համար»։ 2006 թվականի նոյեմբերին Իսրայելի տուրիզմի հարցերով նախարար Իցհակ Գերցոգը նրան հրավիրում է Իսրայել, Աբդուլը պատասխանում նշում է, որ «ես կգամ։ Դուք հնարավորություն եք տալիս իրականացնելու իմ երազանքը»։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1978 | Երիտասարդական ավագ դպրոց | Junior High School | Շերի |
1986 | Ամանորյա Ծխե լեռները | A Smoky Mountain Christmas | պարուսույց |
1987 | Սերը հնարավոր չէ գնել | Can't Buy Me Love | պարուհի |
1997 | Սատանայի հպումը | Touched by Evil | Էլեն Կոլյե |
1999 | Վայանս եղբայրներ | The Wayans Bros | Սաշա |
1999 | Հավի ապուր հոգու համար | Chicken Soup for the Soul | կին |
1999 | Պարոն Ռոքն Ռոլլ։ Ալան Ֆրիդի պատմությունը | Mr. Rock 'n' Roll: The Alan Freed Story | Դենիզ Ուոլտոն |
2001 | Սպասման ռազմավարություն | The Waiting Game | Էմի Ֆուենտես |
2004 | Դա այնքան կողոպտիչ է | That's So Raven | վարող |
2005 | Քիչ կատարյալ | Less Than Perfect | Կետլին |
2005 | Ռոբոտներ | Robots | Ժամացույց |
2009-2010 | Մահու չափ գեղեցիկ | Drop Dead Diva | դատավոր Պոլա Աբդուլ |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]DVD
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 թվական - Shut Up and Dance
- 2000 թվական - Greatest Hits
- 2007 թվական - Greatest Hits: Straight Up!
Հյուրախաղային շրջագայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ https://walkoffame.com/paula-abdul/
- ↑ Itamar Eichner (2006 թ․ նոյեմբերի 17). «Israeli minister, American Idol». YNetNews.com. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Генеалогия семейства Райкис միավոր Манитобы(չաշխատող հղում)
- ↑ Family Tree Maker’s Genealogy Site: User Home Page Book: Zhivotovsky, Zivot, Rykiss, Malamed Family Book: Register Report of Unknown Rykiss(չաշխատող հղում)
- ↑ «Паола Абдул: Моя карьера ждала меня за углом соседнего дома» — Газета «„МузОБОЗ“» № 28 от 15.09.1995
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պոլա Աբդուլը imusic.am֊ում
- http://www.allmusic.com/artist/ Արխիվացված 2013-07-30 Wayback Machine
- http://www.imdb.com/name/nm0000716/
- http://topics.nytimes.com/top/reference/timestopics/people/a/paula_abdul/index.html
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլա Աբդուլ» հոդվածին։ |
|
- Հունիսի 19 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 20-րդ դարի կանայք
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի երգիչներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- Ամերիկացի կին լրագրողներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հաղորդավարուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Ամերիկացի քննադատներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Երաժիշտներ Կալիֆոռնիայից
- Հեռուստատեսային պրոդյուսերներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Մեցցո-սոպրանոներ
- Դերասանուհիներ Կալիֆոռնիայից