Ֆլո Ռայդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլո Ռայդա
Flo Rida Sugar set.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Թրեմար Դիլարդ
Նաև հայտնի է որպես Ֆլո Ռայդա
Ծնվել է սեպտեմբերի 17, 1979
Քերոլ Սիթի
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր Փոփացված ռեփ, հարավային հիփ հոփ, Էլեկտրո հոփ, Էլեկտրոփոփ
Մասնագիտություն Ռեփեր, խոսքերի հեղինակ,դերասան
Գործունեություն 2006-այժմ
Լեյբլ Atlantic Records, Poe Boy Entertainment, International Music Group, Strong Arm
Կապված Էյքոն, Բրիսկո, Լեդի Գագա, Թիմբըլենդ, Դեյվիդ Գետտա, Կեշա, T-Pain, Նիքի Մինաժ , Տայո Կրուզ, Սիա Ֆյուրլեր, Նե-Յո, Ավիչի
Կայք officialflo.com

Թրեմար Լեյսել Դիլարդ (անգլ.՝ Tramar Lacel Dillard, սեպտեմբերի 17, 1979, Քերոլ Սիթի, Ֆլորիդա, ԱՄՆ)[1][2], առավել հայտնի իր Ֆլո Ռայդա (Flo Rida) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր։ Հայտնի է մի շարք հիթային սինգլների թողարկմամբ, ինչպիսին է 2008 թվականի «Low» դեբյուտային սինգլը, որը 10 շաբաթ շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ-ի Billboard Hot 100 չարթում և նոր ռեկորդ սահմանեց վաճառքի թվով։ Հետագա միջազգային հիթային սինգլներն են «Right Round», «Club Can't Handle Me», «Good Feeling», «Wild Ones», «Whistle» և «I Cry»։

Ֆլո Ռայդան թողարկել է 4 ալբոմ՝ Mail on Sunday (2008), R.O.O.T.S. (2009), Only One Flo (Part 1) (2010), and Wild Ones (2012). Ընդհանուր առմամբ նրա երաժշտությունն ամբողջ աշխարհում ներբեռնել են 75 մլն անգամ[3]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1979–2006: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեմար Դիլարդը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 16-ին[4][5] Ֆլորիդա նահանգի Քերոլ Սիթի քաղաքում[6]։ Մեծացել է 7 քույրերի հետ միասին, որոնցից ոմանք երգում էին տեղի ավետարանական երգչախմբում[7]։

Դիլլարդի զարմիկը հանդես էր գալիս տեղական «2 Live Crew» ռեփ խմբում, և Դիլարդը 9-րդ դասարանում միանում է «GroundHoggz» ռեփ խմբին[8], որը բաղկացած էր 3 երաժշտից՝ 1Բրեդ, Քեյ Լայմ և Ֆիսթ, ով Դիլարդի հետ նույն՝ 187-րդ շենքում էր ապրում։ Նրանք սկսեցին ձայնագրվել Քարվեր Ռենչիսի ընդհատակյա ստուդիաներում[9]։ GroundHoggz-ն այս կազմով գոյատևեց 8 տարի։

Նրա աշխատանքը «2 Live Crew» խմբի երաժիշտ Ֆրեշ Քիդ Այսի հետ, գրավեց ԴեՎանտե Սվինգի ուշադրությունը, ով «Jodeci» բենդի անդամներից էր։ Քանի որ նրան մի քանի խոշոր լեյբլներ մերժել էին, նա նոր աշխատանք էր փնտրում, որը կապված չէր լինի երաժշտության հետ[10]։

1998 թվականին ավարտելով ավագ դպրոցը՝ նա 2 ամիս միջազգային բիզնես մենեջմենթ սովորեց Լաս Վեգասի Նևադայի համալսարանում, 2 ամիս էլ սովորեց Բարի համալսարանում[10][11]։ «Poe Boy Entertainment» անկախ լեյբլից հեռախոսազանգ ստանալով՝ վերադարձավ Ֆլորիդա՝ որպեսզի շարունակի իր երաժշտական կարիերան[10]։

2006 թվականին Դիլարդը պայմանագիր կնքեց Poe Boy-ի հետ և սկսեց հանդես գալ Ֆլո Ռայդա անվամբ՝ համագործակցելով այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռիք Ռոսը, Թրայնան, Թի Փեյնը, Թրիք Դեդին։ «Birthday» կեղծանվամբ փողոցային սինգլը, որը կատարում էր Ռիք Ռոսի հետ համատեղ, նրա առաջին կարևոր թողարկումն էր։ Նա առաջին անգամ իր մասնակցությունը ունեցավ DJ Khaled-ի «We the Best» ալբոմի «Bitch I'm from Dade County» երգում, որում իրենց մասնակցությունն ունեին նաև Թրիկ Դեդին, Թրինան, Ռիք Ռոսը, Բրիսկոն, C-Ride-ը և Dr. Dre-ն[12]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mail on Sunday (2008)
  • R.O.O.T.S. (2009)
  • Only One Flo (Part 1) (2010)
  • Wild Ones (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Flo Rida | Music News and Videos - Yahoo Music. Yahoo! Music.
  2. Flo Rida | Music Biography, Streaming Radio and Discography Allmusic.
  3. Robehmed Natalie (2013-10-21)։ «Rapper Flo Rida Endorses Debt-Riddled Beamz Players»։ Forbes։ Վերցված է 2014-06-09 
  4. «Tonight»։ Flo Rida Official Instagram account։ September 16, 2013։ Վերցված է September 18, 2013 
  5. «Birthday Recap»։ Flo Rida Official Twitter account։ September 17, 2013։ Վերցված է September 18, 2013 
  6. Hillary Crosley (January 19, 2008)։ «Rapper Flo Rida puts on "Sunday" best»։ Yahoo!։ Reuters։ Վերցված է August 16, 2012 
  7. «Bio»։ Officialflo.com։ Poe Boy Entertainment։ Վերցված է December 12, 2010 
  8. «GroundHoggz»։ GroundHoggz 
  9. «Flo Rida interview by Pete Lewis, 'Blues & Soul' April 2009»։ Bluesandsoul.com։ Վերցված է 2013-07-25 
  10. 10,0 10,1 10,2 Concepcion Mariel (November 28, 2007)։ «Flo Rida»։ Billboard։ Վերցված է March 29, 2010 
  11. Garland, Maurice G. (February 2008), «Flo Rida: Sunshine All Day», Vibe 16 (2): p. 86, http://books.google.com/books?id=kCYEAAAAMBAJ 
  12. Kellman Andy (2007)։ «Flo Rida: Biography»։ Allmusic։ Վերցված է December 19, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]