Սիրշա Ռոնան
![]() անգլ.՝ Saoirse Ronan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 12, 1994[1][2][3][…] (29 տարեկան) |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Paul Ronan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Սիրշա Ունա Ռոնան[6] (իռլանդերեն՝ Saoirse Una Ronan, ˈsˠiːɾʲʃə ˈuːnˠə ˈɾˠɔn̪ˠən̪ˠ, անգլ.՝ ˈsɜrʃə ˈuːnə ˈroʊnən[7] Սերշա կամ Սյորշա Ունա Ռոունան, ապրիլի 12, 1994[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][8][9], ԱՄՆ-ում), իռլանդացի դերասանուհի[10]։ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է, (2018), BAFTA-ի մրցանակի հնգակի հավակնորդ և «Օսկար» մրցանակի քառակի հավակնորդ «Քավություն» (2007), «Բրուքլին»(2015), «Լեդի Բյորդ» (2017), «Փոքրիկ տիկիններ» (2019) ֆիլմերի համար։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրշա Ռոնանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 12-ին[8][9], ԱՄՆ-ում։ Նա Մոնիկայի (ծնյալ Բրեննան) և դերասան Պոլ Բրենանի միակ երեխան է[11][12]։ Ռոնանը և ծնողները տեղափոխվել են Դուբլին՝ Իռլանդիա, երբ նա երեք տարեկան էր։ Դրանից հետո նրանք կարճ ժամանակ ապրել են Կարլոու կոմսությունում, որտեղ Սիրշան սովորել է Ardattin[13] դպրոցում։ Դրանից հետո ուսուցումը շարունակել է տանը։ Դեռահաս տարիքում Ռոնանը ծնողների հետ վերադարձել է Դուբլին և բնակություն հաստատել Հութ ավանում[14][15](ռուս.՝ Хаут, անգլ.՝ Howth [houθ], իռլ.՝ Binn ɡdair):
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախադպրոցական տարիքում հոր հետ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սատանի սեփականությունը», «Վերոնիկայի որսը»։ Մեծ կինոյում դեբյուտային է դարձել է Ջո Ռայթի «Քավություն» (2007) դրաման, որտեղ կերտել է դեռահաս աղջկա՝ ապագա գրողի կերպարը։ Այս դերի համար Սիրշա Ռոնաը առաջադրվել է որպես «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի հավակնորդ[16]։ Միաժամանակ նկարահանվել է «Ես երբեք քոնը չեմ լինի» կատակերգությունում(2007) և «Քաղաք Էմբեր. Փախուստ» ֆանտաստիկ ֆիլմում (2008)։
2009 թվականին Ռոնանը նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի ֆիլմում՝ որպես գլխավոր դերասանուհի, որը նկարահանվել է Ալիս Սիբոլդի (անգլ.՝ Alice Sebold) համանուն՝ «Նուրբ ոսկորներ» գրքի հիման վրա[17]:Ֆիլմի հերոսուհին՝ 14-ամյա Սյուզի Սելմոնը, դառնում է մոլագարի զոհ, որը նրան բռնաբարում է և դաժանաբար սպանում ՝ թաքցնելով դիակը չհրկիզվող պահարանում։ Մահվանից հետո Սյուզին հետևում է իր մերձավորների ճակատագրերին իր աշխարհից։
2011 թվականին Սիրշան նկարահանվել է Ջո Ռայտայի մարտաֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար։
2013 թվականին նկարահանվել է Ստեֆանի Մայերի «Հյուրը» վեպի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմում՝ մարմնավորելով Աննայի կերպարը։ Միաժամանակ նկարահանվել է ռեժիսոր Քևին Մակդոնալդի «Ինչպես եմ ես հիմա սիրում» ֆիլմում։
2014 թվականին մարմնավորել է Ադաթային ՝ Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում։ Ֆիլմը Բերլինյան կինոփառատոնի ժամանակ արժանացել է գրան-պրիի։
Փորձնական մարմնավորել է Լունա Լավգուդի կերպարը «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմում։ Մի քանի ֆիմերում հրաժարվել է մասնակցել, քանի որ այդ ժամանակ մասնակցում էր այլ նախագծերի («Աննա Կարենինա», «Հոբիթ. Սմոգի պարապուտը»)։
2015 թվականին խաղացել է Քոլմ Թոյբինի՝ համանուն վեպի հիման վրա նկարահանված «Բրուքլին» ֆիլմում[18]։ Այս ֆիլմից հետո դառնում է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի հավակնորդ[19][20]։
2017 թվականին մարմնավորել է Մակֆերսոնի կերպարը Գրետա Գերվիգի «Լեդի Բյորդ» ֆիլմում։ Այս ֆիլմից հետո դերասանուհին արժանանում է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն կանացի դեր կոմեդիայի և մյուզիքլի ժանրում, ինչպես նաև 2018-ի «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի, AACTA կինոմրցանակի հավակնորդ[21][22]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրշա Ռոնանը ունի Ամերիկայի և Իռանդիայի քաղաքացիություն[23]։ Բնակվում է Իռլանդիայում[24]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
