Jump to content

Ջոն Քյուսաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քյուսաք
անգլ.՝ John Cusack
Ծնվել էհունիսի 28, 1966(1966-06-28)[1][2][3] (59 տարեկան)
ԾննդավայրԷվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4][5]
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Piven Theatre Workshop? և Evanston Township High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, բլոգեր, գրող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, քիքբոքսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Dick Cusack?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունDemocratic Socialists of America?

Ջոն Փոլ Քյուսաք (անգլ.՝ John Paul Cusack, հունիսի 28, 1966(1966-06-28)[1][2][3], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4][5]), ամերիկացի կինոդերասան։ Մեծ ճանաչում է ձեռք բերել 1977 թվականին «Սպանություն Գրոս Փոյնթում» և «Օդային բանտ» ֆիլմերում կատարած դերերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քյուսաքը ծնվել է 1966 թվականի հունիսի 28-ին, ԱՄՆԻլինոյս նահանգում։ Հայրը՝ Դիք Քյուսաքը, զբաղվում է գովազդային բիզնեսով, նկարահանել է վավերագրական ֆիլմեր (և նույնիսկ ստացել է «Էմմի»), և ինքն է նկարահանվել կինոյում (Կինոյում նկարահանվել է դեռ երեխա ժամանակից, իսկ ավելի ուշ կատարել է փոքր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վազողը» և «Մինչ դու քնած էիր»)։ Մայրը, Նենսի Քյուսաքը (ի ծնե Էնն Փոլա Արոլան)՝ մաթեմատիկայի ուսուցչուհի էր։ Եղբայրը՝ Բիլլը և քույրերը՝ Էննը և Ջոանը գնացել են հոր հետքերով և դարձել են դերասան։

Երբ լրացավ Ջոնի երեք տարեկանը, Էնն կազմակերպում է մի պիես, որին մասնակցում է իր իսկ ընտանիքը։ Էննը Մոխորոտիկն էր, Ջոանը խաղում էր Մոխրոտի քրոջ դերը, Բիլլն արքայազն էր, իսկ Ջոնիին մնացել է շան դերը։

Լրանալով Ջոնի 8 տարեկանը, նա ընդունվում է թատերականը դպրոց, որտեղ դասավանդում էին ընտանիքի ընկերներ Բյորն ու Ջոնս Փիվենին։ Նույն դպրոցում սովորում էր նաև Էննը, Ջոանը, և Ջոնս Փիվենիի տղան, ով երկար տարիների ընթացքում եղել էր Ջոնի լավագույն ընկերը։ Հետևելով իր քրոջը, Ջոնը սովորում է դերասանական վարպետություն և հետագայում նույնիսկ խաղացել է Անտոն Չեխովի «Աղջիկը» պիեսի գլխավոր դերերից մեկը։ Հիմա Ջոնը խոստովանում է, որ ուզում էր դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, և նույնիսկ չէր էլ մտածում, որ դառնալու է դերասան։

