Ջորջ Լուկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Լուկաս
անգլ.՝ George Lucas
Ծնվել էմայիսի 14, 1944(1944-05-14)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրՄոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան (1967), Downey High School?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց, Thomas Downey High School? և Modesto Junior College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, արվեստի կոլեկցիոներ, մոնտաժող, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, դերասան, գրող, գիտաֆանտաստիկ գրող, կինոդերասան, գործադիր պրոդյուսեր, գործարար, ռեժիսոր և պրոդյուսեր
Ոճ(եր)կինոֆանտաստիկա
ԱմուսինՄելոդի Հոբսոն
Պարգևներ
IMDbID ID 0000184

Ջորջ Լուկաս (անգլ.՝ George Lucas , մայիսի 14, 1944(1944-05-14)[1][2][3][…], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող։

Հոլիվուդի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը, Lucasfilm Ltd կինոընկերության տնօրենն է։ Հայտնի աշխատանքներից են գիտաֆանտաստիկ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարը, «THX 1138» ֆիլմը, նաև Ինդիանա Ջոնսի կերպարի ստեղծողներից է։

Լուկասը հանդիսանում է աշխարհի ամենահարուստ ռեժիսորներից մեկը 3.2 միլիարդ դոլար իր կարողությամբ[4]։

19 ֆիլմի ռեժիսոր է, 79 ֆիլմի սցենարի հեղինակ, 64 ֆիլմի պրոդյուսեր, 18 ֆիլմի մոնտաժող։ 24 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 21 մրցանակի, այդ թվում 4 անգամ ներկայացվել է Օսկարի, 2-ական անգամ Ոսկե Գլոբուսի և Էմմիի, BAFTA, Դավիդ դի Դոնատելլո և այլ մրցանակների դափնեկիր է։ Ներկայացվել է նաև «Ոսկե Ազնվամորի» հակամրցանակի որպես վատագույն ռեժիսոր և սցենարի հեղինակ, ստացել 1 Ոսկե Ազնվամորի որպես վատագույն սցենարիստ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]