տարեթիվ | ֆիլմի անվանում | բնագրի անվանում | դեր |
---|---|---|---|
2003-2004 | «Կլինիկա» | The Clinic | Ռայնոն Ջերայթի |
2005 | «Ապացույց» | Proof | Օրլա Բոլանդ |
2007 | «Ես երբեք քոնը չեմ լինի» | I Could Never Be Your Woman | Իզզի Մենսֆորտ |
2007 | Ջոնան Թումի Սուրբ Ծննդյան հրաշքը | The Christmas Miracle of Jonathan Toomey | Սելյա Խարդվիկ |
2007 | «Քավություն» | Atonement | Բրայոնի Թալլիս (13 տարեկան) |
2007 | «Մահացու համար» | Death Defying Acts | Բենջի Մակգարվի |
2008 | «Քաղաք Էմբեր. Փախուստ» | City of Ember | Լինա Մեյֆլիտ |
2010 | «Արիետին՝ լիլիպուտների երկրից» | Arrietty | Արիետի |
Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթից | անվանում | դեր | թատրոն | ծան |
---|---|---|---|---|
2016 | The Crucible | Աբիգայլ Ուիլյամս | Walter Kerr Theatre |
Տեսահոովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2013թ. — «Garden’s Heart»
- 2016թ. - «Cherry Wine
- 2017թ. — «Galway Girl
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb.com կայքում[25]։
Մրցանակ | տարեթիվ | Կատեգորիա | Ֆիլմ | արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 2008 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Քավություն | առաջադրում |
2016 | Լավագույն կանացի դեր | Բրուքլին | առաջադրում | |
2018 | Լավագույն կանացի դեր | Տիկին Բյորդ | առաջադրում | |
2020 | Լավագույն կանացի դեր | Փոքրիկ տիկիններ | առաջադրում | |
BAFTA | 2008 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Քավություն | առաջադրում |
2010 | Լավագույն կանացի դեր | Նուրբ ոսկորներ | առաջադրում | |
2016 | Լավագույն կանացի դեր | Բրուքլին | առաջադրում | |
2018 | Լավագույն կանացի դեր | Տիկին Բյորդ | առաջադրում | |
Ոսկե գլոբուս | 2008 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր-Կինոֆիլմ | Քավություն | առաջադրում |
2016 | Լավագույն կանացի դեր- դրամա | Բրուքլին | առաջադրում | |
2018 | Լավագույն կանացի դեր -դրամա | Տիկին Բյորդ | առաջադրում | |
2020 | Լավագույն կանացի դեր-դրամա | Փոքրիկ տիկիններ | առաջադրում | |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ | 2015 | Լավագույն դերասանական կազմ | Հյուրանոց «Գրանտ Բուդապեշտ» | առաջադրում |
2016 | Լավագույն կանացի դեր | Բրուքլին | առաջադրում | |
2018 | Լավագույն կանացի դեր | Տիկին Բյորդ | առաջադրում | |
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Տիկին Բյորդ | առաջադրում | ||
Սպուտնիկ | 2008 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Քավություն | առաջադրում |
2016 | Լավագույն կանացի դեր-դրամա | Բրուքլին | հաղթանակ | |
2018 | Լավագույն կանացի դեր-կոմեդիա | Տիկին Բյորդ | առաջադրում | |
Սատուրն (մրցանակ) | 2010 | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Նուրբ ոսկորներ | հաղթանակ |
2012 | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Հաննա. Կատարյալ զենք | առաջադրում | |
2014 | Լավագույն երիտասարդ դերասանուհի | Ինչպես եմ ես հիմա սիրում | առաջադրում | |
AACTA կինոմրցանակ | 2016 | Լավագույն կանացի դեր | Բրուքլին | առաջադրում |
2018 | Լավագույն կանացի դեր | Տիկին Բյորդ | առաջադրում | |
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | 2013 | Լավագույն դերասանուհի | Ինչպես եմ ես հիմա սիրում | առաջադրում |
2015 | Լավագույն դերասանուհի | Բրուքլին | հաղթանակ | |
Անկախ ոգի (մրցանակ) | 2018 | Լավագույն կանացի դեր | Տիկին Բյորդ | առաջադրում |
Գոտեմ (մրցանակ) | 2017 | Լավագույն դերասանուհի | Տիկին Բյորդ | հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Saoirse-Ronan
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.irishcentral.com/culture/saoirse-ronan-facts
- ↑ «Saoirse Ronan»։ TV Guide (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից մարտի 29, 2017-ին։ Վերցված է մարտի 28, 2017
