Բրունո Մարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունո Մարս
Bruno Mars portrait.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն անգլ.՝ Bruno Mars
Ի ծնե անուն Պիտեր Ջին Հերնանդես
Ծնվել է հոկտեմբերի 8, 1985 (31 տարեկան)
Հոնոլուլու, Հոնոլուլու շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր փոփ, հիփ-հոպ, սոուլ, ռոք, Առ-ենդ-Բի
Մասնագիտություն Երգիչ, երգահան
Երգչաձայն տենոր
Գործիքներ կիթառ
Գործունեություն 2006-ից սկսած
Լեյբլ Elektra Records
Կայք brunomars.com

Պիտեր Ջին Հերնանդես (անգլ.՝ Peter Gene Hernandez, հոկտեմբերի 8, 1985({{padleft:1985|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:8|2|0}})[2], Հոնոլուլու, Հոնոլուլու շրջան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[1]), առավել հայտնի Բրունո Մարս բեմական կեղծանվամբ, ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի։

2010 թվականի հոկտեմբերին թողարկել է դեբյուտային ալբոմը՝ «Doo-Wops & Hooligans», որը գրավել է 3-րդ տեղը Billboard 200-ում[3]։ «Գրեմիի» 53-րդ արարողությանը Բրունո Մարսը ստացել է 7 անվանակարգ, որը տեղի է ունեցել 2011 թվականի փետրվարի 13-ին. նա ստացել է Գրեմմի «Լավագույն տղամարդկային փոփ վոկալ կատարում» անվանակարգում՝ «Just the Way You Are» երգի համար։ 2014 թվականին՝ «Գրեմիի» 56-րդ մրցանակաբաշխության ժամանակ, Բրունո Մարսը հաղթել է «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում (Unorthodox Jukebox): 2016 թվականին Բրունո Մարսի ու Մարկ Ռոնսոնի «UpTown Funk» հիթը, որ 14 շաբաթ գլխավորել է Billboard հիթ-շքերթը, արժանացել է «Գրեմիի» «Տարվա ձայնագրություն» և «Լավագույն փոփ-զուգերգ կատարում»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիտեր Ջին Հերնանդեսը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 8-ին Վայկիկիում (Հոնոլուլու, Հավայի), հրեական ու ֆիլիպինյան արմատներ ունեցող պուերտոռիկացու ընտանիքում[4][5][6][7][8]: Երկու տարեկանում տղան ստացել է «Բրունո» մականունը, քանի որ ունեցել է կլոր դեմք և ի պատիվ այն ժամանակ հայտնի ռեստլեր Բրունո Սամմարտինոյի[9]: Տղայի ծնողները երկուսն էլ զբաղվում էին երաժշտութամբ, և նա մեծացել է երաժշտական տարբեր ուղղությունների ազդեցությամբ, ինչպիսիք են՝ ռեգգի, ռոք, հիփ-հոփ և R&B: Բրունոյի մայրը՝ Բեռնադետ Հերնանդեսը, մահացել է 2013 թվականի հունիսի 1-ին Հավայիում, 55 տարեկան հասակում[10][11]: Պատանեկան տարիքում Բրունոն տարված էր Մայքլ Ջեքսոնի, Էլվիս Փրեսլիի, The Isley Brothers-ի ու The Temptations-ի արվեստով[6]:

1990 թվականին Բրունո Մարսը նկարահանվել է MidWeek-ում Փոքրիկ Էլվիսի» դերում, իսկ 1992 թվականին կատարել է էպիզոդիկ դեր «Մեղրամիս Լաս Վեգասում» ֆիլմում[6][12]:

2003 թվականին Բրունո Մարսը տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի սկսի զբաղվել երաժշտությամբ[6][12]: Նույն թվականին նա հորինել է իր բեմական կեղծանունը[13]: 2006 թվականին Բրունո Մարսը պայմանագիր է կնքել Atlantic Records լեյբլի հետ[14]: Սկզբնական շրջանում նա հիմնականում զբաղվել է այլ երգիչների համար երգեր գրելով ու հանդես եկել որպես պրոդյուսեր[14]:

2009-2012: Կոմերցիոն հաջողություն և Doo-Wops & Hooligans[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունո Մարսը 2010 թվականի նոյեմբերին

