TED (համաժողովներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
TED
TED three letter logo.svg
Michael Pollan at TED.jpg
ted.com
Կարգախոս «Տարածման արժանի գաղափարներ»
Տեսակ LLC
Երկիր Կանադա և Ամերիկա
Շտաբ կայան Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Կանադա Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Լեզու Անգլերեն, բազմալեզու ենթագրեր, տեքստեր
Սեփականատեր Sapling Foundation
Հեղինակ Ռիչարդ Սաուլ Ուուրման
Բացված Փետրվարի 23, 1984, 33 տարի առաջ
Եկամուտ Green Arrow Up Darker.svg US$66.2 միլիոն (2015) [1]
TED (conference) Վիքիպահեստում
Համաժողովի պատկերանիշը և կարգախոսը` «տարածման արժանի գաղափարներ»

TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design - տեխնոլոգիա, ժամանց և դիզայն), մեդիա կազմակերպություն, որը «տարածման արժանի գաղափարներ» կարգախոսի ներքո ազատ արտոնագրով ելույթներ է հրապարակում։ Այն որպես կոնֆերանս հիմնադրվել է 1984 թվականի փետրվարին[2], իսկ ամեն տարի կոնֆերանսներ տեղի են ունեցել 1990 թվականից սկսած[3]։ TED-ի սկզբնական շեշտադրումը տեխնոլոգիաների և դիզայնի վրա էր, որը կապված էր Սիլիկոնային հովտում ծագելու հետ, սակայն այն ժամանակի ընթացքում ընդլայնել է իր հորիզոնը՝ ներառելով բազմաթիվ գիտական, մշակութային և ակադեմիական թեմաներ[4]:

TED-ի հիմնական կոնֆերանսները ամեն տարի անցկացվում են Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)` Վանկուվերի կոնվենցիայի կենտրոնում։ Մինչև 2010 թվականը կոնֆերանսները տեղի են ունեցել Լոնգ Բիչում[5]։ TED իրադարձությունները անցկացվում են նաև Հյուսիսային Ամերյկաում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում[6]՝ ելույթների ուղիղ հեռարձակմամբ։ Նրանք գիտության և մշակույթի հետազոտության և պրակտիկայի մեջ ընդգրկում են թեմաների լայն շրջանակ, հաճախ նույնիսկ պատմություններ պատմելով[7]։ Խոսնակներին տրվում են առավելագույնը 18 րոպե իրենց գաղափարները առավել նորարարական և գրավիչ ձևերով ներկայացնելու համար[8]։ Նախկին խոսնակների թվում են Բիլ Քլինթոնը, Ջեյն Գուդոլը, Ալբերտ Գոռը, Թեմփլ Գրանդինը, Գորդոն Բրաունը, Դևիդ Քեմերոնը, Բիլլի Գրեհեմը, Ռիչարդ Դոքինզը, Բիլ Գեյթսը, Դոլֆ Լունդգրենը, Բոնոն, Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, ինչպես նաև այլ Նոբելյան մրցանակակիրներ[9]։ TED-ի ներկայիս հոգաբարձուն բրիտանացի նախկին համակարգչային լրագրող և ամսագրի հրատարակիչ Քրիս Անդերսոնն է[10]։

Ելույթների թեմաները բազմազան են՝ գիտություն, արվեստ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ, տեխնոլոգիաներ և ժամանց։ Ներկայացնողին տրվում է առավելագույնը 18 րոպե ժամանակ ներկայացնելու իր գաղափարները։ Ներկայացնողներից են եղել անյպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոտսոնը, Մյուրեյ Գել–Մանը, ինչպես նաև Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը և ուրիշները։

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Jimmy Wales: The birth of Wikipedia, TED (conference), 2005[11]
Nuvola apps kaboodle.svg Chris Anderson: A vision for TED, TED (conference), 2002[12]

