The Tonight Show
The Tonight Show | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հեռուստասերիալ և հեռուստահաղորդում |
Ժանր | թոք շոու |
Ռեժիսոր | Dwight Hemion? |
Արտադրող երկիր | ![]() |
Լեզու(ներ) | ամերիկյան անգլերեն |
Հեռարձակում | |
Ալիք | NBC |
Սկզբնական եթեր | սեպտեմբերի 27, 1954 |
«Այսօր երեկոյան» (անգլ.՝ The Tonight Show), ամերիկյան երեկոյան ժամանցային թոք շոու, որը եթերում է 1954 թվականից։ Համարվում է ԱՄՆ-ի ամենաերկար կանոնավոր հեռուստատեսային ժամանցային ծրագիրը, որը մինչ օրս շարունակվում է, ինչպես նաև, ըստ գոյության ժամկետի՝ NBC ալիքի երրորդ հաղորդումը՝ «Meet the Press»-ից (թողարկվում է 1947 թվականից) և առավոտյան «Today» նորությունների ծրագրից (թողարկվում է 1952 թվականից) հետո։ Ծրագիրը նաև ամենահին հեռուստատեսային թոք շոուն է պատմության մեջ։
Պատմության ընթացքում ծրագրի անունը փոփոխվել է։ Ի սկզբանե այն եթեր է հեռարձակվել «Tonight» խորագրի ներքո։ 1962 թվականին վերանվանվել է «The Tonight Show»: Այս անվան տակ շոուն 30 տարի վարել է Ջոնի Քարսոնը։ Վերջին տասնամյակներում վերնագրին սկսել են ավելացվել ընթացիկ հաղորդավարի անունը։ Այժմ այն կոչվում է «The Tonight Show Starring Jimmy Fallon»:
Ծրագրի ամենահայտնի հաղորդավարներն են.
- Սթիվ Ալեն (1954-1957)
- Ջեք Պաար (1957-1962)[1]
- Ջոնի Քարսոն (1962-1992)[2]
- Ջեյ Լենո (1992—2009, 2010-2014) [3]
- Կոնան Օ'Բրայեն (2009-2010)
- Ջիմի Ֆելոն (2014-մինչ օրս)
Շոուն ամենաերկարը վարել է Ջոնի Քարսոնը՝ 1962 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1992 թվականի մայիսի 22-ը[4][5]։ Ամենաշատ թվով թողարկումներ վարել է Ջեյ Լենոն՝ 4610 թողարկում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Susman, Gary (January 27, 2004)։ Tonight Show icon Jack Paar dies։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-26-ին։ Վերցված է 2009-10-15
- ↑ «Carson Feeds Letterman Lines»։ New York Post։ January 20, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-29-ին։ Վերցված է 2006-12-17
- ↑ Carter, Bill (January 15, 1993)։ «Going Head to Head Late at Night: Letterman on CBS, Leno on NBC»։ The New York Times։ Վերցված է 2009-10-15
- ↑ A Johnny Carson timeline։ Entertainment Weekly։ 8 May 1992
- ↑ O'Connor John J. (20 May 1986)։ «Johnny Carson's Two New Rivals»։ The New York Times
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «The tonight show»։ Museum of broadcast communications։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-12-ին։ Վերցված է 2014-11-14
|