Նախքան հաջողակ մենակատար դառնալը Բրունո Մարսը երգեր է գրել Ալեքսանդրա Բյորկի, Թրևիս Մաքքոյի, Ադամ Լևինի, Բրենդի Նորվուդի, Շոն Քինգսթոնի, Ֆլո Ռայդայի ու Sugababes խմբի համար[10][15][16][17]: Որպես մենակատար՝ Բրունու Մարսի առաջին երաժշտական քայլը եղել է մասնակցությունը Far East Movement խմբի «Animal» ալբոմի ձայնագրմանը[18]: Ճանաչման է արժանացել B.o.B«Nothin' on You» և Թրևիս Մաքքոյի «Billionaire» երգերի շնորհիվ. նա եղել է երգերի համահեղինակը և հանդես եկել որպես կատարող: 2010 թվականի մայիսի 11-ին Բրունո Մարսը թողարկել է It's Better If You Don't Understand մինի ալբոմը[19], որ զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը Billboard 200-ում[20][21]:

2010 թվականի օգոստոսին Բրունո Մարսը դարձել է Cee Lo Green«Fuck You!» սինգլի համահեղինակ: Սեպտեմբերի 12-ին նա ելույթ է ունեցել MTV Video Music Awards 2010 մրցանակաբաշխության ժամանակ B.o.B-ի ու Հեյլի Ուիլյամսի հետ[22]:

Բրունո Մարսի Doo-Wops & Hooligans դեբյուտային ալբոմը թողարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 4-ին[23][24]: Առաջին սինգլը եղել է «Just the Way You Are» երգը, որ թողարկվել է 2010 թվականի հուլիսի 19-ին[25] և գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը[26][27]:

Հաջորդ երկու սինգլներն են եղել «Liquor Store Blues» ու «Grenade» երգերը[28]: 2010 թվականի հոկտեմբերից Բրունո Մարսը ելույթ է ունեցել Maroon 5 խմբի՝ «Hands All Over» ալբոմի աջակցման համար կազմակերպված համերգային շրջագայության համերգների սկզբում:

Doo-Wops & Hooligans ալբոմն առաջին շաբաթվա ընթացքում զբաղեցրել է Billboard 200 հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը[29]: Այն արժանացել է երաժշտական քննադատների դրական գնահատականին[30]:

Բրունո Մարսի հասակը 165 սմ է: Նա ստացել է MTV Movie Awards 2009 «Ամենափոքր աստղը» մրցանակ:

2010 թվականի սեպտեմբերի 19-ին Բրունո Մարսը Լաս Վեգասում ձերբակալվել է կոկաին պահելու մեղադրանքով[31]: Ոստիկանների հետ զրույցի ընթացքում նա պնդել է, որ տեղի ունեցած իր «հիմարությունն» է, և որ ինքը նախկինում երբեք թմրանյութ չի օգտագործել[32][33]: Դատական լսումները տեղի են ունեցել 2011 թվականի փետրվարի 4-ին, և Բրունո Մարսը կարող էր դատապարտվել չորս տարվա ազատազրկման և տուգանվել 50000 դոլարով 2,6 գրամ կոկաին պահելու համար[34][35]: Սակայն արդյունքում Բրունո Մարսը դատապարտվել է 200 ժամ հասարակական աշխատանքի, վճարել 2000$ տուգանք և ստիպված եղել հաճախել պարապմունքների, որ նվիրված են եղել թմրանյութերի վտանգավորության թեմային, ինչպես նաև նշվել է, որ մեկ տարվա ընթացքում օրենքի հետ այլ խնդիրներ չունենալու դեպքում մեղադրանքը կհանվի[36]:

Սկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • Doo-Wops & Hooligans (2010)
  • Unorthodox Jukebox (2012)
  • 24K Magic (2016)

Մինի-ալբոմ

  • It’s Better If You Don’t Understand (2010)

Տեսահոլովակներ

  • «Nothin’ on You» (2010)
  • «Billionaire» (2010)
  • «The Other Side» (2010)
  • «Just the Way You Are» (2010)
  • «Grenade» (2010)
  • «Liquor Store Blues» (2011)
  • «The Lazy Song» (2011)
  • «Lighters» (2011)
  • «It Will Rain» (2011)
  • «Mirror» (2012)
  • «Locked Out of Heaven» (2012)
  • «When I Was Your Man» (2013)
  • «Treasure» (2013)
  • «Gorilla» (2013)
  • «Uptown Funk» (2014)
  • «24K Magic» (2016)
  • «That's What I Like» (2017)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010

  • BET Awards - «Nothin' on You» - լավագույն համագործակցություն (անվանակարգ)
  • BET Awards - «Nothin' on You» - տարվա տեսահոլովակ (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «Nothin' on You» - լավագույն փոփ տեսահոլովակ (անվանակարգ)

