Մելոդի Հոբսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելոդի Հոբսոն
անգլ.՝ Mellody Hobson
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1969(1969-04-03) (54 տարեկան)
ԾննդավայրՉիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան[1], Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց և St. Ignatius College Prep?
Մասնագիտությունձեռնարկատեր
ԱմուսինՋորջ Լուկաս[2]
Զբաղեցրած պաշտոններboard of directors member?
ԱնդամությունSteering Committee of the Bilderberg Meetings?[3]
 Mellody Hobson Վիքիպահեստում

Մելոդի Հոբսոն (անգլ.՝ Mellody Hobson, ապրիլի 3, 1969(1969-04-03), Չիկագո), ամերիկացի գործարար կին և կինոպրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելոդի Հոբսոնը ծնվել է 1969 թ. ապրիլի 3-ին Չիկագոյում (Իլնոյս, ԱՄՆ)։ Նա սովորել է «St. Ignatius College Prep» միջնակարգ դպրոցում, ապա «Princeton» համալսարանում, որն ավարտել է 1991 թվականին արվեստի բնագավառում բակալավրի աստիճանով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելոդին բիզնեսում իր կարիերան սկսել է 2000 թ.։ Հոբսոնին է պատկանում ներդրումների կառավարմամբ զբաղվով «Ariel Investments LLC» ձեռնարկությունը, ինչպես նաև նա հանդիսանում է «Ariel Mutual Funds» և «DreamWorks Animation» ընկերությունների նախագահ։ Բացի այդ Հոբսոնը հովանավորում է ամերիկյան «Բարի լույս Ամերիկա» առավոտյան հեռուստանախագիծը։

2009 թվականին եղավ Մելոդիի դեբյուտը որպես պրոդյուսեր «Անկոտրումը։ ի՞նչ պետք է իմանալ փողի մասին» ֆիլմով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թ. հունիսի 22-ից Մելոդին ամուսնացած է կինոռեժիսոր Ջորջ Լուկասի հետ, որի հետ, մինչև ամուսնանալը նա հանդիպել է 7 տարի։

Ֆիլմերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009-«Անկոտրումը։ Ի՞նչ պետք է իմանալ փողի մասին» / Un-Broke: What You Need to Know About Money

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]