Քլինթ Իսթվուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Քլինթ Իսթվուդ
անգլ.՝ Clint Eastwood
ClintEastwoodSept10TIFF.jpg
Հասակը188 սմ
Ծնվել էմայիսի 31, 1930(1930-05-31)[1][2][3][…] (92 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելես քաղաքի քոլեջ, Սիեթլի համալսարան, Oakland Technical High School? և Piedmont High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[4]
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնդեիզմ[5], բուդդայականություն[5] և աթեիզմ[6][7]
ՄասնագիտությունԴերասան, Ռեժիսոր, Սցենարիստ, Կոմպոզիտոր, Պրոդյուսեր
Ակտիվ շրջան1952–այժմ
ԺանրերՄարտական,
Դրամա,
Թրիլեր
Ծնողներհայր՝ Clint Eastwood Sr.?[8], մայր՝ Margaret Ruth Runner?[8]
Ամուսին(ներ)Դինա Իստվուդ
(1 երեխա),
Մեգի Ջոնսոն
(ամուսնալուծված)
(2 երեխա)
Համատեղ ապրող(ներ)Սոնդրա Լոկ և Ֆրենսիս Ֆիշեր
Երեխա(ներ)3 երեխա
Պարգևներ և մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[9] The Order of the Rising Sun, Gold and Silver Rays Մշակույթի ազգային շքանշան

Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ

Օսկար լավագույն ռեժիսորի համար Օսկար լավագույն ռեժիսորի համար Օսկար լավագույն ֆիլմի համար Օսկար լավագույն ֆիլմի համար

Ոսկե կառք

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Կալիֆորնիայի փառքի սրահ

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

AFI կյանքի նվաճումներ մրցանակ

Ոսկե գլոբուս

Իրվինգ Թալբերգի անվան մրցանակ

Սեզար Ոսկե առյուծ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ լավագույն ֆիլմի համար

Golden Boot Awards?

Golden Boot Awards?

Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար

Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար

և

Owen Wister Award?

IMDbID 0000142
ԿինոՊոիսկID 22948
clinteastwood.net

Քլինթ Իսթվուդ (Քլինթոն Էլայաս Իսթվուդ կրտսեր, անգլ.՝ Clinton Elias Eastwood, Jr., մայիսի 31, 1930(1930-05-31)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ով նաև իր ֆիլմերի համար երաժշտություն է գրում։ Համարվում է Հոլիվուդի կենդանի լեգենդներց մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլինթ Իսթվուդը ծնվել է 1930 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Հայրը՝ Քլինթ Իսթվուդ ավագը (1906-1970) զբաղվում էր պողպատագործությամբ և աշխատում միգրացիոն գործակալությունում։ Մայրը՝ Մարգարիտ Ռութը (1909-2006) բանվորուհի էր։ Իսթվուդի երակներում հոսում է անգլիացու, շոտլանդացու, իռլանդացու և հոլանդացու արյուն։ Ծնվելու ժամանակ ունեցած ծանր քաշի համար բուժքույրերը նրան «Սամսոն» մականունն էին տվել։

Դպրոցական տարիներին Իսթվուդը սովորելուց բացի զբաղվում է նաև տարբեր սպորտաձևերով, ֆուտբոլով, բասկետբոլով, մարմնամարզությամբ և լողով։ Նրանց ընտանիքը անընդհատ մի տեղից մյուսն էր տեղափոխվում և Իսթվուդը ստիպված էր ամեն անգամ նոր գործ գտնել։ Տարբեր ժամանակներում աշխատել է որպես մթերային խանութի բանվոր, անտառային հրշեջ, լրագիր ցրող, գոլֆիստի օգնական և այլն։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլինթ Իսթվուդը նկարահանվել է մեծ մասամբ վեստերներում և մարտաֆիլմերում ստեղծելով դրական կերպարներ, նրա ամենահայտնի հերոսները կովբոյներ ու ոստիկաններ են։ Հատկապես հաջող է եղել նրա ու ռեժիսոր Սերջիո Լեոնեի համագործակցությունը։ Քլինթ Իսթվուդի համար աստղային էին 1960-1980-ական թթ., այդ տարիներին նա համարվում է Հոլիվուդի ամենապահանջված դերասաններից մեկը։ Սկսած 1970 թվականից Իսթվուդը զբաղվում է նաև ռեժիսորական աշխատանքներով, իսկ սկսած 1993 թվականից նկարահանվում է միայն իր ֆիլմերում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլինթ Իսթվուդը մրցանակների ահռելի «հավաքածու» ունի, մոտ 121 կինոմրցանակ, չհաշված ևս 79 թեկնածություն տարբեր մրցանակների։

ստացել է նաև

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում խաղում է սկսած 1955 թվականից, խաղացել է ավելին քան 60 ֆիլմերում, մոտ 30 ֆիլմի ռեժիսոր է, նույնքան ֆիլմի պրոդյուսեր, երաժշտություն է գրել իր 15-ից ավելի ֆիլմերի համար։
Առավել նշանավոր ֆիլմերն են՝

Քլինթ Իսթվուդը կովբոյի դերում
տարեթիվ ֆիլմի անվանում բնօրինակ անվանում դերը նաև
1964 Մի բուռ դոլլարի համար A Fistful Of Dollars Ջո
1965 Մի քանի ավել դոլլարի համար For A Few Dollars More Մոնկո
1966 Լավը, վատը, չարը The Good, the Bad and the Ugly շիկահեր (լավ)
1967 Հեծյալները բարձրավանդակներից Hang 'Em High մարշալ Ջեդ Կուպեր
1968 Կուգանի Բլեֆը Coogan’s Bluff շերիֆ Ուոլտ Կուգան
1970 Երկու ջորի քույր Սառայի համար Two Mules for Sister Sara Հոգան
1970 Քելլի հերոսները Kelly’s Heroes շարքային Քելլի
1971 Նվագիր ինձ համար «մշուշ է» Play Misty for Me Դեյվ Հարվեր ռեժիսոր
1971 Կեղտոտ Հարրի Dirty Harry կեղտոտ Հարրի Կապլահան
1972 Ջո Կիդ Joe Kidd Ջո Կիդ
1973 Բարձր վայրերի թափառաշրջիկը High Plains Drifter անծանոթը
1979 Փախուստ Ալկատրասից Escape from Alcatraz Ֆրենկ Մորրիս
1983 Անսպասելի հարված Sudden Impact «կեղտոտ» Հարրի Կապլահան ռեժիսոր
1986 Կոտրված սրտերի լեռնանցքը The Bridges of Madison County Թոմ Հեյվեյ ռեժիսոր
1992 Նորեկը The Rookie Նիկ Պուլովսկի ռեժիսոր
1992 Չներվածը Unforgiven Բիլլ Մունի ռեժիսոր
1995 Մեդիսոնի կամուրջները Ռոբեր Կինկեյդ ռեժիսոր
2003 Խորհրդավոր գետը Mystic River ռեժիսոր

կոմպոզիտոր

2004 Միլիոն դոլարանոց աղջիկը Million Dollar Baby Ֆրենկի Դանն ռեժիսոր

կոմպոզիտոր
պրոդյուսեր

2006 Մեր հայրերի դրոշները Flags of Our Fathers ռեժիսոր
2006 Նավակներ Իվոձիմայից Letters from Iwo Jima ռեժիսոր
2008 Գրանդ Տորինո Gran Torino Ուոլտեր Կովալսկի ռեժիսոր, պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]