Ամերիկյան հեքիաթ 2։ Ֆեյվելը մեկնում է Արևմուտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան հեքիաթ 2։ Ֆեյվելը մեկնում է Արևմուտք
անգլ.՝ An American Tail: Fievel Goes West
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, վեստեռն, ավանդական մուլտֆիլմ և վեսթեռն
Հորինված երկիրFievel universe?
Շարքի մասն էԱմերիկյան հեքիաթ
ՌեժիսորPhil Nibbelink?[1][2][3][…] և Սայմոն Ուելս[1][4][5][…]
ՍցենարիստFlint Dille?[6] և David Kirschner?[6]
ՀնչյունավորումPhillip Glasser?[7], Ջեյմս Ստյուարտ[7][8], Դոմ Դելուիզ[7][8], Քեթի Կավադինի[7][8], Էրիկա Յոն[7], Նեհեմիա Պերսոֆֆ[7], Էմի Իրվինգ[7][8], Ջոն Քլիզ[7][8] և Ջոն Լովիտց[7][8]
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ[6] և Ռոբերտ Ուոթս[6]
Գործադիր պրոդյուսերՖրենկ Մարշալ
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ԽմբագիրՆիկ Ֆլետչեր
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունUniversal Studios[6], Amblin Entertainment և Amblimation
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm, Նեթֆլիքս և Universal Studios
Տևողություն74 րոպե
ՇարքԱմերիկյան հեքիաթ
ՍիկվելFievel's American Tails?
Թվականնոյեմբերի 22, 1991[9], դեկտեմբերի 6, 1991[10] և հունիսի 25, 1992[11]
uphe.com/movies/an-american-tail-fievel-goes-west

Ամերիկյան հեքիաթ 2։ Ֆեյվելը մեկնում է Արևմուտք (անգլ.՝ An American Tail: Fievel Goes West, այլընտրանքային տարբերակ՝ «Ամերիկյան պատմություն 2»), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, ստեղծված Amblimation ստուդիայի կողմից։ Թողարկվել է Universal Studios կինոընկերության կողմից 1991 թվականին։ Դոն Բլուտի «Ամերիկյան Պոչը» մուլտֆիլմի սիքվելն է։

Սկզբից «Ամերիկյան Պոչի» շարունակությունը նկարահանելու միտքը Դոն Բլուտինն էր՝ մուլտֆիլմի գլխավոր ռեժիսորինը։ Այնուհետև Բլուտը և Սպիլբերգը նույն հայտարարի չեկան ֆինանսների հարցում, այդ իսկ պատճառով Բլուտը հրաժարվեց սիքվել անել։ Amblimation ստուդիայի հիմնադրումից հետո «Ամերիկյան պոչ 2» դարձավ նրա առաջին նախագիծը։

Մոլտֆիլմը թողարկվել է 1989 թվականի մայիսին, Սայմոն Ուելլսը ու Ֆիլ Նիբբելինկան դարձան փոխարինող ռեժիսորներ։ Ի տարբերություն առաջին մասի, «Ամերիկյան պոչ 2» ունի ավելի կոմիքսային ու ծաղրերգական բովանդակություն։

Ֆիմի պրեմիերան կայացել է 1991 թվականի նոյեմբերի 22-ին, «Գեղեցկուհին և Հրեշը» մուլտֆիլմի պրեմիերայի հետ միասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նենգ կատու Ուոլը գայթակղում է մկներին, այդ թվում Մկնկևիչների ազգությանը՝ տանելով նրանց Վայրի Արևմուտք՝ խոստանալով լավ կյանք, քան Նյու-Յորքում։ Մկները հավատում են և ճանապարհ ընկնում գնացքով։ Սակայն կյանքը փոքր քաղաքում այնքան էլ լավ չէր, ինչպես պատկերացնում էին։ Այնտեղ կատու Ուոլը պատրաստում է հսկայական մկան թակարդ, որպեսզի նրանցից համբուրգերներ պատրաստի։ Որպեսզի խուսափեն այդ թակարդից մկնիկ Ֆայվելը պետք է օգնության կանչի շուն Ուայլի Բերպոմին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆայվել Մկնկևիչ - Չարաճճի մկնիկ, կարմիր շապիկով, կապույտ տաբատով և կովբոյի գլխարկով
  • Հայրիկ Մկնկևիչ - Ֆայվելի հայրը
  • Մայրիկ Մկնկևիչ - Ֆայվելի մայրը
  • Տանյա Մկնկևիչ - Ֆայվելի ավագ քույրը
  • Վագր - մեծ, բարի հունգարացի կատու, Ֆայվելի և ամբողջ ընտանիքի ընկերը
  • Կատու Ուոլ - խորամանկ կատու, գործնական կոստյումով
  • Չուլա - փաղիժ, կատու Ուոլի օգնականը
  • Քաղցր Վիլյամ - գողական տեսքով չար կատու, բակային կատուների գլխավորը։ Իր խորամանկությամբ հաճախ է կատու Ուոլին ձգում տարբեր արկածներ
  • Տիկին Կիթթի - կատու, սալունայի երգչուհի, Վագրի սիրելին
  • Ուայլի Բերպ- շուն, հայտնի շերիֆ

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամերիկյան պոչ 2» երաժշտական նվագակցումը գրել է Ջեյմս Հորները։ Սաունթրեքը ձայնագրվել է լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբի կողմից, որպես ալբոմ, 1991 թվականի նոյեմբերի 19-ին[12]։

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dreams to Dream (finale version): Լինդա Ռոնստադ (4:42)
  2. American Tail Overture (main title) (7:09)
  3. Cat Rumble (7:29)
  4. Headin' Out West (2:36)
  5. Way Out West (1:47)
  6. Green River / Trek Through the Desert (5:44)
  7. Dreams to Dream (Tanya’s version): Քեթի Կավադինի (2:34)
  8. Building a New Town (2:44)
  9. Sacred Mountain (2:23)
  10. Reminiscing (2:13)
  11. The Girl You Left Behind (1:42)
  12. In Training (1:50)
  13. The Shoot-Out (5:29)
  14. A New Land - The Future (8:16)

Անվանակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին մուլտֆիլմը նոմինացվել է «Ոսկե գլոբուս»-ի՝ «Լավագույն երգ» (Dreams to Dream) կատեգորիայում[13]։

Տեսահոլովակի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և Կանադայում մուլտֆիլմը թողարկվել է 1992 թվականին «MCA/Universal Home Video» ընկերության կողմից VHS-ով և LaserVision տեսասկավառակներով[14]։ Ուրիշ երկրներում այն թողարկվել է տարբեր լեզուներով «CIC Video» ընկերության կողմից VHS-ով և LaserDisc-ով[15]։

2000 թվականի կեսերին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ի վրա ОРТ ալիքի թարգմանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]