Փոքր տարիքում Ջոնը եղել էր շատ զվարթ երեխա, լի խանդավառությամբ, որը, ըստ իր ընկերներից մեկի պատմածի, «թույլ էր տալիս նրան դուրս գալ գրեթե ցանկացած իրավիճակից», և թեև նա տանել չէր կարողանում Էվանսթոնի Էլիտար դպրոցի ավագ դասարանների կյանքը, արհամարհում էր իշխանությունը և իրեն լքված զգում։ Չնայած դրան՝ ծնողների օգնությամբ 12 տարեկանում աշխատանքի է ընդունվել տեղական ռադիոկայանում, որտեղ կարդում էր գովազդային հայտարարություններ և փոխարինում տնօրենին։ 14 տարեկանում հանդես է գալիս թատրոնի շատ ներկայացումներում, որտեղ ստանում է «Փայլուն և անընդհատ իպրովիզներ կատարող դերասանի» հեղինակություն։

Քյուսաքը ամերիկացի չեմպիոն և դերասան Բեննի Ուրկիդեսի հետ զբաղվել է նաև քիքբռնցքամարով։ Այդ մարտարվեստի դիսցիպլինայում ունի սև գոտի։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1983ԿլասClassՌոսկոԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Լյուիս Ջոն ԿարլինոԺակլին Բիսետ,
Ռոբ Լոու,
Էնդրյու ՄակԿարտի,
Կլիֆ Ռոբերտսոն,
Ստյուարտ Մարգոլին
1984Տասնվեց մոմերSixteen CandlesԲրյուսՄելոդրամա,
Կատակերգություն
Ջոն ՀյուզՄոլի Ռինգուոլդ,
Ջասթին Գենրի,
Մայքլ Շոֆլինգ,
Խևիլենդ Մորիս,
Գեդե Վատանաբե
1984Գրենդվյու, ԱՄՆGrandview, U.S.A.Ջոնի ՄեյնԴրամաՌենդալ ԿլայզերՋեյմի Լի Կյորտիս,
Ս. Թոմաս Հաուել,
Պատրիկ Սուեյզի,
Տրոյ Դոնախյու,
Ջենիֆեր Ջեյսոն Լի
1985Բացարձակապես ճիշտ էThe Sure ThingՈւոլտեր ԳիբսոնԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ռոբ ՌայներԴաֆնա Զունիգա,
Էնտոնի Էդվարդս,
Բոյդ Գեյնս,
Տիմ Ռոբինս
1985Ավելի լավ է մեռնելBetter Off Dead...Լեյն ՄելերՄելոդրամա,
Կատակերգություն
Սևիջ Սթիվ ՀոլանդԴևիդ Օգդեն Ստայերզ,
Կիմ Դարբի,
Դեմիեն Սլեյդ,
Սկուտեր Սթիվենս
1985Նեթի Գանի ճանապարհոդրությունըThe Journey of Natty GannՀարիԱրկածային,
Ընտանեկան
Ջերեմի ԿագանՄերեդիտ Սելենջեր,
Ջեդ,
Ռեյ Ուայզ,
Լեյնի Կազան
1986Մի խելահեղ ամառOne Crazy SummerՀուփս ՄակԿանՄելոդրամա,
Կատակերգություն
Սևիջ Սթիվ ՀոլանդԴեմի Մուր,
Կերտիս Արմսթրոնգ,
Ուիլյամ Հիքի,
Ջո Ֆլաերտի
1986Մնա ինձ հետStand by MeԴեննի ԼաչանսԴրամա,
Արկածային
Ռոբ ՌայներՈւիլ Ուիտոն,
Ռիվեր Ֆենիքս,
Կորի Ֆելդման,
Ջերի Օ’Կոնել,
Կիֆեր Սազերլենդ
1987Կրնկակոխ հետապնդումHot PursuitԴեն ԲարտլետԿատակերգություն,
Արկածային
Սթիվեն ԼիսբերգերՌոբերտ Լոջա,
Ջերի Սթիլլեր,
Վենդի Գազել,
Մոնտե Մարկեմ