2011

  • American Music Awards - Բրունո Մարս - լավագույն փոփ-ռոք երգիչ (հաղթանակ)
  • BET Awards - Բրունո Մարս - լավագույն R&B երգիչ (անվանակարգ)
  • BET Awards - Բրունո Մարս - լավագույն նոր դերասան (անվանակարգ)
  • BRIT Awards - Բրունո Մարս - լավագույն միջազգային կատարող (անվանակարգ)
  • Grammy Awards - «Nothin' on You» - տարվա ձայնագրություն (անվանակարգ)
  • Grammy Awards - «Just the Way You Are» - արական սեռի լավագույն փոփ վոկալ (հաղթանակ)
  • Grammy Awards - «Nothin' on You» - լավագույն ռեպ / երգող համատեղ ներկայացումը (անվանակարգ)
  • Grammy Awards - «Nothin' on You» - լավագույն ռեպ երգը (անվանակարգ)
  • MTV Europe Music Awards - «Grenade» - լավագույն երգ (անվանակարգ)
  • MTV Europe Music Awards - Բրունո Մարս - լավագույն նոր դերասան (հաղթանակ)
  • MTV Europe Music Awards - Բրունո Մարս - լավագույն երգիչ (անվանակարգ)
  • MTV Europe Music Awards - Բրունո Մարո - տարվա առաջընթաց (հաղթանակ)
  • MTV Europe Music Awards - Բրունո Մարս - լավագույն ամերիկական դերասան (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «Grenade» - տարվա տեսահոլովակ (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «Grenade» - տղամարդկանց լավագույն տեսաձայնագրություն (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «Grenade» - լավագույն փոփ տեսահոլովակ (անվանակարգ)
  • MTV Video Music Awards - «The Lazy Song» - լավագույն խորեոգրաֆիա (անվանակարգ)

2012

  • BET Awards - «It Will Rain» - լավագույն R&B երգիչ (անվանակարգ)
  • BRIT Awards - Բրունո Մարս - արտասահմանյան երգիչ (հաղթանակ)
  • Grammy Awards - «Grenade» - տարվա ձայնագրություն (անվանակարգ)
  • Grammy Awards - «Doo-Wops & Hooligans» - տարվա ալբոմ (անվանակարգ)
  • Grammy Awards - «Grenade» - տարվա երգ (անվանակարգ)
  • Grammy Awards - «Grenade» - լավագույն փոփ մենակատարում (անվանակարգ)
  • Grammy Awards - «Grenade» - լավագույն փոփ վոկալային ալբոմ (անվանակարգ)

