Փոքրիկ տիկնայք (ֆիլմ, 2019)
Փոքրիկ տիկնայք անգլ.՝ Little Women | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա և վեպի մոտիվներով ֆիլմ |
Հիմք | Փոքրիկ տիկիններ |
Թվական | դեկտեմբերի 25, 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գրետա Գերվիգ |
Պրոդյուսեր | Դենիզ Դի Նովի, Էմի Պասկալ, Ռոբին Սվայկորդ և Արնոն Միլչեն |
Սցենարի հեղինակ | Գրետա Գերվիգ |
Դերակատարներ | Մերիլ Սթրիփ, Սիրշա Ռոնան, Տիմոտի Շալամե, Ֆլորենս Փյու, Էլայզա Սքանլեն, James Norton?, Լորա Դերն, Էմմա Ուոթսոն, Լուի Գարրել, Բոբ Օդենքըրք, Քրիս Կուպեր, Abby Quinn?, Թրեյսի Լետս[1], Jayne Houdyshell?[1] և Maryann Plunkett?[1] |
Օպերատոր | Յորիկ Լե Սո |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Պատմվածքի վայր | Մասաչուսեթս |
Կինոընկերություն | Կոլումբիա Փիքչերս, Di Novi Pictures?, Սոնի Փիքչերս Էնթերթայմենթ և Regency Enterprises |
Տևողություն | 134 րոպե[2] |
Շահույթ | 12 475 000 $[3] |
Պաշտոնական կայքէջ |
«Փոքրիկ տիկնայք» (անգլ.՝ Little Women), ռեժիսոր Գրետա Գերվիգի ամերիկյան դրաման, որը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Այն Լուիսա Մեյ Էլքոթի՝ 1868 թվականին գրված համանուն վեպի 8-րդ լիամետրաժ էկրանավորումն է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Սիրշա Ռոնանը, Էմմա Ուոթսոնը, Ֆլորենս Փյուն, Էլայզա Սքանլենը, Տիմոտի Շալամեն, Լորա Դերնը և Մերիլ Սթրիփը։
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ, իսկ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը և «Time» ամսագիրն այն ներառել են 2019 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում: Կինոնկարը ստացել է նաև այնպիսի հեղինակավոր կինոմրցանակային անվանակարգեր, ինչպիսիք են «Ոսկե գլոբուսը» և «Critic's Choice Movie Awards»-ը:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է Մարչերի ընտանիքի չորս քույրերի մեծացման մասին, որոնք ապրում են 1860-ական թվականներին Նոր Անգլիայում Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ:
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիրշա Ռոնան՝ Ջո Մարչ
- Էմմա Ուոթսոն՝ Մեգ Մարչ
- Ֆլորենս Փյու՝ Էմի Մարչ
- Էլայզա Սքանլեն՝ Բեթ Մարչ
- Լորա Դերն՝ Մարմի Մարչ
- Տիմոտի Շալամե՝ Թեոդոր «Լորի» Լոուրենս
- Մերիլ Սթրիփ՝ հորաքույր Մարչ
- Թրեյսի Լեթս՝ պարոն Դեշվուդ
- Բոբ Օդենքըրք՝ հայր Մարչ
- Ջեյմս Նորթոն՝ Ջոն Բրուք
- Լուի Գարրել՝ Ֆրիդրիխ Բայեր
- Քրիս Քուփեր՝ պարոն Լոուրենս
- Էբբի Քուին՝ Էննի
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հոկտեմբերին «Sony Pictures» ընկերությունը հայտարարել է «Փոքրիկ տիկիններ» գրքի նոր էկրանավորման մտադրության մասին։ 2015 թվականի մարտին ֆիլմի պրոդյուսեր դարձել է Էմի Պասկալը, իսկ սցենարը հանձնարարվել է Սառա Փոլիին, որը նույնպես համարվում էր ֆիլմի հավանական ռեժիսոր[4]։ 2016 թվականի օգոստոսին պրոդյուսերները վարձել են Գրետա Գերվիգին, որպեսզի արտագրի Փոլիի սևագրությունը[5]։ 2018 թվականի հունիսին «Լեդի Բյորդ» ֆիլմի հաջողության շնորհիվ Գերվիգը նշանակվել է «Փոքրիկ տիկիններ» ֆիլմի ռեժիսոր[6][7]։
Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ ֆիլմում նկարահանվելու են Մերիլ Սթրիփը, Էմմա Սթոունը, Սիրշա Ռոնանը, Տիմոտի Շալամեն և Փյու Ֆլորենսը[6][7]։ 2018 թվականի հուլիսին դերասանական կազմին միացել է Էլայզա Սկանլենը[8], իսկ օգոստոսին՝ Լորա Դերնը և Ջեյմս Նորթոնը[9][10]։ 2018 թվականի օգոստոսին Էմմա Սթոունին փոխարինել է Էմմա Սթոունը, որը ստիպված էր լքել նախագիծը` «Ֆավորիտուհին» ֆիլմի մամուլի շրջայցին մասնակցելու անհրաժեշտության պատճառով[11]: 2018 թվականի սեպտեմբերին դերասանական կազմին միացել են Լուի Գարելը, Բոբ Օդենդերքը և Քրիս Քուփերը[12][13][14]։ 2018 թվականի հոկտեմբերին ֆիլմում դեր է ստացել Էբբի Քուինը[15]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական նկարահանումներն սկսվել են Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում[16]։ Նկարահանման այլ վայրեր են նաև Մասաչուսեթս նահանգի Հարվարդ և Քոնքորդ քաղաքները[17]։ Առնոլդի դենդրոպարկն օգտագործվել է նկարահանման վայր՝ որպես 19-րդ դարյան Փարիզի զբոսայգում տեղի ունեցող տեսարան[18]։ Նկարահանումներն ավարտվել են 2015 թվականի դեկտեմբերի 15-ին[19]։
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի ապրիլի 8-ին հայտարարվել է, որ ֆիլմի երաժշտությունը գրել է Ալեքսանդր Դեպլան[20]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգներում ֆիլմը թողարկվել 2019 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ կինոթատրոններում ցուցադրվել է դեկտեմբերի 25-ից[21]։ Ռուսաստանում պրեմիերան կայանալու է 2020 թվականի հունվարի 30-ին[22]։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 13-ին Էմմա Ուոթսոնը սոցիալական ցանցերում նկարահանման վայրից հրապարակել է լուսանկարներ, որտեղ նա պատկերված է բեմադրող ռեժիսոր Գրետա Գերվիգի և դերասաններ Սիրշա Ռոնանի, Ֆլորենս Փյուի, Էլայզա Սկանլենի և Տիմոտի Շալամեի հետ[23]։ 6 օր անց Ուոթսոնը կիսվել է ևս մեկ լուսանկարով, որտեղ նա Գերվիգի և Լորա Դերնի հետ է[24]։ 2019 թվականի հունիսի 19-ին «Vanity Fair» հրապարակել է ֆիլմի առաջին պրոմո կադրերը[25]։ Ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 13-ին[26]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 95% է, ըստ 176 գրախոսությունների՝ միջին բալը 10-ից 8,66 է[27]: «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 91 միավոր՝ ըստ քննադատների 45 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր գնահատական» կարգավիճակին[28]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt3281548/?ref_=bo_gr_ti
- ↑ https://www.boxofficemojo.com/releasegroup/gr1819365893/
- ↑ Sneider, Jeff (2015-03-18)։ «Amy Pascal, Sarah Polley Team on 'Little Women' Remake at Sony (Exclusive)»։ TheWrap։ Վերցված է 2019-08-14
- ↑ Crittenton, Any (2016-08-05)։ «Greta Gerwig Rewriting “Little Women” Remake For Sony (EXCLUSIVE)»։ The Tracking Board։ Վերցված է 2019-08-14
- ↑ 6,0 6,1 Kroll, Justin (2018-06-29)։ «Greta Gerwig Eyes ‘Little Women’ With Meryl Streep, Emma Stone, Saoirse Ronan, Timothee Chalamet Circling (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 2019-08-14
- ↑ 7,0 7,1 N'Duka, Amanda (2018-06-29)։ «Greta Gerwig To Helm ‘Little Women’ At Sony; Meryl Streep, Emma Stone, Timothée Chalamet, Saoirse Ronan In Talks»։ Variety։ Վերցված է 2019-08-14