1987ՀեռուստալուրերBroadcast Newsզայրացած լրաբերԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ջեյմս Լ. ԲրուքսՈւիլյամ Հերտ,
Ալբերտ Բրուքս,
Հոլի Հանտեր,
Ռոբերտ Պրոսկի,
Լոիս Չայլզ
1987ԿոճTapeheadsԻվան ԱլեքսեեևԿատակերգությունԲիլ ՖիշմանՏիմ Ռոբինս,
Մերի Կրոսբի,
Կլու Գուլագեր,
Քետի Բոյեր
1988Ութը խաղից դուրս են գալիսEight Men OutGeorge 'Buck' WeaverԴրամա,
Պատմական,
Սպորտային
Ջոն ՍեյլզՋեյս Ալեքսանդր,
Գորդոն Կլեփ,
Դոն Հարվի,
Բիլ Իրվին
1989Ասա ինչ-որ մի բանSay Anything...Լլոյդ ԴոբլեԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քեմերոն ՔրոուԱյոնի Սկայ,
Ջոն Մահոնի,
Լիլի Թեյլոր,
Էմի Բրուքս
1989Ստվեր ստեղծողներըFat Man and Little BoyՄիշել ՄերիմանԴրամա,
Ռազմական,
Կենսագրական,
Պատմական
Ռոլանդ ԺոֆեՊոլ Նյուման,
Դուայտ Շուլց,
Բոնի Բեդելիա,
Լորա Դերն
1989Էլվիսի պատմությունElvis StoriesԿորկիԿարճամետրաժ,
Կատակերգություն
Բեն ՍթիլլերՋերեմի Պիվեն,
Ջեֆ Կան,
Էմի Սթիլլեր,
Գրանիվիլ’Դեննի’ Թոմպսոն
1990ԳրիֆտերներըThe GriftersՌոյ ԴիլոնԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Սթիվեն ՖրիրզԱնժելիկա Հյուսթոն,
Աննետ Բենինգ,
Ժան Մանրո,
Ռոբերտ Վիմս
1991Իրական գույներTrue ColorsՊիտեր ԲարտոնԴրամաՀերբերտ ՌոսՋեյմս Սպեյդեր,
Իմոջեն Ստաբբս,
Մենդի Պետինկին,
Ռիչարդ Ուիդմարկ
1991Ստվերներ և մառախուղShadows and Fogուսանող ՋեքԹրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Վուդի ԱլենՎուդի Ալեն,
Միա Ֆերոու,
Ջոն Մալկովիչ,
Քետի Բեյթս
1991Ճանապարհային առաքյալներRoadside ProphetsԿասպերԴրամա,
Կատակերգություն,
Արկածային
Էբբի ՎուլՋոն Դոու,
Դևիդ Էնտոնի Մարշալ,
Ժուդիթ Թուրման,
Բիֆ Յեջեր,
Սոնա Չավես
1993Մարդկային սրտի քարտեզMap of the Human HeartThe MapmakerԴրամա,
Մելոդրամա,
Արկածային,
Ռազմական
Վինսենտ ՈւորդՋեյսոն Սկոթ Լի,
Robert Joamie,
Անն Պարիո,
Աննի Գալիպո,
Պատրիկ Բերգին
1993Անվճար փողերMoney for NothingՋոեյ ԿոյԴրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ռամոն ՄենենդեսԴեբի Մեյզար,
Մայքլ Մեդսեն,
Բենիսիո Դել Տորո,
Մայքլ Ռապապորտ
1993 – 2004ՖրեյզերFrasierԳրեգ (հնչյունավորում)Սերիալ,
Կատակերգություն
Դևիդ Լի
Կելսի Գրեմեր
Պամելա Ֆրայման
Կելսի Գրեմեր,
Ջեյն Լիվզ,
Դևիդ Հայդ Պիրս,
Պերի Գիլպին,
Ջոն Մահոնի
1994Փամփուշտներ Բրոդվեյի վրայովBullets Over BroadwayԴևիդ ՇեյնeԴրամա,
Կատակերգություն
Վուդի ԱլենԴայեն Ուիսթ,
Ջենիֆեր Տիլի,
Չազ Պալմինտերի,
Մերի-Լուիզ Փարկեր
1994Ճանապարհ դեպի ՎելվիլThe Road to WellvilleՉառլզ ՕսինգԴրամա,
Կատակերգություն
