Ողջերը
Ողջերը անգլ.՝ Alive | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | մարտաֆիլմ, վավերագրական դրամա, աղետ-ֆիլմ, ֆիլմ փրկվելու մասին, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թեմա | օդագնացություն և ավիապատահար |
Հիմք | Alive: The Story of the Andes Survivors? |
Թվական | 1993, հունվարի 15, 1993[1] և մայիսի 13, 1993[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրենկ Մարշալ[1][3][4][…] |
Պրոդյուսեր | Քեթլին Քենեդի և Ռոբերտ Ուոթս |
Սցենարի հեղինակ | Ջոն Պատրիկ Շենլի |
Դերակատարներ | Իթան Հոուք[3][4][5][…], Vincent Spano?[3][5][6], Ջոշ Հեմիլթոն[3][5][6], Ջոն Հեյմս Նյուտոն[5], Illeana Douglas?[5], Ջոշ Լուկաս[5], Դենի Նուչի[5], Ջոն Մալկովիչ[5], Bruce Ramsay?[5][6], David Cubitt?[5], Gordon Currie?[5], Ջեք Նոուզուորֆի[5], Jason Gaffney?[5], Richard Ian Cox?[5], Sam Behrens?[5], Էլի Քիթս և Խոսե Ցունիգա |
Օպերատոր | Փիթեր Ջեյմս և Փիթեր Ջեյմս |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Ուիլյամ Գոլդենբերգ |
Պատմվածքի վայր | Ուրուգվայ |
Կինոընկերություն | Paramount Pictures, Touchstone Pictures, The Kennedy/Marshall Company և Cinema International Corporation? |
Տևողություն | 127 րոպե |
Ողջերը (անգլ.՝ Alive, այլ թարգմանությամբ՝ Ողջ մնալ), 1993 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որի հիմքում Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի իրական դեպքերն են։
Նկարահանված է Պիրս Պոլ Ռիդի «Ողջերը. Փրկվածների պատմություն Անդերում» գրքի հիման վրա։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրուգվայական «Տամու» ավիաընկերության ինքնաթիռը, որում գտնվում էին ռեգբիի «Օլդ Կրիստիանս» թիմի անդամներ և նրանց հարազատներ թռչում է դեպի Սանտյագո, որտեղ պետք է տեղի ունենար ընկերական հանդիպում տեղի թիմերից մեկի հետ։
Սակայն ուժեղ մառախուղի պայմաններում ինքնաթիռը կորցնում է կառավարումը և բախվելով Անդերի գագաթներից մեկին, վայր ընկնում։ Անկումից հետո անձնակազմի մի մասը մահանում է։
Ինքնաթիռի որոնողական աշխատանքները արդյունք չեն տալիս, իսկ մի քանի օր անց դրանք ընդհանրապես դադարում են։ Փրկվածները այդ մասին տեղեկանում են իրենց մոտ գտնվող ռադիոյի միջոցով։
Երբ նրանց մոտ եղած սննդամթերքի պաշարը վերջանում է, սովից չմահանալու համար ողջերը սկսում են ուտել մահացածների մարմինները։ Վիճակը դժվարանում է նաև նրանով, որ մահացածների մեջ կային ողջերի բարեկամներ և միայն նրանց մարմիններն են մնում անվնաս։
Անձնակազմի անդամներից մեկը՝ Նանդո Պարադոն, որոշում է ընկերոջ հետ կտրել անցնել ձյունապատ լեռները փրկություն գտնելու հույսով ...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իթան Հոուք - Նանդո Պարադո
- Վինսենթ Սպանո - Անտոնիո Բալբի
- Ջոշ Համիլթոն - Ռոբերտո Կանեսսա
- Բրյուս Ռեմսեյ - Կառլիտոս Պաես
- Ջոն Հեյմս Նյուտոն - Անտոնիո Վիսինտին
- Դևիդ Կրիգել - Գուստավո Սերբինո
- Քևին Բրեզնահան - Ռոյ Հառլի
- Սեմ Բերենս - Խավիեր Մետոլ
- Իլյանա Դագլաս - Լիլիանա Մետոլ
- Ջեք Նոուզուորտի - Բոբբի Ֆրանսուա
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավիավթարից ողջ մնացած Նանդո Պարադոն մասնակցել է ֆիլմի նկարահանումներին։
- Ավիավթարը տեղի է ունեցել 1972 թ. հոկտեմբերի 13-ին։
- Իրական մահացածների անունները, բացի Նանդո Պարադոյի մորից, քրոջից և Խավիեր Մետոլի կնոջից, ֆիլմում փոխված են եղել։
- Վթարի տեսարանը նկարահանվել է 9 օր։
- Նկարահանող խմբի անդամների մեծ մասը ընդունում էին հատուկ հաբեր լեռներում երկար ժամանակ մնալուց առաջացող ծովային հիվանդության դեմ։
- Նկարահանումների հիմնական վայրը կանադական Պանորամա լեռնային քաղաքն էր։
- Նկարահանող ողջ անձնակազմին (մոտ 150 հոգի) նկարահանումների վայր տեղափոխում էին 5 ուղղաթիռ։
- Որպեսզի մարդակերության տեսարանը ավելի իրականին մոտ լիներ, դերասանները 2 օր հաց չէին կերել, իսկ որպես մարդու մարմին, նրանք ուտում էին հնդկահավի միս։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0106246/
- ↑ https://www.filmdienst.de/film/details/50642 (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.the-numbers.com/movie/Alive
- ↑ 4,0 4,1 https://www.filmaffinity.com/en/film100072.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 http://www.imdb.com/title/tt0106246/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=38491.html
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավիավթարի պաշտոնական կայք
- «Ողջերը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- Ողջերը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ողջերը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Ողջերը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- 1993 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Paramount Pictures ֆիլմեր
- 1990-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Touchstone Pictures ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ֆիլմեր մահվան մասին