Լորա Դերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լորա Դերն
անգլ.՝ Laura Dern
Laura Dern Deauville 2017.jpg
Ծնվել էփետրվարի 10, 1967(1967-02-10)[1][2][3][…] (53 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Բրյուս Դերն, մայր՝ Դայան Լադ
Ամուսին(ներ)Ben Harper? և Ջեֆ Գոլդբլյում
Համատեղ ապրող(ներ)Քայլ Մաքլախլեն, Նիկոլաս Քեյջ, Ռեննի Հարլին, Ջեֆ Գոլդբլյում և Բիլլի Բոբ Տորնտոն
Երեխա(ներ)Ellery Harper? և Jaya Harper?
Պարգևներ և մրցանակներՈսկե գլոբուս և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

Լորա Էլիզաբեթ Դերն (անգլ.՝ Laura Elizabeth Dern, փետրվարի 10, 1967(1967-02-10)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ «Կապույտ թավիշ», «Սրտով վայրի», «Ներքին կայսրություն», «Թվին Փիքս» ֆիլմերում իր բազմամյա համագործակցությամբ, ինչպես նաև «Յուրայի ժամանակաշրջանի այգին» բլոկբաստերում և նրա շարունակություններում խաղացած դերերով: «Օսկար»[4] (2020), BAFTA (2020), հինգ «Ոսկե գլոբուս» (1993, 2009, 2012, 2018, 2020), «Էմմի» (2017) և ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակների (2020) դափնեկիր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորա Դերնը այն սակավաթիվ դերասանուհիներից է, որոնք ծնունդյամբ պատկանում են ամերիկյան ընտրախավին: Նրա ծնողներ Դայան Լադը և Բրյուս Դերնը հաջողակ դերասաններ են, որոնք մինչև Լորայի ծնվելը նկարահանվել են «Վայրի հրեշտակ» ֆիլմում և տարբեր տարիների առաջադրվել են «Օսկար» մրցանակի: Նրա հոր պապը՝ Ջորջ Դերնը, 1933-1936 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի, իսկ մինչ այդ՝ 8 տարի Յուտայի մարզպետի պաշտոնը: Հոր հորեղբայրը՝ բանաստեղծ Արչիբալդ Մաքլիշը, մի ժամանակ գլխավորել է Կոնգրեսի գրադարանը: Մոր հարազատներից են թատերագիր Թենեսի Ուիլյամսը և բանաստեղծ Սիդնեյ Լանեն:

Կիոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորան կինոյում նկարահանվել է վեց տարեկանից: Մասնավորապես նրան կարելի է տեսնել իր մոր մասնակցությամբ նկարահանված Սկորսեզեի «Ալիսան այստեղ այլևս չի ապրում» (1975) ֆիլմի էպիզոդիկ դերերում: 1980-ականների սկզբին Լի Ստրասբերգի հեղինակավոր կինոդպրոցում ուսումնասիրել է Ստանիսլավսկու համակարգը։ Հայտնիություն է ձեռք բերել 1980-ականների կեսին, երբ կատարել է պարզամիտ աղջկա դերեր, դրա վառ օրինակն է «Կապույտ թավիշ» (1986) ֆիլմում Դեյվիդ Լինչի գլխավոր դերը:

1990 թվականին Լինչը Լորա Դերնին նկարահանել է «Սրտով վայրի» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղընկերն էր այդ ժամանակվա բոյֆրենդ Նիկոլաս Քեյջը։ Չնայած քննադատություններին՝ ֆիլմը արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։ Հաջորդ՝ «Թեթևամիտ Ռոզան» և «Սրտով վայրի» ժապավենում Լորան նկարահանվել է մոր հետ։ Այդ աշխատանքի համար երկուսն էլ առաջադրվել են «Օսկար» մրցանակի։