Ալան ՓարկերԷնտոնի Հոպկինս,
Բրիջիտ Ֆոնդա,
Մեթյու Բրոդերիկ,
Դենա Կարվի
1994ԹափառողըFlounderingՋիՍիԿատակերգությունՓիթեր ՄակԿարտիՋեյմս ԼեԳրո,
Շակա,
Զանդեր Շլոս,
Նինա Սեմաշկո
1996ՔաղաքապետարանCity Hallմայոր Քևին ԿալհոունԹրիլեր,
Դրամա
Հարոլդ ԲեքերԱլ Պաչինո,
Բրիջիտ Ֆոնդա,
Դեննի Այելո,
Մարտին Լանդաու
1997Սպանություն Գրոս ՓոինտումGrosse Pointe BlankՄարտին Քյու. ԲլանկՄարտական,
Թրիլեր,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ջորջ ԷրմիտաժՄիննի Դրայվեր,
Ալան Արկին,
Դեն Էյկրոյդ
1997Օդային բանտCon AirԱՄՆ-ի մարշալ Վինս ԼարկինՄարտական,
Թրիլեր,
Քրեական
Սայմոն ՈւեսթՆիկոլաս Քեյջ,
Ջոն Մալկովիչ,
Վինգ Ռեյմս,
Մայկելտի Ուիլյամսոն
1997Իսթվուդն Իսթվուդի մասինEastwood on EastwoodպատմողՓաստագրական,
Կենսագրական
Ռիչարդ ՇիկելՔլինտ Իսթվուդ
1997ԱնաստասիաAnastasiaԴիմիտրի (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Ֆենտեզի,
Դրամա,
Արկածային,
Ընտանեկան
Դոն Բլուտ
Գարի Գոլդման
Մեգ Ռայան,
Կելսի Գրեմեր,
Քրիստոֆեր Լլոյդ,
Խենկ Ազարիա
1997Կեսգիշերը բարու և չարի այգումMidnight in the Garden of Good and EvilՋոն ԿելսոԹրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Քլինտ ԻսթվուդՔևին Սպեյսի,
Ջեք Թոմփսոն,
Իրմա Պ. Հոլ,
Ջուդ Լոու
1997Դժոխային տաքսիChicago Cabսարսափելի մարդԴրամա,
Կատակերգություն
Մերի Ցիբուլսկի
Ջոն Տինտորի
Ջիլիան Անդերսոն,
Ջոն Սի Ռայլի,
Ջուլիաննա Մուր,
Լորի Մետկաֆ
1998Ամեն ինչ հորս մասինThis Is My FatherԷդի ՇարպԴրամա,
Մելոդրամա
Պոլ ՔուինՋեյմս Կաան,
Ջեյկոբ Տիրնի,
Կոլմ Մինի,
Մորիա Դիդի,
Սյուզեն Ալմգրեն
1998Тонкая красная линияThe Thin Red LineCapt. John GaffԴրամա,
Ռազմական
Տերենս ՄալիկՇոն Պենն,
Ջեյմս Կևիզել,
Բեն Չապլին,
Նիկ Նոլտի,
Էդրիան Բրոուդի
1999Ջեք ԲուլThe Jack BullՄիռլ ՌեդինգՎեստեռնՋոն ԲեդեմՋոն Գուդմեն,
Լ. Կ. Ջոնս,
Միրանդա Օթո,
Ջոն Կ. ՄակԳինլի
1999Ղեկավարելով թռիչքներըPushing TinՆիկ ՖալզոնԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Մայկ ՆյուելԲիլի Բոբ Տորնտոն,
Քեյթ Բլանշեթ,
Անջելինա Ջոլի,
Ջեյք Ուեբեր
1999Օրորոցը կօրորվիCradle Will RockՆելսոն ՌոքֆելերԴրամաՏիմ ՌոբբինսՀենկ Ազարիա,
Ռուբեն Բլադես,
Կերի Էլվիս
1999Լինելով Ջոն ՄալկովիչBeing John MalkovichԿրեգ ՇվարցՖենտեզի,
Դրամա,
Կատակերգություն
Սպայկ ՋոնզՔեմերոն Դիաս,
Քեթրին Կիներ,
Ջոն Մալկովիչ,
Նեդ Բելամի
2000Բարձրագւոյն հավատարմությունHigh FidelityRob GordonԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
