Maroon 5
| Maroon 5 | |
|---|---|
Lineup of Maroon 5 since 2020. Clockwise from top left: Adam Levine, Jesse Carmichael, James Valentine, Matt Flynn, PJ Morton, Sam Farrar | |
| Հիմնական տվյալներ | |
| Երկիր | Լոս Անջելես, |
| Ժանրեր | Փոփ ռոք, փոփ, նեո սոուլ |
| Գործունեություն | 1994-ներկա |
| Լեյբլ | Reprise Records, Octone Records, J Records, A&M Octone Records, 222 Records, Interscope Records |
| Պարգևներ | |
| Կայք | maroon5.com maroon5.com |
| Անդամներ | |
| Ադամ Լևին Ջեսսի Կարմայքլ Միքի Մեդեն Ջեյմս Վալենթայն Մեթ Ֆլին ՓիՋեյ Մորտոն | |
| Նախկին անդամներ | |
| Ռայան Դուսիկ | |
Maroon 5, ամերիկյան փոփ ռոք խումբ Լոս Անջելեսից, Կալիֆորնիա[2][3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը ձևավորվել է 1994 թվականին և սկզբում կոչվել է Kara's Flowers։ Խմբի անդամներ Ադամ Լևինը, Ջեսսի Կարմայքլը, Միքի Մեդեն և Ռայան Դուսիկը 1997 թվականին Reprise Records լեյբլի օգնությամբ թողարկում են իրենց «The Fourth World» կոչվող դեբյուտային ալբոմը, սակայն առևտրային անհաջողությունների պատճառով Reprise Records-ը չի շարունակում իր համագործակցությունը խմբի հետ, և խումբը որոշում է չշարունակել իր գործունեությունը։ 2001 թվականին խմբի անդամները վերամիավորվում են և հանդես են գալիս Maroon 5 անվան տակ[5]։ Այնուհետև նաև նրանց է միանում Ջեյմս Վալենթայնը։
2002 թվականի հունիսի 25-ին Maroon 5-ը թողարկում է իր դեբյուտային «Songs About Jane» ալբոմը, որի «Harder to Breathe» կոչվող գլխավոր սինգլը ալբոմին օգնում է մտնել Billboard 200 հիթ շքերթ 6-րդ հորիզոնականով։ Ալբոմի երկրորդ և երրորդ սինգլները՝ «This Love»-ը և «She Will Be Loved»-ը, դառնում են համաշխարհային հիթեր և Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։ 2005 թվականին խումբը ստանում է Գրեմմի մրցանակ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։ Հաջորդ տարի խմբի թմբկահար և բեք վոկալիստ Ռայան Դուսիկը լքում է խումբը և նրան փոխարինում է Մեթ Ֆլինը։ 2007 թվականի մայիսի 16-ին խումբը թողարկում է իր «It Won't Be Soon Before Long» կոչվող երկրորդ ալբոմը, որը գլխավորում է ամերիկյան Billboard 200 հիթ շքերթի ցանկը[6]։ Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Makes Me Wonder»-ը, դառնում է խմբի առաջին երգը, որը Billboard Hot 100-ում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։
2010 թվականի օգոստոսի 18-ին թողարկվում է խմբի «Hands All Over» կոչվող երրորդ ալբոմը, որը զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, 2011 թվականին վերաթողարկվում է։ Ալբոմի վերաթողարկված տարբերակը ընդգրկում է ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի հետ ձայնագրված «Moves Like Jagger» զուգերգը։ Երգը դառնում է խմբի երկրորդ սինգլը որը գլխավոր է Billboard Hot 100 հիթ շքերթը։ Այն ունենում է 14.4 միլիոն օրինակի վաճառք ամբողջ աշխարհում և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված սինգլներից մեկը[7]։ 2011 թվականի հունիսի 20-ին խումբը թողարկում է իր «Overexposed» կոչվող թվով չորրորդ ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Ալբոմի առաջին երկու սինգլները՝ «Payphone»-ը և «One More Night»-ը, դառնում են համաշխարհային հիթեր և Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցնում են 2-րդ և 1-ին հորիզոնականները։
2014 թվականի օգոստոսի 29-ին խումբը Interscope Records լեյբլի օգնությամբ թողարկել է իր հինգերորդ ստուդիական ալբոմը, որը անվանված է «V»։ Ալբոմը գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։