2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #141560630 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. Caulfield Keith (October 13, 2010)։ «Toby Keith's 'Gun' Fires at No. 1 on Billboard 200»։ Billboard (Nielsen Business Media, Inc)։ Արխիվացված օրիգինալից-ից November 8, 2012-ին։ Վերցված է October 13, 2010 
  4. «ACE Title Search: Hernandez Peter Gene»։ American Society of Composers, Authors and Publishers։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-24-ին։ Վերցված է 2010-09-15 
  5. Jeffries David։ «Bruno Mars > Biography»։ allmusic։ Վերցված է September 26, 2010 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Moniz Melissa (April 14, 2010)։ «Starring Bruno Mars»։ MidWeek։ Black Press։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-15 
  7. Yi David (2010-10-12)։ «Bruno Mars, Far East Movement lead Asian-American pop music wave taking over the Billboard charts»։ NY Daily News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-12-20 
  8. Farber Jim (2010-10-03)։ «Bruno Mars follows his summer of hits with a big debut album 'Doo-Wops & Hooligans'»։ NY Daily News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-12-26 
  9. Lewis Pete։ «Bruno Mars: Out of this World!»։ Blues & Soul։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-22 
  10. 10,0 10,1 Lester Paul (September 13, 2010)։ «New band of the day: Bruno Mars (No 865)»։ guardian.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-15 
  11. «Bruno Mars and Phillip Lawrence»։ American Society of Composers, Authors and Publishers։ March 18, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-15 
  12. 12,0 12,1 «Bruno Mars gravitates toward a stellar solo career»։ USA Today։ Gannett Company, Inc։ September 15, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-15 
  13. Cline Georgette։ «10 Questions for Bruno Mars»։ Rap-Up։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-12-23 
  14. 14,0 14,1 «Interview with Aaron Bay-Schuck»։ HitQuarters։ 13 Dec 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 14 Dec 2010 
  15. Wete Brad (April 13, 2010)։ «So who is Bruno Mars? A Q&A with the guy behind B.O.B's smash hit 'Nothin' On You'»։ Entertainment Weekly։ Time Inc.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-15 
  16. «Get Sexy»։ American Society of Composers, Authors and Publishers։ Վերցված է 2010-09-15 
  17. Կաղապար:Cite album-notes
  18. «Animal by Far East Movement FM»։ iTunes Store։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-15 
  19. «Bruno Mars Blasts Off Into the Top Ten Albums Chart on iTunes With New Digital EP; Acclaimed Singer/Songwriter/Producer Follows B.o.B's #1 Blockbuster, "Nothin' On You" With Much-Anticipated Solo Debut; Four-Song EP Features Guest Appearances From B.o.B and the Legendary Cee Lo Green; Major TV Performances Slated Throughout May; "IT'S BETTER IF YOU DON'T UNDERSTAND" Arrives at All Digital Retailers Today» (Press release)։ Marketwire։ May 11, 2010։ Վերցված է 2010-09-15 
  20. «Bruno Mars Album & Song Chart History»։ Billboard։ Nielsen Business Media։ Վերցված է 2010-09-15 
  21. Rodriguez Jayson (July 15, 2010)։ «Bruno Mars Shows His 'Darker' Self On 'The Other Side' Video»։ MTV News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-15 
  22. Dinh James (September 13, 2010)։ «B.o.B, Hayley Williams Perform Rousing 'Airplanes' At VMAs»։ MTV։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-15 
  23. «Doo-Wops & Hooligans»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է September 29, 2010 
  24. «Bruno Mars Unveils Eagerly Awaited Debut Album "DOO-WOPS & HOOLIGANS" Slated to Arrive October 5th; New Single "Just The Way You Are" Shaping Up as Massive Hit, With Top 3 Success on iTunes "Top Singles"; Sold-Out New York City Live Debut Set for Tonight, Followed by US Tour Alongside Maroon 5 in October» (Press release)։ Marketwire։ August 25, 2010։ Վերցված է August 25, 2010 
  25. «Bruno Mars Ready With New Solo Single; "Just The Way You Are" Drops July 20th, Heralding Hugely Anticipated Debut Album; Elektra Recording Artist and Acclaimed Singer/Songwriter/Producer to Join Maroon 5 and One Republic on Tour» (Press release)։ Marketwire։ July 19, 2010։ Վերցված է September 15, 2010 
  26. Pietroluongo Silvio (September 22, 2010)։ «Bruno Mars Lands Atop Hot 100, Rihanna Roars Into Top 10»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ Վերցված է September 22, 2010 
  27. Wete Brad (September 8, 2010)։ «Bruno Mars wows his lady with cassette tape drawings in 'Just the Way You Are' video: Watch here»։ Entertainment Weekly։ Time Inc։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-15 
  28. «Bruno Mars Soars to #1 on the Billboard Hot 100 Chart With Debut Single "Just The Way You Are"; Single Lands the Top Position on UK Midweek Chart; Elektra Artist Slated for October 9th Performance on Saturday Night Live; Dates Already Sold Out on First-Ever U.S. Headline Tour; "DOO-WOPS & HOOLIGANS," Arrives October 5th» (Press release)։ Marketwire։ September 22, 2010։ Վերցված է October 4, 2010 
  29. Caulfield Keith (October 13, 2010)։ «Toby Keith's 'Gun' Fires at No. 1 on Billboard 200»։ Billboard (Nielsen Business Media, Inc)։ Արխիվացված օրիգինալից-ից November 8, 2012-ին։ Վերցված է October 13, 2010 
  30. Greenblatt Leah (September 29, 2010)։ «Doo-Wops & Hooligans (2010)»։ Entertainment Weekly։ Time Inc.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է September 29, 2010 
  31. «Bruno Mars Arrested»։ September 20, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին 
  32. «Bruno Mars -- Sniffed Out by Bathroom Attendant»։ September 20, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին 
  33. Black Caroline (2010-09-21)։ «Bruno Mars Mug Shot: Singer Arrested in Las Vegas on Cocaine Charge»։ CBS News։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-09-25 
  34. «Bruno Mars' cocaine court date postponed»։ USA Today։ 2010-12-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-12-21 
  35. James Danny (2010-11-18)։ «Bruno Mars' Court Date Postponed»։ AOL Music։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-09-ին։ Վերցված է 2010-12-21 
  36. «Bruno Mars Escapes Cocaine Charge»։ MTV News UK։ MTV UK։ 2011-02-05։ Վերցված է 2011-02-05