музыка
Սթիվեն ՖրիրզՋեք Բլեք,
Լիզա Բոնե,
Ջոել Կարտեր
2001Ամերիկայի սիրելիներըAmerica's SweetheartsԷդի ԹոմասՄելոդրամա,
Կատակերգություն
Ջո ՌոտՋուլիա Ռոբերտս,
Քեթրին Զետա-Ջոնս,
Բիլի Քրիստալ,
Հենկ Ազարիա
2001ԿանխազգացումSerendipityՋոնաթան ԹրեյգերՄելոդրամա,
Կատակերգություն
Փիթեր ՉելսոմՔեյթ Բեքինսեյլ,
Ջերեմի Պիվեն,
Բրիջետ Մոյնեհեն,
Յուջին Լևի
2002ՄաքսMaxՄաքս ՌոտմանԴրամա,
Ռազմական
Մեննո ՄեյեսՆոա Թեյլոր,
Լիլի Սոբեսկի,
Մոլի Փարկեր,
Ուլրիխ Թոմսեն
2003ԻդենտիֆիկացումIdentityԷդԹրիլեր,
Դետեկտիվ
Ջեյմս ՄենգոլդՌեյ Լիոթա,
Ամանդա Փիթ,
Ջոն Հոուքս,
Ալֆրեդ Մոլինա
2003Վարկած փողի դիմացRunaway JuryՆիկոլաս ԻստերԹրիլեր,
Դրամա
Գերի ՖլեդերՋին Հեկմեն,
Դասթին Հոֆման,
Ռեյչել Ուայզ,
Բրյուս Դևիսոն
2005Սերը շների նկատմամբ պարտադիր էMust Love DogsՋեյքՄելոդրամա,
Կատակերգություն
Գարի Դևիդ ԳոլդբերգԴայան Լեյն,
Էլիզաբեթ Պերկինս,
Քրիստոֆեր Պլամեր,
Դերմոտ Մալրունի
2005Սառցե բերքThe Ice HarvestՉառլիԹրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Հարոլդ ՌեմիսԲիլի Բոբ Տորնտոն,
Լարա Ֆիլիպս,
Բիլ Նոուբլ,
Բրեդ Սմիթ
2005ՊայմանագիրThe ContractՌեյ ԿինԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Բրյուս ԲերեսֆորդՄորգան Ֆրիման,
Ջեմի Անդերսոն,
Էլիս Կրայջ,
Մեգան Դոդս
2007Գրեյսն այլևս մեր հետ չէGrace Is GoneՍտենլի ՖիլիպսԴրամաՋեյմս Ս. ՍտրաուզԷմիլի Չերչիլ,
Ռեբեքա Սպենս,
Ջենիֆեր Տայլեր,
Սյուզեն Մեսինգ
200714081408Մայք ԷլսինՍարսափ,
Թրիլեր
Միկաել ՀոֆսթրյոմՍեմյուել Լ. Ջեքսոն,
Մերի ՄակԿորմակ,
Թոնի Շելուբ,
Պոլ Բիրչարդ
2007Երեխան ՄարսիցMartian ChildԴավիդԴրամա,
Ընտանեկան
Մեննո ՄեյեսԲոբի Կոուլմեն,
Ամանդա Փիթ,
Սոֆի Օկոնեդո
2008Պատերազմ, կազմակերպությունWar, Inc.ՀաուզերՄարտական,
Թրիլեր,
Կատակերգություն
Ջոշուա ՍեֆտելՀիլարի Դաֆ,
Մարիսա Թոմեյ,
Դեն Էյկրոյդ
2008ԻգորIgorԻգոր (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Էնթոնի ԼեոնդիսՍթիվ Բուշեմի,
Շոն Հեյս,
Մոլի Շեննոն,
Մայլին Կլաս
200920122012Ջեքսոն ԿուրտիսՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Արկածային
Ռոլանդ ԷմերիխԱմանդա Փիթ,
Չիվետել Էջիոֆոր,
Տենդի Նյուտոն,
Օլիվեր Պլաթ
2010Ժամանակի մեքենան ջակուզիի մեջHot Tub Time MachineԱդամՖանտաստիկ,
Կատակերգություն
Սթիվ ՊինկԿլարկ Դյուկ,
Կրեյգ Ռոբինսոն,
Ռոբ Կորդրի,
Սեբասթիան Ստեն
2010ՇանհայShanghaiՊոլ ՍոամեԹրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ,
Ռազմական
Միկաել ՀոֆսթրյոմԳուն Լի,