«Ֆորսաժ» հեռուստաֆիլմի նկարահանումներից հետո, որը նրան բերել է առաջին «Ոսկե գլոբուս»-ը, Դերնի կարիերան հասել է իր գագաթնակետին։ Սթիվեն Սփիլբերգի հրավերով Լորանը նկարահանվել է «Յուրայի ժամանակաշրջանի այգի» ֆիլմի գլխավոր դերում, իսկ Քլինթ Իսթվուդը նրան նկարահանել է «Կատարյալ աշխարհ» պատկերում: Դրան հաջորդել են ևս երկու խոշոր դերասանական աշխատանքներ «Քաղաքացի Ռուդ» (1996) և «Հոկտեմբերյան երկինք» (1999) ֆիլմերում։ Միաժամանակ Լորենը փորձել է իր ուժերը որպես ռեժիսոր։

Լինչի հետ վերամիավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական ճգնաժամի մի հատվածից հետո, երբ Դերնը նկարահանվել է գրեթե էպիզոդիկ դերերում, դերասանուհին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Լինչի «Ներքին կայսրություն» ֆիլմի թողարկմամբ (2006)։ Ռեժիսորի խոսքով պատկերի մտահղացումը ծնվել է Դերնի հետ հանդիպումից հետո, որը հաստատվել է նրա կողքին, որպեսզի վերականգնի ծանոթությունը: Քննադատները նշել են դերասանուհու բացառիկ պլաստիկությունը և նրան կանխատեսել են «Օսկար» մրցանակի անվանակարգ: Ռեժիսորն ինքն էլ է մղել նրան առաջադրման համար և կինոակադեմիկների ուշադրությունը հրավիրելու նպատակով նույնիսկ հոլիվուդյան Սանսեթ ծառուղիում կով է արածեցրել[5], այնուամենայնիվ կինոակադեմիկոսներն անտեսել են «Ներքին կայսրություն» ֆիլմը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2013 թվականներին ամուսնացած է եղել երաժիշտ Բեն Հարպերի հետ: Զույգն ունի երկու երեխա՝ որդին Էլերի Ուոկեր Հարպերը և դուստրը՝ Ջեյն Հարպերը:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1973 ֆ Սպիտակ կայծակ White Lightning Շերոն Էն, Մեգիի դուստր
1974 ֆ Ալիսան այստեղ այլևս չի ապրում Alice Doesn't Live Here Anymore պաղպաղակով աղջիկ
1980 ֆ Աղվեսներ Foxes Դեբի
1981 ս Շենոն Shannon
1982 ֆ Տիկնայք և պարոնայք, Հեքիաթային կետեր Ladies and Gentlemen, The Fabulous Stains Դեսիկա ՄաքՆեյլ
1983 հֆ Երջանիկ ավարտ Happy Endings Օդրի Կոնստանտին
1984 հֆ Ուսուցչուհին Teachers Դայան Ուորեն
1984 հֆ Բիլի Գրիրի երեք ցանկությունները The Three Wishes of Billy Grier Քրիսի
1985 ֆ Դիմակ Mask Դիանա Ադամս
1985 ֆ Հաճելի զրույց Smooth Talk Քոնի ՈՒայթ
1986 ֆ Կապույտ թավիշ Blue Velvet Սենդի Ուիլյամս
1987 ֆ Գրիզլի 2: Գիշատիչը Grizzly II: The Predator Թինա
1989 ֆ Գեր տղամարդը և փոքր տղան Fat Man and Little Boy Քեթլին Ռոբինսոն
1989 ս Դասական մղձավանջ Nightmare Classics Ռեբեկա
1990 հֆ Արդյունաբերական սիմֆոնիա № 1 Industrial Symphony No. 1 կոտրված սրտով աղջիկ
