Արիետին՝ լիլիպուտների երկրից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Արիետին՝ լիլիպուտների երկրից
ճապ.՝ 借りぐらしのアリエッティ
Yukashita no kobito-tachi (2010).jpg
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և անիմե ֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2][3], անիմե, մանկական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Գործողության վայրՃապոնիա
Հիմնված էThe Borrowers?
Շարքի մասն էlist of Studio Ghibli works?
ՌեժիսորHiromasa Yonebayashi?[4][5][6][7][3]
ՍցենարիստՀայաո Միյաձակի[7] և Keiko Niwa?
ՀնչյունավորումՄիրաի Սիդա[8], Ռյունոսկե Կամիկի[8], Տացույա Ֆուձիվարա[8], Սիրշա Ռոնան[8], Բրիդջիթ Մենդլեր, Թոմ Հոլանդ, Դեյվիդ Հենրի, Սինոբու Օոտակե, Օլիվիա Կոլման, Էմի Պոհլեր, Կեյկո Տակեսիտա, Ֆիլլիդա Լոու, Luke Allen-Gale?, Մոյզես Արիաս, Տոմոկաձու Միուրա, Մարկ Ստրոնգ, Ուիլ Արնետ, Կիրին Կիկի, Geraldine McEwan? և Քերոլ Բերնետ
ՊրոդյուսերՏոսիո Սուձուկի[7] և Հայաո Միյաձակի[7]
Գործադիր պրոդյուսերՀայաո Միյաձակի, Քեթլին Քենեդի[9] և Ֆրենկ Մարշալ[9]
ԵրաժշտությունCécile Corbel?
ՕպերատորԱցուսի Օկուի
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Լեզուճապոներեն և անգլերեն[9]
ԸնկերությունStudio Ghibli
ԴիստրիբյուտորTōhō
Տևողություն160 րոպե
Շարքlist of Studio Ghibli works?
Թվականհուլիսի 17, 2010[9]
ՊարգևներՃապոնական կինոակադեմիայի մրցանակ՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում
karigurashi.jp

Արիետին լիլիպուտների երկրից[10](借りぐらしのアリエッティ) (Karigurashi no Arrietty), լիամետրաժ անիմե ֆիլմ, թողարկվել է «Ghibli» ստուդիայի կողմից 2010 թվականին: Սցենարի հեղինակ՝ Հայաո Միյաձակի, ռեժիսոր՝ Խիրոմասա Յոնեբայասի։ Ֆիլմի բյուջեն կազմել է 23 միլիոն դոլար:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է փոքր մարդուկների մասին։ Նրանք ապրում են մարդկանց կողքին և անհրաժեշտության դեպքում օգտվում են մարդկանց իրերից։ Նրանց գոյությունը գաղտնի է պահվում, քանի որ մարդկանց աչքին երևալը վտանգավոր էր և նրանց համար լուրջ խնդիրներ կստեղծվեր։ Այդ փոքր լիլիպուտներից մեկին՝ Արիետին, նկատում է 12 տարեկան Սյո անունով մի տղա։

Պատմությունը սկսվում է Սյոյի առանձնատուն գալով։ Սյոն ուշադրություն է դարձնում կատվի վրա, որը ինչ-որ մեկին է որսում խոտերի մեջ։ Կատվին ագռավը վռնդում է այնտեղից և պարզվում է, որ այդ որսը փոքրիկ չափսի մի աղջիկ է։ Սյոն չի հասցնում նրան ուշադիր ուսումնասիրել, բայց հասկանում է, թե ինչ է տեսել։

Աղջիկը վերադառնում է իր փոքրիկ տուն, որը գտնվում է Սյոյի տան նկուղում։ Արիետին ապրում է ծնողների հետ՝ շատ էմոցիոնալ մայրիկի և հանգիստ բնավորության տեր հայրիկի, որը ընտանիքը ապահովում է բոլոր անհրաժեշտությամբ։

Արիետին, չնայած ծնողների արգելքին, ծանոթանում և ընկերանում է Սյոյի հետ։ Բայց նրանց գաղտնիքը բացահայտում է հետաքրքրասեր աղախին Խառուն, և փոքրիկ մարդուկը ստիպված է լինում տեղափոխվել նոր տուն։

Ֆիլմի վերջում Արիետին հրաժեշտ է տալիս Սյոյին և իր ընտանիքի և ընտանիքի ընկեր Սպիլլերի հետ գնում է ապրելու նոր վայր փնտրելու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]