2006 թվականի հունիսից[13] TED- ելույթները ներկայացվել են օնլայն անվճար դիտելու Attribution-NonCommercial-NoDerivatives Creative Commons-ի լիցենզիայով արտոնագրի՝ TED.com կայքի միջոցով[14]։ 2018 թվականի փետրվարի դրությամբ կայքէջում հասանելի է ավելի քան 2600 TED ելույթներ[15]։ 2011 թվականի նոյեմբերին TED ելույթները ամբողջ աշխարհով դիտվել էին շուրջ մեկ միլիարդից ավելի անգամ[16]։ Այնուամենայնիվ ոչ բոլոր ԹԵԴ ելույթներն են հայտնի։ Գիտնականների կողմից տրամադրված ելույթները օնալյն ավելի շատ են հակված դիտեու, իսկ արվեստի ու դիզայնի տեսանյութերը դիտվում են միջինից ավելի քիչ անգամ[17]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-99․ հիմնադրում և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Քլինթոնը TED համաողովի ժամանակ, 2007

TED-ի գաղափարը ծագել է 1984 թվականին ճարտարապետ և գրաֆիկ դիզայներ Ռիչարդ Սաուլ Ուուրմանի կողմից, ով շեշտը դրել է տեխնոլոգիայի, զվարճանքի և դիզայնի (այսինքն՝ «TED»-ի) ոլորտների կոնվերգենցիայի վրա[18]։ Առաջին համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր Հարրի Մարքսի և Ուուրմանի կողմից նույն թվականին, ներկայացվել էր Philips-ի և Sony-ի կողմից մշակված կոմպակտ սկավառակի (CD) ցուցադրությունները և Էփլ Մակինտոշ համակարգչի առաջին ցուցադրումներից մեկը[13][19]։ Ներկայացումներով է հանդես եկել հայտնի մաթեմատիկոս Բենոու Մանդելբրոտը և այլ տեղեկատվական վերնախավի այլ ազդեցիկ անդամներ, որոնցից են Նիկոլաս Նեգրոպոնտեն և Ստյուարտ Բրանդը։ Համաժողովը ֆինանսապես անհաջողություն ապրեց․ սրանից միայն վեց տարի անց իրականացվեվ երկրորդ TED համաժողովը[20]։

1990 թվականից առաջընթաց ապրող «TEDsters» համայնքը մինչև 2009 թվականը ամեն տարի հավաքվում էր Կալիֆոռնիայի Monterey Bay ազգային համալսարանում, սակայն իր մասնակիցների տարեց տարի հսկայական աճի շնորհիվ՝ այն շուտով տեղափոխվում է Լոնգ Բիչ[21]։ Սկզբնապես TED խոսնակները ընտրվում էին վերջինիս կարգախոսին համապատասխան, սակայն 1990-ականների ընթացքում խոսնակների ցանկը ընդլայնվում է, ներառելով գիտնականների, փիլիսոփաների, երաժիշտների, կրոնական առաջնորդների, բարերարներիի շատ ուրիշների[20]։

2000-16․ աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարիչ Քրիս Անդերսոնը 2007 թվականին

2000 թվականին Ուուրմանը 65 տարեկանում փնտրեկով իրեն փոխարինողի՝ հանդիպում է նոր մեդիա գործարարի և TED-ով ոգևորված Քրիս Անդերսոնին, ապա սկսում են քննարկել հետագա իրադարձությունները։ Անդերոսնի բրիտանական Future մեդիա կազմակերպությունը գնել է TED-ը։ 2001 թվականի նոյեմբերին Անդերոսնի շահույթ չհետապնդող The Sapling հիմնադրամը (կարգախոսը`«մեծ գաղափարների տարածման խթանում»)[22] Future-ից 6 միլիոն եվրոյով գնում է TED-ը[23]։ 2002 թվականի փետրվարին Անդերսոնը TED ելույթ ունեցավ, որի ժամանակ նա բացատրեց կոնֆերանսի իր տեսլականը և որպես կուրատոր իր ապագա դերը[24]։ Ուուրմանը լքում է իր պաշտոնը 2002 թվականի կոնֆերանսից հետո։

