Ալեքսանդրա Բյորկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդրա Բյորկ
Alexandra Burke October 15, 2011.jpg
Ծնվել է օգոստոսի 25, 1988(1988-08-25)[1][2] (30 տարեկան)
Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրեր փոփ երաժշտություն
Մասնագիտություն երգչուհի
Լեյբլ Sony Music Entertainment
Կայք alexandraburkeofficial.com

Ալեքսանդրա Իմելդա Սեսիլիա Յուեն Բյորկ, առավել հայտնի որպես՝ Ալեքսանդրա Բյորկ (անգլ.՝ Alexandra Imelda Cecelia Ewen Burke, օգոստոսի 25, 1988(1988-08-25)[1][2], Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][3]), բրիտանական R&B և փոփ կատարող, երգերի հեղինակ, հաղթել է բրիտանական X Factor մրցույթի 5–րդ եթերաշրջանում։

Ալեքսանդրա Բյորկի դեբյուտային սինգլը եղել է Լեոնարդ Քոհենի «Հալելույա» երգի տարբերակը, որը նրան հաղթանակ բերեց X Factor նախագծում և եվրոպական ռեկորդ խփեց. լույս ընծայումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվեց 105,000 օրիանակով[4]: Ինչը նաև դարձավ ամենաշատ վաճառված սինգլը 2008 թվականին Մեծ Բրիտանիայում[5]։ 2009 թվականին հունվար ամսին «Hallelujah» երգի պատճենների քանակը գերազանցեց մեկ միլիոնը[6]։ Ալեքսանդրա Բյորկի դեպյուտային ալբոմը լույս է ընծայվել Overcome 2009 թվականի հոկտեմբեր ամսին և միանգամից գլխավորեց ալբոմների բրիտանական աղյուսակը։ Երգչուհին երեք անգամ առաջադրվել է BRIT Awards Լավագույն բրիտանական սինգլ անվանակարգում[7]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեության սկիզբ․ X factor[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Բյորկը սկսել է երգել 5 տարեկանից։ 12 տարեկանում նա մասնակցել է երաժշտական հեռուստատեսային Star for a Night մրցույթին, որտեղ զբաղեցրել է 2–րդ հորիզոնականը, հաղթողը Ջոսս Սթոունն է եղել։ Նա առաջին անգամ մասնակցել է 2005 թվականին X factor մրցույթի լսումներին, սակայն չի ընտրվել մասնակցելու ծրագրին։ Երկրորդ փորձը եղել է 2008 թվականին։ Գնացել է լսումներին և ընկել է «երգչուհիներ» խմբի մեջ որի ղեկավարն էր բրիտանական Girls Aloud խմբի մասնակից Շերիլ Քոուլը։ Երգչուհին հասել է հեռուստաշոուի եզրափակիչ փուլ, որտեղ նա կատարել է Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգը։ Հեռուստադիտողների քվեարկության ընթացքում Բյոորկը հավաքել էր ձայների 58% –ը (8 միլիոն ձայնից ավելի) և հաղթեց մրցույթում[8]։ Հալելույան դարձավ 2008 թվականի լավագույն սուրբծննդյան սինգլը, վաճառքի թիվը գերազանցել է մեկ միլիոնը։ Որպես հեռուստաշոուի մրցանակ երգչուհին պայմանագիր է կնքել Syco –ի հետ[9]։

2009—2011. Overcome[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարի 13–ին Ալեքսանդրա Բյորկը պայմանագիր է ստորագրում Epic Records ամերիկյան լեյբլի հետ հինգ ալբոմների համար[10]։ Դեբյուտային Overcome ալբոմը վաճառքի դուրս եկավ Մեծ Բրիտանիայում 2009 թվականի հոկտեմբերի 19–ին[11]։ Ալբոմի առաջին սինգլը «Bad Boys» երգն էր, որը գրել էր ռեփեր Ֆլո Ռայդան[12]։ Երգը գլխավորում էր սինգլների բրիտանական շքերթը 2009 թվականի հոկտեմբերի 18–ին[13]։

Ամերիկյան ռեփեր 50 Cent-ը հետաքրքրվում էր Բյորկի արվեստով դեռևս The X Factor-ին մասնակցելու ժամանակից և հրավիրում է նրան՝ մասնակցելու իր տեսահոլովակներից մեկի նկարահանմանը[14]։ Իր հետաքրքրությունն է արտահայտում նաև երգչուհի Բիյոնսեն՝ առաջարկելով նրան ձայնագրել զուգերգ[15] և մասնակցելու I Am… Tour համաշխարհային շրջագայության եվրոպական համերգներին[16]։ 2009 թվականի հուլիսի 19-ին հայտարարեց Dolce & Gabbana ապրանքանիշի հետ պայմանագիր կնքելու մասին, որտեղ երգչուհին դարձավ նրանց նոր հագուստի գծի պաշտոնական դեմքը[17]։

