Դասական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Տուլիոս Ցիցերոն

Դասական (լատին․՝ classicus — օրինակելի), սկզբում նշանակել է առաջին դասի պատկանելություն, բարձրագույնը հինգ ցենզային դասերից, որոնց բաժանվում էին Հին Հռոմի քաղաքացիները։ Առաջին անգամ Ցիցերոնը դասական է անվանել հասարակության ընտրախավը, գրականության մեջ՝ Ավլոս Տելիուսին (2-րդ դար)։ Վերածննդի շրջանից սկսած դասական դիտվեցին մինչ այդ հայտնի արվեստագետները։ Հետագայում նույնպիսի համարում ստացան վերածննդի և բոլոր ժամանակների այն արվեստագետները, որոնց ստեղծագործությունները համարվում են գեղարվեստի բարձր օրինակ և չափանիշ (Վիլյամ Շեքսպիր, Միքելանջելո, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Ալեքսանդր Պուշկին, Լև Տոլստոյ, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս և ուրիշներ)։ 17—18-րդ դարերում «դասական բանասիրություն» անվանվեց այն գիտությունը, որն ուսուցանում էր անտիկ մշակույթ։ Դասական բառից սկզբնավորվում են այնպիսի հասկացություններ, ինչպես՝ դասական ավանդույթ, դասական արվեստ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 292