1990 ֆ Սրտով վայրի Wild at Heart Լուլա Ֆորչուն
1991 ֆ Թեթևամիտ Ռոզան Rambling Rose Վարդ
1992 հֆ Ֆորսաժ Afterburn Ժանեթ Հարդյուբել
1993 ֆ Ընկած հրեշտակներ Fallen Angels Աննա Էինսլի
1993 ֆ Կատարյալ աշխարհ A Perfect World Սալի Գերբեր
1995 հֆ Եվ իջավ ագռավը Down Came a Blackbird Հելեն Մակնուլթի
1995 հֆ Ֆրեյզեր Frasier Ջուն
1996 ս Քաղաքացի Ռութ Citizen Ruth Ռուտ Ստուպս
1996 ֆ Սրիկան Կարոլինայից Bastard Out of Carolina պատմող
1997 ֆ Էլեն Ellen Սյուզան
1998 հֆ Մանկական պար The Baby Dance Վանդա Լե Ֆոուվ
1999 ֆ Հոկտեմբերյան երկինք ուսուցչուհի միս Ֆրիդա Ռայլի
1999 հֆ Հրաշքների սեզոն A Season for Miracles Բերի Թոմպսոն
2000 ֆ Դոկտոր Թ-ն և կինը Dr. T & the Women Պեգի
2001 ֆ Հայրիկը և մյուսները Daddy and Them Ռուբի Մոնթգոմերի
2001 ֆ Նովոկաին Novocaine Ջին Նոուբլ
2001 ֆ Ֆոկուս Focus Գերտրուդա «Գերտ» Հարթ
2001 ֆ Ես Սեմն եմ I Am Sam Ռենդի Կարպենթեր
2002 ֆ Միամիտ Goose պատմող
2002 հֆ Վնասակար մտահոգություն Damaged Care Լինդա Պինո
2002 ս Արևմտյան թևը The West Wing Թաբոր Ֆորտիս ԱՄՆ բանաստեղծ դափնեկիր
2002-2003 մս Բլրի արքան King of the Hill Քեթրին
2004 ֆ Մենք այլևս այստեղ չենք ապրում We Don't Live Here Anymore Թերի Լինդեն
2005 ֆ Հաղթող կինը The Prize Winner of Defiance, Ohio Դորսա Շեյֆեր
2006 ֆ Միայնակ սրտեր Lonely Hearts Ռենե Ֆոդի
2006 ֆ Ներքին կայսրություն Inland Empire Նիկի Գրեյս / Սյուզան բլյու
2007 ֆ Շան տարի Year of the Dog Բրետ
2008 հֆ Վերահաշվարկ Recount Քեթրին Հարիս
2009 ֆ Քնքշություն Tenderness Թերեզա, Էրիկի մորաքույր
2010 ֆ Ամբողջ ճանապարհը Everything Must Go Դալայլա
2010 ֆ Ծանոթացեք Ֆաքերների հետ 2 Little Fockers դպրոցի տնօրեն
2011-2013 ֆս Լուսավորյալը Enlightened Էմի Ջելիկո
2012 ֆ Վարպետը The Master Հելեն Սալիվան
2014 ֆ Աստղերն են մեղավոր The Fault In Our Stars Հեյզել մամա
2014 ֆ Վայրին Wild Բարբարա Գրեյ
2014 ֆ Խաղը բարձունքում When the Game Stands Tall Բեվերլի Լեյդոկար
2014 ֆ Մայրերի օր Mothers Day
2014 ֆ 99 տներ 99 Homes Լին Նաշ
2017 ս Մեծ փոքր ստեր Big Little Lies Ռենատա Քլեյն
2017 ֆ Աստղային պատերազմներ։ Վերջին Ջեդին Star Wars: Episode VIII փոխծովակալ Էմիլի Հոլդոն
2018 հֆ Պատմություն The Tale Ջենիֆեր
2019 ֆ Ձյունահավաքը Cold Pursuit Գրեյս Քոքսման
2019 ֆ Ամուսնական պատմություն Marriage Story Նորա Ֆենշոու
2019 ֆ Փոքրիկ տիկնայք Little Women Մարմի Մարչ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]