Ուես Անդերսոն
Ուեսլի Մորտիմեր Ուելս | |||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ծնվել է | մայիս 1, 1969 | ||||||||||||||||||
| Ծննդավայր | Հյուսթոն, Տեխաս, | ||||||||||||||||||
| Կրթություն | Օստինի Տեխասի համալսարան, St. John's School? և Westchester Enriched Sciences Magnets? | ||||||||||||||||||
| Քաղաքացիություն | |||||||||||||||||||
| Գործունեության տարիներ | 1994-մեր օրեր | ||||||||||||||||||
| Ազգություն | |||||||||||||||||||
| Մասնագիտացում | ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր | ||||||||||||||||||
| Պարգևներ | Էննի մրցանակ և Ոսկե գլոբուս | ||||||||||||||||||
| IMDb | ID 0000095 | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||
Ուեսլի Մորտիմեր Ուելս 'Ուես' Անդերսոն (անգլ.՝ անգլ. Wesley Mortimer Wales "Wes" Anderson, մայիսի 1, 1969[1][2][3][4], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր։ Երկու անգամ անվանակարգվել է Օսկարի համար. առաջին անգամ «Տենենբաում ընտանիք» ֆիլմի համար, 2001 թվականին, երկրորդ անգամ «Լիալուսնի թագավորություն» ֆիլմի համար, 2012 թվականին։ Ինչպես նաև առաջադրվել է լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում «Ֆանտաստիկ պարոն Ֆոքս» տիկնիկային մուլտֆիլմի համար, 2009 թվականին։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուեսլի Ուելս Անդերսոնը ծնվել է 1969 թվականի մայիսի 1-ին Հյուսթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ուեսլիի հայրը՝ Մելվեր Անդերսոնը, գովազդային ընկերության տնօրեն էր։ Մայրը՝ Թեքսաս Անդերսոնը (Texas Anderson), հնէաբան էր, իսկ ավելի ուշ աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ։ Անդերսոնը մեծացել է երկու եղբայրների՝ Էրիկի ու Մելի հետ։ Ծնողները բաժանվեցին, երբ նա 8 տարեկան էր։ Հետագայում Անդերսոնը խոստովանել է, որ «դա իր և իր եղբայրների կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր»։ Բաժանման պատմությունը նախատիպ է ծառայել «Տենենբաում ընտանիք» ֆիլմի սցենարի համար։
Արվեստի գեղարվեստական առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդերսոնի նկարները հեղինակային են, որովհետև նա մասնակցություն է ունենում կինոարտադրման յուրաքանչյուր էտապում։ Ռեժիորը կադրերը հագեցնում է այնքան մեծ քանակությամբ մանրամասնություններով, որ ֆիլմի ավարտից հետո ցանկություն է նայում վերանայել այն։ Բացի այդ, Անդերսոնը երաժշտության մեծ երկրպագու է և ինքն է ընտրում իր ֆիլմերի երաժշտությունները։ Դրա վառ օրինակ է «Գնացք Ջարջիլինգի վրայով»[6]
Անդերսոնի խոսքերով իր բոլոր ֆիլմերն անձնական են, սկզբից ինչև վերջ[7]։
Իր տեսած հինգ լավագույն ֆիլմերի ցանկում նա առանձնացնում է «Terror's Advocate», «Եվանգելիոն» անիմեն, «Խամաճիկների կյանքից», «Life Lessons» և «Անհետ կորածը»[8][9]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
| Թվական | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում |
|---|---|---|
| 1996 | Շշային հրթիռ | Bottle Rocket |
| 1998 | Ռաշմոր ակադեմիա | Rushmore |
| 2001 | Տենենբաում ընտանիք | The Royal Tenenbaums |
| 2004 | Ջրային կյանք | The Life Aquatic with Steve Zissou |
| 2007 | Գնացք Դարջիլինգի վրայով | The Darjeeling Limited |
| 2009 | Ֆանտաստիկ պարոն Ֆոքս (մուլտֆիլմ) | Fantastic Mr. Fox |
| 2012 | Լիալուսնի թագավորություն | Moonrise Kingdom |
| 2014 | «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց | The Grand Budapest Hotel |
Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
| Թվական | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում |
|---|---|---|
| 1994 | Շշային հրթիռ | Bottle Rocket |
| 2007 | Հյուրանոց «Շեվելյե» | Hotel Chevalier |
| 2012 | Կինոդիտում զարմիկ Բենի ջոկատի համար, Ջեյսոն Շվարցմանի հետ | Cousin Ben Troop Screening with Jason Schwartzman) |
| 2013 | Կաստելլո Կավալկանտի | Castello Cavalcanti |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Լիալուսնի թագավորություն» 2012 թվականի Կաննի կինոփառատոնը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ SNAC — 2010.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ BD Gest'
- ↑ 5,0 5,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #13069164X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ http://seance.ru/blog/anderson-moon/ Զավեշտալի Բ. Մանկության հարյուր օր // Սեանս. — 16 մայիսի
- ↑ http://seance.ru/blog/wes-anderson-interview/ «Սեանս» ամսագրի հարցազրույցը Անդերսոնի հետ
- ↑ http://www.huffingtonpost.com/2009/03/12/gwyneth-paltrows-favorite_n_174428.html Gwyneth Paltrow's Favorite Movies (Plus Spielberg's, Wes Anderson's & More)
- ↑ http://www.animenewsnetwork.com/news/2009-03-12/director-wes-anderson-lists-eva-among-favorite-dvds Director Wes Anderson Lists Eva Among Favorite DVDs (Updated)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wes Anderson (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Սեանս» կինոամսագրի բոլոր տվյալները Ուես Անդերսոնի մասին
| ||||||||||