2006 թվականին մասնակցության համար պետք էր վճարել 4,000 ԱՄՆ դոլար, և մուտքը միայն հրավերով էր[25]։ Անդամության մոդելը 2007 թվականի հունվարին կազմում էր տարեկան 6,000 դոլար անդամավճար, որը ներառում էր կոնֆերանսին մասնակցությունը, ակումբային փոստով առաքումը, ցանցային գործիքներ և համաժողովների DVD-ները: 2017 թվականին կոնֆերանսին մասնակցելու համար մեկ մասնակիցի անդամավճարը կազմում էր 8,500 դոլար[26]։

2014 թվականին համաժողովը տեղափոխվել է Վանկուվեր։

Ներկայումս TED-ը ֆինանսավորվում է տարբեր եկամուտների հոսքերի համակցությամբ, որը ներառում է համաժողովներին անդամակցության վճարը, կարպորատիվ հովանավորումները, հիմնադրամի աջակցությունը, լիցենզավորման վճարները և գրքերի վաճառքը։ Կորպորատիվ հովանավորությունները բազմազան են, որոնցից են Գուգլը, Ջեներալ էլեկտրիկը, AOL, Գոլդման Սաքսը, Կոկա-Կոլան, և շատ ուրիշները։ Հովանավորները չեն մասնակցում միջոցառման ստեղծագործական նպատակներին, և նրանց ոչ էլ հնարավորություն է տրված ներկայանալ հիմնական բեմից՝ անկախության շահերից ելնելով[27][28]։

TED-ի Նյու Յորքի և Վանկուվերի գլխավոր գրասենյակների աշխատակիցների թիվը կազմում է մոտավորապես 180 աշխատակից[29]։

TED մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

TED մրցանակը ներկայացվել է 2005 թվականին։ Մինչև 2010 թվականը այն տարեկան կտրվածքով երեք անհատի րամարդում էր 100,000 ԱՄՆ դոլար և «ցանկանում փոխել աշխարհը»[30]։ Յուրաքանչյուրն հաղթող հանդիսավոր կերպով ամենամյա կոնֆերանսի ժամանակ ներկայացնում է իր ցանկությունը։ 2010 թվականից ընտրական գործընթացի փոփուխության պատճառով հաղթող կարող էր դառնար միայն մի անհայտ, որպեսզի TED-ը իր առավելագույն ճիգերով հաղթողի ցանկությունը ի կատար ածեր։ 2013 թվականին մրցանակը կազմում էր 1 միլիոն դոլար[31]։ Նախկին տարիներին TED մրցանակակիրն են․

2005[32] 2006[33] 2007[34] 2008[35] 2009[36] 2010[37] 2011[38] 2012[39] 2013[40] 2014[41] 2015[42] 2016[43] 2017[44]
Բոնո Լարրի Բրիլլանտ Բիլ Քլինթոն Նեիլ Թուրոք Սիլվիա Էրլե Ջեյմի Օլիվեր JR City 2.0[45] Սուգաթա Միթրա Շարմիան Գուչ[46] Դեյվիդ Իսայ Սառա Փարչակ Ռաջ Փանջաբի
Էդվարդ Բուրտինսկի[47] Ջեյհան Նոջեիմը Էդվարդ Ուիլսոն Դեյվ Էգգերս Ջիլ Թարթեր
Ռոբերտ Ֆիսշել Քեմերոն Սինքլեր Ջեյմս Նախտվեյ Քերեն Ամստրոնգ Ժոզե Անտոնիո Աբրոու

Ted talks[խմբագրել | խմբագրել կոդը]

Ted համաժողովի ժամանակ յուրաքանչյուր ելույթ կոչվում է Ted talk։ Ելույթների հոլովակները հրապարակում են TED.com կայքում։ Դրանք կարելէ անվճար նայել կայքում, ներբեռնել համակարգիչ HD որակով, իինչպես նա բաժանորդագրվել։ Հոլովակները հասանելի են նաև YouTube-ում։