Բյորկն ընդգրկվեց FHM[18] ամսագրի 100 ամենահրապուրիչ կանանց ցանկում։ 2010 թվականի սեպտեմբերի 5–ին թողարկվեց նրա նոր «Start Without You»[19][20] սինգլը, իսկ հոկտեմբերի 27–ին՝ «The Silence» սինգլը։ Նույն տարվա նոյեմբերի 29-ին լույս տեսավ Overcome–ի վերաթողարկում, որը ներառում էր նոր երգեր[21][22]։

2011 թվականից առ այսօր: Շրջագայություններ և երկրորդ ստուդիական ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Digital Spy»–ին տված հարցազրույցի ժամանակ Ալեքսանդրա Բյորկը ասել է, որ առաջիկա երկրորդ ալբոմը կլինի «ավելի համարձակ, ռիսկային և հրապուրիչ»[23]։ Ալբոմի ձայնագրությունն ընդհատվեց նրա առաջին All Night Long Tour շրջագայությունը ժամանակ[23]։ Երկրորդ ալբոմի աշխատանքներին մասնակցել են նաև RedOne–ը, Բրունո Մարսը, Stargateը և Ne-Yo[23][24]։ 2011 թվականի հունիսին նա պայմանագիր կնքեց RCA Recordsի հետ, որը մասամբ եղավ նրա նոր ալբոմի պրոդյուսերը[25]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Բյորկը և JLS խումբը համատեղ սկսեցին զարգացնել «2KX» անունով հագուստի գիծը։ Ներքնազգեստի հավաքածուն վաճառքի է դուրս եկել մարտին, իսկ հագուստի գիծը՝ 2011 թվականի ապրիլին։ «2KX» անունը նշանակում է 2010՝ լեյբլի ստեղծման տարին, 2K՝ առանձնահատուկ թվով 2000-րդ ձայնագրությունը, X՝ 10 թվի հռոմեական տարբերակը[26]

Ալեքսանդրա Բյորկը մասնակցում է բարեգործական միջոցառումների: Մինչև The X Factor շոուն նա մասնակցել է Young Voices ակցիային, որի ժամանակ երիտասարդ կատարողները օգնում էին լեյկոզով տառապող երեխաներին: Հայիթիի 2010 թվականի երկրաշարժից հետո այլ կատարողների հետ մասնակցեց «Everybody Hurts» բարեգործական սինգլի ձայնագրությանը: 2010 թվականի փետրվարին երգչուհին գնաց Հայիթի, որտեղ օգնություն ցույց տվեց երկրաշարժից տուժածներին: Ալեքսանդրա Բյորկը մասնակցել է կրծքի քաղցկեղի բուժմանն ուղղված դրամահավաքին և No Child Born To Die բրիտանական ընկերության՝ երեխաների մահացության դեմ ակցիային:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսին Բյորկը սկսում է հանդիպել իր մանկության ընկերոջ՝ Նիկոլաս Սագարի հետ: 2011 թվականի սկզբին Բյորկը ասել է, որ նրանք դադարելու են հանդիպել իրարից հեռու գտնվելու պատճառով (Սագարը ապրում էր Լոս Անջելեսում), և քանի որ երգչուհին զբաղված էր, հյուրախաղերի ծանր ժամանակացույց ուներ[27]:

Աուդիո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Overcome (2009)
  • Heartbreak on Hold (2012)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christmas Gift (2012)
  • NewRules (2013)

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The X Factor Live (2009)
  • All Night Long Tour (2011)[28]
  • Lady Sings the Blues (2013)[29]
  • Alexandra Burke at Jazz Café (2015)[30]

