Avicii

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավիչիից)
Jump to navigation Jump to search
Avicii
Avicii @ London tentparty.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն շվեդ.՝ Tim Bergling
Ի ծնե անուն Թիմ Բերգլինգ
Նաև հայտնի է որպես Avicii, Tim Berg, Tom Hangs և Jovicii
Ծնվել է սեպտեմբերի 8, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:8|2|0}})[1]
Ստոկհոլմ, Շվեդիա[2]
Երկիր Շվեդիա Ստոկհոլմ, Շվեդիա
Մահացել է ապրիլի 20, 2018({{padleft:2018|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:20|2|0}}) (28 տարեկանում)
Մասկատ, Օման
Ժանրեր Հաուս, պրոգրեսիվ հաուս, էլեկտրո հաուս
Մասնագիտություն Էլեկտրոնային երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր
Գործիքներ ստեղնաշարային գործիքներ, կիթառ, դաշնամուր, սինթեզատոր, FL Studio և Logic Pro
Գործունեություն 2006–2018
Լեյբլ LE7ELS, Vicious Vinyl, Big Beat Records, Ultra Records, Capitol Records, Joia, Universal Music Group
Կապված Դեյվիդ Գետտա, Բրենդան Գեյնսան, Սեբաստիեն Դրումզ, Լեննի Կրավից, Էրիկ Թըրներ, Նիկի Ռոմերո, Ալեսսո
Կայք avicii.com
Հայտնի գործիքներ
Ստորագրություն
Ստորագրություն

Թիմ Բերգլինգ (շվեդ.՝ Tim Bergling) (սեպտեմբերի 8, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:8|2|0}})[1], Ստոկհոլմ, Շվեդիա[2] - ապրիլի 20, 2018({{padleft:2018|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:20|2|0}}), Մասկատ, Օման), առավել հայտնի որպես Ավիչի (Avicii), շվեդ դիջեյ, ռեմիքսեր և երաժշտական պրոդյուսեր[3]: Ըստ «DJ Magazine» հանդեսի 2012 թ.-ի վարկանիշային աղյուսակի՝ Բերգլինգը դիջեյների Թոփ 100-ում զբաղեցնում է 3-րդ տեղը[4]՝ Արմին վան Բյուրենից և Տիեստոյից հետո։

Ավիչիի առավել հայտնի ստեղծագործություններից է «Levels»-ը, որը պաշտոնապես թողարկվում է 2011 թ.-ի հոկտեմբերի 28-ին։ Կատարումը արդեն հիթային էր էլեկտրո ոճի ջատագովների շրջանում, իսկ թողարկումից հետո Ավիչիին տալիս է համաշխարհային ճանաչում։ Երգի մեջ Ավիչին հավելել էր ամերիկացի երգչուհի Էտա Ջեյմսի 1963 թ.-ին թողարկած «Something's Got a Hold on Me» կատարումից որոշակի վոկալային հատված։ Նույն հատվածի վոկալային հավելումը առկա էր նաև ամերիկացի ռեփեր Ֆլո Րայդայի «Good Feeling» սինգլի մեջ։

2018 թ․ Ապրիլի 20-ին Օմանում, 28 տարեկան հասակում Ավիչին ինքնասպան է լինում:

Առողջական վիճակի պատճառով, 2016 թվականին նա հրաժարվել է իր համաշխարհային շրջագայությունից:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1042223254 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. «ԱՎԻՉԻ` կենսագրությունը»։ Դիջեյների աղյուսակ։ Վերցված է 4 հունիսի 2011 թ. 
  4. «DJ Mag Թոփ 100-ի արդյունքները»։ «Մյուզիք ուիք»։ Վերցված է 19 հոկտեմբերի, 2012 թ.