Քեթլին Քենեդի
Քեթլին Քենեդի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | հունիսի 5, 1953[1] (71 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր և մոնտաժող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005086 |
Քեթլին Քենեդի (անգլ.՝ Kathleen Kennedy, հունիսի 5, 1953[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր[3]։ 1981 թվականին ամուսնու՝ Ֆրենկ Մարշալի և Սթիվեն Սփիլբերգի հետ միասին դարձել է «Amblin Entertainment»-ի հիմնադիրներից մեկը։ Հայտնի է «Այլմոլորակային» ֆիլմի և «Յուրայի ժամանակաշրջանի այգի» ֆիլմերի շարքի արտադրությամբ, ինչպես նաև որպես Lucasfilm-ի նախագահ։ ԱՄՆ-ում դրամարկղային հավաքների տեսանկյունից Քենեդին ամենահաջող պրոդյուսերների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը (Սթիվեն Սփիլբերգից հետո)։ 2018 թվականի մարտի տվյալներով այն ֆիլմերը, որոնց վրա նա աշխատել է, ընդհանուր առմամբ հավաքել են 7,5 միլիարդ ԱՄՆ դոլար[4]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեթլին Քենեդին ծնվել է 1953 թվականի հունիսի 5-ին Բերքլիում՝ դերասանուհի Դիոն Մարիի («Դեդե») և փաստաբան ու դատավոր Դոնալդ Ռ․ Քենեդիի ընտանիքում։ 1971 թվականին ավարտել է Ռեդինգում գտնվող Շաստի միջնակարգ դպրոցը։ Կրթությունը շարունակել է Սան Դիեգոյի պետական համալսարանում, որն ավարտել է հեռահաղորդակցության և կինոյի ոլորտի մասնագիտացմամբ։ Ուսման վերջին տարում Քենեդին աշխատանք է ստացել Սան Դիեգոյի տեղական «KCST» հեռուստաալիքում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ սկսած ստուդիայի օպերատորից մինչև «KCST»-ի լուրերի արտադրության համակարգող։ «KCST»-ում ավարտելով վարձու աշխատանքը՝ նա միևնույն հեռուստաալիքում ստեղծել է «You’re On» անունը կրող թոք-շոուն, որը վարել է չորս տարիների ընթացքում (մինչև Լոս Անջելես վերադառնալը)։ Հենց Լոս Անջելեսում է նա ստացել իր առաջին աշխատանքը կինոպրոդյուսերության ոլորտում, որը նրան է տրամադրել Ջոն Միլիուսը, որն այդ ժամանակ աշխատում էր Սփիլբերգի ֆիլմերից մեկի՝ «1941»-ի վրա։ Տիտրերում Քենեդին նշվել է որպես արտադրության օգնական (անգլ.՝ Production assistant)։
Պրոդյուսերի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«1941» ֆիլմի արտադրության ժամանակ, որի սցենարիստը Ջոն Միլիուսն էր, Քեթլինի վրա ուշադրություն է դարձրել Սթիվեն Սփիլբերգը։ Սփիլբերգը Քենեդիին վարձել է որպես քարտուղարուհի, բայց նրանք երկուսն էլ գիտեին, որ նա սարսափելի մեքենավարուհի է և աշխատել է միայն իր պրոդյուսերական գաղափարների շնորհիվ։ Շուտով Քեթլինը դարձել է Սփիլբերգի և Տոուբ Հուպերի նոր նախագծի՝ «Փոլթերգեյստ»-ի (1982) համապրոդյուսերը և ստացել իր առաջին ամբողջական պրոդյուսերական աշխատանքը «Այլմոլորակային» ֆիլմի վրա, որը դարձել է առաջիկա տասնամյակի ամենաշահութաբեր ֆիլմը։ Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերի շարքի վրա կատարած աշխատանքի շնորհիվ, հատկապես «Ինդիանա Ջոնս։ Կորած տապանի որոնումները» (1981) ֆիլմից հետո, Քենեդին հայտնի է դարձել որպես Հոլիվուդի լավագույն պրոդյուսերներից մեկը։ Նա աշխատել է տարբեր նախագծերի վրա, սակայն պահպանել է գործնական հարաբերությունները Սփիլբերգի հետ և շուտով դարձել «Յուրայի ժամանակաշրջանի այգին» (1993) բլոկբաստերի և «Շինդլերի ցուցակը» պատմական դրամայի գործադիր պրոդյուսերը։ Այնուհետև նա համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեն, Ռոբերտ Զեմեկիսը, Բարի Լևինսոնը, Քլինթ Իսթվուդը և Դևիդ Ֆինչերը։
1981 թվականին Սթիվեն Սփիլբերգը, Քեթլին Քենեդին և նրա ապագա ամուսինը՝ Ֆրենկ Մարշալը, հիմնադրել են բավականին հաջողված «Amblin Entertainment» արտադրական ընկերությունը։ Քեթլինն իր վրա է վերցրել ընկերության կառավարման մեծ մասը և զբաղեցրել է տնօրենի պաշտոնը մինչև 1992 թվականը, երբ նրանք ամուսնու հետ որոշել են հիմնել սեփական կինոընկերությունը՝ «The Kennedy/Marshall Company»-ն։