- ↑ «Sheesh! Dennis Quaid sorry for mangling Saoirse Ronan's name»։ RTÉ.ie (անգլերեն)։ 4 мая 2017։ Արխիվացված օրիգինալից մայիսի 3, 2017-ին։ Վերցված է հունիսի 13, 2017
- ↑ 8,0 8,1 Symkus Ed (7 апреля 2011)։ «Saoirse Ronan gets physical as action heroine 'Hanna'»։ The MetroWest Daily News (անգլերեն) (GateHouse News Service)։ Արխիվացված օրիգինալից հունիսի 23, 2013-ին։ Վերցված է ապրիլի 12, 2011
- ↑ 9,0 9,1 Debruge Peter (4 октября 2007)։ «Saoirse Ronan Atonement actress creating Lovely buzz»։ Variety (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից հունիսի 23, 2013-ին։ Վերցված է դեկտեմբերի 13, 2008
- ↑ «Like her character, Saoirse Ronan has Irish, American connections» (անգլերեն)։ Վերցված է դեկտեմբերի 16, 2017
- ↑ Dowd Niall (10 января 2018)։ «Saoirse Ronan's illegal Irish parents and her start in the Bronx»։ Irish Central (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից հունվարի 10, 2018-ին
- ↑ Gilbey Ryan (27 мая 2013)։ «Saoirse Ronan - 200 years young»։ The Guardian (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 12, 2017-ին
- ↑ Byrne Nicola։ «RTÉ shared a lovely video of Saoirse Ronan's Carlow classmates celebrating her first Oscar nomination»։ The Daily Edge (անգլերեն)։ Վերցված է մարտի 23, 2018
- ↑ McGoldrick Debbie (4 ноября 2009)։ «Saoirse Ronan is leading contender for Best Actress Oscar» (անգլերեն)։ IrishCentral։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-20-ին։ Վերցված է նոյեմբերի 4, 2009
- ↑ Fragoso Samuel (13 ноября 2015)։ «Saoirse Ronan on growing up and moving to New York»։ Vice (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-29-ին։ Վերցված է հունվարի 24, 2016
- ↑ «Сирша Ронан (Saoirse Ronan)» (ռուսերեն)։ lenta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-02-ին։ Վերցված է 2010-03-05
- ↑ Saoirse Ronan interview for The Lovely Bones
- ↑ McGowan Sharon (9 октября 2015)։ «Saoirse Ronan's Brooklyn role tipped to bring Hollywood honours»։ Irish Independent (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից հունվարի 24, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 24, 2014
- ↑ «Oscars 2016: full list of Academy Award nominations»։ The Guardian (անգլերեն)։ 28 февраля 2016։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 21, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017
- ↑ «Golden Globes nominations 2016: the full list»։ The Guardian (անգլերեն)։ 10 декабря 2015։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 5, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 15, 2017
- ↑ Chavez Danette (13 декабря 2017)։ «Big Little Lies and Three Billboards Outside Ebbing, Missouri lead 2018 SAG Awards nominees» (անգլերեն)։ AV Club։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 14, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 14, 2017
- ↑ Merry, Stephanie Yahr, Emily (11 декабря 2017)։ «Golden Globes nominations 2018: Complete list of nominations»։ The Washington Post (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 11, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 11, 2017
- ↑ Garratt Sheryl (24 октября 2015)։ «Saoirse Ronan on how Brooklyn is her own Irish-American journey»։ The Daily Telegraph (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից մայիսի 27, 2016-ին։ Վերցված է հունիսի 20, 2016
- ↑ Coyle Colin (14 января 2018)։ «From Golden Globes to Greystones for Saoirse Ronan»։ TheTimes (անգլերեն)
- ↑ «Saoirse Ronan Awards»։ Saoirse Ronan—IMDb (անգլերեն)։ 5 июня 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Неофициальный сайт актрисы» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 15.11.2018
- Сирша Ронан в Vogue
![]() |
Category:Saoirse Ronan Վիքիպահեստում |
---|
|