Չոու Յուն Ֆատ,
Դևիդ Մորս,
Քեն Վատանաբե
2011ԳործարանThe FactoryՄայք ՖլետչերԹրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ
Մորգան Օ’ՆիլՋենիֆեր Կարպենտեր,
Մեյ Ուիտման,
Մայքլ Տրևինո,
Դալաս Ռոբերտս
2012ԱգռավThe RavenԷդգար Ալան ՊոԹրիլեր,
Դետեկտիվ
Ջեյմս ՄակՏիգԼյուկ Էվանս,
Էլիս Իվ,
Բրենդեն Գլիսոն,
Քևին ՄակՆելի
2012Թերթավաճառ տղանThe PaperboyՀիալարի Վան ՈւեթերԹրիլերԼի ԴենիելսՄեթյու Մակքոնահի,
Զակ Էֆրոն,
Նիկոլ Քիդման,
Մեյսի Գրեյ
2012Ուրախազավր ՌեքսPartysaurus Rex(հնչյունավորում)Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Մարկ Ա. ՈւոլշՈւոլես Շոուն,
Թոմ Հենքս,
Տիմ Ալեն,
Տիմոտի Դալտոն
2012Թվային հեռուստատեսությունThe Numbers StationԷմերսոնԹրիլերԿասպեր ԲարֆոեդՄալին Ակերման,
Լիամ Կաննինգեմ,
Հաննա Մյուրեյ,
Լյուսի Գրիֆիտս
2013Սառած հողThe Frozen GroundՌոբերտ ՀանսենԹրիլերՍքոթ ՈւոլկերՆիկոլաս քեյջ,
Ֆիֆտի Սենտ,
Վանեսա Էնն Հաջենս,
Ռադա Միտչել
2013Մենք կենդանիներ չենքNo somos animalesՏոնիԿատակերգությունԱլեխանդրո ԱգրեսթիՊոլ Հիփ,
Լյուցիա Զոլա,
Ալեխանդրո Ագրեսթի,
Հուանա Վյալե
2013Մեծահասակ աշխարհAdult WorldՌետ ԲիլինգսԿատակերգությունՍքոթ ԿոֆիԷմմա Ռոբերտս,
Արմանդո Ռիսկո,
Շեննոն Մարի Վուդվորդ,
Քրիս Ռիգգի
2013ԾառայապետThe ButlerՌիչարդ ՆիքսոնԴրամաԼի ԴենիելսԱլեքս Պեթիֆեր,
Ռոբին Ուիլյամս,
Ալան Ռիկման,
Ջեյմս Մարսդեն
2013ՄոթելMotelՋեքԹրիլեր,
Քրեական
Դավիդ ԳրովիցՌոբերտ Դե Նիրո,
Դոմինիկ Պյորսել,
Քրիսպին Գլովեր,
Մարտին Կլեբե
2013Ձառավոր վերջաբանGrand PianoԹրիլերԷուջենիո ՄիրաԷլայջա Վուդ,
Կերի Բիշե,
Ալեն Լիչ,
Տեմսին Էգերտոն
Օդային տարածությունAirspace(ասեկոսեներ)Մարտական,
Թրիլեր,
Դրամա
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1997Սպանություն Գրոս ՓոինտումGrosse Pointe Blank
1997Դժոխային տաքսիChicago Cab
1999Ջեք ԲուլThe Jack Bull
2000Բարձրագույն հավատHigh Fidelity
2002Երբեք դուրս մի արի նավակի միջիցNever Get Outta the Boat
2002ՄաքսMax
2007Գրեյսն այլևս մեր հետ չէGrace Is Gone
2008Լայնամասշտաբ խաղWar, Inc.
2010Ժամանակի մեքենան ջակուզիի մեջHot Tub Time Machine
2013No somos animales
ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1994ԹափառողըFloundering
1997Սպանություն Գրոս ՓոինտումGrosse Pointe Blank
2000Բարձրագույն հավատHigh Fidelity
2008Լայնամասշտաբ խաղWar, Inc.
2013No somos animales

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քյուսաք» հոդվածին։