- ↑ N'Duka, Amanda (2018-07-24)։ «‘Little Women’: ‘Sharp Objects’ Actress In Talks For The Role Of Beth March»։ Deadline։ Վերցված է 2019-08-14
- ↑ N'Duka, Amanda (2018-08-02)։ «Sony’s ‘Little Women’ Adaptation Adds ‘Flatliners’ Actor James Norton»։ Deadline։ Վերցված է 2019-08-14
- ↑ Gallupo, Mia (2018-08-14)։ «Laura Dern in Talks to Join Meryl Streep in 'Little Women' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-08-14
- ↑ Kroll, Justin (2018-08-24)։ «Emma Watson Joins Greta Gerwig’s Adaptation of ‘Little Women’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 2019-08-14
- ↑ N'Duka, Amanda (2018-09-05)։ «Louis Garrel Cast In ‘Little Women’ Movie At Sony»։ Deadline։ Վերցված է 2019-08-14
- ↑ N'Duka, Amanda (2018-09-24)։ «‘Better Call Saul’s Bob Odenkirk Joins Greta Gerwig’s ‘Little Women’ Remake»։ Deadline։ Վերցված է 2019-08-14
- ↑ N'Duka, Amanda (2018-09-28)։ «Oscar Winner Chris Cooper Boards Greta Gerwig’s ‘Little Women’ Adaptation»։ Deadline։ Վերցված է 2019-08-14
- ↑ N'Duka, Amanda (2018-10-03)։ «Sony Casts Abby Quinn In ‘Little Women’ As Filming Is Set To Begin This Month»։ Deadline։ Վերցված է 2019-08-14
- ↑ «UPDATE: Greta Gerwig's 'Little Women' Starring Emma Watson Production Start Bumped To Early October In Boston - GWW»։ thegww.com
- ↑ ‘Little Women’, starring Meryl Streep & Emma Watson, is set to film in Harvard, MA this week
- ↑ Blackwell Deborah (2018-11-01)։ «Harvard’s Arnold Arboretum attracts ‘Little Women’ with Meryl Streep»։ Harvard Gazette (en-US)։ Վերցված է 2018-11-17
- ↑ Miller Julie (December 21, 2018)։ «Saoirse Ronan on Little Women and What She Learned from Mary Queen of Scots»։ Vanity Fair։ Վերցված է December 21, 2018
- ↑ «Alexandre Desplat to Score Greta Gerwig's 'Little Women' & Costa-Gavras' 'Adults in the Room'»։ Film Music Reporter։ 2019-04-08։ Վերցված է 2019-08-19
- ↑ McClintock, Pamela (2018-07-18)։ «Quentin Tarantino's Manson Movie Shifts Off Sharon Tate Murder Anniversary Date»։ Hollywood Reporter։ Վերցված է 2019-08-19
- ↑ «Маленькие женщины»։ Бюллетень кинопрокатчика։ Վերցված է 2019-11-09
- ↑ Rackham, Casey (2018-12-14)։ «Here's The First "Little Women" Cast Photo And It's Amazing»։ BuzzFeed։ Վերցված է 2019-10-20
- ↑ Sharf, Zack (2018-12-20)։ «Little Women Behind the Scenes: Emma Watson Shares Intimate Look»։ IndieWire։ Վերցված է December 20, 2018
- ↑ Saraiya, Sonia (2019-06-19)։ «Exclusive First Look: Greta Gerwig and Saoirse Ronan’s Little Women»։ Vanity Fair։ Վերցված է 2019-10-20
- ↑ Trilby, Beresford (2019-08-31)։ «Greta Gerwig's 'Little Women' Releases First Trailer»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-10-20
- ↑ «Little Women (2019)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2019-12-25
- ↑ «Little Women»։ Metacritic։ Վերցված է 2019-12-25
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆեմինիստական ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր հասունացման տարիքի մասին