We Are the Champions
«We are the champions» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Queen-ի սինգլը | ||||
«News of the World» ալբոմից | ||||
«Բ» կողմ | We are the champions | |||
Թողարկված | հոկտեմբերի 7, 1977 | |||
Ֆորմատ | 7” | |||
Ձայնագրված | 1977 | |||
Ժանր | գլեմ-ռոք հարդ ռոք | |||
Երգահան | Ֆրեդի Մերկուրի | |||
Տևողություն | 2:59 | |||
Լեյբլ | EMI Records (UK) Elektra Records (US) | |||
Պրոդյուսեր | Queen-ը Մայք Սթոունի հետ | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
| ||||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
We Are the Champions (հայերեն՝ Մենք չեմպիոններ ենք), բրիտանական Քուին ռոք խմբի երգ։ Զետեղված է «News of the World» ալբոմում։ Ձայնագրվել և թողարկվել է 1977 թ.։ Այս երգը համարվում է «Քուին» խմբի ամենահայտնի երգերից մեկը, մնում է ռոք ժանրում գրված ամենալայն ճանաչում ստացած օրհներգը։ Երգը դարձել է ամբողջ աշխարհում տարածված սպորտի միլիոնավոր երկրպագուների օրհներգը: Երգը սինգլի կարգավիճակով թողարկվել է «We Will Rock You» երգի հետ, Բ կողմում: 1977 թվականի կեսերից սկսած այս երկու կոմպոզիցիաների համար երկար ժամանակ արգելեցին խմբին համերգներ տալ:
Երգը[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգում հատուկ երաժշտական գործիք է համարվում Ֆրեդի Մերկուրիի դաշնամուրը, որն ուղեկցվում է Ջոն Դիքոնի բաս կիթառով և Ռոջեր Թեյլորի հարվածայիններով: Համեմատած մնացած կոմպոզիցիաների հետ՝ Բրայան Մեյի կիթառը հազվադեպ է հնչում: Երգում կարելի է մի կերպ լսել նրա՝ մի քանի անգամ ձայնագրված նվագը: Նրա իրական նվագը հայնտվում է միայն վերջին կրկներգի ժամանակ: Խմբի բազմաթիվ ելույթների ժամանակ բեք-վոկալի պարտիաները կատարում էր Ռոջեր Թեյլորը: Նրա ձայնը փոխարինում էր ողջ երգչախմբին:
Օգտագործումը փոփ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «The Mighty Ducks» եռագրությունում երգը հնչել է «We Will Rock You» երգի հետ:
- Երգը օգտագործվել է «Սիմփսոնները» մուլտսերիայի երկու սերիաներում — «The War of the Simpsons»-ում Հոմերը երգում է «Ես եմ չեմպիոնները» (I Am the Champions)՝ հանրահայտ կատակերգը, որտեղ չեն համընկնում եզակի և հոգնակի թվերը, իսկ «Wild Barts Can’t Be Broken» սերիայում երգում են Հոմերը, Լեննի Լեոնարդը, Կառլ Կարլսոնը և Բարնի Համբլը այն բանից հետո, երբ տեղական բեյսբոլի ակումբը՝ «Իզոտոպները» հաղթում է մրցաշրջանը:
- Սովորույթի համաձայն՝ երգը հնչում է Ավստրալիայի ֆուտբոլի առաջնության եզրափակչից հետո պարգևների հանձման արարողության ժամանակ
- Այս երգը միշտ հնչում է, երբ գորգի վրա է բարձրանում ռեսլինիգ «The Kings of Wrestling» խումբը
- Երգը հնչում է «Revenge of the nerds» ֆիլմի վերջում
- Ֆանատիկոսը ֆիլմում դերասան Ջոն Քյուսաքը պարում է այս երգի տակ, երբ իմանում է, որ նրա ընկերուհին իրեն չի դավաճանել իր թշնամու հետ
- 2005 թվականին Չինաստանի Գրան-պրիին արժանանալուց հետո Ֆեռնանդո Ալոնսոն կատարեց այս երգը
- Երգը հնչում է Dance Dance Revolution EXTREME խաղի ճապոնական տարբերակում
- Երգը հնչում է «Kicking & Screaming» («Հարվածիր և գոռա») ֆիլմում
- «Մալքոմը ուշադրության կենտրոնում» սերիալում հնչում է այս երգը, երբ գլխավոր հերոսներից մեկը՝ Հելը, ցանկանում է ցույց տալ, որ կարողանում է սահել անվաչմուշկներով
- Ֆուտբոլային աշխարհում երգը ավանդաբար հնչում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթողներին պարգևատրելու ժամանակ: Այն հնչել է նաև 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայում, երբ հաղթեց Իտալիայի հավաքականը, և 2008 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, երբ հաղթեց Իսպանիան:
- 1996 թվականին ընթացած կրիկետի առաջնությունում Շրի Լանկայի հաղթանակից հետո հեռուստատեսությամբ անմիջապես հեռարձակվեց այս երգը
- Երգը հնչում է «The Matrix: Path of Neo» խաղի վերջում
- «Հարավային այգի» մուլտսերիալի «Սթենլիի գավաթը» սերիայի վերջում հնչում է երգը
- Ամերիկացի ռադիոհաղորդավար Ռենդի Ռոուդսը օգտագործել է այս երգը, որպեսզի նշի դեմոկրատների հաղթանակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ սենատի 2006 թվականին կայացած ընտրություններում
- «Chicken Little» մուլտֆիլմում գլխավոր հերոսը երգում է երգը՝ փոփոխելով «Մենք ենք չեմպիոնները» անվանումը «Ես եմ չեմպիոն»-ի («I Am the Champion»): Հենց նույն ձևով այս երգը երգել է Սթիվեն Օսթինը
- Նոր Զելանդիայի երգի պետական քննությունների ժամանակ պետք է կռահեն այս երգը
- Հոկեյսի աշխարհում երգը հնչել է Գագարինի գավաթի եզրափակչի ժամանակ (2009—2010): Այն նաև հնչել է 2008, 2009 (Ռուսաստան-Կանադա),2012 (Ռուսաստան-Սլովակիա) и 2014(Ռուսաստան-Ֆինլանդիա) եզրափակիչների ժամանակ
- Նոր Ալիք 2008 մրցույթի ժամանակ Մհերը (Հայաստան) 1-ին տուրում կատարել է այս երգը
- Բրազիլիայի 2009 թվականի Գրան-Պրիի ավարտից հետո Ջենսոն Բաթթոնը երգեց այս երգը
- 2010 թվականի MOTO GP աշխարհի չեմպիոն Խորխե Լորենցոն (Jorge Lorenzo) կատարեց այս երգը պրեսս-կոնֆերանսում
- Երգը հնչում է Մեծ պայթյունի տեսությունը սերիալի 1-ին եթերաշրջանի 13-րդ սերիայում, երբ «PMS» թիմը հաղթում է ֆիզիկայի գավաթը
- Երգը հնչում է նաև «Սովորական մուլտֆիլմ»-ի սերիաներից մեկի վերջում
- «Գրիֆինների ընտանիքը» սինթքոմում հայտնվում է ալբոմի շապիկը
- Ռուսական հայտնի «Смешарики» մուլտսերիալի «Մեծ մրցավազք» սերիայում հերոսները կատարում են երգի ռուսերեն տարբերակը՝ "Мы - победители! Мы - чемпионы"
Քավր-տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hollywood Records ընկերության համար Ռիք Ռուբինը ձայնագրել է երգի ռեմիքսը (We Will Rock You-ի հետ միասին): Միքը ներառում է նաև Ջեյմս Բրաունի «Funky Drummer» երգը:
- Գերմանական խումբ J.B.O.-ն թողարկեց երգի քավրը՝ անվանելով այն «Wir sind die Champignons» («Մենք շամպինիոններ ենք»)
- «Ասպետի պատմությունը» ֆիլմի համար Մեյը և Թեյլորը Ռոբբի Ուիլլիամսի հետ ձայնագրեցին երգի իրենց տարբերակը: Վերջինիս համար նկարահանվեց նաև հոլովակ
- Ուիլիամ Հանգը իր «Hung for the Holidays» ալբոմի համար ստեղծեց երգի քավր-տարբերակը 2004 թվականին
- «Killer Queen: A Tribute to Queen» տրիբյուտ-ալբոմի համար երգը ձայնագրվեց Դեյվիդ ԴեԳիրոյի կատարմամբ
- Green Day խումբը երգը կատարել է Live 8 համերգի ժամանակ: Այս քավր-տարբերակը նրանք կատարել են նաև իրենց այլ շոուների ժամանակ
- The Bad Plus ջազզ-տրիոն երգի ջազային տարբերակը կատարել է 2005 թվականին՝ Blunt Object: Live in Tokyo համերգի ժամանակ
- Crazy Frog ձայնագրել է երգի իր տարբերակը «Crazy Frog Presents More Crazy Hits» (2006) ալբոմի համար
- Սքաթմեն Ջոնը կատարել է երգի քավր-տարբերակը «The Invisible Man» երգի հետ միասին
- Era-ն կատարել է երգը նյու-էյջ ոճում
- Scorpions-ը 2004 թվականին թողարկել է You Are the Champion սինգլը
- 2012 թվականին երգի քավր-տարբերակը ստեղծեց «Երգչախումբը» սերիալի դերասանական կազմը
Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսահոլովակի ռեժիսորը Դերեք Բարբրիջն է: Տեսահոլովակը ներկայացնում է խմբի ելույթը համերգային ֆորմատով, սակայն այն համերգային ձայնագրություն չէ: Որպես հանդիսատես՝ խումբը հրավիրել է իր երկրպագուներին. սա երգարտադրության մեջ առաջին անգամն էր, երբ խումբը հրավիրում է իր երկրպագուներին տեսահոլովակի նկարահանման համար: Նկարահանումները տեղի են ունեցել «New London Theatre Centre» թատրոնում:
Այս հոլովակում շարունակվում է փոփոխվել խմբի իմիջը: Անհետացել էին բասիստ Դիքոնի և թմբկահար Թեյլորի երկար մազերը: Ի տարբերություն նախորդող ժամանակների՝ նրանք հագնված էին ավելի պարզ. մուգ վերնաշապիկներ: Մեյի ոճը մնացել էր նույնը: Մերկուրին հագել էր սևուսպիտակ տրիկո:
Հոլովակի սկզբում, երբ կատարվում է առաջին հատվածը, Մերկուրին միկրոֆոնը ձեռքին կքանստած է հարվածային գործիքների մոտ և երգում է իր պարտիան: Չնայած նրան, որ երգում կա դաշնամուրի պարտիա, Մերկուրին չի նվագում: Ասելով «I’ve had my share of sand kicked in my face» տողերը նա կանգնում է և մոտենում հանդիստատեսին, ովքեր գլխավերևում պահում էին ֆուտբոլի երկրպագուներին բնորոշ շարֆեր: Լուսավորությունը ավելի պայծառ է դառնում և բեմը լցվում է չոր սառույցով: Այդ ամենից հետո երևում են բոլոր երաժիշտները: Երկրորդ հատվածից առաջ առաջին և վերջին անգամ կադրում մեծ պլանով հայտնվում է Թեյլորը: Երկրորդ հատվածի կատարման ժամանակ կորչում է վառ լուսավորությունը և չոր սառույցը: «I consider it a challenge before the whole human race» խոսքերի ժամանակ կրկնվում է նույնը. Մերկուրին մոտենում է երկրպագուներին և բեմը կենդանաում է: Կրկներգերի ժամանակ ցուցադրվում է մեկ Մերկուրին, մեկ ողջ խումբը, մեկ անհատ երաժիշտները:
Նկարահանումներից հետո երաժիշտները որպես շնորհակալություն փոքր համերգ կազմակերպեցին երկրպագուների համար:
Հոլովակից կադրեր են օգտագործվել նաև «Radio Ga Ga» երգի տեսահոլովակում: «Bicycle Race» երգի հոլովակում օգտագործվում են նկարներ «We Are the Champions» հոլովակի ոճի մեջ. այնտեղ երաժիշտները նույն հագուստով են, պարզապես չեն հայնվել հոլովակում:
Սա վերջին հոլովակն է, որտեղ Մերկուրին հայնտվում է տրիկոյով, չհաշված հոլովակները, որտեղ օգտագործվում են հին վիդեոները:
Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | ||||||||||||||||||
Հորիզոնական | 30 | 13 | 06 | 06 | 02 | 02 | 02 | 07 | 10 | 22 | 22 | 32 |
ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |||
Հորիզոնական | 87 | 75 | 62 | 51 | 41 | 35 | 31 | 26 | 22 | 18 | 18 | 13 | 10 | 08 | 06 | 04 | 04 | 04 | 07 | 11 | 26 | 36 | 48 | 96 | 91 | 91 | 91 |
Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 | |||||||||||||||||
Հորիզոնական | 15 | 08 | 04 | 02 | 02 | 02 | 02 | 04 | 05 | 09 | 15 | 21 | 35 |
Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | ||||||||||||||||||||||||
Հորիզոնական | 16 | 15 | 14 | 12 | 17 | 25 |
Նորվեգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | |||||||||||||||||||||||
Հորիզոնական | 09 | 08 | 06 | 06 | 06 | 08 | 09 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - We Are The Champions» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 28 июля 2007
- ↑ «We Are the Champions» (անգլերեն)։ Վերցված է 28 июля 2007
- ↑ «Queen - I Want to Break Free - austriancharts.at» (գերմաներեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 17 июля 2007
- ↑ «norwegiancharts.com - Queen - I Want to Break Free» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-02-24-ին։ Վերցված է 28 июля 2007