Քեթլին Քենեդին մտնում է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ղեկավարների խորհրդի կազմի մեջ։
1995 թվականին Քենեդին արժանացել է «Women in Film Crystal + Lucy Awards» մրցանակի, որը շնորհվում է անվանի կանանց, որոնք բարձրացրել են կանանց դերը ժամանցի ինդուստրիայում[5]։
2005 թվականին Քեթլին Քենեդին եղել է Սթիվեն Սփիլբերգի վերջին երկու՝ «Աշխարհների պատերազմ» և «Մյունխեն» ֆիլմերի գործադիր պրոդյուսերը։ Մարշալն ու Քենեդին եղել են Գիլբի ստուդիայի 2009 թվականին թողարկած «Պոնյո ձկնիկը ժայռին» և 2012 թվականին թողարկած «Արիետին՝ լիլիպուտների երկրից» մուլտֆիլմերի ամերիկյան տարբերակների պրոդյուսերները[6]։
2012 թվականին Քենեդին դարձել է «Lucasfilm Ltd.» կինոընկերության համանախագահը[7][8]՝ տեղ զբաղեցնելով Ջորջ Լուկասի կողքին, ում ավելի ուշ այդ պաշտոնում փոխարինել է Քեթլինի ամուսինը՝ Ֆրենկ Մարշալը։ 2012 թվականին Քեթլին Քենեդին ստացել է «Lucasfilm»-ի նախագահի պաշտոնը, այն բանից հետո, երբ «The Walt Dis ney Company» ընկերությունը ձեռք է բերել այն[9]։
2018 թվականի նոյեմբերին Քենեդին և Մարշալը դարձել են Իրվինգ Թալբերգի անվան մրցանակի դափնեկիրներ կինոարտադրության մեջ ունեցած նշանակալի պրոդյուսերական ներդրման համար[10]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1981 | Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս | Raiders of the Lost Ark | գործադիր պրոդյուսեր |
1982 | Պոլտերգեյթս | Poltergeist | պրոդյուսերի օգնական |
1982 | Այլմոլորակային | E.T. The Extra-Terrestrial | պրոդյուսեր |
1983 | Մթնշաղային գոտի | Twilight Zone: The Movie | պրոդյուսեր |
1984 | Գրեմլիններ | Gremlins | գործադիր պրոդյուսեր |
1984 | Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը | Indiana Jones and the Temple of Doom | պրոդյուսերի օգնական |
1985 | Երիտասարդ Շերլոկ Հոլմս | Young Sherlock Holmes | գործադիր պրոդյուսեր |
1985 | Հետ դեպի ապագա | Back to the Future | գործադիր պրոդյուսեր |
1985 | Հիմարները | The Goonies | գործադիր պրոդյուսեր |
1985 | Ֆանդանգո | Fandango | գործադիր պրոդյուսեր |
1986 | Ամերիկական պոչ | An American Tail | պրոդյուսեր |
1987 | Արևի կայսրություն | Empire of the Sun | պրոդյուսեր |
1987 | Ներքին տարածություն | Innerspace | գործադիր պրոդյուսեր |
1988 | Ով է դավել Ռոջեր ճագարին | Who Framed Roger Rabbit | գործադիր պրոդյուսեր |
1989 | Միշտ | Always | պրոդյուսեր |
1989 | Հետ դեպի ապագա 2 | Back to the Future Part II | գործադիր պրոդյուսեր |
1989 | Հայրիկ | Dad | գործադիր պրոդյուսեր |
1990 | Արախնոֆոբիա | Arachnophobia | պրոդյուսեր |
1991 | Ամերիկյան հեքիաթ 2․ Ֆեյվելը մեկնում է Արևմուտք | An American Tail: Fievel Goes West | գործադիր պրոդյուսեր |
1991 | Վախի հրվանդան | Cape Fear | գործադիր պրոդյուսեր |
1993 | Շինդլերի ցուցակը | Schindler's List | գործադիր պրոդյուսեր |
1993 | Մենք վերադարձել ենք. դինոզավրերի պատմությունը | We’re Back! A Dinosaur’s Story | գործադիր պրոդյուսեր |
1993 | Ողջերը | Alive | պրոդյուսեր |
1995 | Բալտո | Balto | գործադիր պրոդյուսեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ WIF Awards Retrospective — 2020.
- ↑ Награды и номинации Кэтлин Кеннеди(անգլ.)
- ↑ Box Office Mojo — People Index
- ↑ Past Recipients Արխիվացված 2011-06-30 Wayback Machine(անգլ.)
- ↑ The Secret World of Arrietty | Disney Movies(անգլ.)
- ↑ Кэтлин Кеннеди станет со-председателем Lucasfilm
- ↑ «Кэтлин Кеннеди возглавит Lucasfilm — Variety Russia». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Disney to Acquire Lucasfilm Ltd» (անգլերեն). Yahoo!. 2012 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Cicely Tyson, 93, Makes History as First Black Woman to Receive an Honorary Oscar
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթլին Քենեդի» հոդվածին։ |
|