Այֆոն և Անդրոիդ սարքավորումների համար հասանելի է, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հավելվածները։ Մինչև 2013 թվականը հավելված ռուսական տարբերակը բացակայում էր։ Տարվա վերջում, «TED Open Translation Project» նախագծի շրջանակներում արվել է թարգմանություն։ Հավելվածը ունի պարզ նավիգացիա, որը թույլ է տալիս նայել հոլովակները սուբտիտրներով, ինչպես նաև լսեսլ համացանցային TED ռադիո։ 2009 թվականից TED-հոլովակները հասանելի են անվճար ներբեռման Ovi/Ovi Store համցանցային խանութ։

TED Open Translation նախագծի շրջանակներում ավելի քան 8000 կամավորներ թարգմանում են ելույթները մի քանի տասնյակ լեզուներով։ 2012 թվականի հոկտեմբերին թարգմանվել է ավելի քանի 32 հազար ելույթենր։ Թարգմանությունները հասանելի են ենթագրերի ձևաչափով։

TED Prize[խմբագրել | խմբագրել կոդը]

TED Prize, TED մրցանակ որը տրվում է 2005 թվականից։ Սկզբնական շրջանում մեկ տարվա ընթացքում տրվում էր երեք մրցանակ 100.000 դոլլար «աշխարհը փոխելու ցանկության համար»:[48]

2010 թվականից սկսսած տրվում է մեկ պարգև։[49]

  • 2005[50] թվական - Բոնո, Էդվարդ Բուրտինսկի, Ռոբերտ Ֆիշչել
  • 2006[51] թվական - Լարրի Բրիլիանթ, Ջեհանե Նուջամի, Կամերոն Սինկլայր
  • 2007[52] թվական - Բիլ Քլիփթն, Էդվարդ Ուիլսոն, Ջեյմս Նախտվեյ
  • 2008[53] թվական - Նեյլ Թուրոկ, Դեյվ Էգգերս, Կարեն Արմստրոնգ
  • 2009[54] թվական - Սիլվիա Էրլ, Ջիլ Թարթեր, Ժոզե Անտոնիո Աբերու
  • 2010[55] թվական - Ջեյմս Թրեվոր Օլիվեր
  • 2011[56] թվական - ՋՐ
  • 2012[57] թվական - City 2.0

TEDx[խմբագրել | խմբագրել կոդը]

TEDx-ը համարվում է TED-ի ծրագրերից, որը թույլ է տալիս մարդկանց կամ խմբերի տարբեր երկրներում, քաղաքներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում կազմակերպել TED-ի ոճի համաժողովներ։ TED համաժողվները համարվում են անկախ միջոցառումներ, որոնց անցկացվում է TED լիցենզիայով։

