Հոմեր Սիմփսոն
| «Սիմփսոններ» մուլտսերիալի կերպար | |
|---|---|
| Homer Jay Simpson | |
| Հոմեր Սիմփսոն | |
| Սեռ | արական |
| Ծնվել է | մայիսի 12, 1956[1][2] (70 տարեկան) |
| Տարիք | 36 |
| Ծննդավայր | Սփրինգֆիլդ, ԱՄՆ |
| Մազեր | դեղին |
| Մասնագիտություն | health and safety inspector |
| Ամուսին | Մարջ Սիմփսոն[3] և Amber Simpson? |
| Զավակներ | Բարթ Սիմպսոն, Լիզա Սիմփսոն, Մեգի Սիմփսոն և Հյուգո Սիմփսոն |
| Ծնողներ | հայր՝ Grampa Simpson?[4], մայր՝ Մոնա Սիմփսոն |
| Քույր / եղբայր | Հերբերտ Փաուել և Abbie Simpson? |
| Բարեկամներ | Պատտի Բուվիե, Սելմա Բոուվիեր, Clancy Bouvier? և Jacqueline Bouvier? |
| Կրոն | Քրիստոնյա |
| Հնչունավորող | Դեն Կաստանելլա |
| Ստորագրություն | |
Հոմեր Սիմփսոն (անգլերեն՝ Homer Jay Simpson), « Սիմփսոններ» բազմասերիալ մուլտֆիլմի գլխավոր կերպարներից մեկը, Սիմփսոնների ընտանիքի հայրն է։ Նրա Կինն է Մարջ Սիմպսոնը, իսկ զավակներն են Բարտը, Լիզան և Մեգին։ Հոմերի հայրն է Աբրահամ Սիմպսոնը։ Հոմեր Սիմպսոնի ամբողջական ազգանունն է Հոմեր Ջեյ Սիմպսոն (Homer J. Simpson)[5]։ Հոմեր Սիմպսոնի կերպարի ձայնը մարմնավորում է Դեն Կաստանելլան։
Ծնողները և մանկությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմեր Սիմփսոնը ծնվել է 1955 թ. մայիսի 10-ին կամ 1956 թ. մայիսի 12-ին՝ տարբեր տվյալներ են առկա տարբեր սերիաներում[6] Հոմեր Սիմփսոնի հայրը Աբրահամ Սիմփսոնն է, իսկ մայրը՝ Մոնա Սիմփսոնը։ Փոքր տարիքում Հոմեր Սիմփսոնին խնամել է իր հայրը՝ Էյբ Սիմփսոնը, քանի որ մայրը՝ Մոնան քաղաքական գործունեության համար հետապնդվում էր ԱՄՆ դաշնային ոստիկանության կողմից[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմեր Սիմփսոնի կինն է Մարջ Սիմփսոնը, նրանք ունեն երեք զավակ՝ Բարթ Սիմփսոնը (ավագ որդին), Լիզա Սիմփսոնը և Մեգի Սիմփսոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ընտանիքը կերակրող, Հոմեր Սիմփսոնն աշխատում է Սփրինգֆիլդի ատոմակայանում որպես անտանգության աշխատակից։ Մարմնավորում է ամերիկյան մի քանի աշխատավոր դասերի կարծրատիպ՝ անտաշ, գեր, ալարկոտ, տգետ անձնավորություն է, ունի խմելու սեր, հատկապես՝ գարեջուր, միաժամանակ սիրալիր է և շատ ուժեղ նվիրված է իր ընտանիքին։ Չնայած արվարձանային առօրյայով գորշ կյանքին, ունի նշանակալի փորձառություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://simpsons.wikia.com/wiki/Homer_Simpson
- ↑ Duffless — 1993.
- ↑ I Married Marge — 1991.
- ↑ Homer's Paternity Coot — 2006.
- ↑ «Հոմեր Սիմպսոնի բնութագիրը». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
- 1 2 «Հոմեր Սիմպսոնի կենսագրությունը». Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոմեր Սիմփսոն» հոդվածին։ |
| ||||||||||