Ջոշ Լուկաս
անգլ.՝ Josh Lucas | |
|---|---|
Լուկասը կինոփառատոնում 2009 թվականին | |
| Ծնվել է | հունիսի 20, 1971 (54 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Կրթություն | Gig Harbor High School? և Peninsula School District? |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Ամերիկացի |
| Մասնագիտություն | Դերասան |
| Ամուսին(ներ) | Jessica Ciencin Henriquez? |
| Համատեղ ապրող(ներ) | Rachel Mortenson?[1] |
| Երեխա(ներ) | Noah Mauer? |
| joshlucas.com | |
Ջոշ Լուկաս նաև Դենտ Մաուրեր (անգլ.՝ Joshua Lucas Easy Dent Maurer, սակայն հայտնի է որպես Ջոշ Լուկաս անվամբ, հունիսի 20, 1971[2][3], Լիթլ Ռոք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան։ Հայտնի ֆիլմերից է՝ «Մտքի խաղեր», «Գաղտագողի», «Փառքի ճանապարհ», «Պոսեյդոն» նաև խաղացել է գլխավոր հերոս «Ֆիրմա» և «Լաուրայի խորհուրդները» ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոշ Լուկասը ծնվել է Արկանզասում (անգլ.՝ Arkansas), բժշկի ընտանիքում։ Արդեն բարձր դասարանում սկսում է հետաքրքրվել արվեստով և մասնակցել տարբեր խմբակների։ Դպրոցն ավարտելուց հետո նա որոշում է ընդունվել քոլեջ և սկսում է դերասանությամբ զբաղվել։ 19 տարեկան հասակում նա տեղափոխվում է Հոլիվուդ[5]։ 1990-ական թվականներից Ջոշ Լուկասը ստանում էր միայն փոքր դերեր «Կյանքը շարունակվում է», «Պարկերը Լյուիսը չի կորչում», «Ջեյքը և գեր մարդը» ֆիլմերում։ Առաջին խաղարկային ֆիլմն իր մասնակցությամբ եղել է «Խավարի և լույսի երեխաները», որը ցուցադրվել է 1991 թվականին։ Հետագա տարիներին, Լուկասը առաջատար դեր է խաղացել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Նորաոճ իր» (2002), «Գաղտագողի» (2005), «Փաքի ճանապարհ» և «Պոսեյդոնը» (2006)[6]։
2012 թվականի հունիսի 29-ին Ջոշ և Ջեսիկա ամուսիններն ունենում են որդի՝ Նոյ Ռև Մաուրեր[7]

Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դերը |
|---|---|---|
| 1991 | Լույսի և խավարի երեխաները | |
| 1993 | 61 թվականի թողարկում | Ջորջ Ա. Կաստերի դերում |
| 1996 | Վերջին Ճշմարտություն | Դեն Ուոռենի դերում |
| 2000 | Կարո՞ղ ես սպասել ինձ | Ռուդիի դերում |
| 2000 | Պարողը | Ստեֆանի դերում |
| 2001 | Իններորդ նիստը | Խենկի դերում |
| 1994 | Ընկնելու արագությունը | Ռեժիսոր |
| 1998-1999 | Մտքի խաղեր | Մարտին Խենսենի դերում |
| 2005 | Անավարտ կյանք | Շերիֆի դերում |
| 1999-1999 | Հետապնդել մահվան | Ռեժիսոր |
| 2010 | Սիրամարգ | Սպա Մակգոնիգլի դերում |
| 2010 | Կյանքն ինչպես կա | Սամի դերում |
| 2011 | Կարմիր շուն | Ջոն Հրանտի դերում |
| 2012 | Մեդալիոն | Վինսենտ Կինս, Ջիմի Մորգան |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Ջոշ Լուկասից stumpedmagazine.com Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
- Ջոշ Լուկասը թվիթերում
- Ջոշ Լուկաս Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Josh Lucas, 49, enjoying new romance with model Rachel Mortenson, 36, as they get flirty on Instagram... after he moves on from ex-wife Jessica Ciencin Henriquez — DMG Media, 2021. — ed. size: 1648853 — ISSN 0307-7578
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #142193887 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Կենսագրական տեղեկություններ Ջոշ Լուկասի մասինmovies.yahoo.com
- ↑ Ամբողջ ֆիլմագրությունը IMDb կայքում
- ↑ «Նոյ Ռև Մաուրեր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշ Լուկաս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||