Խումբը իր գործունեության ընթացքում վաճառել է ավելի քան 27 միլիոն ալբոմ և 48 միլիոն սինգլ ամբողջ աշխարհում[8][9][10]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թողարկումներ | ||
|---|---|---|
| ↙Ստուդիական ալբոմներ | 5 | |
| ↙Համերգային ալբոմներ | 4 | |
| ↙Հավաքածու ալբոմներ | 2 | |
| ↙Մինի ալբոմներ | 2 | |
| ↙Սինգլներ | 23 | |
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Ալբոմի մանրամասներ |
|---|---|
| «Songs About Jane» |
|
| «It Won't Be Soon Before Long» |
|
| «Hands All Over» |
|
| «Overexposed» |
|
| «V» |
|
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Ալբոմի մանրամասներ |
|---|---|
| «1.22.03.Acoustic» |
|
| «Live – Friday the 13th» |
|
| «Live from SoHo» |
|
| «Live from Le Cabaret» |
|
Հավաքածու ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Ալբոմի մանրամասներ |
|---|---|
| «The B-Side Collection» |
|
| «Singles» |
|
Ռեմիքս ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Ալբոմի մանրամասներ |
|---|---|
| «Call and Response: The Remix Album» |
|
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Ալբոմի մանրամասներ |
|---|---|
| «iTunes Session» |
|
| «Holiday Gift» |
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Ալբոմ |
|---|---|---|
| 2002 | «Harder to Breathe» | «Songs About Jane» |
| 2004 | «This Love» | |
| «She Will Be Loved» | ||
| «Sunday Morning» | ||
| 2005 | «Must Get Out» | |
| 2007 | «Makes Me Wonder» | «It Won't Be Soon Before Long» |
| «Wake Up Call» | ||
| «Won't Go Home Without You» | ||
| 2008 | «If I Never See Your Face Again» (համագործակցությամբ Ռիհաննայի հետ) | |
| «Goodnight Goodnight» | ||
| 2010 | «Misery» | «Hands All Over» |
| «Give a Little More» | ||
| 2011 | «Never Gonna Leave This Bed» | |
| «Moves Like Jagger» (համագործակցությամբ Քրիստինա Ագիլերայի հետ) | ||
| 2012 | «Payphone» (համագործակցությամբ Վիզ Խալիֆայի հետ) |
«Overexposed» |
| «One More Night» | ||
| «Daylight» | ||
| 2013 | «Love Somebody» | |
| 2014 | «Maps» | «V» |
| «Animals» | ||
| 2015 | «Sugar» | |
| «This Summer's Gonna Hurt like a Motherfucker» | ||
| «Feelings» | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
- ↑ «Up close with Maroon 5- Facebook and Twitter competition to give patron meeting with Rock band». Jamaica Gleaner. 2011 թ․ հունվարի 2. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Maroon 5 American Rock Band | New Singer Biography». Newcelebritybiography.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Maroon 5 (The Best Band)». Bestuff.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Leahey, Andrew. «Kara's Flowers». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Katie Hasty, "Maroon 5 Nudges Linkin Park From Atop Billboard 200", Billboard.com, May 30, 2007.
- ↑ «Bruno Mars claims 2 best-selling digital songs of 2011». Music Week. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Recording Industry Association of America — August 01, 2014». RIAA. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Aaron, Brown (2014 թ․ սեպտեմբերի 17). «iTunes Festival: Maroon 5 enthusiastically blend fan-favourites and brand-new singles». Daily Express. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Eddie, Davis (2015 թ․ հունիսի 22). «First of A.C. Summer Beach Concerts Announced». Literock969. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Maroon 5» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||