  • 2009, մայիսի 24 - TEDxMoscow, Մոսկվա
  • 2009, սեպտեմբերի 11 - TEDxPerm, Պերմ
  • 2010, սեպտեմբերի 17 - TEDxPerm, Պերմ
  • 2010, հոկտեմբերի 14 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2010, նոյեմբերի 27 - TEDxPermStateUniversity, Պերմ
  • 2010, դեկտեմբերի 16 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2010, դեկտեմբերի 18- TEDxPermU@HSE,Պերմ
  • 2011, փետրվարի 5 - TEDxPermScienceCenter, Պերմ
  • 2011, փետրվարի 16 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, մարտի 2 - TEDxVorobyovy-Gory, Պերմ
  • 2011, մարտի 2 - TEDxEkaterinburg, Եկատիրինբուրգ
  • 2011, մարտի 19 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, ապրիլի 6 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, ապրիլի 14 - TEDxYouth@Vorobyovy-Gory,Մոսկվա
  • 2011, ապրիլի 21 - TEDxYuriGagarinBlvd, \Պերմ
  • 2011, մայիսի 27 - TEDxTomsk
  • 2011, մայիսի 16 - TEDxWinzavod, Մոսկվա
  • 2011, մայիսի 17 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, մայիսի 27 - TEDxVorobyovy-Gory, Մոսկվա
  • 2011, հոկտեմբերի 5 - TEDxTomsk
  • 2011, հոկտեմբերի 22 - TEDxNovosibirsk, Նովոսիբիրսկ
  • 2011, հոկտեմբերի 29 - TEDxKIDs@Garage, Մոսկվա
  • 2011, նոյեմբերի 12 - TEDxKIDs@Garage, Մոսկվա
  • 2012, նոյեմբերի 27 - TEDxSkolkovo. Սկոլովո
  • 2012, փետրվարի 4 - TEDxSkolkovo. Սկոլովո
  • 2012, հունիսի 27 - TEDxSkolkovoLive. Մոսկվա
  • 2012, հունիսի 16 - TEDxNevaRiver, Սանկտ-Պետերբուրգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "TED Goes Corporate" Fortune Retrieved February 19, 2018.
  2. «History of TED»։ TED: Ideas Worth Spreading.։ TED Conferences LLC։ Վերցված է May 11, 2016 
  3. "What's the big idea?". The Guardian. July 24, 2005. Retrieved December 20, 2014.
  4. «TED Talks»։ Mashable.com։ Վերցված է December 20, 2014 
  5. «The next chapter: TED headed to Vancouver in 2014, TEDActive hitting the slopes of Whistler»։ TED Blog։ February 4, 2013։ Վերցված է February 5, 2013 
  6. About TEDx, x=independently organized event
  7. "Here's Why TED and TEDx are Appealing". Forbes. June 19, 2012. Retrieved December 20, 2014.
  8. «Tools»։ RISE UP/GEAR UP (en-US)։ April 26, 2013։ Վերցված է June 18, 2016 
  9. «Speakers»։ TED: Ideas Worth Spreading։ TED Conferences, LLC։ Վերցված է February 6, 2009 
  10. «Chris Anderson is the curator of TED»։ DumboFeather.com։ 2011։ Վերցված է December 20, 2014 
  11. «Jimmy Wales: The birth of Wikipedia»։ TED (conference)։ July 2005։ Վերցված է December 8, 2014 
  12. «TED's nonprofit transition»։ TED (conference)։ February 2002։ Վերցված է August 29, 2015 
  13. 13,0 13,1 Hefferman Virginia (January 23, 2009)։ «Confessions of a TED addict»։ The New York Times։ Վերցված է December 20, 2014 
  14. "TEDTalks usage policy". TED.com. Retrieved December 20, 2014.
  15. «TED Talks List»։ TED։ Վերցված է January 14, 2018 
  16. "TED reaches its billionth video view!". TED Blog. November 13, 2012. Retrieved December 20, 2014.
  17. Sugimoto C. R., Thelwall M. (2013)։ «Scholars on soap boxes: Science communication and dissemination in TED videos»։ Journal of the American Society for Information Science and Technology 64 (4): 663։ doi:10.1002/asi.22764 
  18. «Tatvasoft world of inspiring people and their ideas» 
  19. Cadwalladr, Carole Ted – the ultimate forum for blue-sky thinking July 4, 2010, The Guardian, Retrieved September 20, 2012.
  20. 20,0 20,1 «History of TED | Our Organization | About | TED»։ www.ted.com։ Վերցված է June 18, 2016 
  21. Kim Victoria (January 16, 2008)։ «Long Beach to host influential TED conference»։ Los Angeles Times։ Վերցված է February 13, 2010 
  22. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ sapling անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. «'I was losing $1 million a day, every day for 18 months': Meet Chris Anderson, the man behind TED talks»։ Daily Telegraph։ April 29, 2016։ Վերցված է October 11, 2016 
  24. Anderson Chris։ «TED's nonprofit transition»։ www.ted.com։ Վերցված է June 18, 2016 
  25. «Getting Invited (attendees)»։ TED: Ideas Worth Spreading։ TED Conferences, LLC։ Վերցված է February 7, 2009 
  26. «TED Conference»։ www.ted.com։ Վերցված է September 27, 2017 
