Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Moma-1-logo.jpg
MoMa NY USA 1.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր ԱՄՆ
Տեղագրություն Նյու Յորք շրջան
Ղեկավարության նստավայր Նյու Յորք
Հասցե 11 West 53 Street, New York, NY 10019-549753rd Street
Հիմնադրված է նոյեմբերի 7, 1929
Հիմնադիր Lillie P. Bliss, Mary Quinn Sullivan և Abby Aldrich Rockefeller
Այցելուներ 3 100 000[1] և 3 084 624[2]
Տնօրեն Glenn D. Lowry
Կոորդինատներ: 40°45′41″ հս․ լ. 73°58′40″ ամ. ե. / 40.76139° հս․. լ. 73.97778° ավ. ե. / 40.76139; 73.97778
Կայք http://moma.org/
Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)ը գտնվում է ԱՄՆում
Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)
Museum of Modern Art (New York City) Վիքիպահեստում

Ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Modern Art, կրճատ` MoMA), ժամանակակից արվեստի առաջին թանգարաններից մեկը: Ունենալով ընդգրկուն հավաքածու` նմանատիպ շատ թանգարանների համար չափանիշ է հանդիսանում[3]: ԱՄՆ-ի` այցելուների թվով երրորդ թանգարանն է, մտնում է աշխարհի ամենաբարձր հաճախելիություն ունեցող թանգարանների 20-յակի մեջ[4]: 2013 թվականին թանգարան է այցելել 3.066.337 մարդ[5]: Նյու Յորքի տեսարժան վայրերից է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1928 թվականին Մանհեթենի գրասենյակային տարածքների վեց սրահներում Ռոքֆելլերների ընտանիքի աջակցությամբ: Թանգարանի առաջին տնօրենը եղել է արվեստագետ Ալֆրեդ Բարրը:

Թանգարանի հավաքածուի մեջ են մտնում այնպիսի ստեղծագործություններ, առանց որոնց դժվար է պատկերացնել 20-րդ դարի արվեստը: Այդպիսիք են Վան Գոգի «Աստղալից գիշեր», Անրի Մատիսի «Պար», Պաբլո Պիկասսոյի «Ավինյոնի աղջիկները», Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևություն», Բրինկուշիի «Թռչունը տարածության մեջ» գործերը:

Թանգարանի ներկայիս շենքի շինարարությունը սկսվել է 1939 թվականին: 1950-ական թվականներին այն ինտերնացիոնալ ոճով վերակառուցել է Ֆիլիպ Ջոնսոնը: 1980-ական և 2000-ական թվականների վերանորոգումների արդյունքում թանգարանի մակերեսը մեծացել է մի քանի անգամ:

1947 թվականին թանգարանը պայմանագիր է կնքել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հետ, որի համաձայն` արվեստի գործերը, որոնք ժամանակակից արվեստից անցնում են դասականի մեջ, անցնում են Մետրոպոլիտեն թանգարանին: Եթե վեց տարի հետո պայմանագիրը չչեղարկվեր, ապա Ժամանակակից արվեստի թանգարանը կկորցներ իր հավաքածուի բազմաթիվ գործեր, որոնք վերածված կլինեին ժամանակակից արվեստի դասական գործերի:

Նմուշներ թանգարանի հավաքածուից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Top 100 Art Museum AttendanceThe Art Newspaper, -00T. Ստուգված է հուլիսի 15-ին 2014:
  2. Visitor Figures 2015
  3. Kleiner, Fred S. (2005). «The Development of Modernist Art : The Early 20th Century» (english). Gardner's Art Through The Ages : The Western Perspective. Thomson Wadsworth. էջեր 796. ISBN 0495004782. https://books.google.am/books?id=kuJ6RxgVXa0C&pg=PA796&dq=%22the+institution+most+responsible+for+developing+modernist+art%22+%22the+most+influential+museum+of+modern+art+in+the+world%22&sig=n8w_n5xiSMUp0zCZx3IkQn6reso. «The Museum of Modern Art in New York City is consistently identified as the institution most responsible for developing modernist art ... the most influential museum of modern art in the world.» 
  4. Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed, The Art Newspaper, International Edition, Аперль 2014.
  5. Рейтинг посещаемости музеев и выставок // The Art Newspaper Russia № 4 (23). — 2014. — май.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]