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Աշխատանք Մրցանակ Արդյունք
2009 «Hallelujah» BRIT Awards՝ Լավագույն բրիտանական սինգլ[31] Առաջադրված
«Hero» Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ MOBO Awards՝ Լավագույն բրիտանացի կատարող[32] Առաջադրված
2010 «Bad Boys» BRIT Awards՝ Լավագույն բրիտանական սինգլ[33] Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ Glamour Women of the Year Awards՝ Լավագույն նոր դեմք[34] Հաղթանակ
Overcome Urban Music Awards՝ Լավագույն ալբոմ 2010 Առաջադրված
«All Night Long» Urban Music Awards՝ Լավագույն զուգերգ (Pitbull-ի հետ) Առաջադրված
Urban Music Awards՝ Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ BT Digital Music Awards՝ Լավագույն երգչուհի Առաջադրված
«Bad Boys» BT Digital Music Awards՝ Լավագույն երգ Առաջադրված
BT Digital Music Awards՝ Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
The 2010 Popjustice £20 Music Prize Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ MOBO Awards՝ Լավագույն բրիտանացի կատարող Առաջադրված
Cosmopolitan՝ բրիտանացի աստղ (երաժշտություն) Հաղթանակ
MTV Europe Music Awards՝ տարվա ճեղքում Առաջադրված
XS AWARDS՝ Լավագույն բրիտանացի կատարող Հաղթանակ
WSC Gala Awards 2010՝ Լավագույն երգչուհի[35] Առաջադրված
2011 «All Night Long» BRIT Awards՝ Լավագույն բրիտանական սինգլ[36] Առաջադրված
Ալեքսանդրա Բյորկ Glamour Women of the Year Awards՝ Լավագույն բրիտանացի երաժիշտ/անհատ կատարող[37] Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #139879943 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Alexandra – All you need to know!»։ ITV։ 29 November 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-12-02-ին 
  4. Schmidt Veronica (16 December 2008)։ «X Factor's Alexandra Burke breaks Leona Lewis record»։ London: The Times։ Վերցված է 2 November 2010 
  5. Daniels Colin (5 December 2010)։ «Alexandra Burke celebrates 4m sales»։ London: Mail Online 
  6. «Alexandra is first million-seller»։ BBC News։ 9 January 2009 
  7. Todd Ben (19 January 2010)։ «Girl power as Lily Allen, Pixie Lott, Florence + the Machine and Lady Gaga go head to head for Brit Awards»։ London: Mail Online 
  8. «Alexandra Burke wins 'The X Factor'»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-12-ին։ Վերցված է 14 December 2008 
  9. Hallelujah: how Leonard Cohen became an X Factor winner without trying The Times, 13 December 2008
  10. Alexandra Burke 'gets £3m US deal' Digital Spy, 13 February 2009
  11. Overcome Alexandra Burke Official Website
  12. Alexandra Burke’s 'Bad Boys': 30 plays later Digital Spy, 25 August 2009
  13. «Alexandra Burke steams past Robbie Williams to top UK charts»։ msn.com։ 19 October 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-12-ին։ Վերցված է 21 November 2009 
  14. 50 Cent after X Factor winner Mirror Celebs
  15. Burke, Beyoncé planning to collaborate? Digital Spy, 13 April 2009
  16. Alexandra Burke to join Beyonce on tour STV Entertainment, 15 June 2009
  17. X Factor winner signs major deal with Dolce & Gabbana STV Entertainment, 19 July 2009
  18. Full list of FHM’s top 100 world’s sexiest women 2010 Metro, 29 April 2010
  19. Twitter / Alexandra Burke : Remember guys, my New sing
  20. Несовместимый браузер | Facebook
  21. Alexandra Burke is too busy to watch The X Factor | TV: Latest News | STV Entertainment
  22. Alexandra Burke confirms LP re-release — Music News — Digital Spy
  23. 23,0 23,1 23,2 Alexandra Burke — Music Interview — Digital Spy
  24. Alexandra Burke records «amazing» duet — Music News — Digital Spy
  25. Showbiz, entertainment and media news — Digital Spy
  26. Ընկերությունը հիմնադրվել է Լոնդոնում 2010 թվականին:
  27. Alexandra Burke 'on break from boyfriend' — Showbiz News — Digital Spy
  28. Alexandra Burke 'to announce tour dates' — Music News — Digital Spy
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Alexandra Burke for London Royal Albert Hall shows անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. «Alexandra Burke to play Jazz Cafe»։ Music-News.com 
  31. BRIT Awards 2009 Nominations Brit Music Scene
  32. MOBO Awards 2009 Nominations Daily Telegraph
  33. BRIT Awards 2010 Nominations Daily Telegraph
  34. Cheryl Cole named Woman of the Year
  35. WorldVision Song Contest
  36. In Full: Brit Awards 2011 Winners — Music News — Digital Spy
  37. Glamour Women of the Year Awards 2011