  27. «How TED Works»։ TED.com։ Վերցված է May 18, 2015 
  28. Ochoa Rosmari։ «Technology, Entertainment and Design (TED): A case study on how complimentary on- and off-line approaches can build community and cultivate platformsfor innovation and creativity»։ American University School of Communication։ American University։ Վերցված է May 18, 2015 
  29. «Who we are - Our organization - About - TED»։ TED.com։ Վերցված է June 19, 2015 
  30. Bruno Giussani. "Day 2: Dave Eggers and Tutoring, Neil Turok and the next African Einstein, Karen Armstrong and the Charter for Compassion", Huffington Post, February 28, 2008
  31. «TED Prize | Participate | TED»։ www.tedprize.org։ Վերցված է June 18, 2016 
  32. «TED Prize 2005»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից December 21, 2008-ին։ Վերցված է November 30, 2008  (primary source)
  33. «TED Prize 2006»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից December 21, 2008-ին։ Վերցված է November 30, 2008  (primary source)
  34. «TED Prize 2007»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից December 21, 2008-ին։ Վերցված է November 30, 2008  (primary source)
  35. «TED Prize 2008»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից January 18, 2010-ին։ Վերցված է November 30, 2008  (primary source)
  36. «TED Prize 2009»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից December 28, 2011-ին։ Վերցված է November 30, 2008  (primary source)
  37. «TED Prize 2010»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից December 24, 2009-ին։ Վերցված է December 21, 2009  (primary source)
  38. «TED Prize 2011»։ TEDPrize.org։ Վերցված է October 20, 2010  (primary source)
  39. «TED Prize 2012»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից March 3, 2012-ին։ Վերցված է March 1, 2012  (primary source)
  40. «TED Prize 2013»։ TEDPrize.org։ Վերցված է May 5, 2013  (primary source)
  41. «TED Prize 2014»։ TED։ Վերցված է March 5, 2014  (primary source)
  42. «TED Prize 2015»։ TED։ Վերցված է March 21, 2015  (primary source)
  43. «TED Prize 2016»։ TED։ Վերցված է November 11, 2015  (primary source)
  44. «TED Prize 2017»։ TED։ Վերցված է December 30, 2016  (primary source)
  45. «A gathering place for urban citizens to share innovations and inspire action»։ City 2.0։ Վերցված է July 12, 2014 
  46. «Charmian Gooch: Anti-corruption activist»։ TED։ Վերցված է July 12, 2014։ «Global Witness co-founder Charmian Gooch is the 2014 TED Prize winner. At her NGO she exposes how a global architecture of corruption is woven into the extraction and exploitation of natural resources.» 
  47. «Edward Burtynsky inspires sustainability»։ TED։ Վերցված է September 17, 2016 
  48. «TED 2008 / Day 2: Dave Eggers and Tutoring, Neil Turok and the next African Einstein, Karen Armstrong and the Charter for Compassion» (անգլերեն)։ 28.02.2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-18-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10–ին 
  49. TED Blog: TED Prize winner announced!
  50. «TED Prize 2005»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-16-ին։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին 
  51. «TED Prize 2006»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-16-ին։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին 
  52. «TED Prize 2007»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-16-ին։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին 
  53. «TED Prize 2008»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-16-ին։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին 
  54. «TED Prize 2009»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-16-ին։ Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30–ին 
  55. «TED Prize 2010»։ TEDPrize.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-16-ին։ Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21–ին 
  56. «TED Prize 2011»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-18-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10–ին 
  57. «TED Prize 2012»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-18-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10–ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]